(Translated by https://www.hiragana.jp/)
Համազասպ Համբարձումյան - Վիքիպեդիա Jump to content

Համազասպ Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համազասպ Համբարձումյան
Ծնվել էսեպտեմբերի 25, 1880(1880-09-25)[1]
Վարդենիս, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][1]
Մահացել էփետրվարի 3, 1965(1965-02-03)[2][1] (84 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]
ԳերեզմանԲյուրական[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունթարգմանիչ, գրականագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան և Երևանի պետական համալսարան[1]
Ալմա մատերՆերսիսյան դպրոց[2], Լազարյան ճեմարան[2] և Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1908)[2]
Կոչումպրոֆեսոր[2][1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[2][1] (1953)
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն, հին հունարեն և լատիներեն
Պարգևներ
Երեխա(ներ)Վիկտոր Համբարձումյան[2][1] և Գոհար Համբարձումյան

Համազասպ Ասատուրի Համբարձումյան (սեպտեմբերի 25, 1880(1880-09-25)[1], Վարդենիս, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][1] - փետրվարի 3, 1965(1965-02-03)[2][1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1], թաղված է Բյուրականում), թարգմանիչ, գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1953), պրոֆեսոր (1954)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1962)։

Վիկտոր Համբարձումյանի և Գոհար Համբարձումյանի հայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ տարի սովորել է Երևանի թեմական դպրոցում, ապա՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1887 թվականին ավարտելով մեկնել է Մոսկվա, շարունակել ուսումը Լազարյան ճեմարանում, որտեղ ուսուցանել է Կարապետ Կուսիկյանի, Գր.Խալաթյանցի մոտ։ 1900 թվականին ավարտելով մեկնում է Թիֆլիս, մեկ տարի սովորել է տեղի երկրորդ արական գիմնազիայում։ 1902-1908 թվականներին սովորել և ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Բացի ռուսերենից տիրապետել է նաև հին հունարենին և լատիներենին։ 1908 թվականին վերադառնալով Կովկաս՝ մինչև 1911 թվականը զբաղվել է իրավաբանությամբ, հետո զբաղվել է մանկավարժությամբ, դասավանդել է Թիֆլիսի միջնակարգ դպրոցում։ Թղթակցել է մի շարք թերթերի, այդ թվում «Բանբեր»,«Գործ», «Մշակ», «Հորիզոն», որտեղ լույս են տեսել նրա հրապարակախոսական հոդվածներն ու բանաստեղծությունները։ 1925 թվականին մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ դասավանդելու տեղի համալսարանում։ 1927-1928 թվականներին Վիեննայում տպագրել է իր բանաստեղծությունները երեք հատորով, մեկ հատորով էլ հրատարակել է ռուսերեն բանաստեղծությունները։ Անտիկ գրականություն է դասավանդել ԵՊՀ-ում։ Մենագրություն է գրել Հոմերոսի մասին, որի համար ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Լույս են տեսել նրա «Արյուն էջեր» (1903 թ.), «Անհունի էջերում» (1904 թ.), «Հպարտ հոգու երգերից» (1905 թ.) և այլ գրքեր։ Թարգմանել է եվրոպական և ռուսական բանաստեղծների, հին հունարենից՝ «Հույն ողբերգակներ» (1950 թ., ժողովածուն), Հոմերոսի «Իլիականը» (1955 թ.)[3][4]:

Համբարձումյանի անվան դպրոց կա Վարդենիսում։

  • Արիւն էջեր, բանաստեղծությունների ժողովածու, 1903։
  • Անհունի էջերում, բանաստեղծությունների ժողովածու, 1904։
  • Հպարտ հոգու երգերից, բանաստեղծությունների ժողովածու, 1905։
  • Երկերի ժողովածու։ Բանաստեղծութիւններ / Հ. Համբարձումեան, Վիենն, տպ. Մխիթարեան, 1927։
  • Стихотворения / А. Амбарцумиан, Пер. с арм. Ф. Е. Зарин-Несвицкого, Вступ. ст. Р. Куллэ, Ф. Е. Зарин-Несвицкого, Вена, Б. и., 1929.
  • Элементы армянской культуры и этники в Гомеровской системе в связи с переводом Илиады с подлинника на армянский язык и в связи с исследованием основных проблем гомероведения: Автореф. ... д-ра филол. наук / А. А. Амбарцумян, Ереван, 1952.
  • Ռուս-հայերեն բառարան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1954։
  • Հին Հայաստանի ստրկատիրական սիստեմի գոյության հարցի շուրջը / Հ. Համբարձումյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1956։
  • Իրերը իրերի մասին։ Հատվածներ բանաստեղծություններից 1903-1956 / Հ. Համբարձումյան, Երևան, Ա. հ, 1956։
  • Ճանապարհորդական մտորումներ / Հ. Համբարձումյան, Երևան, ԳԱ հրատարակչություն , 1963։
  • Հոդվածների ժողովածու։ Ց. Խ. Խանզադյա, խմբ.՝ Հ. Ա. Համբարձումյան, ծանոթագր.՝ Ս. Ա. Շտիկյան, ՀԽՍՀ ԳԱ, Մ. Աբեղյանի անվ. գրակ. ին-տ., Երևան, ԳԱԱ հրատարակչություն, 1963։
  • Голоса прошлого в борьбе возвышенного и пошлого: Воспоминания о далеком и близком в полете времени 1730 - 1960 годов / А. А. Амбарцумян. Ереван, Б. и., 1963.
  • Մտորումներ Հոմերոսի մասի։ Հ. Համբարձումյան, Երևան, ԳԱԱ հրատարակչություն, 1964։
  • Անտիկ միջնադարյան վերածննդի գրականություն։ [Հին Հունաստան, Հին Հռոմ], կազմ. և առաջաբ. գրեց՝ Ալ. Թոփչյան, թարգմ.՝ Հ. Համբարձումյան և ուրիշ, խմբ. և ծանոթագր.՝ Ս. Կրկյաշարյան, Երևան, Արևիկ, 1990։
  • Հին հունական ողբերգություններ / Թարգմ.՝ Հ. Համբարձումյան, Ս. Կրկյաշարյան; Թարգմ., կազմ., ծանոթագր. և առաջաբ.՝ Ա. Թոփչյան; Խմբ.՝ Ա. Գաբրիելյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1990։
  • Մակոյկով օվկիանոսի ալիքներում։ Յուշեր, Իմաստասիրական տետրակներ, Համայզասպ Ասատուրի Համբարձումեան, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումեանի տուն-թանգարան, խմբ.՝ Գրիգոր Բրուտեան, Երևան, Մխիթարեան, 2014։
  • На ладье в волнах океана: Воспоминания: Я, мои предки, мои дети и многое далекое и близкое: Начато и закончено в Ереване в 1950-1957 годах, Философские тетради / Амазасп Асатурович Амбарцумян, Дом-музей Виктора Амбарцумяна, Ереван, Изд-во Мхитарян, 2014.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Համազասպ Համբարձումյաան։ Կենսամատենագիտություն, Երևան,1980։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Անտիկ միջնադարյան վերածննդի գրականություն։ Հատոր 1. Անտիկ գրականություն.- Երևան։ Արևիկ, 1990.- 768 էջ.- (Համաշխարհային գրականություն պատանիների համար)։
  • Հին հունական ողբերգություններ. /Հին հունարենից թարգմ.՝ Հ. Համբարձումյանի, Ս. Կրկյաշարյանի, Ա. Թոփչյանի.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 1990.- 512 էջ.- (Ուսանողի գրադարան)։
  • Հոմերոս։ Իլիական.- Երևան, 1951.- 895 էջ։ Վերատպությունը տե՛ս Իլիական.- Երևան։ Հայպետհրատ, 1955.- 512 էջ։
  • Հոմերոս։ Ոդիսական.- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1958.- 364 էջ.- (Ուսանողի գրադարան)։ Վերատպությունը տե՛ս Ոդիսական.- Երևան։ ԵՊՀ հրատ., 1988.- 415 էջ.- (Ուսանողի գրադարան)։
  • Հույն ողբերգակներ։ Էսքիլես, Սոֆոկլես, Եվրիպիդես.- Երևան։ Հայպետհրատ, 1950.- 397 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. Գառնիկ Ստեփանյան.Կենսագրական բառարան, հատոր Բ,1981
  4. ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համազասպ Համբարձումյան» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 108