Հալիթ Աքչաթեփե
Հալիթ Աքչաթեփե թուրքերեն՝ Halit Akçatepe | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1938 |
Ծննդավայր | Սկյուտար, Ստամբուլի մարզ, Թուրքիա |
Մահացել է | մարտի 31, 2017[1][2] (79 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Քարաջաահմեթ |
Կրթություն | Լիցեյ Սեն-Բենոաւ Ստամբուլում |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան և սցենարիստ |
Ծնողներ | հայր՝ Sıtkı Akçatepe?, մայր՝ Leman Akçatepe? |
Պարգևներ և մրցանակներ | |
Հալիթ Աքչաթեփե (թուրքերեն՝ Halit Akçatepe, հունվարի 1, 1938, Սկյուտար, Ստամբուլի մարզ, Թուրքիա - մարտի 31, 2017[1][2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասան։ 2011 թվականին արժանացել է Անատոլիական միջազգային կինոփառատոնի մրցանակի։ Համարվում է թուրքական կինեմատոգրաֆիայի հեղինակավոր ներկայացուցիչներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հալիթ Աքչաթեփեն ծնվել է 1938 թվականի հունվարի 1-ին Ստամբուլի Յուսքյուդար շրջանում։ Նրա հայրը եղել է թուրք հայտնի դերասան Սըթքը Աքչաթեփեի ընտանիքում։ Սովորել է Սեն Բենուա ֆրանսիական վարժարանում։ Գեղարվեստական ֆիլմում առաջին անգամ նկարահանվել է 5 տարեկան հասակում՝ 1943 թվականին նկարահանվելով «Տանջահար Փընար» ֆիլմում։ 1942-1954 թվականներին պատանի դերասան Աքչաթեփեն նկարահանվել է 16 ֆիլմերում[3]։ Իր դերասանական կարիերայի ընթացքում Հալիթ Աքչաթեփեն մարմնավորել է, ընդհանուր առմամբ, 79 դերեր, չհաշված հեռուստասերիալները և թատերական ներկայացումները[3]։
2011 թվականին Հալիթ Աքչաթեփեն արժանացել է «Ոսկե նարինջ» մրցանակի՝ թուրքական կինեմատոգրաֆիայում ունեցած մեծ ավանդի համար[4]։ Դարձել Ստամբուլի 31-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր մրցանակակիր[5]։
1963 թվականից 1981 թվականներին ամուսնացած է եղել Թյուլին Աքչաթեփեի հետ։ Նրանք ունեն դուստր։
Մահացել է 2017 թվականի մարտի 31-ին Ստամբուլի Բեշիկթաշ շրջանի մասնավոր կլինիկաներից մեկում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Usta sanatçı Halit Akçatepe hayatını kaybetti!
- ↑ 2,0 2,1 2,2 Halit Akçatepe hayatını kaybetti
- ↑ 3,0 3,1 Halit Akçatepe(չաշխատող հղում)
- ↑ Golden Orange Film Festival opens with honorary awards(չաշխատող հղում)
- ↑ Countdown begins for 31st Istanbul Film Festival(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Filmnavi.ru — ваш навигатор в мире кино. Արխիվացված 2017-04-01 Wayback Machine
- Default Web Site Page
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալիթ Աքչաթեփե» հոդվածին։ |
|
- Հունվարի 1 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Թուրքիայում ծնվածներ
- Մարտի 31 մահեր
- 2017 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Թուրք դերասաններ
- Անձինք:Ստամբուլ
- Թուրք կինոդերասաններ
- Թուրք հեռուստադերասաններ
- Ստամբուլում ծնված դերասաններ
- Սկյուտարում ծնված անձինք
- Անձինք Սկյուտարից