(Translated by https://www.hiragana.jp/)
Մաժա Եզերցա - Վիքիպեդիա Jump to content

Մաժա Եզերցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաժա Եզերցա
Տեսակլեռ
Երկիր Ալբանիա
Վարչատարածքային միավորՏրոպոյայի Շրջան և Tropojë?
ԼեռնաշղթաՊրոկլետիե
Բարձրությունը ծովի մակարդակից2694 մետր
Հարաբերական
բարձրություն
2036 մետր

Մաժա Եզերցա (ալբ․՝ Maja Jezercë), լեռ է Դինարյան բարձրավանդակում, Ալբանիայի երկրորդ և Բալկանների յոթերորդ բարձր լեռն է։ Բարձրությունը կազմում է 2694 մ։ Այն Եվրոպական մայրցամաքի 28-րդ ամենաբարձր լեռնային գագաթն է[1]։

Մաժա Եզերցան գտնվում է Ալբանական Ալպերում[2]։ Գագաթից հյուսիս, որոշ շրջաններից բացի, կրաքարային լեռնազանգվածը մտնում է Թեթ և Վալբոնայի հովիտ ազգային պարկերի կազմի մեջ[3]։ Այն կարելի է բարձրանալ հյուսիսային հատվածից, և ալպինիստներից շատերը գալիս են Չեռնոգորիայի Գուսինջի քաղաքից, ինչպես նաև Թեթի կողմից։

Լեռը գտնվում է 5 կմ հեռավորության վրա Չեռնոգորիայի սահմանից, Վալբոնայի հովիտից արևելք և Շալա հովտից արևմուտք։ Գագաթից հյուսիս տեղակայված են մի քանի լեռնային լճեր։

Մաժա Եզերցան (Maja Jezercë) ալբաներեն անվանումն է, որը ծագում է սլավոնական բառից, ավելի ստույգ Սերբախորվաթերեն jezero ("լիճ") և ալբաներեն maja ("լեռնագագաթ") բառերից։ Սլավոնական լեզուներում, այդ թվում Սերբախորվաթերենում և Բուլղարերենում[4][5][6][7] Եզերցա նշանակում է լճի գագաթնակետ։

Տեղագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բունի Եզերցա մեծ լիճը

Եզերցան մեծածավալ ժայռոտ գագաթնակետ է դոլոմիտյան կրաքարից կազմված։ Այնտեղ գրեթե չկա բուսականություն:Հյուսիսից, երևելքի և արևմուտքի լեռան գագաթը զառիթափ է և շրջապատված է սառցադաշտերով, որոնք նախկինում ավելի ընդարձակ էին, քան այսօր։ Այսօր հյուսիսային զառիթափը կոչվում է Բունի Եզերեց, որի բարձրությունը կազմում է 1980 մ[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «EUROPE ULTRA-PROMINENCES 99 Peaks with Prominence of 1,500 meters or greater». peaklist.org (English).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «FEASIBILITY STUDY ON ESTABLISHING A TRANSBOUNDARY PROTECTED AREA PROKLETIJE / BJESHKËT E NEMUNA MOUNTAINS» (PDF). condesan.org (English). էջ 4. Արխիվացված է օրիգինալից (PDf) 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին. «The number of glacial ponds in this area is rare for the European mainland and can only be compared to the Alps.»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Florian Baba (Herausgeber): Linja e Gjelbër Shqiptare, Tirana 2008
  4. Elezi, Mehmet. «Kush i nemi "Bjeshkët e Nemuna"?». Gazeta55. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  5. Kolcakovski, Belj (1997). The periglacial zone of high mountains of Serbia and Macedonia and its basic characteristics. Observatoire de Montagne de Moussala.
  6. Vtora jugoslovenska onomasticka konferencij. Skopje: Makedonska akademija na naukite i umetnostite. 1980. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  7. Petrović, Mihailo (1941). Đerdapski ribolovi u prošlosti i u sadašnjosti. Zadužbine Mikh. R. Radivojeviča. էջ 8. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  8. Milovan Milivojevića, Ljubomir Menkovića and Jelena Ćalić: Pleistocene glacial relief of the central part of Mt. Prokletije (Albanian Alps)(չաշխատող հղում), in: Quaternary International, V. 190, 1, 1. November 2008, S. 112-122
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաժա Եզերցա» հոդվածին։