Կինոարտադրություն
Կինոարդյունաբերություն, ընդգրկում է կինոպատճենահան և կինոտեխնիկական արդյունաբերությունը ու կինոժապավենների արտադրությունը։
Կնոպատճենահան արդյունաբերությունը թողարկում է ֆիլմերի պատճեններ, կինոթատրոններում, սրահներում, հեռուստատեսությամբ և կինոսիրողների ապարատներով ցուցադրելու համար։
Ֆիլմի ստեղծման ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն ստեղծվում է որևէ գաղափարի կամ պատմության հիման վրա՝ անցնելով մի շարք գործընթացներով. սցենարագրություն, դերասանների ընտրություն, նկարահանում, տեսախմբագրում, էկրանավորում։ Հանդիսատեսը տեսնում է այս ամենի վերջնական արդյունքը։
Այս երկար ու բարդ գործընթացը բաժանվում է 3 փուլի.
- Նախարտադրություն - պատմատախտակի ստեղծում և նկարահանման ծրագրում
- Արտադրություն - բուն նկարահանում, ձայնագրում
- Հետարտադրություն - այն ամենը, ինչն ընկած է արտադրության ու վերջնական արդյունքը ստանալու միջև։
Նախարտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախարտադրությունը ֆիլմաստեղծման առաջին փուլն է։
Այս փուլում ծրագրվում է ֆիլմը. ծնունդ են առնում ֆիլմի մտահղացումները, և այդ ամենը տեղի է ունենում նախքան տեսախցիկը կսկսի նկարահանել։
Այս փուլը պաշտոնապես մեկնարկում է, հենց ֆիլմի նախագիծը կամ սցենարը պատրաստ են։ Այդ պահին արդեն որոշված է, թե ովքեր են հիմնական անձնակազմը, ռեժիսորը, Բեմադրող նկարիչն ու նկարահանող օպերատորը։
Ֆիլմի դերասանական կազմը որոշում է պրոդյուսերը։ Ֆիլմի բնույթը և բյուջեն պայմանավորում են ֆիլմի տևողությունն ու անձնակազմի տեսակը։
Նախարտադրության ընթացքում սցենարը բաժանվում է առանձին տեսարանների, ու վճռվում են նկարահանման վայրերը, ոճաորումն ու դեկորացիաների նախագծերը, օգտագործվող պարագաները, անձնակազմը, հագուստը, հատուկ ազդանքները / էֆեկտները։
Նախարտադրության վերջում սցենարը վերջնականացվում է, ու եթե գոհացնում է ֆիլմի ֆինանսական կողմն ապահովողներին, ֆիլմի ստեղծումը շարունակվում է։
Սա արհեստավարժ (պրոֆեսիոնալ) կինոարդյունաբերության ձևն է։
Երբ սցենարը պատրաստ է, սկսվում է ֆիլմի ծրագրումն ու տեսողական պատկերավորումը, որը կատարվում է կադրավորման (storyboards) միջոցով։
Կադրավորում (Storyboards)
[խմբագրել | խմբագրել կոդը]Կադրավորումները մի քանի նպատակի են ծառայում ու չափազանց կարևոր միջոց են հատկապես փոքր բյուջեով ֆիլմ ստեղծելիս։
Կադրավորումը մտնում է ֆիլմարտադրության նախապատրաստական, նախաարտադրական փուլի մեջ։ Կադրավորումը տեսաշարի հիմնական փաստաթուղթն է որի հիման վրա քննարկվում են բեմադրական բազմաթիվ հարցեր՝ միզնսցենում դերասանների տեղակայում, նկարահանման հրապարակի գեղարվեստական լուսավորմում և այլն։
Կադրավորումը նկարվում է ֆիլմի բեմադրող նկարչի կողմից սցենարիստի հետ համատեղ աշխատանոի ընթացքում ֆիլմի բովանդակությունը ստեղծագործական խմբին և սպասարկող անձնակազմին ավելի լիարժեք, պատկերավոր և մատչելի ներկայացնելու համար։ Կադրավորման հիման վրա քննարկումների ընթացքում ստեղծվում և հաստատվում է ֆիլմի սյուժետային զարգացման, դրա առանձին ակցենտավորված հատվածների ձևակերպման, Ֆիլմում առկա հատուկ է ֆեկտների քննարկման և հաստատման աշխատանքները։ Բեմադրող նկարչի ստեղծած կադրավորումը հիմք է հանդիսանում օպերատորի աշխատանի համար ով օգտվելով կադրավորման բովանդակությունից՝ կադրի տեսանկյուն, խորություն, շարժում, միզանսցենի համաչափություն վավերագում է նկարահանման հրապարակում կատարված խաղարկային բեմադրությունը։ Այսպիսով ֆիլմի ստեղծագործական խմբի անդմներից բեմադրող նկարիչը առաջին է ով ֆիլմը տեսնում ու լիարժեք պատկերացնում է ամենայն մանրամասնությամբ։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտադրության փուլում սկսվում է ֆիլմի բուն նկարահանումը։
Այս փուլում անձնակազմը համալրվում է նոր անդամներով՝ սցենարի ղեկավար, օգնական ռեժիսորներ, լուսանկարիչներ, պատկերային և ձայնային խմբագիրներ։
Սովորաբար ֆիլմի ստեղծմանը մասնակցում է մարդկանց մի մեծ խումբ, բայց ամենից կարևոր անձը կինոռեժիսորն է։
Նկարահանման օր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանման օրը սկսվում է որոշված վայրում անձնակազմի ժամանումով իրենց կանչի ժամին։ Դերասանները սովորաբար ունենում են իրենց առանձին կանչի ժամերը։
Մինչև տեսարանի կառուցումը, հագուստի ձևավորումը, լուսավորության ապահովումը կարող է ժամեր, անգամ օրեր տևել, հետևաբար դա կատարվում է նախապես՝ մինչև նկարահանման օրը։
Մի մարդ ազդարարում է նկարահանումները։ Իսկ ինչ է տեղի ունենում հետո...
Նկարահանումն ընդհատվում է, երբ ռեժիսորն ասում է "cut" (կտրել, ընդհատել), և տեսախցիկը դադարում է նկարահանել։ Սցենարի ղեկավարը նշում է առկա խնդիրները, իսկ ձայնագրող ու նկարահանող թիմերը կատարում են տեխնիկական նշումներ իրենց հաշվետվություններում։
Եթե ռեժիսորը որոշում է, որ լրացումներ են հարկավոր, ապա այդ ամբողջ գործընթացը նորից է կրկնվում։ Երբ արդյունքը գոհացուցիչ է, անձնակազմն անցնում է մյուս տեսարանի նկարահանմանը։
Երբ մի տեսարանի նկարահանումն ավարտվում է, ռեժիսորի օգնականը հայտարարում է՝ "վեր՛ջ, անցանք հաջորդին", և անձնակազմն սկսում է հավաքել ավարտված տեսարանի պարագաներն ու դասավորում նորինը։
Հետարտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս փուլը ներառում է կադրերի ընտրությունն ու դրանք ձայնին համադրելու գործընթացները։
Տեսախմբագրումը համարվում է երկրորդ ռեժիսորություն, որովհետև այս փուլում հնարավոր է, որ փոխվի ֆիլմի միտվածությունը։
Հետարտադրությունն իր մեջ պարունակում է ավելի շատ բաղադրիչներ։ Այս փուլում ֆիլմը կարող է ավելի երկար ստացվել, քան բուն նկարահանված ֆիլմը, և կարող է մի քանի ամիս տևել, մինչև դա կամբողջացվի, քանի որ այդ ընթացքում կատարվում է ամբողջական խմբագրում, գունային կարգավորումներ, երաժշտության, ձայնի հավելում։
Հետարտադրության ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետարտադրությունում մի շարք գործընթացներ խմբավորվում են մեկ անվան տակ։ Դրանց մեջ մտնում են.
- Գրել, (վերա)ձայնագրել, խմբագրել ֆիլմում հնչող երաժշտությունը։
- Ավելացնել տեսողական հատուկ ազդանքներ (վիզուալ էֆեկտ), հիմնականում՝ համակարգչով ստեղծված։
- Ձայնային ձևավորում, ազդանքներ, երաժշտություն, և վերջապես աշխատանքի կիզակետը՝ վերաձայնագրությունը կամ ձայնաձուլումը պրոֆեսիոնալ ձայնային սարքավորումների միջոցով։
- Գունավոր ֆիլմի փոխադրում վիդեոյի կամ DPX-ի, որն ունի երանգների ճշգրտման ու շտկման գունային հավաքածու։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 432)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինոարտադրություն» հոդվածին։ |
|