Հիլդեգարդ Նոյման
Հիլդեգարդ Նոյման գերմ.՝ Hildegard Neumann | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1919 |
Ծննդավայր | Jablonné v Podještědí |
Մահացել է | նոյեմբերի 5, 2010[1] (91 տարեկան) |
Մահվան վայր | Webster, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ կամ անհայտ[1] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Հիլդեգարդ Նոյման (գերմ.՝ Hildegard Neumann, մայիսի 4, 1919, Jablonné v Podještědí - նոյեմբերի 5, 2010[1], Webster, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ և անհայտ[1]), Ռավենսբրյուկ և Տերեզիենշտադտ համակենտրոնացման ճամբարների ավագ վերակացու։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիլդեգարդ Նոյմանն իր աշխատանքային ծառայությունը սկսել է Ռավենսբրյուկ[2] համակենտրոնացման ճամբարում 1944 թվականի հոկտեմբեր ամսից՝ միանգամից դառնալով ավագ վերակացու։ Քանի որ վերջինս լավ էր աշխատում նրան տեղափոխում են Տերեզիենշտադտ համակենտրոնացման ճամբար՝ որպես բոլոր վերակացուների ղեկավար։ Հիլդեգարդը, ըստ ճամբարների կալանավորների, դաժան և անողոք անձնավորություն էր։
Նոյմանը վերահսկում էր տասից երեսուն կին-ոստիկանների և ավելի քան քսան հազար կին-կալանավորների։ Տերեզիենշտադտ համակենտրոնացման ճամբարից կազմակերպել է ավելի քան 40 000 կանաց ու երեխաների տեղափոխությունը Օսվենցիմ և Բերգեն-Բելզեն մահվան ճամբարներ, որտեղ նրանց մեծամասնությունը սպանվեց։ Ըստ հետազոտողների, ավելի քան հարյուր հազար հրեաներ են արտաքսվել Տերեզիենշտադտից և սպանվել Օսվենցիմում ու Բերգեն-Բելզենում, իսկ 55 000 մարդ սպանվել է հենց Տերեզիենշտադտում։
Հիլդեգարդ Նոյմանը լքել է համակենտրոնացման ճամբարը 1945 թվականի մայիս ամսին։ Իր բազում հանցագործությունների համար երբևէ չի դատապարտվել։ Ըստ որոշ աղբյուրների մահացել է 2011 թվականի մայիսի 5-ին՝ 92 տարեկան հասակում՝ Միացյալ Նահանգներում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Google Books(բազմ․) — 2005.
- ↑ «Հիլգեդարդ Նոյմանի կենսագրությունը».
- ↑ «Մահացել է Հիլդեգարդ Նոյմանը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1943:Death and Resistance, pp. 419,The Holocaust Chronicle
- La catena di comando degli aguzzini (Italian),Il lager di Theresienstadt — [pp. 5–7], Olokaustos.org
- «Nazi women exposed as every bit as bad as Hitler's deranged male followers». The Daily Mail. 2009 թ․ փետրվարի 12.
- «Nazi She-Devils». Mirror. 2005 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հիլդեգարդ Նոյման կատեգորիայում։ |