Կարո Իսպիրյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսպիրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարո Իսպիրյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1935[1][2] Ալեքսանդրիա, Եգիպտոս[1][2] |
Մահացել է | 2015 |
Քաղաքացիություն | Եգիպտոսի թագավորություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի ֆիզիկայի ինստիտուտ[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1958) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1] (1974) |
Կարո Ասատուրի Իսպիրյան (նոյեմբերի 7, 1935[1][2], Ալեքսանդրիա, Եգիպտոս[1][2] - 2015), հայ խորհրդային ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1974)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1958 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը 1958 թվականից աշխատում է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում։ Աշխատանքները վերաբերում են անցումային ճառագայթման, ֆոտոծնման, քվանտային էլեկտրադինամիկայի տեսական և փորձառական հարցերին։ Հայ ֆիզիկոսների խմբի հետ առաջիններից մեկն է հայտնաբերել և ուսումնասիրել բարձր էներգիայի մասնիկների ռենտգենյան անցումային ճառագայթումը շերտավոր միջավայրում։ Այդ ուսումնասիրությունների հիման վրա կառուցվել են անցումային ճառագայթման դետեկտորի տարբեր տեսակներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 467.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարո Իսպիրյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 413)։ |