Կոքսային վառարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոքսային վառարան

Կոքսային վառարան, քարածխի կոքսացման տեխնոլոգիական ագրեգատ։ Բաղկացած է հրակայուն աղյուսով շարված կոքսացման խցից և ջեռուցման միջապատերից, որոնցում այրվում է գազը։ Կոքսացման խուցը (երկարությունը՝ 13-15 մետր, լայնությունը՝ 0, 4-0, 5 մ, բարձրությունը՝ 4, 5-6, 0 մ) հորիզոնական դիրք ունի։ Ածուխը լցնում են վերևում գտնվող և կափարիչներով փակվող անցքերից։ Կոքսի բեռնաթափման համար խցի ճակատամասերը փակվում են հանովի դռներով։ Գործնականում մի քանի տասնյակ (40-75) կոքսային վառարաններ միացվում են և կազմում մարտկոց։ Կոքսային վառարանում որպես վառելանյութ օգտագործում են դոմնային, գեներատորային և կոքսագազերը կամ դրանց խառնուրդները։ Մատուցվող օդի և գազի տաքացման համար կիրառվում են ռեգեներատորներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 665
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոքսային վառարան» հոդվածին։