Հոուարդ Ուոլտեր Ֆլորի
Հոուարդ Ուոլտեր Ֆլորի անգլ.՝ Howard Walter Florey | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1898[1][2][3][…] Ադելաիդա, Բրիտանական կայսրություն[4] |
Մահացել է | փետրվարի 21, 1968[4][1][2][…] (69 տարեկան) Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] բնական մահով |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դեղագործ, քիմիկոս, բժիշկ, պրոֆեսոր, ախտաբան և կենսաբան |
Հաստատություն(ներ) | Շեֆիլդի համալսարան |
Պաշտոն(ներ) | Լորդերի պալատի անդամ և Թագավորական միության նախագահ |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Մագդալեն քոլիջ[5] և Ադելաիդայի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Ազդվել է | Չարլզ Սկոտ Շերինգթոն |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Mary Ethel Hayter Florey? և Margaret Jennings? |
Երեխա(ներ) | Paquita Mary Joanna Florey?[2] և Charles du Vé Florey?[2] |
Հայր | Joseph Florey?[2] |
Մայր | Bertha Mary Wadham?[2] |
Howard Florey Վիքիպահեստում |
Հոուարդ Ուոլտեր Ֆլորի (անգլ.՝ Howard Walter Florey, Baron Florey; սեպտեմբերի 24, 1898[1][2][3][…], Ադելաիդա, Բրիտանական կայսրություն[4] - փետրվարի 21, 1968[4][1][2][…], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի ախտաբան, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1941), նախագահ (1960–65), ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան (1966), ԱՄՆ–ի Ազգային ԳԱ անդամ։
Ավարտել է Ադելաիդայի (Ավստրալիա) համալսարանը 1921 թվականին, ապա սովորել Օքսֆորդի համալսարանում (1921–24)։
Աշխատանքները հիմնականում վերաբերում են մազանոթների արյան շրջանառության ախտաբանությանը, բորբոքային պրոցեսներին, լիմֆոցիտների ֆունկցիային, անտիբիոտիկների բուժիչ հատկություններին։
1940 թվականին առաջինն է մաքուր պենիցիլինն օգտագործել մարդկանց և կենդանիներին բուժելու համար։ 1945 թվականին Ալեքսանդր Ֆլեմինգի և Էռնստ Չեյնի հետ միասին ստացել է Նոբելյան մրցանակ Բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում[16]։
Ստացել է ԽՍՀՄ ԳԱ Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալ (1965), Քեմբրիջի համալսարանի փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում։
Ադելաիդայի համալսարանում ուսանելու տարիներին հանդիպել է իր ապագա կնոջ և գործընկեր հետազոտողի` Էթել Ռիդի հետ։ Նրանց ամուսնությունը սակայն հաջող չէր կապված Էթելի վատառողջ լինելու և Ֆլորիի անհամբեր բնավորության հետ[17]։
Էթելի մահից հետո Ֆլորին 1967 թվականին ամուսնացել է իր նախկին գործընկեր Մարգարետ Ջենինգսի հետ (1904-1994)։ Հոուարդ Ֆլորին մահացել է Սրտամկանի ինֆարկտից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Флори Хоуард Уолтер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 Rhodes Scholar Database
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 1945 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ Большая золотая медаль РАН имени М.В.Ломоносова — RAS.
- ↑ https://www.wilhelmexner.org/en/medalists/
- ↑ Liste complète des récipiendaires de 1864 à aujourd'hui — Laval University.
- ↑ The London Gazette (բրիտ․ անգլ.) — 1965. — Iss. 43713. — P. 6729.
- ↑ Plarr's Lives of the Fellows
- ↑ https://thejohnscottaward.github.io/jsc/1951-2010.html
- ↑ La vie universitaire (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1946. — P. 5. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 1945. nobelprize.org
- ↑ Fenner, Frank. «Mary Ethel Hayter Florey». Australian Dictionary of Biography.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- York, Barry (September 2001). «Howard Florey and the development of penicillin». National Library of Australia News. XI (12): 18–20. Արխիվացված է օրիգինալից 2012-01-20-ին. Վերցված է 2018-12-23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոուարդ Ուոլտեր Ֆլորի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 682)։ |
- Սեպտեմբերի 24 ծնունդներ
- 1898 ծնունդներ
- Փետրվարի 21 մահեր
- 1968 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Թագավորական շքանշանով պարգևատրվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի կենսաբաններ
- Անգլիացի բժիշկներ
- Անգլիացի գիտնականներ
- Անգլիայի քաղաքական գործիչներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Անգլիացի քիմիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Ավստրալիայի քաղաքական գործիչներ
- Ավստրալիացի գիտնականներ
- Անձինք մետաղադրամների վրա