Կապիտալ
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Այս հոդվածը կամ բաժինը մաքրում է պահանջում Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։' Խնդրում ենք, բարելավեք այս հոդվածը կամ բաժինը ըստ հոդվածների գրման կանոնակարգի: Կամ էլ կարող եք ուղղակի արտահայտել ձեր կարծիքը քննարկման էջում: |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապիտալ (այլ կիրառումներ)
Կապիտալ (գերմ. Kapital, ֆրանս. capital, սկզբնապես՝ գլխավոր ունեցվածք, գլխավոր գումար, լատ. capitalis- գլխավոր,դոմինանտ, հիմնական), տնտեսական կատեգորիա, արժեք, որը վարձու աշխատուժի կիրառմամբ հավելյալ արժեք է բերում, ինքնաճում է։ Օգտագործվում է ավելցուկային արժեք ստեղծելու միջոցով, կամավոր փոխանակումների հիման վրա արտադրողական և տնտեսական գործունեությամբ։ Կապիտալը այն միջոցներն են, որոնց տնօրինում է տնտեսավարող սուբյեկտը շահույթ ստանալու նպատակով գործունեություն իրականացնելու համար։
Կապիտալը միայն արժեք չէ, այլ ինքնաաճող արժեք։ Ակտիվների ներդրումը արտադրության ոլորտում կամ ծառայության մատուցումը շահույթի նպատակով անվանում են կապիտալ ներդրումներ կամ ներդրումներ։
Որպես ինքնուրույն տերմին կապիտալը ժամանակակից հաշվապահության մեջ չի օգտագործվում, սակայն կան ֆինանսական վերլուծության մի շարք ցուցանիշներ։
Օրինակ՝ սեփական կապիտալը, տարբերությունը ընկերության ակտիվների արժեքի և նրա պարտավորությունների չափի միջև։ Սովորաբար արժեքը ձևավորվում է կանոնադրական կապիտալի հաշվին, լրացուցիչ կապիտալի, չբաշխված շահույթի և պահուստների։ Կապիտալիստների ձեռքում կենտրոնացած կապիտալը հավելյալ արժեքի յուրացման միջոց է, պատմական կատեգորիա, այսինքն՝ բնորոշ է հասարակական-տնտեսական որոշակի ֆորմացիայի։ Կապիտալի, որպես տնտեսական կատեգորիայի, գիտական վերլուծությունը տվել է Կ. Մարքսը՝ «Կապիտալ» աշխատության մեջ։ Կապիտալը, նշել է նա, իր չէ, այլ պատմական որոշակի արտադրաեղանակի պատկանող արտադրական հարաբերություն, որն այդ հարաբերությունը կրող իրերին տալիս է յուրահատուկ հասարակական բնույթ։
Ֆիզիոկրատներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսուա Քենեն դարձավ քաղաքատնտեսության ֆիզիոկրատական ուղղության հիմնադիրը։ Նա մերժեց մարկանտիլիզմի տեսակետները շահույթի վերաբերյալ որպես բողոքարկման արդյունք և փորձեց բացատրել այն արտադրության գործընթացում։ Դա հանգեցրեց կապիտալի և դրա դերի ավելի մանրամասն վերլուծության։ Այս դպրոցը` հողը, բնությունը համարում է արտադրության միակ անկախ գործոնը։ Այս դեպքում հավելյալ արժեքը ստեղծվում է միայն երկրագործության մեջ և արտահայտվում է հողային ռենտայի տեսքով։
Ֆիզոկրատները վերլուծեցին կապիտալի նյութական բաղադրիչները, որոնք որոշում էին «տարեկան կանխավճարները», «տարեկան ծախսերը» և «առաջնային շահույթները», որոնք համապատասխանում են ներկայիս հիմնական և շրջանառու կապիտալներին։ Արտադրողական կապիտալը համարվում էր միայն հողագործության մեջ ներդրված կապիտալը։ Ֆիզիոկրատները արդյունաբերական կապիտալը համարում էին «անպտուղ», որը չի ստեղծում «մաքուր արդյունք» և ենթակա չէ կանխավճարների մասնատման:Փողը չէր դասվում ավանսի որևէ տեսակի, քանի որ չկար դրամական կապիտալ հասկացությունը:Ֆիզոկրատները փողը ընդունում էին միայն որպես շրջանառության միջոց։
Դասական և ոչ դասական տնտեսագիտության դպրոցում
Կապիտալը տնտեսագիտության մեջ,ռեսուրսներ որոնք կարող են լինել օգտագործված ապրանքների արտադրությունում կամ մատուցվող ծառայությունում։ Դասական տնտեսագիտությունում երեքից մեկը արտադրության գործոնն է, մյուս երկուսը աշխատանքը և հողը։
Դասական քաղաքական տնտեսությունում կապիտալ հասկացության տակ սովորաբար հասկացվում է ֆիզիկական կապիտալ, որը օգտագործվում է որպես ապրանքների և ծառայությունների արտադրության միջոցներ-մեքենաներ, սարքավորումներ, տարածքներ։ Որպեսզի իրը համարվի կապիտալ այն պետք է ուենա հետևյալ բնութագիրը։
· Այն կարող է օգտագործվել այլ ապրանքների արտադրության մեջ,
· Այն հանդիսանում է վերամշակման արդյունք,
· Արտադրական գործընթացում ամբողջությամբ չի օգտագործվում։
Մարքսիստական քաղաքական տնտեսությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասական քաղաքական տնտեսությունում բնորոշ է բացահայտել ցանկացած աշխատանքի միջոց, որպես ֆիզիկական կապիտալ։ Մարքսը կարծում էր այդպիսի մոտեցումը ոչ ճշգրիտ և <<կապիտալ>> տերմինը բնութագրում էր որպես <<ինքնաճող արժեք>>: Մարքսը որոշակի գույքի հետ կապիտալ չի սահմանել։ Նա ընդգծում էր հասարակական հարաբերությունների համալիր կարևորությունը, որոնք դիտում էր որպես <<ինքնաճող >> արժեքի անհրաժեշտ պայման։ Ըստ Մարքսի աշխատանքի միջոց կարող է լինել կապիտալը, միայն այն ժամանակ երբ սեփականատերերը անմիջական կամ անուղղակիորեն կանցնեն տնտեսական հարաբերությունների, աշխատողների հետ։
Կապիտալ առաջանում է այնտեղ, երբ սեփականատերերը արտադրության միջոցների և կենսամիջոցների շուկայում գտնում են ազատ աշխատող, որպես իր աշխատանքի ուժ։
Կապիտալը- դա իր չէ, այլ որոշակի, սոցիալական, արտադրական հարաբերություն, որը պատկանում է հասարակության որոշակի պատմական ձևավորմանը, որը ներկայացված է իրերի մեջ և տալիս է այդ իրերին կոնկրետ սոցիալական բնույթ։
Կապիտալը- դա պարզապես նյութի և արտադրված արտադրության միջոցների գումար չէ։ Կապիտալը - դրանք արտադրության կապիտալացված միջոցներ են, որոնք իրենք իրենցով համարվում են կապիտալ, ինչպես ոսկին կամ արծաթը ինքնըստինքյան գումարով։
Մարքսի մոտեցումը ենթադրում է արտադրության միջոցների առանձին սեփականության իրավունքը կամ աշխատուժը։ Սակայն ի սկզբանե աշխատողները սովորաբար արտադրության միջոցների սեփականատերերն էին։ Այդ պատճառով առանձնացնում են կապիտալի սկզբնական կուտակման նախապատրաստական ժամանակաշրջան։
Ավստրիական տնտեսական դպրոցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրահատկությունը ավստրիական տնտեսական դպրոցի հանդիսանում է տնտեսական երևույթների վերլուծությունը անձնական սպառման սուբյեկտիվ դիրքից։ Քանի որ կապիտալը նախատեսված չէ ուղղակի սպառման համար, ավստրիական դպրոցի ներկայացուցիչները չունեին այս հասկացության հետ որոշակի եզրակացություն։
Բյոմ- Բավերկը ավստրիական դպրոցի հիմնադիրներից մեկը, կարծում էր, որ, <<կապիտալը դա հենց այն է, որպես միջանկյալ արտադրանքի հավաքածու, որոնք ստեղծվել են երկարատև արտադրական շրջանի յուրաքանչյուր փուլում >>:
Բյոմ-Բավերկը առանձնացնում էր իրական օգուտներ (գնահատված բարձր) և ապագայի օգուտներ (նրանց արժեքը ցածր է)։
Ավստրիական դպրոցի այլ ձևակերպումների մեջ, կապիտալ-ռեսուրսներ,որոնք ներկայումս չեն օգտագործվում,սակայն օգտագործվում են, սակայն ապագայում օգտագործվում է սպառման ավելի բարձր մակարդակում։
Միևնույն ժամանակ, կապիտալը վերադարձվում է որպես տոկոսային եկամուտ։
· վճարումը հետաձգված սպառման համար
· վճարումը սպառման սպառնալիքի կորստի վտանգի համար
Հաշվապահական հաշվառման և ֆինանսական վերլուծության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշվապահական տեսության մեջ կապիտալը համարվում է նյութական արժեքների և դրամական միջոցների համախումբ, ֆինանսական ներդրումներ և ձեռքբերման իրավունք և արտոնություններ, անհրաժեշտ էկազմակերպության տնտեսական գործունեության իրականացման համար։ Պրակտիկայում որպես ինքնուրույն տերմին կապիտալը հաշվապահական հաշվառման մեջ չի օգտագործվում։
Սակայն ֆինանսական վերլուծությունը համարում է մի շարք ավելի կոնկրետ ցուցանիշներ։
· Սեփական կապիտալ- Տարբերությունը նկերության ակտիվների արժեքի և դրա պարտավորությունների չափի։
· Ներգրավված (փոխառված) կապիտալ-վարկային պարտավորություններ,վարկեր և դեբիտորական պարտքեր։
· Մշտական (կայուն) կապիտալ – ընդհանուր արժեքը սեփական կապիտալի և երկարժեք փոխառություն։
· Աշխատանքային կապիտալ - ընթացիկ ակտիվների և ընթացիկ պարտավորությունների տարբերությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապիտալի ծագման պատմական նախադրյալներն են ապրանքային արտադրությունը, ապրանքաշրջանառության ու առևտրի զարգացումը։ Այն առաջանում է կապիտալի նախասկզբնական կուտակման կամ ֆեոդալիզմից կապիտալիզմին անցնելու շրջանում, երբ, միլիոնավոր մանր արտադրողների ունեզրկման հետևանքով աշխատուժը դառնում է ապրանք, և ձևավորվում են պրոլետարիատն ու բուրժուազիան։ Բանվորները, այլ գոյամիջոց չունենալով, հարկադրված իրենց աշխատուժը վաճառում են կապիտալիստին։ Վերջինս արտադրության պրոցեսում միավորում է շուկայում գնած ապրանքները՝ աշխատուժն ու արտադրամիջոցները, և արտադրության պրոցեսում դրանց արտադրողական սպառումից, նորաստեղծ ապրանքի իրացումից հետո ստանում է կանխավճարված կապիտալից մեծ արժեք՝ հավելյալ արժեք։
Կապիտալի ընդհանրական բանաձևն է՝ Փ—Ա—Փ', որտեղ Փ-ն փողն է, Ա-ն՝ ապրանքը, Փ'=Փ+
Մեծ չափերի շահույթ ստանալու համար կապիտալիստները հավելյալ արժեքի մի մասը կուտակում են, որն ուղեկցվում Է կապիտալի ամակենտրոնացման և կապիտալի կենտրոնացման աճով, արտադրության կենտրոնացման բարձր աստիճանում՝ կապիտալիստական մենաշնորհների առաջացմամբ։ Զարգացնելով հավելյալ արժեքի մարքսյան տեսությունը՝ Վ. Լենինը բացահայտեց ֆինանսական կապիտալի Էությունը։ Կապիտալիզմի վերացման և արտադրամիջոցների սոցիալիստական սեփականության պայմաններում կապիտալը, որպես տնտեսական կատեգորիա, դադարում Է գոյություն ունենալ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կ. Մարքս, «Կապիտալ», Երևան, 1954
- Վ. Լենին, «Մարքսիզմի երեք աղբյուրներն ու երեք բաղկացուցիչ մասերը»
- Капитал / Р. Г. Ольхова // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- Уильям С. Джевонс Деньги и механизм обмена = Money and the mechanism of exchange (1875). — Челябинск: Социум, 2006. — P. 185. — 2000 экз. — ISBN 5-901901-51-7
- К. Маркс. Капитал. Критика политической экономии. = нем. Das Kapital. Kritik der politischen Ökonomie (1867)
- А. Смит. Исследование о природе и причинах богатства народов = англ. An Inquiry into the Nature and Causes of the Wealth of Nations (1776). — Москва: Наука, 1993. — P. 570. — 2500 экз.
- В.Н. Ткачёв. Международное движение капитала и проблема финансовых кризисов.. — Москва: Макс-Пресс, 2008.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապիտալ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 254)։ |