Ղրղզական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
| ||||
| ||||
Նշանաբան՝ | ||||
Քարտեզ | ||||
Քարտեզ2 | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Ֆրունզե | |||
Մակերես | 198,500 կմ2 (1989 թ.) | |||
Բնակչություն | 4 257 800 (1989 թ.) | |||
Լեզու | ռուսերեն, ղրղզերեն | |||
Հիմն | Кыргыз Советтик Социалисттик Республикасы Мамлекеттик Гимни Ղրղզական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (1946–1991) | |||
Արժույթ | ԽՍՀՄ ռուբլի | |||
Իշխանություն | ||||
Պետության գլուխ | ՂԽՍՀ ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար | |||
Օրենսդրություն | Ղրղզական ԽՍՀ սահմանադրություն |
Ղրղզական (Կիրգիզական) Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Կիրգիզիա[1] (Ղրղզական ԽՍՀ, ՂԽՍՀ ղրղզ.՝ Кыргыз Советтик Социалисттик Республикасы, ռուս.՝ Киргизская Советская Социалистическая Республика), ԽՍՀՄ վարչատարածքային միավոր Միջին Ասիայի հյուսիսարևելյան մասում, 15 միութենական հանրապետություններից մեկը։ Տարածքը կազմել է 198,5 հզ․ կմ², բնակչությունը 1989 թվականի դրությամբ կազմել է 4 257 800 մարդ։ Ազգային կազմը (1979-ի մարդահամարով, հզ․ մարդ) ունեցել է հետևյալ պատկերը․ ղրղզներ՝ 1,687, ռուսներ՝ 912, ուզբեկներ՝ 426, ուկրաինացիներ՝ 109, գերմանացիներ՝ 101, թաթարներ՝ 72, և այլն։ Բնակչության միջին խտությունը՝ 1 կմ² վրա 19,2 մարդ (1983)։ Մայրաքաղաքը՝ Ֆրունզե (590 հզ․ մարդ, 1984)։ Խոշոր քաղաքներ են համարվել Օշը (188 հզ․ բն․), Ջալալ-Աբադը (59)։
Պարգևատրվել է Լենինի 2 (1957, 1963), Ժողովուրդների բարեկամության (1972) և Հոկտեմբերյան հեղափոխության (1974) շքանշաններով։
Ղրղզական ԽՍՀ կոմունիստական կուսակցությունը ղեկավարել է հանրապետությունը 1936 թվականից մինչև 1990 թվականը։
1990 թվականի հոկտեմբերի 30-ին Կիրգիզական ԽՍՀ-ն վերանվանվեց Ղրղըզստանի Սոցիալիստական Հանրապետություն, դեկտեմբերի 15-ին, ինքնիշխանությունը հռչակելուց հետո, այն վերանվանվեց Ղրղզստանի Հանրապետություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1990 թվականից սկսած անվանվել է Ղրղզստան
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 453)։ |