(Translated by https://www.hiragana.jp/)
Կորյուն Հակոբյան (ճարտարապետ) - Վիքիպեդիա Jump to content

Կորյուն Հակոբյան (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կորյուն Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կորյուն Հակոբյան
Ծնվել էօգոստոսի 5 (18), 1908[1][2]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհունվարի 19, 1994(1994-01-19)[2] (85 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան[2]
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ (1932)[1]
ԱշխատավայրՀայպետնախագիծ[1][2]
Ուշագրավ աշխատանքներԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Պարգևներ
Կորյուն Հակոբյան Վիքիդարանում

Կորյուն Հարությունի Հակոբյան (օգոստոսի 5 (18), 1908[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 19, 1994(1994-01-19)[2], Երևան, Հայաստան[2]), ճարտարապետ։ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ (1980), Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալ Բաղրամյան պողոտայի 6 հասցեում 1949-1994 թվականներին ապրել է Կորյուն Հակոբյանը

Կորյուն Հակոբյանը ծնվել է 1908 թվականին Ալեքսանդրապոլում։ Վաղ հասակում ծնողների հետ տեղապոխվել է Թիֆլիս, որտեղ էլ ավարտել է միջնակարգ դպրոցը, այնուհետև վերադարձել է Հայաստան։ 1932 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ուսումնառության տարիներին աշխատել է Կարո Հալաբյանի կողմից ստեղծված «Գիպրոգորում» առաջին նախագծային կազմակերպությունում։ 1937 թվականին Հակոբյանը նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալ և պաշտոնավարել է մինչև 1947 թվականը։ 1941 թվականի հունիսի 22-ին Հակոբյանը մեկնել է ռազմաճակատ։ 1943 թվականին վնասվածք է ստանցել և վերադարձել Երևան։ 1955-1989 թթ.՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտի տնօրեն (1964-1967 թվականներին՝ ՀԽՍՀ Պետշինի նախագահի տեղակալ)։ Հակոբյանի նախագծերով Երևանում կառուցվել են «Դինամո» մարզադաշտը (այժմ՝ «Հանրապետական», 1948), բնակելի տներ (1947- 1949) Ամիրյան, Տերյան, Թումանյան փողոցներում, Հ. Պարոնյանի անվան դպրոցը (1949), առողջապահության նախարարության IV հիվանդանոցը (1963), «Դինամո» մարզասրահը (1965, Ն. Ալավերդյանի հետ), «Հրազդան» մարզադաշտը (1971, ճարտարապետ Գ. Մուշեղյանի և կոնստրուկտոր Է. Թոսունյանի հետ, ՀՀ պետական մրցանակակիր 1979), Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը (1984, ճարտարապետներ Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Գևորգ Մուշեղյանի, Հրաչյա Պողոսյանի, կոնստրուկտորներ Գ. Ազիզյանի և Ի. Ծատուրյանի հետ, ԽՍՀՄ պետական մրցանակակիր 1987)[3]։

Ճարտարապետական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դինամո» մարզադաշտ, 1948 (այժմ՝ «Հանրապետական»)
  • Բնակելի տներ, 1947-1949
  • 26 կոմիսարների անվան դպրոց, 1949
  • Հայաստանի ճարտարապետների միության ճարտարապետի տուն, 1952
  • ՀԽՍՀ առողջապահական նախարարության 4-րդ վարչության հիվանդանոց, 1963
  • «Դինամո» մարզադաշտ, 1965 (համահեղինակ)
  • «Հրազդան» մարզադաշտ, 1971
  • Մարզահամերգային համալիր, 1984

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ պետական մրցանակ, 1987
  • ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, 1980
  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1979
  • Խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսների դափնեկիր, 1973-1977
  • ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1968
  • ՀԽՍՀ վաստակավոր շինարար, 1957
  • Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության ստուգատեսի դափնեկիր, 1947
  • ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի արծաթե մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. «Zarkfoundation - Կորյուն Հակոբյան». zarkfoundation.com.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորյուն Հակոբյան (ճարտարապետ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 71
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։