(Translated by https://www.hiragana.jp/)
Ճու Ծըցին - Վիքիպեդիա Jump to content

Ճու Ծըցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճու Ծըցին
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 22, 1898(1898-11-22)[1]
ԾննդավայրHaizhou Zhilizhou, Ցզյանսու, Ցին կայսրություն[2]
Մահացել էօգոստոսի 12, 1948(1948-08-12) (49 տարեկան)
Մահվան վայրՊեկին
Քաղաքացիություն Չինաստանի Հանրապետություն
ԿրթությունՊեկինի համալսարան և Ցինխուա համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, scholar, արձակագիր և ակնարկագիր
ԱշխատավայրՊեկինի համալսարան և Ցինխուա համալսարան
ԵրեխաներZhu Maixian?
 Zhu Ziqing Վիքիպահեստում

Ճու Ծըցին (չինարեն՝ しゅきよし, նոյեմբերի 22, 1898(1898-11-22)[1], Haizhou Zhilizhou, Ցզյանսու, Ցին կայսրություն[2] - օգոստոսի 12, 1948(1948-08-12), Պեկին), իրական անունը՝ Ծը Խուա (չինարեն՝ )[3], հայտնի է նաև որպես՝ Շը Ցիո (չինարեն՝ 实秋), չին գրող, որը հայտնի է իր էսսեներով (հատկապես ճանաչված են «Հորս թիկունքը» (かげ) և «Լուսնի լույսը լոտոսի լճակի վրա» (塘月しょく) էսսեները) ու նոր պոեզիայով (しん诗, բանաստեղծություններ գրված ժամանակակից չինարենով)։ Գրել է մանդարին լեզվով (չինարեն՝ 普通ふつう): Ծնվել է Ծիանսու նահանգի Լիենյունկան (չինարեն՝ 连云みなと) քաղաքի Տոնհայ (չինարեն՝ 东海) համայնքի Փինմին (չինարեն՝ 平明へいめい) ավանի Պուշան (չինարեն՝ 埠上) գյուղում։ Եղել է Ցինխուա համալսարանի չին գրականության ֆակուլտետի դեկան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճու Ծըցինը ծնվել է 1898 թվականի նոյեմբերի 22-ին Ծիանսու նահանգի Տոնհայ համայնքում։ 1901 թվականին հայրը՝ Ճու Հոնծիունը (չինարեն՝ しゅ鸿钧) գնում է Կաոյոուի (こう邮) Շաոպո (邵伯) ավան, որտեղ ընդունվում է մասնավոր դպրոց գրել ու կարդալ սովորելու համար։ Վեց տարեկանում ողջ ընտանիքով բնակություն են հաստատում Յանճոուում (扬州, գտնվում է Ծիանսու նահանգում)։ Ճու Ծըցինն իր «Ես Յանճոուից եմ» հոդվածում նշում է․ «Իմ պապերը գալով Ծիանսու նահանգի Տոնհայ համայնք (ներկայիս՝ Լոնհայ (陇海) ճանապարհի վերջնակետ), որը նույն Հայճոուն է (うみしゅう), ցածր պաշտոններ են զբաղեցրել։ Ես ծնվել եմ Հայճոուում․․․ Հայճոուի բարբառն իմ մեջ ջերմ զգացողություններ է առաջացնում, քանի որ հորս յանճոուի բարբառի մեջ քիչ չեն հայճոուին բնորոշ առոգանության տարրերը»[4]։

1913 թվականին ընդունվել է Անխուեյում (安徽あんき) գտնվող մասնավոր դպրոց։ Ավարտելուց հետո ընդունվել է Ծիանսու նահանգի համար 8 միջնակարգ դպրոց։ Իրականում Ճուերի ընտանիքն ի սկզբանե եղել է ունևոր, սակայն հետագայում ունեցվածքը կորցրել են։ Ճու Ծըցինի բոլոր ազգականները հարուստ ընտանիքներից էին։ Եվ այդ ընտանիքների բոլոր զավակները չխախտելով ավանդույթը՝ սովորել էին բարձրագույն կրթական հաստատություններում և հասել մեծ հաջողությունների։ Մի կողմից Ճու ընտանիքի ավանդապաշտ հարուստ բարեկամներն էին, իսկ մյուս կողմից՝ Ճու Ծըցինի ժամանակակից մտքերը, սերը Եվրոպայի ու անտարբերությունը չինական կրթության նկատմամբ։ Տեսնելով բարեկամների հաջողությունները տարբեր բնագավառներում, Ճու Ծըցինի հայրը խիստ ու պահանջկոտ էր որդու նկատմամբ, ում ձգտումն էր՝ լինել ավելի լավը, քան մյուս ազգականներն էին։ Կարելի է ասել, որ Ճու Ծըցինի կյանքն անցել է մի մջավայրում, որտեղ է գերակայել է վախը, որն էլ հենց լարվածություն է ստեղծել հոր և որդու միջև[5]։

1916 թվականին մասնակցել է Պեկինի համալսարանի նախապատրաստական դասընթացներին, իսկ հաջորդ տարի ընդունվել է համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ, ակտիվորեն մասնակցել է մայիսյան 4-ի շարժմանը (հակաիմպերիալիստական, հիմնականում հակաճապոնական շարժում Չինաստանում, 1919 թվականի մայիս-հունիս)։ Ծնողների միջամտությամբ ամուսնացել է Յանճոուի հայտնի բժիշկ Ու Ուեյսանի (չինարեն՝ 武威ぶいさん) դստեր՝ Ու Ճոնցիենի (չինարեն՝ たけ钟谦) հետ։ 1917 թվականին ընտանիքի հայտնվում է ֆինանսական ծանր դրության մեջ, որպեսզի թաքցնի իր ինքությունը Ծըցին նոր անունն է վերցնում[6]։ Նույն տարի մասնակցել է «քաղաքացիական կրթության ժողովրդական ծրագրին» (平民へいみん教育きょういく讲演团) և ծանոթացել է Տըն Ճոնսիայի (չինարեն՝ 邓中なつ, 1894 -1933թթ․, չին քաղաքական գործիչ) հետ։

Գրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծություններ գրել սկսել է 1919 թվականից։ Անդամակցել է «Նոր ալիք» խմբագրությանը։ Իր առաջին աշխատանքը եղել է «Քնի՛ր, փոքրիկ» ստեղծագործությունը, որը հետագայում ներառվել է «Ձյունե առավոտի» մեջ։ 1920 թվականի հունիսին Պեկինի համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է Հանճոու և դասավանդել Ճըծիանի առաջին մանկավարժական կրթարանում։ Նոյեմբերին ստեղծվել է «Գրականության գիտախորհուրդը» (文学ぶんがく研究けんきゅうかい), Ճու Ծըցինը եղել է առաջին անդամների թվում։ 1921 թվականի հոկտեմբերի10-ին բացվել է «Արևածագ» (晨光) հրատարակչությունը, որտեղ որպես խորհրդատու աշխատել են Ճու Ծըցինը և Յե Շընթաոն (չինարեն՝ かのう圣陶, 1894–1988 թվականներ, չին գրող)։ 1922 թվականի վաղ գարնանը Ճըծիանի համալսարանի ռեկտորը՝ Ճըն Հըչունը (郑鹤はる) հրավիրում է Ճու Ծըցինին Թայճոու (うてなしゅう)՝ դասավանդելու։ Ավելի ուշ Ճու Ծըցինը Յու Փինպոյի (俞平はく, 1900-1990 թվականներ, չին պոետ, գրականագետ, պատմաբան), Յե Շընթաոյի և Լիու Յանլինի հետ հիմնել է «Պոեզիա» (诗) ամսագիրը, որը մայիսյան շարժումից հետո առաջին ամսագիրն էր՝ ուղղված նոր պոեզիային։

1923 թվականին սկսել է գրել արձակ, առաջին արձակ ստեղծագործությունն է եղել «Ցինխուայ գետը ձայների ու լույսերի մեջ», որը հրատարակվելուց անմիջապես հետո արժանացել է լավ գնահատականների, Ճուո Ծուորընը (չինարեն՝ 周作しゅうさくじん, 1885―1967 թվականներ, ակադեմիկոս, ճապոնական և հունական մշակույթի մասնագետ) գրել է․ «չին ժամանակակից գրականության ընդօրինակելի նմուշ»։ Մարտ ամսին Ճու Ծըցինը գնացել է Ուընճոու (温州うんしゅう) և դասավանդել տեղի միջնակարգ դպրոցում։ Նրա գրած դպրոցական հիմնը մինչ օրս երգում են դպրոցում։ Այդ հիմնի ծոսքերը դարձել են Ուընճոուի միջնակարգ դպրոցի կարգախոսը։

Նա, ում հաջողվում է բարելավել երկիրը, սուրբ է։
- Ուընճոու միջնակարգ դպրոցի կարգախոս

Ուընճոուում գրել է չորս էսսե՝ համախմբված «Ուընճոուի հետքերը» վերնագրի ներքո, որտեղ զետեղված «Կանաչը» երկար տարիներ ներառված է եղել Չինաստանի միջնակարգ դպրոցների դասագրքերում՝ որպես գեղեցին շարադրության նմուշ։ 1924 թվականի փետրվարին ժամանել է Ճըծիան նահանգի Նինպո քաղաք, դասավանդել տեղի չորրորդ միջնակարգ դպրոցում, միաժամանակ դասավանդել է նաև Չունխուեյի (չինարեն՝ はる) միջնակարգ դպրոցում։ Հրատարակել է իր բանաստեղծությունների և էսսեների ժողովածուն կոչված՝ «Հետքեր» (踪迹), որտեղ Ճու Ծըցինը թարմ ու մաքուր է ինչպես իր մտքերի, այնպես էլ արվեստի մեջ։ Այստեղ զետեղված «Լույսը» (光明こうみょう), «Նոր տարին» (新年しんねん), «Քարածուխը» (すす), «Հան Պոյի նկարների ուղարկումը Ռուսաստան» (おく韩伯往俄こく), «Ոչխարների հոտը» (ひつじぐん), «Ժամանակակից աշխարհը տնակի ներսում» (しょう舱中てき现代) և շատ ուրիշներ պատկերում են կյանքի լույսը, ապագայի մասին երազանքները, որոնք հանկարծակի բախվում են աշխարհի մութ կողմերին, բացահայտում մարդկանց բնորոշ դաժան հատկանիշներ, որոնք հազվագյուտ տեղ են գրավում «Նոր պոեզիայում»։

1925 թվականին «Մեր հունիսը» (わが们的ろくがつ) հրատարակչության գլխավոր խմբագիրն էր, ավելի ուշ դասավանդել Ցինխուայի կրթարանում (հետագայում վերանվանվել է Ցինխուայի համալսարանի), սկսել է զբաղվել գրական հետազոտություններով, և վերջնականապես անցել արձակ ստեղծագործությունների ստեղծմանը։ 1928 թվականին առաջին անգամ լույս է տեսնում «Հորս թիկունքը» էսսեների ժողովածուն, որն առավելապես հիմնված է իր սեփական փորձի ու հույզերի վրա, առանձնանում է իր գեղեցիկ ու հուզիչ խոսքով։ 1929 թվականին նրա կինը՝ Ու Ճոնցիենը, մահացել է թոքերի հիվանդությունից, որն ուղեկցել է իրեն կյանքի երկար տարիների ընթացքում, նա եղել է ընդամենը 31 տարեկան։ 1930 թվականի օգոստոսին Յան Ճընշընը (չինարեն՝ 杨振ごえ) նշանակվում է Ցինտաո համալսարանի ռեկտոր, իսկ Ճու Ծըցինը՝ չին լեզվի ֆակուլտետի դեկան։

1931 թվականի օգոստոսի 22-ին Պեյփինից (չինարեն՝ 北平きたひら,1928 –1949 թվականներ Պեկինի անվանումը) ցամաքային ճանապարհով մեկնել է Մեծ Բրիտանիա՝ սովորելու, Լոնդոնի համալսարանում սովորել է լեզվաբանություն և անգլիական գրականություն։ 1932 թվականի հուլիսի 31-ին վերադարձել է Շանհայ, օգոստոսին ամուսնացել տիկին Չըն Ճույինի (陈竹隐) հետ և անցել աշխատանքի Ցինխուայի համալսարանում։ 1934 թվականին «Գրական եռամսյակ» (文学ぶんがく季刊きかん) ամսագիրը հիմնել է «Թայպայ» (太白たいはく), որոնց երկուսի խմբագիրը Ճու Ծըցինն էր։ 1935 թվականին խմբագրել է «Չինական նոր գրականության անթոլոգիան» (中国ちゅうごくしん文学ぶんがく大系たいけい) և գրել է «Նախերգանքը» (导言)։ Հրատարակել է «Ես և դու» էսսեների ժողովածուն, այս ժամանակահատվածում, թեև Ճու Ծըցինի զգացմունքային խորությունը զիջում էր իր վաղ շրջանին ցույց տվածին, միևնույն է, նրա մտքերն ու վերաբերմունքը դեռ նույն անկեղծությունն ունեին, և գրականության խոսակցական լեզուն դարձել էին ավելի բնական և շտկումների ենթարկված։

1938 թվականին գնացել է Քունմին (こんあきら), նշանակվել է Պեկինի համալսարանի, Ցինխուայի համալսարանի և Նանքայի համալսարանի մեկ ամբողջ դարձած Հարավարևմտյան համալսարանի (国立こくりつ西南せいなん联合大学だいがく) չին գրականության ֆակուլտետի դեկան, դարձել է Չինաստանում գրականության և մշակույթի ասոցիացիայի անդամ։ Չինաստանի Ժողովրդական հանրապետության հակաճապոնական պատերազմի (1937-1945 թվականներ) ժամանակ, անկախ իր ֆինանսական ծանր դրության, դասավանդել է և արել գրական հետազոտություններ, Յե Շընթաոյի հետ համահեղինակն է «Չինարենի ուսուցման» (国文こくぶん教学きょうがく) և այլ գրքերի։ 1946 թվականին խմբագրել է «Լեզու և գրականություն» հավելվածը։ 1948 թվականի հունիսի 18-ին ստորագրել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների Ճապոնիայի քաղաքականությանը աջակցելուն դեմ լինելու և Միացյալ նահանգներից որպես օգնություն ալյուր ստանալուց հրաժարվելու մասին հռչակագիրը»[7]։:1498[8][9][10][11]

Ճու Ծըցինը մահացել է օգոստոսի 12-ին Պեկինի հիվանդանոցում տասներկումատնյա աղիքի ծանր խոցից 49 տարեկան հասակում[7]։:1498[8][9][10][11]

Շատերը կարծում են, որ Ճու Ծըցինի մահվան պատճառը եղել է սովը, այս մասին վկայում է Մաո Ցզեդունի «Լավ կաց, Ստյուարտ» (Ջոն Լեյթըն Ստյուարտ, 1876-1962 թվականներ, ամերիկացի միսիոներ և դեսպան, որն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Չինաստանում) հոդվածը․

Մենք՝ չինացիներս, հաստակող ենք։ ․․․ Ուըն Իտուոն (չինարեն՝ 闻一おお, 1899-1946 թվականներ, չին պոետ, գրականագետ, հրապարակախոս) խեթ հայացքով նայելով Գոմինդանի ատրճանակին նախընտրում է ընկնել գետնին, քան հանձնվել։ Ճու Ծըցինը ծանր հիվանդ լինելով հանդերձ նախընտրում է սովամահ լինել, քան ընդունել ԱՄՆ-ից տրված օգնությունը։
- Մաո Ցզեդուն, «Լավ կաց, Ստյուարտ»

Ահա թե որտեղից է ծագել Ճու Ծըցինի սովից մահանալու մասին կարծիքը, սակայն պետք է հաշվի առնել, որ սա ճշմարտությանը մոտ չէ։ Ճու Ծըցինը մահացել է տասներկումատնյա աղիքի ծանր խոցից, որը ոչ մի կապ չունի սովի հետ։ Չնայած նա ստորագրել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների Ճապոնիայի քաղաքականությանը աջակցելուն դեմ լինելու և Միացյալ նահանգներից որպես օգնություն ալյուր ստանալուց հրաժարվելու մասին հռչակագիրը», դա որևէ ազդեցություն չի թողել Ճու Ծըցինի բնականոն կյանքի վրա։

Իր կյանքի վերջին տարիներին գրված օրագրերի մեջ սոված լինելու մասին գրառումներ չկան, անգամ Հարավարևմտյան համալսարանում աշխատելու տարիներին, երբ ապրելը բավականին դժվար էր, նա հաճախ է սնվել[12]։ Բացի վերոնշյալը, Ճու Ծըցինի օրագրերում գրված են արտահայտություններ, ինչպես օրինակ՝ «խմում եմ կաթ, բայց տանջվում ցավից», «ընթրիքին չափից շատ կերա», «լավ ախորժակ ունեմ, բայց հիվանդության պատճառով պետք է ինձ մի քիչ զսպեմ», «կերածս շատ շատ էր» և այլն։ Ավելին, 1948 թվականի հուլիսի 29-ին իր մահից ընդամենը 14 օր առաջ օրագրում գրել է․ «Հե՜յ, շատակեր, զգույշ եղի՛ր»։ Ըստ փաստերի՝ Ճու Ծըցինի ընտանիքը որևէ խնդիր չի ունեցել ապրուստի հարցում, սակայն աղիների հիվանդության պատճառով նրան շատ ուտել չէր կարարելի։ Նրա հիվանդությունը խորացել էր, և հենց սա էլ պատճառ էր դարձել նրա մահվանը[13]։

Ճու Ծըցինի արձակ ստեղծագործություններն ունեն հստակ կառուցվածք ու սխեմա, պարզ են, իրական, կարճ ու հավաք, նկարագրությունները մանրակրկիտ են ու կենդանի, նուրբ ու հարուստ, լի են համեմատություններով, նույնիսկ երբեմն չափից դուրս են մանրակրկիտ։ Ճու Ծըսինը հույզերից խոսելու վարպետ է, նրա անկեղծ զգացմունքներն արթնացնում են հույզեր, չնայած նրան, որ իր գրածները խոսակցական ոճով են։ Տեսարանները մեծ դեր են խաղում Ճու Ծըցինի ստեղծագործությունների մեջ, քանի որ այստեղ տեսարանների միախառնումով ստեղծվում են զգացմունքներ, որոնք էլ ստեղծագործությանը տալիս են գույներ, հնչերանգ և հոգի։ Նա ասել է․ «Ես միշտ հետաքրքրվել եմ պոեզիայով, այժմ ավելի շատ Սոն դինաստիայի պոեզիայով, քանի որ ինքս արձակագիր եմ, մեծ սեր եմ տածում նաև դեպի արձակ պոեզիան»։ Սա է պատճառը, որ նրա արձակի մեջ տեղ է գտել պոեզիայի ողջ գեղեցկությունը։

Ճու Ծըցինի վաղ շրջանի գործերը ևս փայլում են իրենց հուզականությամբ, ինչպես օրինակ՝ «Հորս թիկունքը», «Լուսնի լույսը լոտոսի լճակի վրա», «Ցինխուայ գետը ձայների ու լույսերի մեջ», իսկ նրա որոշ ստեղծագործություններ քննադատվում եմ հասարակության կողմից։

Ճու Ցըցինը հայտնի է իր արձակով, ավելի ճիշտ՝ քնարական արձակով, հայտնի ստեղծագործություններն են «Հորս թիկունքը» և «Դու և ես» ժողովածուների մեջ զետեղված նույնանուն «Հորս թիկունքը», «Լուսնի լույսը լոտոսի լճակի վրա», «Ուընճոուի հետքերը», «Կանաչը»։ «Հորս թիկունքը» արձակ ստեղծագործությունը նկարագրում է մի տեսարան, որում դժբախտ իրադարձությունից հետո հայրը որդուն ճանապարհ է դնում։ Ստեղծագործությունը գրված է պարզ լեզվով, այստեղ կարելի է տեսնել հոր սերը որդու նկատմամբ և որդու մեղքի զգացողությունն ու կարոտը հոր հանդեպ, հայտնի ստեղծագործություն է չինական արձակի պատմության մեջ։ Ճու Ծըցինի արձակ աշխատանքները ոչ միայն լավ նկարագրություններով են պատված, այլև հասնում են տեսարանների միախառնման ու ձուլման գեղեցիկ տեսքին։ Նրա արձակ գործերը չին ժամանակակից գրականության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում, լեզուն ամենահմայիչն է իր ստեղծագործությունների մեջ։ Օրինակ՝ «Կանաչը» ստեղծագործության մեջ կան փոխաբերություններ, համեմատություններ և այլ ոճական հնարներ կերտելու համար Մեյյութան (梅雨つゆ潭) ջրվեժի տեսարանն ու գույները։

Լի Սուպայը (はく) Ճու Ծըցինի «Հորս թիկունքը» էսսեների ժողովածուն բնորոշել է որպես «անուշաբույր թմրեցում», իսկ Յու Տաֆուն (いく达夫, 1895-1945 թվականներ, չին գրող, բանաստեղծ, հրապարակախոս) Ճու Ծըցինի մասին ասել է․ «Նրա արձակն այնքան լիրիկական է, որքան բանաստեղծություններն են»։ Լի Կուանթիենը (չինարեն՝ 广田) գրել է․ «Իր ստեղծագործական ուղու հենց առաջին քայլերից սկսած ստեղծագործությունները նուրբ են, իրական ու թարմ իրենց ոճի մեջ»։

Ճու Ծըցինի արձանը լոտոսի լճակի կողքին

Սակայն քիչ չեն նաև նրանք, ովքեր քննադատել են Ճու Ծըցինի ստեղծագործությունները։ Յե Շընթաոն գրել է․««Լոտոսի լույսը լճակի վրա», «Ցինխուայ գետը ձայների ու լույսերի մեջ», «Շտապողականությունը» ստեղծագործությունները որոշ չափով արհեստական են, բնականությանը մոտ չեն այն պատճառով, որ ձգտում են կատարելության հասնելուն»[14], «․․․այս էսսեները գրված են առանց որևէ թերության, բայց ես միշտ զգում եմ, որ նրանց պակասում է հոգի, մի տեսակ կենսունակություն, որն առկա է բանավոր խոսքում»»[15]։ Հանհանը (韩寒, չին գրող) գրել է․ «Ես երբեք չեմ մտածել, որ «Լոտոսի լույսը լճակի վրա» ստեղծագործությունն այդչափ լավն է, որ կարելի է ներառել դասագրքերում, և խմբագիրն ինչու՞ է Ճու Ծըցինի այդքան լավ աշխատանքներից հենց ընտրել ճոխ, բայց միևնույն ժամանակ դատարկ այս ստեղծագործությունը»[16]։ Լուոֆուն ևս Ճու Ծըցինի ստեղծագործությունները համարել է դատարկ ու թեթևամիտ։

Սիա Ծըցինը (なつこころざしきよし, 1921-2013 թվականներ, չին գրաքննադատ) գրել է․ «Լուսնի լույսը լոտոսի լճակի վրայի» բառերն «այնքան գեղեցիկ են, որ դրանք չես կարող փոխարինել մեկ այլ բառերով․․․ և դա իսկապես սրտխառնոց է առաջացնում», «Իրականում Ճու Ծըցինի մայիսյան շարժման ընթացքում գրված բոլոր ստեղծագործությունները սրտխառնոց են առաջացնում (բացառություն է «Հորս թիկունքը»), ինչպե՞ս նրան համեմատել Ցի Ծյունի հետ (琦君, 1917-2006 թվականներ)։ Ի վերջո «Հորս թիկունքը» Հան Յույի (韩愈, 768-824 թվականներ, չին փիլիսոփա, պատմաբան, գրող, պոետ) «Խոնարհում տասներկու լեզուների առաջը» (まつりじゅうろうぶん), Սու Շըի (苏轼, 1037–1101 թվականներ, չին պոետ, էսսեիստ, նկարիչ) «Կարմիր ժայռի առջևը» (ぜんあかかべ赋) չէ, որոնք այնպիսի տպավորիչ աշխատանքներ են, որ ինչպես հասել են մեր օրեր, այդպես էլ դարեդար կփոխանցվեն հաջորդ սերունդներին։ Ինչ վերաբերում է «Շտապողականությանը» և «Լուսնի լույսը լոտոսի լճակի վրա» աշխատանքներին, ապա դրանց գրական որակը շատ ցածր է, իսկ «Հորս թիկունքը» իսկապես հուզում է․․․ Բարեբախտաբար, այն հատվածը, որում նարինջ գնելու համար հայրը բարձրանում է ցանկապատը, լավ է գրված, այլապես ողջ տեքստը հուզիչ չէր լինի»[17]։

Ցինխուայի համալսարանի Ծըցին տաղավարը՝ ի հիշատակ Ճու Ծըցինի

Յու Կուանճոնը (余光よこうちゅう, 1928–2017 թվականներ, թայվանցի պոետ) գրել է․ «Նրա ստեղծագործությունները շատ կոպիտ ու խճճված են, ինչպես նաև մի փոքր եվրոպական են։ Նրա փոխաբերությունները չափազանց պարզ են, պատկերները սահմանափակ են, աշխատանքներն ընդհանուր առմամբ կենցաղային են ու հնաոճ։ Հին ժամանակների արձակագիրների կողքին Ճու Ծըցինի վարպետությունը չի էլ երևում է։ Անցած երեսուն տարվա էսսեիստների մեջ նա այլևս բարձր դիրք չի գրավում, կան շատ ու շատ նորեկներ, որոնք արձակ ստեղծագործությունների մեջ գերազանցում են նախորդներին»[18]։

Յու Կուանճոնը գրել է․ «Ճու Ծըցինի կերտած պատկերները բարդ չեն, բացի այս կանանց կերպարները լավ չեն գրված, որն էլ կարող է թյուրըմբռնման պատճառ դառնալ, խոսքը մասնավորապես «Լուսնի լույսը լճակի վրայի» մասին է, որի առաջին երկու նախադասություններում կարելի է հանդիպել կանանց կերպարների։ «Պարող աղջկա կիսաշրջազգեստի» պատկերը այսօրվա ընթերցողների աչքերին այլ կերպ կարող է երևալ, խոսքը բացասական երանգի մասին է։ Հատկապես վատ է ստացվել «լողացող գեղեցկուհու» կերպարը, այն պարզապես հիշեցնում է գայթակղիչ նկարներ, ինչպիսիք կարելի է տեսնել գովազդային պաստառների վրա։ Քանի որ այս տեսակ փոխաբերություններն անփույթ են, չեն կարող փոխանցել հեղինակի մտադրությունը ստեղծագործությունը գրելիս։ Ընդհանուր առմամբ, նրա գրածը չափազանց պարզ է, ինչպես գիտենք՝ շատերի կողմից արժանացել է գովասանքի, ուստի կարիք չկա մանրամասնելու, սակայն կան բազմաթիվ թերություններ ու ձախողումներ։ Ճու Ծըցինը հաշվի չի առել, որ ժողովրդական լեզվով գրելիս պետք է նախ իր խոսքը կատարելագործեր»[19]։

ՉԺՀ-ի տարրական և միջնակարգ դպրոցների չինական դասագրքերում ներառվել են «Կանաչը» (绿), «Գարունը» (はる), «Հորս թիկունքը» (かげ) և «Լուսնի լույսը լոտոսի լճակի վրա» (塘月しょく), որոշ հատվածներ հանձնարարվում են անգիր։

Ճու Ծըցիին պատկերող նկարները գտնվում են Հոնկոնգի բապտիստական համալսարանի գրադարանում (Չինացի գրողների դիմանկարների պատկերասրահ)[20]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծագործության անվանում Տարեթիվ Տիպ
«Ձյունե առավոտ» (ゆきあさ) 1922թ․ Գրականության գիտախորհրդի ժողովածու։
«Ոչնչացում» (毀滅) 1923թ․ Բանաստեղծություն։
Ստեղծագործության անվանում Տարեթիվ Տիպ
«Բաժանում» (别) 1921թ․ /
«Ծիծաղի պատմություն» (わらいてき历史) 1923թ․ Նվիրված իր կնոջը՝ Ու Ճոնցիենին[21]։

Էսսեների ժողովածու

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծագործության անվանում Տարեթիվ Համառոտ նկարագրություն
«Հետքեր» (蹤跡) 1924թ․ Ճու Ծըցինի բանաստեղծությունների և արձակի առաջին ժողովածուն։
«Հորս թիկունքը» (かげ) 1925թ․ Պարունակում է ընդհանուր առմամբ տասնհինգ հոդված՝ բաժանված երկու մասի։ Գրքի սկզբում կա նախաբան, որը ներածություն է նոր գրական շարժումից սկսած էսսեների զարգացման պայմանների մասին։
«Նշումներ Եվրոպայում ճանապարհորդելու մասին» (おうゆう杂记) 1934թ․ 1932 թվականի մայիսին և հունիսին Եվրոպայում կատարած իր ճանապարհորդությունների արձանագրությունը։
«Լոնդոնյան էսքիզ» (伦敦杂记) 1943թ․ Եվրոպայում կատարած ճամփորդության ժամանակ Մեծ Բրիտանիայում եղած յոթ ամիսների ընթացքում պատահածների մասին։
«Ես ու դու» (你我) 1936թ․ Կազմված է տարբեր էսսեներից, ընդհանուր՝ 29 մասից է։
Ստեղծագործություն Տարեթիվ Համառոտ նկարագրություն
«Շտապողականություն» (匆匆そうそう) 1922 թ․ /
«Գարուն» (はる) 1928-1937թթ․ /

Լեզվաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծագործության անվանում Տարեթիվ Տիպ
«Նոր բանաստեղծություններ» (しん诗杂话) 1947թ․ Բաղկացած է 15 մասերից, որոնցում քննարկվում է նոր պոեզիան։
«Դասական ստեղծագործությունների մասին» (经典つね谈) 1946թ․ Գիտական հոդված է՝ բաղկացած 13 գլխից։
«Բանաստեղծություններ և մեկնաբանություններ» (诗言こころざしべん) 1947թ․ Բաղկացած է 4 մասից։
«Չափորոշիչներ» (标准尺度しゃくど) 1948թ․ Էսսեների ժողովածու՝ բաղկացած 22 մասից։
«Լեզուն՝ մաս առ մաս» (语文れいひろえ) 1948թ․ Ներառում է թարգմանություններ, գրքերի վերլուծություններ, նշումներ և այլն։
«Հանրաճանաչի քննարկում» (论雅俗がぞくども赏) 1948թ․ Բաղկացած է 14 գրական աշխատությունից։
«Գրքերի լեզուն» (书评与议文) / /

Գիտական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատության անվանում Տարեթիվ Տիպ
«Հին Յի բալլադների հավաքածու» (いっ谣集说) / /
«Ծանոթագրություններ հայտնի բանաստեղծությունների մասին» (诗名ちょ笺) / /
«Տասնչորս բանաստեղծություն» (じゅうよんいえ诗钞) / /
«Սոն դինաստիայի բանաստեղծությունների ժողովածու» (そういえ诗钞) / /

«Ուընճոուի միջնակարգ դպրոցի հիմնը», որի մի տողը` «Նա, ով հաջողում է բարելավել երկիրը, սուրբ է», Ուընճոուի միջնակարգ դպրոցի կարգախոսն է։

  • Փոքր եղբայր՝ Ճու Ուխուա (չինարեն՝ しゅぶつ), ռադիոտեխնիկ։
  • Ավագ որդի՝ Ճու Մայսիեն (չինարեն՝ しゅ迈先), միացել է կոմունիստների շարքերին, մասնակցել չինական քաղաքացիական պատերազմին (1927-1950թթ․), իր շնորհիվ է Կուեյլինի (かつらりん) ազգային բանակը միացել կոմունիստներին, 1951 թվականին մահապատժի է ենթարկվել Հակահեղափոխական շարժմանը (1950-1952թթ․) մասնակցելու համար։
  • Երկրորդ որդի՝ Ճու Րունշըն (չինարեն՝ しゅ闰生)
  • Երրորդ որդի՝ Ճու Ցիաոսըն (չինարեն՝ しゅたかしもり)
  • Չորրորդ որդի՝ Ճու Սըյու (չինարեն՝ しゅおもえ)
  • Ավագ դուստր՝ Ճու Ցայճը (չինարեն՝ しゅさい)
  • Երկրորդ դուստր՝ Ճու Թիսիեն (չինարեն՝ しゅ逖先)
  • Երրորդ դուստր՝ Ճու Սիաոու (չինարեն՝ しゅこうたけし)
  • Չորրորդ դուստր՝ Ճու Րոնծյուեն (չինարեն՝ しゅ蓉隽)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Չինարեն Վիքիպեդիա (չին.) — 2002.
  3. 萨沙 (2015 թ․ մայիսի 1). みんこく往事おうじ. XinXueTang. ISBN 9787550250550. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  4. おう东京. 《连云みなとこころざし. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  5. «《かげぼつ告訴こくそ你的ごとしゅきよしあずか父親ちちおやてき八點檔家庭鬥爭». 故事こじ StoryStudio. 2020 թ․ հուլիսի 28. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 21-ին.
  6. きよし出自しゅつじすわえ·卜居ぼっきょ》:”意思いしため廉潔れんけつ正直しょうじき使自己じこ保持ほじ清白すずしろ佩弦,いんしゅきよし感性かんせいじょう遲緩ちかんかん於《韓非子かんぴしちゅうただしやす於之せいなる佩弦以自きゅうこれ,乃字“佩弦”以自警策きょうさく
  7. 7,0 7,1 毛澤東もうたくとう (1991). «〈べつりょうつかさかみなりとう注釋ちゅうしゃく〔8〕». 毛澤東選集もうたくとうせんしゅうだいよんかん. 北京ぺきん: 人民じんみん出版しゅっぱんしゃ. «抗日こうにち戰爭せんそう結束けっそく積極せっきょく支援しえん反對はんたい蔣介せき統治とうちてき學生がくせい運動うんどう。一九四八年六月簽名於抗議美國扶植日本和拒絕領取"援"麵粉てき宣言せんげん當時とうじてき生活せいかつ非常ひじょう困苦こんく,這年八月十二日終因貧病在北平逝世。ざい逝世以前いぜんかえしょく咐家じん不要ふようかい國民黨こくみんとう政府せいふはい售的平價へいか援麵。»
  8. 8,0 8,1 浦江うらえきよししゅきよし先生せんせいでんりゃく〉,《經典きょうてん常談じょうだん》。 Արխիվացված 2016-04-06 Wayback Machine
  9. 9,0 9,1 ざいせき於朱きよしりょう美國びくに救濟きゅうさいかて」》いち文中ぶんちゅうかい憶:“這時候じこうてき胃病いびょうやめけい很沉じゅうりょうただのうども很少てき東西とうざいいちてん就要吐。めん龐消瘦,說話せつわ聲音こわねてい沉。ゆうだい大小だいしょうしょうなな孩子,日子にっしだれとく困難こんなんただし一看了稿子,毫不遲疑ちぎたてこく簽了めいこうらい寫字しゃじぶんまわし規矩きくのりてき,這次,かえよう顫動せんどうてき,一筆不苟地簽上他的名字。”(はら人民日報じんみんにっぽう》,1960-11-20)
  10. 10,0 10,1 (2011 թ․ ապրիլի 12). «〈しゅ清實きよみ於嚴じゅう胃潰瘍いかいよう 餓死がし乃後じん杜撰ずさん〉». ひつじじょうばんほう. 人民じんみんもう. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  11. 11,0 11,1 «馮學さかえしゅせいただしども美國びくに麵粉餓死がしてき嗎?» (Chinese (China)). きょう識網. 2013 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  12. «〈しゅきよし餓死がしてき嗎?〉». 《ひつじじょうばんほう》. 2011 թ․ ապրիլի 9. էջ B06. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 26-ին.
  13. «〈しゅきよしいんなん而死,なみえだぶし小事しょうじ〉». しん快報かいほう》. 2012 թ․ հուլիսի 7. էջ B22. Արխիվացված է օրիգինալից 2014ねん5がつ6にち-ին. «こぼしひらけ1948ねんてき日記にっきわが們沒ゆういたため食物しょくもつたんかけ而苦てき記載きさい相反あいはんてきたおせ下面かめんいち文字もじ:"いんはすしょうもとたてそく嘔吐おうと";"いん牛乳ぎゅうにゅうただし甚痛";"晚食ばんしょく過多かた";"食欲しょくよくけいおわりいんびょう患而かつせい";"どもふとし"……就在逝世まえ14てんてき1948ねん7がつ29にち,也就ざいこばめりょう美國びくに"救濟きゅうさいかて"宣言せんげんじょう簽名てきだい11てんかえざい日記にっきうらひさげ自己じこ:"貪食どんしょく,需當しん"……»
  14. せいすえ:《しゅ佩弦先生せんせい》,《中學生ちゅうがくせいだいさんごう
  15. から:《みそあんしょばなし
  16. 三重みえもんかんかん自白じはく
  17. なつこころざしきよし人的じんてき文學ぶんがくちゅう《琦君てき散文さんぶん(《書簡しょかん節錄せつろく)》,福建ふっけん教育きょういく出版しゅっぱんしゃ,2010ねん1がつ
  18. きむつたえとみ整理せいり余光よこうちゅうろんしゅきよしてき散文さんぶん〉,《余光よこうちゅう選集せんしゅう·ぶん及翻やく論集ろんしゅう》,安徽あんき教育きょういく出版しゅっぱんしゃ,1999ねんがつだいいちはん
  19. ちんしんもと整理せいり<余光よこうちゅうろんしゅきよしてき散文さんぶん> ,《しゅきよし散文さんぶん》,宇河文化ぶんか出版しゅっぱん有限ゆうげん公司こうし,2008ねん7がつだいいちはんだいいちさつ
  20. しゅきよし / こう啟明ひろあき (Kong Kai Ming) Արխիվացված 2021-04-21 Wayback Machine Portrait Gallery of Chinese Writers (Hong Kong Baptist University Library 香港ほんこんひたかい大學だいがく圖書館としょかん, Չինացի գրողների դիմանկարների պատկերասրահ (Հոնկոնգի բապտիստական համալսարանի գրադարան)
  21. けいはな悲憤ひふんてき控訴こうそ——讀朱きよしてきわらいてき歷史れきし》,《唐山からやま師範しはん學院がくいんがくほう》 1999ねん04

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]