(Translated by https://www.hiragana.jp/)
Հավաջիվա - Վիքիպեդիա Jump to content

Հավաջիվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավաջիվա
Հավաջիվա
Հավաջիվա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Boraginales
Ընտանիք Գաղտրիկազգիներ (Boraginaceae)
Ենթաընտանիք Գաղտրիկայիններ (Boraginoideae)
Տրիբա Lithospermeae
Ցեղ Խարի (Alkanna)
Տեսակ Հավաջիվա (A. orientalis)
Միջազգային անվանում
Alkanna orientalis

Հավաջիվա (լատին․՝ Alkana orientalis), գաղտրիկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստ կոճղարմատով բազմամյա խոտաբույս է։ 15-40 սմ բարձրություն ունեցող ցողունները ծածկված են գեղձային կպչուն մազիկներով և խոզաններով։ Արմատամերձ երկարավուն տերևները կոթունավոր են։ Վերին նստադիր տերևները դասավորված են հերթադիր։ Կլորավուն կամ սրտաձև ոլորակներում հավաքված ծաղիկները մանր են։ Բաժակը բաժանված է 5 նշտարաձև-գծային մասերի։ Երկար, ձագարաձև հետծալքով, օվալաձև բլթակներով խողովակ ունեցող պսակը դեղին է։ Պսակի խողովակում պարփակված են կարճ առէջաթելերով առէջները[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիների չոր քարքարոտ լանջերին և աղբավայրերում։ Հանդիպում է Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում և Երևանում[1]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի արմատները, որոնք պարունակում են դաբաղանյութեր, վիտամիններ, լորձային նյութեր, կարմիր սննդային ներկանյութ՝ ալկալոիդ ալկանին, որը նաֆտոխինոնի ածանցյալներից է։ Արմատների թուրմով և վազելինով պատրաստած քսուքն օգտագործում են պզուկների, ֆուրոնկուլների բուժման համար։ Նախկինում կիրառում էին որպես ներկատու բույս[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավաջիվա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավաջիվա» հոդվածին։