Կոսովոյի Հանրապետության կառավարություն
Կոսովոյի Հանրապետության կառավարություն (ալբ․՝ Qeveria e Republikës së Kosovës; սերբ.՝ Влада Републике Косова) իրականացնում է գործադիր իշխանությունը մասնակիորեն ճանաչված Կոսովոյի Հանրապետությունում[1]։ Կառավարությունը կազմված է նախարարներից և կառավորվում է վարչապետի կողմից։ Կառավարության նստավայրը գտնվում է Պրիշտինայում[2]։
Ընտրությունների ընթացակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոսովոյի Հանրապետության Սահմանադրության 4-րդ գլխի 95-րդ հոդվածը կանոնակարգում է կառավարության ընտրությունը։
Խորհրդարանական ընտրություններից հետո նախագահը խորհրդարանին առաջարկում է վարչապետի թեկնածության պաշտոնը։ Ընդ որում, նա խորհրդակցում է ընտրություններում հաղթած կուսակցության կամ կոալիցիայի հետ։ Այս հանդիպումից սկսած տասնհինգ օրերի ընթացքում։ թեկնածուն պետք է խորհրդարանին ներկայացնի ապագա կառավարության կազմը։ Կառավարությունը համարվում է ընտրված, եթե ստանում է պատգամավորների մեծամասնության ձայները[3]։
Եթե կառավարության ներկայացրած կազմը չի ստացել անհրաժեշտ խորհրդարանի պարզ մեծամասնության ձայները, ընթացակարգը կրկնվում է, և նախագահը կրկին առաջարկում է ուժեղագույն կուսակցության կամ կոալիցիայի համաձայնությամբ խորհրդարանի թեկնածությունը[4]։
Հաջող ընտրություններից հետո, կառավարության անդամները պետք է երդում տան խորհրդարանում[5]։
Վարչապետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչապետը համարվում է կառավարության նախագահ։ 2017 թվականից վարչապետ է նշանակվել Ռամուշ Խարադինայը։
Սահմանադրության համաձայն, վարչապետի պարտականությունների մեջ են մտնում՝
- ներկայացնել և գլխավորել կառավարությունը
- ապահովել, որ բոլոր նախարարները գործեն ըստ պետական քաղաքականության
- ապահովել կառավարությամբ սահմանված քաղաքականության իրականացումը
- կառավարության անդամների փոփոխությունը
- Կոսովոյի Անվտանգության խորհրդի նախագահությունը
- Կոսովոյի ոստիկանապետի նշանակումը
- հետախուզության հարցերով խորհրդատվություն Կոսովոյի Հանրապետության նախագահի հետ
- համագործակցություն Հանրապետության նախագահի հետ, նախագահի տեղակալի և Կոսովոյի հետախուզական վարչության գլխավոր տեսուչի համատեղ նշանակումը
- խորհրդատվություն Հանրապետության նախագահի հետ երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ
- այլ առաջադրանքների կատարոումը, որոնք սահմանված են Սահմանադրությամբ և Օրենքով։