Հելենե Օլաֆսեն (նորվ.՝ Helene Olafsen, ծնվ. թվ.՝ փետրվարի 21, 1990թ., Օսլո, Նորվեգիա), նորվեգացի սնոուբորդիստ, ով հանդես է գալիս Նորվեգիայի դրոշով Boardercross և Half-pipe սպորտաձևերում։
Օլաֆսենն առաջին անգամ մասնակցել է միջազգային մրցումներում 2006 թվականի հունվարի 6-ին՝ Եվրոպայի գավաթի փուլային մրցավազքում զբաղեցնելով 33-րդ հորիզոնականը։ Մեկ ամիս անց նա մասնակցել է Եվրոպայի սնոուբորդի անչափահասների մրցումներին՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, իսկ մեկ տարի անց՝ արդեն մեծահասակների մրցաշարում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Աշխարհի գավաթի մրցումներում նա մեկնարկել է 2007 թվականի մարտի 8-ին՝ դառնալով ութերորդը։ Նա 2007 թվականի դարձել է Եվրոպայի սնոուբորդի անչափահասների հաղթող։
2008 թվականին Օլաֆսենը կրկին մասնակցեց սնոուբորդի անչափահասների առաջնությանը Big-Air մրցատեսակում։ 2009 թվականին նա մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ ցույց տալով գավաթի մրցաշրջանի լավագույն արդյունքը։