(Translated by https://www.hiragana.jp/)
Կուպեր Քրիկ - Վիքիպեդիա Jump to content

Կուպեր Քրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուպեր Քրիկ
Տեսակգետ
ՄայրցամաքԱվստրալիա
Երկիր Ավստրալիա
ՎարչատարածքՀարավային Ավստրալիա
Երկարություն1300 կմ
ԳետաբերանԷյր
Հոսող հոսքերՍտրզելեկյան գետակ, Թոմսոն գետ և Վիլսոն գետ
Ջրահավաքի տարածքԷյր լճի ավազան
Ավազանի տարածք297 547 կմ²
Ջրի ծախս82 մ³/վ
Անվանված էՉարլզ Կուպեր
Քարտեզ
Քարտեզ

Կուպեր Քրիկ (անգլ.՝ Cooper Creek), չոր գետ (կրիկ), հոսում է Ավստրալիայի Քվինսլենդ և Հարավային Ավստրալիա Նահանգների տարածքով։ Վերաբերում է Էյր լճի ջրհավաք ավազանին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուպեր Քրիկի ծագումը (այս վայրում այն կոչվում է Բարկու գետ) գտնվում է Քվինսլենդի Ուորեգո լեռնաշղթայի արևելյան լանջին՝ Մեծ բաժանարար լեռնաշղթայում։ Այնուհետև գետը հոսում է հյուսիս-արևմտյան ուղղությամբ՝ հոսելով Բլեքոլ քաղաքով։ Հասնելով Էլիս գետի հետ միախառնման վայր՝ Կուպեր Քրիկը (Բաքու անվան տակ) ուղղություն է վերցնում դեպի հարավ-արևմուտք՝ հոսելով Այսիսֆորդ բնակավայրով։ Միանալով իր հիմնական վտակին՝ Թոմփսոն գետին, գետը շարունակում է իր հոսքը հարավ-արևմտյան ուղղությամբ, որը կոչվում է Կուպեր Քրիկ։ Քվինսլենդի սահմանը հատելուց հետո գետը հոսում է Հարավային Ավստրալիա նահանգի տարածքով, որտեղ այն թափվում է Էյր լիճ (միայն անձրևային եղանակներին)։ Ջրի միջին ծախսը մոտ 2,3 կիլոմետր³ է, ջրի ամենամեծ ծախսը եղել է 1950 թվականին՝ 12 կիլոմետր3, ամենափոքրը 1902 թվականին՝ 0,02 կլոմետր3։ Գետի երկարությունը կազմում է մոտ 1420 կիլոմետր[1], իսկ գետի ավազանի մակերեսը կազմում է մոտ 297 547,29 կիլոմետր2[2]։

Տարածքի կլիման, որով հոսում է գետը, տաք է և չոր։ Տեղումների եղանակն անկայուն է։ Տեղական հողերը՝ վերտիսոլները, բավականին բերրի են։

Ավանդաբար, գետը կարևոր նշանակություն ուներ Ավստրալիայի բնիկ բնակիչների, ավստրալացի աբորիգենների համար, ովքեր այն օգտագործում էին տրանսպորտային նպատակներով, որպես քաղցրահամ ջրի աղբյուր և ձկնորսության համար։ Գետն առաջին անգամ հետազոտվել է 1845-1846 թվականներին ճանապարհորդներ Չարլզ Ստուրտի և Թոմաս Միտչելի կողմից։ Ստյորտը գետն անվանել է իր ընկերոջ՝ Հարավային Ավստրալիայի առաջին գերագույն դատավոր Չարլզ Կուպերի անունով[1]։ Բացի այդ, գետը հայտնի է նրանով, որ Կուպեր Քրիկի շրջանում հայտնաբերվել են արշավախմբի անդամների մարմինները, որոնք առաջին անգամ մայրցամաքը հատել են հարավից հյուսիս 1860-1861 թվականներին։ Նրանք Ավստրալիայի հայտնի հետազոտողներ Ռոբերտ Բերկն ու Ուիլյամ Ուիլիսն էին։ Միակ փրկվածը քսանամյա Ջոն Քինգն էր, որը Բերկի ջոկատի կազմում հասել է Կարպենտարիա ծովածոց, իսկ Կուպեր Քրիկի շրջան վերադառնալուց հետո երկար ժամանակ ապրել է տեղի աբորիգենների հետ[3]։ Ներկայումս այն տարածքները, որոնցով հոսում է գետը, օգտագործվում են որպես արոտավայրեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Cooper Creek» (անգլերեն). Encyclopædia Britannica Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 3-ին.
  2. «Economics - Coopers Creek» (անգլերեն). Australian Natural Resources Atlas. Department of the Environment, Water, Heritage and the Arts. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 3-ին.
  3. «Innamincka/Cooper Creek State Heritage Area» (անգլերեն). Government of South Australia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին.

Այլ հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուպեր Քրիկ» հոդվածին։