(Translated by https://www.hiragana.jp/)
Կարմիր ավետարան - Վիքիպեդիա Jump to content

Կարմիր ավետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր ավետարան

«Կարմիր Ավետարան», «Մեծ շենի Ավետարան», հայ գրչության և մանրանկարչության մագաղաթե ձեռագիր մատյան (Մատենադարան, ձեռագիր դ Կարմրավոր 6202)։

Աշոտ Սպարապետի պատվերով ընդօրինակել է Թութայել գրիչը, 909 թվականին, Կոստանդնուպոլսում։ Մատյանը սկզբնապես չի պատկերազարդվել։ Բնագիրն ունի հնագրային արժեք։ XIII դար 30–40-ական թվականներ Շիրակում գրիչ և մանրանկարիչ Իգնատիոս Հոռոմոսցին ձեռագրի սկզբում ավելացրել է 6 թերթ, նկարել 10 խորան, Մատթեոս և Ղուկաս ավետարանիչների պատկերներով սկզբնաթերթ։ Խորանների սյուների ու երիզների վրա թողել է նաև հիշատակարաններ, որտեղ պատմում է մոնղոլների ներխուժման և նրանց գործած դաժանությունների մասին։ Նկարազարդման մեջ գերիշխում է կարմիր գույնը (հավանաբար այստեղից է «Կարմիր ավետարան» անվանումը)։ Հետագայի հիշատակարանները վկայում են, որ XIII դարի 2-րդ կեսին ձեռագիրը տարվել է Վասպուրական, ավելի ուշ՝ Արցախ։ «Կարմիր ավետարան» Արցախի Մեծ շեն (այժմ՝ ԱՀ Մարտակերտի շրջանում) գյուղից XX դարի սկզբին Էջմիածնի մատենադարան է բերել Գարեգին վրդապետ Հովսեփյանը (1943–1952 թվականներին՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: