(Translated by https://www.hiragana.jp/)
Մադրիգալ - Վիքիպեդիա Jump to content

Մադրիգալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մադրիգալ (այլ կիրառումներ)
«Վինահարը» (Կարավաջո)

Մադրիգալ (ֆր.՝ madrigal, երգ մայրենի լեզվով՝ ի տարբերություն լատինական օրհներգություններ), Վերածննդի դարաշրջանի աշխարհիկ երաժշտական-բանաստեղծական ժանր։ Սկզբնավորվել է ժողովրդական բանաստեղծությունից, իտալական հին հովվական երգերից։ 14-րդ դարում մադրիգալը ի հայտ է եկել իտալական պրոֆեսիոնալ պոեզիայում որպես հովվերգական բնույթի (տես Հովվերգություն) երգվող բանաստեղծություն։ Վաղ շրջանի մադրիգալը պոլիֆոնիկ 2-3-ձայնանի քառյակային կառուցվածքի վոկալ-գործիքային ստեղծագործություն էր (կրկներգով), գլխավորապես՝ սիրային-քնարական, նաև կենցաղային, դիցաբանական և այլ բովանդակությամբ, 16-րդ դարի 4-5-ձայնանի վոկալ պոեմ՝ առանց գործիքային նվագակցության։ Մադրիգալի վարպետներ էին բանաստեղծներ Ֆրանչեսկո Պետրարկան, Ջովաննի Բոկաչչոն, Տորկվատո Տասսոն, կոմպոզիտորներ Ֆ. Լանդինոն, Օ. Լասսոն, Ջովաննի Պիեռլուիջի Պալեստրինան, Կ. Մոնտեվերդին։ 17-18-րդ դարերում մադրիգալը հաճոյախոսական-սիրային բանաստեղծություն էր, 18-րդ դարում և 19-րդ դարի սկզբին՝ սալոնային-ալբոմային ոտանավոր։ Հայ իրականության մեջ բովանդակության նմանությամբ մադրիգալ կարելի է համարել Վահան Տերյանի «Կատվի դրախտ», Եղիշե Չարենցի «էմալե պրոֆիլը Ձեր» շարքերը։ 19-րդ դարում մադրիգալը նորից ներգրավվել է կոմպոզիտորական (Պ. Հինդեմիթ, Ի. Ստրավինսկի, Բ. Մարտինու) և համերգային-կատարողական պրակտիկայի մեջ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադրիգալ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 129