Հարի Մարշալը ծնվել է ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 13-ին Բրոնքսում (նահանգ Նյու-Յորք, ԱՄՆ), չեչոտկա պարի ուսուցչուհի և չեչոտկա պարի դպրոց հիմնադրած Մարժորի Իռենի և գովազդային ֆիլմերի ռեժիսոր, հետագայում պրոդյուսեր Անտոնի Վալաս Մարշալի ընտանիքում։ Նա երգչուհի, ռեժիսոր Պեննի Մարշալի և հեռուստաալիքային ռեժիսոր Ռոնի Մարշալի եղբայրն է։ Նրա հայրը ունի իտալական ծագում, իսկ մայրը ունի գերմանական, անգլիական, շոտլանդական արմատներ։ Նրա հայրը փոխել է ազգանունը Մասկիարելիից Մարշալի մինչև Հարիի ծնվելը։ Մարշալը կնքվել է Պրեսբիտերականների կողմից և մեծացել Լյութերականությունում որոշ ժամանակ։ Նա հաճախել է De Witt Clinton High դպրոցը, որտեղ նա Սարդ-մարդ ֆիլմի դերասան՝ Սթիվ Դիթկոյի դասընկերն էր։ Հաճախել է հյուսիսարևմտյան համալսարան, որտեղ գրել է The Daily Northwestern ամսագրի համար, և Alpha Tau Omega խմբի անդամ է։