Կրոնը Հայաստանում
Կրոնը Հայաստանում ներկայացված է գերազանցապես քրիստոնեությամբ՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցով։ Հայերը քրիստոնեություն ընդունել են շուրջ 1700 տարի առաջ՝ 301 թվականին։ Նրանք աշխարհում առաջինն էին, որ դարձան քրիստոնեական ուսմունքի հետևորդները։ Հայերն ունեն իրենց սեփական ուղղությունը՝ Հայ առաքելական եկեղեցի։
համաձայն մտքի, խղճի և կրոնի (ներառյալ վերջինս փոխելու) ազատության սահմանադրական իրավունքի (Հայաստանի Սահմանադրություն, հոդված 26)՝ Հայաստանում պաշտոնապես գրանցվել են ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպություններ ու համայնքներ, որոնցից նշանակալի են «Հայաստանի Եզդիների (Շարաֆադինի) հետևորդներ կրոնական կազմակերպությունը» (կենտրոնը՝ Արագածոտնի մարզի, Շամիրամ գյուղ և Երևան), «Հայաստանի Եզդիների ազգային «Շեխի Շեխու Բաքրա» համայնքը» (կենտրոնը՝ Երևան), «Ռուս ուղղափառ եկեղեցու Երևան քաղաքի Սուրբ Տիրամոր եկեղեցու ուղղափառ համայնքը», «Ռուս ուղղափառ եկեղեցու Գյումրի քաղաքի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու ուղղափառ համայնքը», «Ռուս ուղղափառ եկեղեցու Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցու ուղղափառ համայնքը», «Ռուս ուղղափառ եկեղեցու Հայաստանի Արարատի մարզի Դիմիտրով գյուղի Կիրիկ և Իուլիտա Սուրբ Նահատակների եկեղեցու ուղղափառ համայնքը», «Ծաղկաձոր քաղաքի ռուս մոլոկանների կրոնական համայնքը», «Արևելքի Ասորական կաթողիկոսության Սուրբ Առաքելական եկեղեցի» Հայաստանի ասորական կրոնական կազմակերպությունը (կենտրոնը՝ Արարատի մարզի գյուղ Վերին Դվին), «Հայաստանի Հրեական կրոնական համայնքը» (կենտրոնը՝ Երևան) և այլն։ Հայաստանում գրանցված են նաև «Նորառաքելոց եկեղեցու Հայաստանի համայնք», «Նոր սերունդ եկեղեցի», «Արորդիների Ուխտ, կրոնական համայնք» (հեթանոսական պաշտամունքի) և այլ կրոնական կազմակերպություններ, ինչպես նաև մունականների, կրիշնայականության ու յոգայի, սատանայապաշտների զանազան խմբեր։
Կրոնական ժողովրդագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի տարածքը 29800 կմ² է, որի վրա ապրում է մոտ 3 միլիոն մարդ, որոնց 98 %-ը էթնիկ հայեր են։ Խորհրդային իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ, այդ տարիներին հայ քրիստոնյաների և եկեղեցու կապը փոքր-ինչ խզվեց, մեծ մասամբ այն կրեց ծածուկ բնույթ։ Երբ 1991 թվականին Հայաստանը անկախ հռչակվեց Հայ առաքելական եկեղեցու և հայ ժողովրդի կապը կրկին ամրապնդվեց[փա՞ստ]։ Ըստ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի 2005 թվականի զեկույցի, Հայաստանի բնակչության մոտ 90%-ը հարում է Հայ առաքելական եկեղեցուն։ Այն առանձին ուղղություն է, որի կենտրոնը Սուրբ Էջմիածնի վանք (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին)[1]) է։ Հայ առաքելական եկեղեցու այժմյան առաջնորդը Գարեգին Բ կաթողիկոսն է։ Հայաստանում կան փոքր կրոնական համայնքներ։ Ճշգրիտ տվյալներ չկան, որոնք վերաբերեն կրոնական փոքրամասնություններին։ Ըստ մի քանի տվյալների Հռոմի և Մխիթարյան միաբանության կաթոլիկ հայերի թիվը հասնում է 180.000-ի։ Եզդիները, որոնք քուրդ մշակութային խմբեր են, դավանում են տարբեր կրոնների՝ 40000-ը իսլամ և զորոաստրիանիզմ, 22000-ը խարիզմատիկ քրիստոնյաներ։ Հայաստանում Եհովայի վկաները 11.500 հոգի են։
Քրիստոնեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոնեությունը Հայաստանում առաջացել է մ.թ.ա. 1-ին դարում, երբ, ըստ ավանդության, երկրում քարոզում էին Հիսուս Քրիստոսի առաքյալներ Թադեոսը և Բարդուղիմեոսը, վերջիններս համարվում են Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիրները։ 4-րդ դարի սկզբին (ավանդական ամսաթիվը՝ 301 թվականին) Տրդատ Գ թագավորը քրիստոնեությունը հռչակել է պետական կրոն, այսպիսով Հայաստանը դարձել է աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը։
2011 թվականին Հայաստանի բնակչության 92,6 %-ը պատկանել է Հայ Առաքելական Եկեղեցուն, բնակչության 1,0 %-ը պատկանել է բողոքական Հայ Ավետարանական Եկեղեցուն, 0,5 %-ը պատկանել է Հայ Կաթողիկե եկեղեցուն, 0,3 %-ը՝ Եհովայի վկաների դենոմինացիային (տարբերություն ունեն ինչպես ավանդական քրիստոնեական եկեղեցիներից, այնպես էլ բողոքական եկեղեցիներից), 0,25 %-ը՝ ուղղափառներին իսկ 0,1 %-ը մոլոկաններն են, ովքեր պատկանել են հոգևոր-քրիստոնեական դենոմինացիային։ Բացի այդ, անհայտ թվով քրիստոնյաների մարդահամարը դասակարգվում է որպես «այլ» (ընդհանուր երկրի բնակչության 0,26 %-ը), որը բացի քրիստոնյաների ներառում է մուսուլմանների, հուդայականների և մի շարք այլ ոչ քրիստոնեական կրոնների[2]։ Այսպիսով, երկրի բնակչության համարյա 95 %-ը պատկանում է քրիստոնեությանը։
Հայ Առաքելական եկեղեցին ուղղափառ կողմնորոշիչ եկեղեցիների շարքում է, որոնց թվում են նաև Ղպտի, Եթովպիայի, Էրիթրեայի, Սիրիայի և Մալանքարի ուղղափառ եկեղեցիները։
Մի շարք ազգային փոքրամասնությունների շրջանում նկատվել է կրոնական ձուլման բարձր աստիճան, քանի որ Հայաստանի հույների 77 %-ը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն, այդ նույն եկեղեցուն է պատկանում ուկրաինացիների 57 %-ը, ռուսների և վրացիների 41 %-ը, ասորիների 34 %ը[2]։ Նկատվել է նաև ազգային փոքրամասնությունների թվաքանակի և մասնաբաժնի կրճատում, դրանք ավանդական կրողներն են այն դավանանքների, որոնք ավանդական տարածում չունեն էթնիկ հայերի շրջանում։
Առավել տարածված քրիստոնեական աղանդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եհովայի վկաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եհովայի վկաներ, 19-րդ դարի ավարտին Միացյալ Նահանգներում ստեղծված համաշխարհային կրոնական կազմակերպություն։ Ըստ 2017 թ. Եհովայի վկաների հաղորդած տվյալների նրանց անդամների թիվը ողջ աշխարհում 8.45 մլն է[3]։ Կազմակերպության գործունեությունը վերահսկվում է 8 անձից կազմված խմբի՝ «կառավարիչ մարմնի» կողմից[4]։ Նրանք հավատում են, որ մարդկությունը գտնվում է Աստվածաշնչում հիշատակված աշխարհի վախճանին նախորդող ժամանակաշրջանում։ Նրանք կատարել են մի շարք կանխատեսումներ, որոնք չեն իրականացել։ Oրինակ՝ կանխատեսել են, որ 1914, 1925 և 1975 թթ. լինելու է աշխարհի վախճանը[5][6][7]։ Եհովայի վկաները մերժում են արյան փոխներարկումը[8]։ Նրանք «ընկերակցությունից զրկում» են կազմակերպությունից դուրս եկող անդամներին, այսինքն՝ չեն շփվում ո՛չ կրոնական, ո՛չ էլ որևէ այլ թեմայով։ Եթե վտարված անհատն ընտանիքի անդամ է, շփումը պետք է հասցվի նվազագույնի[9][10]։ Եհովայի վկաներին խրախուսվում է հեռու մնալ բարձրագույն կրթությունից[11]։
Մորմոնների եկեղեցի («Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի»)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմևադրել է Ջոզեֆ Սմիթ Կրտսերը 1830 թվականին ԱՄՆ-ում։ Բարգավաճող աղանդներից է. ունի 40 հազար հաստիքային քարոզիչ։ Մորմոնները չեն ընդունում քրիստոնեական խորհրդանիշները՝ համարելով, որ դրանք ստեղծել է ոչ թե Աստված, այլ մարդը։ Նրանք պնդում են, թե իրենք իբր վերականգնում են Հիսուս Քրիստոսի եկեղեցին։ Հայաստանում մորմոնների կրոն, համայնքի (կենտրոնը՝ Երևան) ղեկավարը Ռոլանդ Դանն է։
Ադվենտիստներ կամ գալստականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջացել է ԱՄՆ-ում 1830-ական թվականներին։ Բողոքականության հետևորդների տարատեսակներից է։ Քարոզում է Քրիստոսի երկրորդ գալուստը և երկրի վրա նրա աստվածային հազարամյա թագավորության հաստատման գաղափարը։ «Հայաստանի Շաբաթապահ-գալստական (ադվենտիստական) եկեղեցին» (կենտրոնը՝ Երևան) պաշտոնապես գրանցվել է 2006 թվականին, ունի 800 անդամ, ղեկավարը Դուգլաս Հարդթն է։
Հիսունականներ կամ հոգեգալստականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջացել է ԱՄՆ-ում XIX դարի վերջին - XX դարի սկզբին։ Անվանումը կապված է Գործք առաքելոցում հիշվող Հոգեգալստյան տոնի հետ, երբ Սուրբ Հոգին առաքյալների վրա է իջել Քրիստոսի Հարության հիսուներորդ օրը, որի շնորհիվ նրանք կարողացել են քարոզել օտարալեզու ժողովուրդների մեջ։ Հայաստանում զանազան անուններով գործում են հիսունականների տարատեսակ խմբեր՝ «Կյանքի խոսք», «Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցի» և այլն։ Հիսունականները չեն ընդունում քրիստեական եկեղեցու պաշտոն, ծեսերը, սրբապատկերները, խաչը։
Բուդդայականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում ապրում են մի քանի տասնյակ բուդդայականներ։ Բացի հայկական բուհերում սովորող ուսանողներից, որտեղ տարածված է բուդդիզմը, Երևան քաղաքում կա փոքրիկ բուդդայական համայնք, որը հիմնականում բաղկացած է հայազգի մտավորականներից։ Քրիստոնեության հետևորդների կողմից քննադատության, ոտնահարումների և «աղանդավորության» մեղադրանքների պատճառով Հայաստանի բուդդայական համայնքը բաց կրոնական ծեսեր չի իրականացնում և խուսափում է հրապարակայնությունից՝ նախընտրելով հավաքներ տանը։
Եզդիականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդահամարի ժամանակ եզդիները որակվել են որպես ինքնուրույն էթնոս, իսկ նրանց ավանդական կրոնը պաշտոնապես հրապարակված մարդահամարի նյութերում առկա է «շարֆադինական» անվանումով։ 35 308 էթնիկ եզդիներից շարֆանիդի կրոնին է պատկանում 69 %-ը (24 518 մարդ), բացի այդ շարֆանիդի կրոնին է պատկանում էթնիկ քրդերի 31 %-ը (682 մարդ)։ Հայաստանում ապրում է շարֆանիդի կրոնի 25 204 հետևորդ (երկրի բնակչության 0,83 %-ը)[2]։ Եզդիները հիմնականում բնակվում են Արագածոտնի գյուղերում՝ Երևանից հյուսիս-արևմուտք։ 2012 թվականի սեպտեմբերի 29-ին Հայաստանի Արմավիրի մարզում հանդիսավորությամբ բացվել և օծվել է եզդի «Ձիարաթ» տաճարը։ Սա առաջին տաճարն է, որը կառուցվել է Հյուսիսային Իրաքի եզդիների հայրենիքից դուրս, որը Հայաստանում գտնվող եզդիների հոգևոր կարիքները բավարարելու համար է[12]։
Հուդայականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում ապրում է 3 հազար հուդայական, հիմնականում Երևանում[13][14]։
Իսլամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում ապրում են իսլամի հետևորդներ, այդ կրոնը դավանում են քրդերը, պարսիկները, ադրբեջանցիները[15][16][17][18]։ Երևանում մուսուլմանների համար գործում է մզկիթ[19] և այլ ժողովուրդներ։
Այժմ Հայաստանում քուրդ մուսուլմանների համայնքը անցնում է հազար մարդուց, նրանց մեծ մասը բնակվում է Կոտայքի մարզում՝ Երևանից հյուսիս, որոշ մուսուլմանն ադրբեջանցիներ ապրում են Հայաստանի արևելյան և հյուսիսային սահմանների մոտ գյուղական վայրերում։ Երևանում բնակվում են մոտ մի քանի հարյուր մուսուլման, հիմնականում քրդեր և պարսիկներ՝ Մերձավոր Արևելքից։
Աթեիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիմնական հոդված՝ Աթեիզմը Հայաստանում
Հեթանոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ երկրում բնակվում է 5434 հեթանոս[2]։
Էթնիկ հայերի թվում որպես հեթանոսներ իրենց համարել են 734 մարդ կամ երկրի բոլոր էթնիկ հայերի 0,02 %-ը։ Էթանիզմը նոր հեթանոսական կրոնական շարժում է, որը վերստեղծել է հայերի ավանդական նախաքրիստոնեական կրոնը։ Ոչ լեզվական ծեսերը պարբերաբար անցկացվել են Գառնու տաճարում։ Հայաստանում Արորդի հեթանոսական համայնքի ղեկավարն է քրմուհի Զոհրաբ Պետրոսյանը։ Հետևորդների ճշգրիտ թիվը անհայտ է։ Էթանիզմի հետևորդներն են եղել հայ ականավոր քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանը և Անդրանիկ Մարգարյանը՝ երկրի նախկին վարչապետը[20]։
Դավանանքի ազատությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի դեկտեմբերին կատարված փոփոխություններով Սահմանադրությունը նախատեսում է դավանանքի ազատություն, սակայն օրենքը որոշակի սահմանափակումներ է դնում կրոնական փոքրամասնությունների հետևորդների դավանանքի ազատության վրա, և գործնականում կան որոշ սահմանափակումներ։ Հայ Առաքելական Եկեղեցին, որն ունի պաշտոնական իրավաբանական կարգավիճակ՝ որպես ազգային եկեղեցի, օգտվում է այլ կրոնական խմբերի համար անհասանելի մեծ արտոնություններից։ Որոշ դավանանքներ հաղորդել են կառավարության միջին կամ ցածր մակարդակի պաշտոնյաների կողմից խտրականության մասին, սակայն նշել են, որ բարձր մակարդակի պաշտոնյաները ավելի հանդուրժող են։ Կրոնական փոքրամասնությունների որոշ խմբերի նկատմամբ սոցիալական հարաբերությունները եղել են երկակի, և հաղորդագրություններ են հայտնվել այդ խմբերի անդամների նկատմամբ սոցիալական խտրականության մասին[21]։
Պաշտոնական վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգություն | Բնակչություն | Դավանանք ունեցողներ | Հայ Առաքելական | Ավետարանական | Շարֆադինական | Կաթոլիկ | Եհովայի վկաներ | Ուղղափառ | Հեթանոսներ | Մոլոկան | այլ (այդ թվում՝ մուսուլման, հուդայականներ) | Անկրոնականներ | Հրաժարվել են պատասխանել | Չեն նշել կրոնը |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հայաստան (ընդհանուր) | 3 018 854 | 2 897 267 | 2 796 519 | 29 280 | 25 204 | 13 843 | 8 695 | 7 532 | 5 434 | 2 872 | 7 888 | 34 373 | 10 941 | 76 273 |
Հայեր | 2 961 801 | 2 843 545 | 2 784 553 | 28 454 | 0 | 13 247 | 8 581 | 3 413 | 734 | 0 | 4 563 | 33 254 | 10 086 | 74 916 |
Եզդիներ | 35 308 | 33 772 | 3 597 | 532 | 24 518 | 0 | 40 | 0 | 3 624 | 0 | 1 461 | 413 | 547 | 576 |
Ռուսներ | 11 911 | 11 078 | 4 899 | 150 | 0 | 336 | 37 | 2 798 | 0 | 2 755 | 103 | 325 | 132 | 376 |
Ասորիներ | 2 769 | 2 556 | 935 | 47 | 0 | 11 | 14 | 601 | 2 | 0 | 946 | 162 | 20 | 31 |
Քրդեր | 2 162 | 2 098 | 180 | 42 | 682 | 0 | 2 | 0 | 1 068 | 0 | 124 | 29 | 18 | 17 |
Ուկրաինացիներ | 1 176 | 1 121 | 674 | 10 | 0 | 44 | 8 | 360 | 0 | 19 | 6 | 34 | 8 | 13 |
Հույներ | 900 | 838 | 692 | 6 | 0 | 24 | 2 | 109 | 0 | 0 | 5 | 41 | 9 | 12 |
Վրացիներ | 617 | 401 | 253 | 10 | 0 | 23 | 4 | 93 | 0 | 0 | 18 | 17 | 16 | 183 |
Պարսիկներ | 476 | 401 | 27 | 0 | 3 | 12 | 0 | 1 | 0 | 0 | 358 | 17 | 36 | 22 |
այլք | 1 634 | 1 393 | 661 | 29 | 1 | 143 | 6 | 150 | 6 | 98 | 299 | 64 | 51 | 126 |
հրաժարվել են պատասխանել ազգության մասին հարցին | 100 | 64 | 48 | 0 | 0 | 3 | 1 | 7 | 0 | 0 | 5 | 17 | 18 | 1 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 541
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մարդահամար 2011։ Աղյուսակ 5.4 Բնակչությունն ըստ ազգության, սեռի և կրոնական դավանանքի
- ↑ 2017 Grand Totals, Եհովայի վկաների պաշտոնական կայք
- ↑ What Is the Governing Body of Jehovah’s Witnesses?, Եհովայի վկաների պաշտոնական կայք
- ↑ 1914 : Failed Watchtower Prophecy, jwfacts.com
- ↑ 1925 - "Millions Now Living Will Never Die!", jwfacts.com
- ↑ 1975 - Watchtower Quotes, jwfacts.com
- ↑ Մնա Աստծու սիրո մեջ, 2014 թ., WatchTower Bible and Tract Society of Pennsylvania, էջ՝ 77,78 կարդալ օնլայն
- ↑ Մնա Աստծու սիրո մեջ, 2014 թ., WatchTower Bible and Tract Society of Pennsylvania, էջ՝ 207,208 կարդալ օնլայն
- ↑ Քրիստոնեական հավատարմություն դրսևորիր, երբ հարազատներիցդ որևէ մեկը զրկվում է ընկերակցությունից, Մեր թագավորական ծառայությունը, օգոստոս 2002, էջ 3-4
- ↑ Մերժենք «անարժեք բաները», Դիտարան 15/4 2008, էջ 3-7
- ↑ Юрий Дасни «Езидский храм в Армении», Kurdistan.ru, 22.10.2012
- ↑ «Kurdist.ru — Kurdist.ru». Արխիվացված է օրիգինալից 2019-01-21-ին. Վերցված է 2019-10-20-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 11 (օգնություն) - ↑ «Армения — Где живут евреи — Еврейский мир — Центральный Еврейский Ресурс. Сайт русскоязычных евреев всего мира. Еврейские новости. Еврейские фамилии». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Армения Онлайн : В Армении проживает ощутимое число азербайджанцев — армянский сайт для общения армян из Армении и всего мира
- ↑ «AZG Daily». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Народы России — Азербайджанцы, живущие в Армении, не хотят создавать общину». Արխիվացված է օրիգինալից 2012-01-27-ին. Վերցված է 2019-10-20-ին.
- ↑ «| iamik.ru | ИА МиК — информационно-аналитическое агентство». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «АРМЯНО-ИРАНСКИЕ ОТНОШЕНИЯ И РАЗРЕШЕНИЕ КАРАБАХСКОГО КОНФЛИКТА». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Eritasard.am | Youth Online Newspaper». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Armenia: International Religious Freedom Report 2007 Արխիվացված 2012-09-25 Wayback Machine на английском
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանի «Ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպություններ, աղանդներ» հոդվածից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |