Նիկոլայ Կոպեռնիկոս
Նիկոլայ Կոպեռնիկոս (գերմ.՝ Nikolas Koppernigk, լեհ.՝ Mikołaj Kopernik, լատին․՝ Nicolaus Copernicus, փետրվարի 19, 1473[1][2][3], Թորուն, Royal Prussia[4][5][6][…] - մայիսի 24, 1543[1][2][3], Frombork, Royal Prussia[4][7][8][…]), լեհական ծագմամբ գերմանացի աստղագետ, մաթեմատիկոս, տնտեսագետ, կանոնիկոս։ Առավել հայտնի է որպես միջնադարյան աշխարհի հելիոցենտրիկ (արևակենտրոն) համակարգի հեղինակ, որը սկզբնավորեց առաջին գիտական հեղափոխությունը։ Կոպեռնիկոսի դարակազմիկ գիրքը՝ «Երկնային ոլորտների պտույտի մասին» (De revolutionibus orbium coelestium), որը հրատարակվել է իր մահի նախօրյակին, որոշ ուսումնասիրողների կողմից համարվում է ժամանակակից աստղագիտության մեկնարկային կետ։ Նրա այդ երկը խթան հանդիսացավ հետագա գիտական ուսումնասիրությունների համար՝ դառնալով գիտության պատմության ուղենիշերից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Թորունում, վաճառականի ընտանիքում։ Վաղ տարիքում զրկվել է ծնողներից։ Թորունը Լեհաստանի կազմի մեջ է մտել Կոպեռնիկոսի ծննդից ընդամենը մի քանի տարի առաջ. մինչ այդ քաղաքը կրում էր Տորն անունը և մտնում էր Պրուսիայի կազմի մեջ, որն էլ իր հերթին պատկանում էր Տևտոնյան օրդենին։
Կոպեռնիկոսի ազգային պատկանելության հարցը մնում է չլուծված[14]։ Նրա մայրը գերմանուհի էր (Barbara Watzenrode)[15][16], իսկ հոր ազգությունն անհայտ է։ Հայտնի է միայն, որ նա Կրակովի բնակիչ էր։ Այսինքն՝ Կոպեռնիկոսը գերմանացի էր կամ կիսով գերմանացի, թեև ինքը, հավանաբար, իրեն համարել է լեհ (ըստ տարածքա-քաղաքական պատկանելության)։ Նա գրել է լատիներեն ու գերմաներեն, նրա ձեռքով գրված ոչ մի լեհերեն թուղթ չի հայտնաբերվել. հոր վաղաժամ մահից հետո նա դաստիարակվել է մոր ու քեռու գերմանազգի ընտանիքում։ Նիկոլո Կոմնենո Պապադոպոլին տարածել է չապացուցված ու, ժամանակակից շատ պատմաբանների կարծիքով, իր իսկ կողմից հորինված մի պատմություն այն մասին, թե Կոպեռնիկոսը Պադուայի համալսարանում գրանցվել է որպես լեհ[17]։ Պետք է նշել, որ այն ժամանակ ազգային պատկանելության հարցն այնքան հստակ չէր, որքան մեր օրերում, և պատմաբանների մի մասն առաջարկում է Կոպեռնիկոսին համարել միաժամանակ լեհ ու գերմանացի[18][19]։
Կոպեռնիկոսի ընտանիքում, բացի Նիկոլայից, կային ևս երեք երեխաներ՝ Անդրեյը, ով հետագայում հոգևորական է եղել Վարմիայում, և երկու քույրեր՝ Բարբարան ու Կատերինան։ Բարբարան դարձլ է միանձնուհի, իսկ Կատերինան ամուսնացել է և ունեցել հինգ երեխաներ։ Նիկոլայը շատ էր սիրում քրոջ երեխաներին և մինչև կյանքի վերջ հոգ է տարել նրանց մասին։
9 տարեկանում կորցնելով հորը և մնալով մոր ու քեռու՝ հոգևորական Լուկաշ Վատցենրոդեի խնամքին[20]՝ Կոպեռնիկոսը 1491 թվականին ընդունվել է Կրակովի համալսարան, որտեղ հավասար առաջադիմությամբ ուսումնասիրել է մաթեմատիկա, բժշկություն ու աստվածաբանություն, սակայն ամենից շատ նրան գրավում էր աստղագիտությունը։
Համալսարանն ավարտելիս (1494) Կոպեռնիկոսը գիտական ոչ մի աստիճան չի ստացել, և ընտանեկան խորհուրդը որոշել է, որ նա պիտի դառնա հոգևորական։ Դրա համար վճռորոշ նշանակություն է ունեցել այն հանգամանքը, որ քեռին, ով հովանավորում էր Նիկոլային, եպիսկոպոս էր դարձել։ Կրթությունը շարունակելու համար Կապեռնիկոսը մեկնում է Իտալիա (1497) և ընդունվում Բոլոնիայի համալսարան, որտեղ նա հնարավորություն ուներ աստվածաբանության, իրավունքի ու հնագույն լեզուների հետ մեկտեղ ուսումնասիրել նաև աստղագիտություն։ Այդ տարիներին Բոլոնիայի համալսարանի պրոֆեսորներից մեկն էր Սցիպիոն դել Ֆերոն, ում հայտնագործություններից էլ սկիզբ է առել մաթեմատիկայի վերածնունդը Եվրոպայում։ Այդ նույն ժամանակ քեռու ջանքերի շնորհիվ Նիկոլայը Լեհաստանում ընտրվում է Վարմայի եպիսկոպոսության անդամ։
1500 թվականին Կոպեռնիկոսը թողնում է համալսարանը՝ այս անգամ ևս չստանալով դիպլոմ կամ գիտական աստիճան, և տեղափոխվում է Հռոմ։ Այնուհետև կարճ ժամանակով այցելում է հայրենիք, որից հետո գնում է Պադուայի համալսարան ու շարունակում ուսումնասիրել բժշկություն։
1503 թվականին Կոպեռնիկոսը վերջապես ավարտում է իր կրթությունը, Ֆերարում հանձնում է քննությունները, ստանում դիպլոմ և հոգևորական իրավունքի դոկտորի գիտական աստիճան։ Նա չէր շտապում վերադառնալ տուն և քեռու թույլտվությամբ հաջորդ երեք տարին մնում է Պադուայում՝ շարունակելով ուսումնասիրել բժշկություն։ 1506 թվականին Կոպեռնիկոսը լուր է ստանում (հնարավոր է՝ կեղծ), թե քեռին հիվանդ է։ Նա Իտալիայից վերադառնում է հայրենիք և հաջորդ վեց տարին անցկացնում Գեյլսբերգի եպիսկոպոսական ամրոցում՝ զբաղվելով աստղագիտական դիտումներով և դասավանդելով Կրակովում։ Միաժամանակ նա իր քեռու բժիշկն էր, քարտուղարն ու վստահված անձը։
Կայացում
[խմբագրել | խմբագրել կոդը]1512 թվականին մահացավ Կոպեռնիկոսի քեռի եպիսկոպոսը։ Կոպեռնիկոսը տեղափոխվեց Ֆրոմբորկ՝ Վիսլինյան ծոցի ափին գտնվող մի փոքր քաղաք, որտեղ նա ծառայում էր որպես հոգևորական։ Գիտական ուսումնասիրությունները, սակայն, նա չթողեց։ Ամրոցի հյուսիսարևմտյան աշտարակը վերածվում է աստղադիտարանի։
Արդեն 1500-ական թվականներին Կոպեռնիկոսը հստակ պատկերացում էր կազմել աստղագիտական նոր համակարգի մասին[21]։ Նա սկսեց գիրք գրել աշխարհի նոր մոդելի վերաբերյալ, իր գաղափարները քննարկել ընկերների հետ, ում շարքերում քիչ չէին իր համախոհները (օրինակ՝ Տիդեման Գիզե, եպիսկոպոս Կուլմսկի)։ Այդ տարիներին (մոտավորապես 1503-1512) Կոպեռնիկոսն իր ընկերներին է ներկայացնում իր տեսության ձեռագիր շարադրանքը («Փոքր մեկնաբանություն երկնային շարժմանը վերաբերող վարկածի մասին»), իսկ նրա աշակերտ Ռետիկը 1539 թվականին հրատարակում է արևակենտրոն համակարգի հստակ նկարագրությունը։ Նոր տեսության մասին լուրերը հավանաբար մեծ տարածում են գտել 1520-ական թվականներին։ Գլխավոր աշխատության՝ «Երկնային ոլորտների պտտման մասին» ստեղծագործության վրա աշխատանքը շարունակվել է գրեթե 40 տարի. Կոպեռնիկոսը մշտապես ուղղումներ էր կատարում, ավելացնում աստղագիտական հաշվումների նորանոր աղյուսակներ։
Նոր աստղագետի հռչակը տարածվում է Եվրոպայում։ Գոյություն ունի մի վարկած (առանց վավերագրական ապացույցների), թե Հռոմի պապ Լև X-ը Կոպեռնիկոսին հրավիրել է մասնակցել օրացուցային բարեփոխման նախապատրաստմանը (1514, իրականացվել է միայն 1582 թվականին), բայց նա քաղաքավարի կերպով մերժել է։[22].
Անհրաժեշտության դեպքում Կոպեռնիկոսը զբաղվել է նաև գործնական աշխատանքով։ Նրա նախագծով Լեհաստանում մտցվում է դրամական նոր համակարգ, իսկ Ֆրոմբորկ քաղաքում կառուցվում է հիդրավլիկ մեքենա, որի շնորհիվ ջուր էր մատակարարվում քաղաքի բոլոր տներին։ Ինչպես բժիշկ՝ անձամբ մասնակցել է 1519 թվականին տարածված ժանտախտի դեմ պայքարին։ Լեհատևտոնական պատերազմի ժամանակ (1519-1521) կազմակերպել է եպիսկոպոսության հաջող պաշտպանությունը տևտոնացիներից։ Հակամարտության ավարտին մասնակցել է հաշտության բանակցություններին (1525), որ ավարտվեցին օրդենի տարածքներում բողոքական պետության՝ Պրուսիայի հերցոգության (Լեհական թագավորություն վասալ) ձևավորմամբ։
Կյանքի վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1531 թվականին 58 տարեկան հասակում Կոպեռնիկոսը թողնում է բոլոր գործերը և կենտրոնանում իր գրքի վրա՝ ցանկանալով ավարտել այն։ Միաժամանակ նա զբաղվում էր բժշկական պրակտիկայով (անշահախնդիր)։ Հավատարիմ Ռետիկը անընդհատ հոգում էր Կոպեռնիկոսի աշխատության հրապարակման համար, սակայն այն դանդաղ էր առաջ գնում։ Վախենալով, որ խոչընդոտները անհաղթահարելի կլինեն, Կոպեռնիկոսը «Փոքր մեկնաբանություն» (Commentariolus) անվան տակ ընկերների շրջապատում տարածում է իր աշխատության համառոտագրությունը։ 1542 թվականին գիտնականի առողջությունը զգալի վատթարանում է, առաջանում է մարմնի աջ կեսի կաթված։
Կոպեռնիկոսը մահացել է ուղեղի կաթվածից 1543 թվականի մայիսի 24-ին 70 տարեկան հասակում[23]։ Որոշ կենսագիրներ (օրինակ, Տիդեման Գիզե) պնդում է, որ հեղինակը իր մահվանից առաջ հասցրել է տեսնել իր աշխատությունը հրապարակված վիճակում։ Սակայն մյուսներն ապացուցում են, որ դա անհնար էր, քանի որ Կոպեռնիկոսը իր կյանքի վերջին ամիսները գտնվում էր ծանր կոմայի մեջ[24]։
Կոպեռնիկոսի գիրքը մնացել է որպես մարդկային մտքի նշանավոր հուշարձան։
Գերեզման
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոպեռնիկոսի գերեզմանի վայրը երկար ժամանակ անհայտ է մնացել, սակայն 2005 թվականին Ֆրոմբորկի մայր տաճարում իրականացված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է մարդու գանգ և ոտքերի ոսկորներ։ Աճյունի այդ մնացորդների և Կոպեռնիկոսի գրքերից մեկում հայտնաբերված երկու մազերի[25] համեմատական ԴՆԹ-անալիզի միջոցով ապացուցվել է, որ հայտնաբերվել են հենց Կոպեռնիկոսի աճյունի մնացորդները[26][27][28]։ 2010 թվականի մայիսի 21-ին սկսվել է Նիկոլայ Կոպեռնիկոսի մնացորդների վերաթաղման արարողությունը։ Մայիսի 21-ին դագաղը բերվել է Ֆրոմբորկ քաղաքի մայր տաճարը, որտեղ Կոպեռնիկոսն արել էր իր կարևորագույն բացահայտումները։ Ֆրոմբորկի ճանապարհին դագաղը անցել է Դոբրե Մյաստո, Լիձբարկ Վարմինսկի, Օրնետա, Պենենժնո և Բրանևո քաղաքների միջով, որոնց հետ Կոպեռնիկոսը կապված էր իր գործունեության ընթացքում։ 2010 թվականի մայիսի 22-ին մեծն գիտնականի մնացորդները հողին են հանձնվել Ֆրոմբորկի մայր տաճարում։ Հանդիսավոր արարողությունը վարել է Լեհաստանի գահերեց արքեպիսկոպոս Գնեզնենսկի Յուզեֆ Կովալչիկը։ Գիտնականի մնացորդների թաղման արարողությունը համընկել է նաև քաղաքի 750-ամյակի տոնակատարության հետ[29]։
Կոպեռնիկոսի պատվին
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրենց անուներն են ստացել՝
- № 112՝ Կոպեռնիցիում Cn (Կոպեռնիցիում) պարբերական համակարգի 112-րդ քիմիական տարրը[30]
- (1322) Կոպեռնիկոս (Coppernicus) աստերոիդը[31]
- Խառնարանը Լուսնի վրա
- Խառնարանը Մարսի վրա։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Амбарцумян В. А. Коперник и современная астрономия. Доклад на Юбилейном заседании Общего собрания Академии наук СССР, посвященном 500-летию со дня рождения Н.Коперника, 6 марта 1973 г. «Вестник Академии наук СССР», № 5, 1973, стр. 46—56.
- Ахутин А. В. Новация Коперника и коперниканская революция // Ахутин А. В. Тяжба о бытии. — М.: РФО, 1997. — С. 181—243.
- Баев К. Л. Коперник. — М., 1935. — 216 с. — (Жизнь замечательных людей, выпуск 7 (55)).
- Белый Ю. А. Коперник, коперниканизм и развитие естествознания. ИАИ, Вып. XII. — С. 15.
- Веселовский И. Н. Очерки по истории теоретической механики. — М.: Высшая школа, 1974. — 287 с.
- Веселовский И. Н., Белый Ю. А. Коперник, 1473—1543. — М.: «Наука», 1974.
- Герасименко М. П. Николай Коперник — выдающийся экономист эпохи раннего капитализма. — Կաղապար:К.: Изд-во АН УССР, 1953.
- Гребеников Е. А. Николай Коперник. — М.: «Наука», 1982.
- Диас, Хосе Луис Уэртас. По кругу с Землёй. Коперник. Гелиоцентризм // Наука. Величайшие теории. — М.: Де Агостини, 2015. — В. 16. — ISSN 2409-0069.
- Дмитриев И. С. Искушение святого Коперника: ненаучные корни научной революции. — Издательство С.-Петербургского университета, 2006.
- Еремеева А. И. Памятные даты истории астрономии в 1987 году // Астрономический календарь на 1987 г. — М.: Наука, 1986. — С. 262—268.
- Идельсон Н. И. Этюды по истории небесной механики. — М.: «Наука», 1975.
- Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп.. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.
- Левин А. Человек, который сдвинул Землю // Популярная механика. — 2009. — № 6.
- Николай Коперник (1473—1543). К четырёхсотлетию со дня смерти. — М.—Л.: Изд. АН СССР, 1947.
- Николай Коперник. К 500-летию со дня рождения (1473—1973). Сборник статей. — М.: Наука, 1973. — 224 с.
- Райтсмен Б. Коперник — великий преобразователь астрономии // Земля и Вселенная. — 1986. — № 3.
- Хютт В. Коперник // Философский энциклопедический словарь / Гл. редакция: Л. И. Ильичёв, П. Н. Федосеев, С. М. Ковалёв, В. Г. Панов. — М.: Советская Энциклопедия, 1983. — С. 279.
- Энгельгардт М. А. Николай Коперник. В книге: Коперник. Галилей. Кеплер. Лаплас и Эйлер. Кетле. Биографические повествования (библиотека Ф. Павленкова, том 21, стр. 5—73). — Челябинск, «Урал», 1997.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.) — London: John Murray, 1898.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Коперник Николай // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1973. — Т. 13 : Конда — Кун. — С. 124—125.
- ↑ 5,0 5,1 5,2 Your pictures: Poland (բրիտ․ անգլ.) — 2012.
- ↑ 6,0 6,1 6,2 New element named 'copernicium' (բրիտ․ անգլ.) — 2009.
- ↑ 7,0 7,1 7,2 De revolutionibus orbium coelestium
- ↑ 8,0 8,1 8,2 Dobrzycki J. Nicolaus Copernicus — His Life and Work — doi:10.1007/978-94-010-2616-1_2.PDF
- ↑ http://copernicus.torun.pl/en/biography/1491-1495/2/
- ↑ PubMed — 1997. — PMID:21614776
- ↑ Stanford Encyclopedia of Philosophy — Stanford University, Center for the Study of Language & Information, 1995. — ISSN 1095-5054
- ↑ https://www.nmspacemuseum.org/inductee/nicolaus-copernicus/
- ↑ Kentucky Astronaut to be Honored — Louisville: 1995. — P. 2. — ISSN 1930-2177
- ↑ «Своих в обиду не давать!». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Польский историк и астроном К. Рудницкий сообщает, что мать Коперника была немка («his mother a German woman»). См. Konrad Rudnicki. The Cosmological Principles, 1995. Chapter 3.
- ↑ В документах эта фамилия встречается в написании Watzenrode или Watzelrode.
- ↑ Niccolò Comneno Papadopoli
- ↑ Davies, Norman (2005). God's playground. A History of Poland in Two Volumes. Vol. II. Oxford University Press. էջ 20. ISBN 0199253404.
- ↑ Miłosz, Czesław (1983). The history of Polish literature (2 ed.). University of California Press. էջ 37. ISBN 0520044770.
- ↑ Энгельгардт М. А. Николай Коперник. Глава 3.
- ↑ Энгельгардт М. А. Николай Коперник. Глава 4.
- ↑ Коперник. О вращениях небесных сфер, 1964, էջ 553.
- ↑ См. Человек, который сдвинул Землю.
- ↑ Энгельгардт М. А. Николай Коперник. Глава 6.
- ↑ В Польше перезахоронены останки Коперника
- ↑ ВЗГЛЯД / Найдена могила Коперника
- ↑ «MEMBRANA: Обнаружена могила Николая Коперника». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Коперник смотрел на мир голубыми глазами
- ↑ Коперник будет перезахоронен
- ↑ «Element 112 is Named Copernicium». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Աստերոիդի լատիներեն անվան կրկնակի p-ն կապված է Կոպերնիկոսի հոր Koppernigk ազգանվան, ինչպես նաև կյանքի վաղ շրջանում իրիսկ ազգանվան Coppernicus գրության հետ, որը նա հետագայում մեկ p-ն հանելով դարձրեց Copernicus:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Կոպեռնիկոս (Stanford Encyclopedia of Philosophy)
- 'Body of Copernicus' identified
- Памяти Николая Коперника в городе Торунь Արխիվացված 2016-04-05 Wayback Machine
- Фото кратера Коперник на Луне
- Фото: Памятник Коперника в Варшаве
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Կոպեռնիկոս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Կոպեռնիկոս» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 597)։ |
- Փետրվարի 19 ծնունդներ
- 1473 ծնունդներ
- Մայիսի 24 մահեր
- 1543 մահեր
- Կրակովի համալսարանի շրջանավարտներ
- Պադովայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի աստղագետներ
- Գերմանացի մաթեմատիկոսներ
- Գերմանացի տնտեսագետներ
- Գերմանացի փիլիսոփաներ
- Լեհ աստղագետներ
- Լեհ բժիշկներ
- Լեհ դիվանագետներ
- Լեհ թարգմանիչներ
- Լեհ իրավագետներ
- Լեհ մաթեմատիկոսներ
- Լեհ տնտեսագետներ
- Լեհ փիլիսոփաներ
- Կաթոլիկներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Ոչ գեղարվեստական գրողներ
- 16-րդ դարի մաթեմատիկոսներ