Հիլդա Բերենդ
Հիլդա Բերենդ գերմ.՝ Hilde Behrend | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1917 Բեռլին, Գերմանական ռայխ |
Մահացել է | հունվարի 11, 2000 (82 տարեկան) |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Էդինբուրգի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Ալմա մատեր | Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Հայր | Felix Wilhelm Behrend? |
Հիլդա Բերենդ (գերմ.՝ Hilde Behrend, օգոստոսի 13, 1917, Բեռլին, Գերմանական ռայխ - հունվարի 11, 2000), անգլիացի տնտեսագետ։
Բիրմինգհեմի համալսարանի գիտությունների թեկնածու (1951): Դասավանդել է Էդինբուրգի համալսարանում (պրոֆեսոր՝ 1973-ից)։
«Effort bargaining» եզրույթի հեղինակը[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիլդայի հայրը Ավագ դպրոցի տնօրենների և ուսուցիչների գերմանական ասոցիացիայի նախագահն էր։ Երբ նացիստները եկան իշխանության, նա հեռացվեց պաշտոնից իր հրեական ծագման պատճառով, չնայած նա հավատքով քրիստոնյա էր։ 1936 թվականին Բերենդները արտագաղթեցին Մեծ Բրիտանիա։
Հիլդան աշխատում էր Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում՝ որպես սղագրուհի։ Նրան հաջողվեց կրթաթոշակ ապահովել Լոնդոնի համալսարանում սովորելու համար և 1944 թվականին գերազանցությամբ ավարտեց այն տնտեսագետի կոչումը[2]։
Իր գիտական կարիերայի սկիզբը օգնականի պաշտոնն էր, որը նրան առաջարկեց Բիրմինգհեմի համալսարանի պրոֆեսոր Սարջենտ Ֆլորենսը 1949 թվականին[2]։
1954 թվականին Բերենդը դասախոսություններ է կարդում Էդինբուրգի համալսարանում՝ աշխատելով սոցիալական հետազոտությունների նոր կենտրոնում, որը ղեկավարում էր փիլիսոփա, պրոֆեսոր Ջոն Մակմյուրին[2]։
Խոշոր աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աշխատանքի և գնաճի խնդիրներ» (Problems of Labour and Inflation, 1984)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hilde Behrend
- Professor Hilde Behrend: an appreciation(չաշխատող հղում)