Կանաչ թեյ
Կանաչ թեյ | |
---|---|
Տեսակ | Թեյ |
Ենթատեսակ | կանաչ թեյ |
Ծագում | Չինաստան |
Green tea Վիքիպահեստում |
Կանաչ թեյ, նվազագույն ֆերմենտացիայի ենթարկված թեյի տեսակ։
Կանաչ և սև թեյ ստանում են նույն թեյի թփի տերեվներից, սակայն տարբեր ձևերով։ Կանաչ թեյը նախապես մշակվում է 170-180 °C գոլորշիով, որից հետո թթվեցումը շարունակվում է ոչ ավել քան երկու օր։ Թթվեցման պրոցեսին հաջորդում է տաքացման պրոցեսը կամ ընդհանրապես չի իրականացվում։ Թեյը թթվեցվում է 3-12 % - ով։
Կանաչ թեյը ունի նիհարեցնող հատկություն։
Բազմաթիվ Ասիական կանաչ թեյի տեսակներ ունեն նկատելի տարբերություններ, պայմանավորված աճման պայմաններից, տերեվների հավաքման և մշակման եղանակից[1]։ Կանաչ թեյը ծագում է Չինաստանից[2] և տարածված է Ասիայում ( Ճապոնիայի, Կորեայի, Մերձավոր Արևելք)։ Արևմտյան երկրներում, որտեղ գերակշռում է սև թեյը, կանաչ թեյը տարածվեց 20-րդ դարի վերջին։
Թրմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեյի պատրաստման պրոցեսը կոչվում է թրմում։ Որպես կանոն, թեյը պետք է լինի 2 գրամ՝ 100 մլ ջրին, կամ մոտ մեկ թեյի գդալ 150 մլ ջրին։ Պրեմիում որակի թեյը կարելի է թրմել մի քանի անգամ, քանի որ անյտեղ օգտագործվում է մեծ քանակությամբ թեյի տերեվ։ Այդպիսի թեյ է օրինակ ճապոնական գյոկուրո թեյը, որը բավականին թանկ է։
Թրմելու ժամանակը և ջերմաստիճանը կախված է թեյի տեսակից։ Թրմելու առավելագույն ջերմաստիճանը՝ 81-87 °C է, իսկ ժամանակը՝ 2-3 րոպե։ Նվազագույն ջերմաստիճանը՝ 61-69 °C է, իսկ ժամանակը՝ 30 վրկ.: Սովորաբար ցածր որակի կանաչ թեյը թրմվում է ավելի երկար և ավելի բարձր ջերմաստիճանում, իսկ բարձր որակի թեյը ավելի ցածր ջերմաստիճանում և ավելի կարճ ժամանակում։ Եթե կանաչ թեյը ավելի երկար կամ շատ բարձր ջերմաստիճանում թրմվի այն կլինի դառը, անկախ թեյի որակից։ Կանաչ թեյը կարելի է թրմել 2-3 անգամ։
Ազդեցությունը առողջության վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանաչ թեյը հարուստ է մի շարք վիտամիններով` B, C, P, PP, K և այլն։ C վիտամինը կանաչ թեյի մեջ ավելի շատ է, քան նարնջի հյութի մեջ։ Կանաչ թեյը հարուստ է նաև կալիումով, յոդով, ցինկով և ֆտորով, և այս բոլոր հանքանյութերը դրական ազդեցություն ունեն սրտանոթային համակարգի վրա, նաև լավացնում են վահանագեղձի աշխատանքը և ամրացնում ատամները։
Կանաչ թեյը հարուստ է հակաօքսիդանտ նյութերով, որոնք կանխում են ուռուցքների աճը և ալերգիկ երևույթները։ Ի դեպ կանաչ թեյի մեջ հակաօքսիդանտ նյութերը ավելի շատ են քան սև թեյի մեջ։
Դիտարկումները և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանաչ թեյը կարող են նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների, ատամների կարիեսի, երիկամների քարերի և քաղցկեղի, առաջացման վտանգը։
Վերջին տասնամյակների ընթացքում կանաչ թեյը ենթարկվել է բազմաթիվ գիտական և բժշկական հետազոտությունների։ Պաշտոնական զեկույցում, որը հրապարակվել է Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի կողմից, ասվում է, որ 5-ամյա հետազոտության արդյունքում, որին մասնակցել են 1900 հիվանդներ, պարզվել է, որ օրը երկու բաժակ կանաչ թեյ ըմպելը ինֆարկտի առաջացման հավանականությունը նվազեցնում է 44% -ով։
Չինական կանաչ թեյ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունանի նահանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցզունշան Ինցժեն [
君 山 银针] "Արծաթյա ասեղ"
- Տասը ամենահայտնի չինական թեյերից մեկն է։ Այն համարվում է դեղին թեյի տարատեսակներից մեկը։ Աճեցվում է Ցզունշան կղզու Յուեյան քաղաքում։
Չժեցզյան նահանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չժեցզյանը համարվում է աշխարհի ամենահայտնի Սի Հու Լունցզին (
- 龙井 Լունցզին "վիշապի Ջրհոր"-Արտադրվում է միայն Խանչժոու քաղաքում։
景 宁惠明 茶 Ցզիննին Հուեյ Մին- 开化龙顶 Լուն Դին "Վիշապի սարեր"-Արտադրվում է Կայխուա քաղաքում։
- 华顶
云 雾 Խուա Դին 天目 青 顶 Չինգ ԴԻն "Կանաչ գագաթները"平水 珠 茶 Ганпаудер (վառոդի խառնուրդ)-Հայտնի թեյ։ Ծագել է Չժենցզյան նահանգից, բայց ներկայումս աճեցվում է Չինաստանի այլ վայրերում։
Ցզյանսու նահանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]洞 庭 碧 螺 春 Բի Լո Չուն-Հայտնի չինական թեյ, որը նաև հայտնի է որպես կանաչ գարնանային խխունջ, .- Անձրևային ծաղիկ
Թեյ Նանկինից
[խմբագրել | խմբագրել կոդը]金 坛雀舌 Ցյուէ Շե太 湖 白 云 Սպիտակ Ամպ
Ֆուցզյան նահանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուցզիանը հայտնի է լեռնային կանաչ թեյերով, ինչպես նաև սպիտակ թեյով։ Լեռների ափամերձ լանջերը ապահովում են իդեալական պայմաններ թեյի համար։ Կանաչ թեյը հավաքում են գարնանը և ամռանը։
- Հայտնի են Մաո Ֆենգ("մորթյա ակնարկ"), Ցույ Ցզյան (" նեֆրիտի սուրը") և Մո Լի Խուա Չա ("մարգարիտյա վիշապ"), ինչպես նաև Մու Դան ("սպիտակ պիոն") սպիտակ թեյը։
Հուբեյ նահանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յույ Լուն
- Թեյ, որը հայտնի է որպես ճապոնական ոճի Գյոկուրե:
Հենանի Նահանգի
[խմբագրել | խմբագրել կոդը]信 阳毛尖 Մաո Ցզյան
- Հռչակավոր թեյ, որը հայտնի է նաև որպես բրդոտ եզր անունով:
Ցզյանսիի նահանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]珍 眉 Չուն Մէէ-Անունը նշանակում է "թանկարժեք հոնքեր"; Jiangxi, ներկայումս աճեցվում է այլ վայրերում։- Գոու Գու Նաո-Հայտնի է Չինական թեյ է, որը Չինաստանի կողմից ստացել է բազմաթիվ գավաթաներր։
- 庐山
云 雾茶 Յուն Ու-Թեյ, որը հայտնի է որպես Ամպ ու մառախուղանունով:
Անխոյ նահանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անխոյը համարվում է Չինական երեք հայտնի թեյերի հայրենիք։
大方 Դա Ֆան黄 山 毛 峰 Խուան Շան Մաո Ֆեն-Թեյը արտադրվում է Խուանշանում, և հայտնի է որպես բրդոտ գագաթները անունով:六 安 瓜 片 ԼյուԱն Գուապյան-Թեյ, որը նաև հայտնի է որպես սեխի սերմեր անունով:- 猴魁 Հոու Կույ "կապիկների թագավոր"
屯 绿 Տուն Լու火 青 Հոն Ցին-Հհայտնի է Կանաչ կրակ անունով:- 雾里
青 Ուլիցին-Կանաչ թեյի այս տեսակը հայտնի է եղել դեռևս Սուն դինաստիայի որոք. 2002 թ. այն վերսկվում է արտադրվել Տյանֆան ընկերության կողմից։ - Հայսոն-Միջին որակի թեյ է, որը արտադրվում է Չինաստանի տարբեր նահանգներում։
Սիչուանի նահանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]竹 叶 青 茶 Չժու Է Ցին-Նաև հայտնի է Մեն Դին Ցույ Չժու կամ Կանաչ բամբուկ անունով:蒙 顶甘露 Մեն Դին Գան Լու-Այս թեյը բավականին քաղցր է և ունի դեղնա-կանաչավուն գույն։
Ճապոնական կանաչ թեյ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանաչ թեյ- տարածված է Ճապոնիայում և կոչվում է պարզապես ՛՛թեյ՛՛: Կանաչ թեյը առաջին անգամ Ճապոնիա է բերելբուդդայական հեգևոր էյսայը Չինաստանից։ Ճապոնիայում լավագույն թեյ համարում են Կիոտո քաղաքում աճեցված թեյը։
- Գյոկուրո- համարվում է ամենաթանկ կանաչ թեյը։ Այն տարբերվում է մյուս տեսակներից նրանով, որ 20 օր աճեցվում է ստվերի տակ։
- Կաբուսետյա-աճեցման եղանակով նման է գյոկուրո թեյին բայց ավելի քիչ է աճեցվում ստվերի տակ և ավելի էժան է։
- Սենտյա-Ճապոնիայում ամենատարածված թեյն է։ Աճեցվում է արևի տակ։
- ֆուկամուցիտյա-բավականին խիտ թեյ է։ Այն երկու անգամ ավելի երկար է մշակվում գոլորշիով, ավելի մուգ գույն և ուժեղ համ ստանալու համար։
- Տամարյուկուտյա-կլոր, կանաչ թեյ է։ Այն ունի ցիտրուսային մրգերի սուր համ։
- Բանտյա-ցածր որակի կանաչ թեյ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Tea Guardian. «Основы Качества 1: различные растения, различное качество». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 6 января 2011-ին.
- ↑ The Tea Guardian. «Зелёный чай: (очень) краткая история». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 6 января 2011-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ թեյ» հոդվածին։ |
|