(Translated by https://www.hiragana.jp/)
Կլեմենս Հոլցմայստեր - Վիքիպեդիա Jump to content

Կլեմենս Հոլցմայստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլեմենս Հոլցմայստեր
գերմ.՝ Clemens Holzmeister
Դիմանկար
Ծնվել էմարտի 27, 1886(1886-03-27)[1][2][3][…]
ԾննդավայրFulpmes, Ինսբրուկ, Տիրոլ, Ավստրիա[4]
Մահացել էհունիսի 12, 1983(1983-06-12)[1][2][3][…] (97 տարեկան)
Մահվան վայրՀալայն, Զալցբուրգ, Ավստրիա[4]
ԳերեզմանPetersfriedhof
Քաղաքացիություն Բրազիլիա և  Ավստրիա
ԿրթությունՎիեննայի տեխնիկական համալսարան
Մասնագիտությունճարտարապետ, համալսարանի դասախոս, ուսուցիչ և դիզայներ
ԱշխատավայրՎիեննայի գեղարվեստի ակադեմիա և Ստամբուլի տեխնիկական համալսարան
ԿուսակցությունՀայրենական ճակատ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲավարիայի գեղարվեստի ակադեմիա, KaV Նորիկա Վիենա և KÖHV Leopoldina Innsbruck?
ԵրեխաներՅուդիտ Հոլցմայստեր
 Clemens Holzmeister Վիքիպահեստում
Ամենայն սրբոց եկեղեցին Ինսբրուքում

Կլեմենս Հոլցմայստեր (գերմ.՝ Clemens Holzmeister, մարտի 27, 1886(1886-03-27)[1][2][3][…], Fulpmes, Ինսբրուկ, Տիրոլ, Ավստրիա[4] - հունիսի 12, 1983(1983-06-12)[1][2][3][…], Հալայն, Զալցբուրգ, Ավստրիա[4]), քսաներորդ դարի առաջին կեսի ավստրիացի նշանավոր ճարտարապետ և թատերական նկարիչ։ Վիեննայի գեղարվեստի ակադեմիան ցուցակագրել է նրա ստեղծագործական ժառանգությունը՝ բաղկացած 673 նախագծերից։

Կլեմենս Հոլցմայստերն անվանի արտիստուհի Ջուդիթ Հոլցմայստերի հայրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
The Leopold-Figl-Warte-ն` Հոլցմայստերի աշխատանքներից մեկը
Զիմերինգի Հրո սրահը Վիեննայում

Հոլցմայստերը ծնվել է ավստրիական Տիրոլ նահանգի Ֆուլպմես գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վիեննայի տեխնոլոգիայի համալսարանում, 1919 թվականին ստացել ճարտարապետության դոկտորի կոչում։ 1924 թվականին, այն բանից հետո, երբ նրա պատրաստած նախագծերից մեկն արժանացել է մրցանակի, նրան ընտրել են Ավստրիայի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության բաժանմունքի ղեկավար։ 1926 թվականին Զալցբուրգի Փառատոնային թատրոնի վերակառուցման նախագծերը պատրաստելուց հետո հրավիրվել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ մնացել է մի քանի տարի՝ աշխատելով կառավարական շինությունների նախագծերի վրա։

1931 թվականին Հոլցմայստերը դարձել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի տնօրեն և Ավստրիայում, Գերմանիայում, Թուրքիայում տարաբնույթ շենքեր նախագծելու հետ մեկտեղ վարել է այդ պաշտոնը մինչև 1938 թվականը, երբ անշլյուս իրականացրած, Ավստրիան Գերմանիային բռնակցած գերմանական նացիստական կառավարությունը նրան պաշտոնանկ է արել; Նացիստները բռնագրավել են նրա գրասենյակներն ու դրանցում եղած փաստաթղթերը, նախագծերը, բայց ինքը, այդ ժամանակ Թուրքիայում գտնվելով, խուսափել է բռնվելուց ու բանտարկվելուց։ Մինչև 1954 թվականը մնացել ու աշխատել է Թուրքիայում, ապա վերադարձել հայրենի Ավստրիա, մասնակցել մի շարք խոշոր նախագծերի պատրաստման աշխատանքներին, այդ թվում՝ սպորտի մեծ պալատի՝ Großes Festspielhaus-ի նախագծմանը։ Նախագծել է բազում կառավարական, հասարակական, կրոնական կառույցներ՝ տեղական շինարարական ավանդույթները մեկնաբանելով նորովի և պարզության հետ մեկտեղ ապահովելով ընդգծված արտահայտչականություն։

Հոլցմայստերը հեղինակել է նաև հուշարձաններ, դեռևս 1930-ական թվականներից աշխատել է որպես թատերական դիզայներ ու նկարիչ։ Մաքս Ռայնհարդի հետ համագործակցելով՝ Զալցբուրգի փառատոնի համար ստեղծել է Faust-City, 1950-ականներին, դարձյալ զալցբուրգյան փառատոնի համար, ձևավորել Don Giovanni (Դոն Ժուան) ներկայացումը, 1955 թվականին՝ Վիեննայի պետական օպերայի Fidelio-ն, որի ներկայացմամբ պիտի բացվեին նորացված օպերան ու Burgtheater-ը։

Հոլցմայստերը հուղարկավորվել է Զալցբուրգի Սուրբ Պետրոս եկեղեցու գերեզմանատանը։

Ստեղծագործությունների ընտրանի

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կրեմատորիա, Վիեննա 1921-1924
  • Պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի շենքը, Անկարա, 1927-1930
  • Աշխատանքի և զբաղվածության նախարարության շենքը, Անկարա, 1929-1934
  • Ռազմական ակադեմիա, Անկարա, 1930-1935
  • Աթաթուրքի պալատը, Անկարա, 1931-1932
  • Կենտրոնական բանկը, Անկարա, 1931-1933
  • Գերագույն դատարանի շենքը Անկարա, 1933-1934
  • Ավստրիայի դեսպանատունը, Անկարա, 1933-1934
  • Գյուղատնտեսության և առևտրի նախարարության շենքը, Անկարա, 1933-1935
  • Հեռահաղորդակցության կենտրոն, Վիեննա, 1935-1939
  • Փառատոնային թատրոնը, Զալցբուրգ, 1936-1938
  • Թուրքիայի խորհրդարանի շենքը, Անկարա, 1938-1943[6]
  • Մարզային թատրոն, Լինց, 1953-1960
  • Փառատոնային նոր թատրոնը, Զալցբուրգ, 1955-1960

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kirchenbau ewig neu. Baugedanken und Beispiele, Tyrolia, Innsbruck et Vienne, 1951
  • Bilder aus Anatolien. Höhlen und Hane in Kappadokien, avec Gunda Holzmeister et Rudolf Fahrner, Österreischiche Staatsdrückerei, Vienne, 1955

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • (Գերմաներեն) Wilfried Posch, Clemens Holzmeister (1886–1983). Architekt zwischen Kunst und Politik [Clemens Holzmeister (1886–1893), architecte entre art et politique], Molden, Vienne, 2005, 3-85485-133-2
  • Luigi Monzo: Kirchen bauen im Dritten Reich. Die Inversion der kirchenbaulichen Erneuerungsdynamik am Beispiel der von Fritz Kempf entworfenen Kirche St. Canisius in Augsburg. In: Das Münster – Zeitschrift für christliche Kunst und Kunstwissenschaft, 68. 2015/1 (April), S. 74–82.
Բրեգենցի եկեղեցին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Clemens Holzmeister (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 StructuraeRatingen: 1998.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118553313 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.wienerwohnen.at/hof/1142/Hollergasse-12.html
  6. http://www.goethe.de/ins/tr/ank/prj/urs/arc/hol/trindex.htm
  7. «Reply to a parliamentary question» (pdf) (German). էջ 36. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Reply to a parliamentary question» (pdf) (German). էջ 621. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլեմենս Հոլցմայստեր» հոդվածին։