(Translated by https://www.hiragana.jp/)
Մանկատուն - Վիքիպեդիա Jump to content

Մանկատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեբաստիայի հայկական մանկատան սաները (1902)
Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի մանկատունն Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)

Մանկատուն, ծնողներից զրկված կամ նրանց հետ կապը կորցրած, պետության հոգածության և պաշտպանության կարիք ունեցող երեխաների դաստիարակության և ապահովման պետական հիմնարկ։

Մանկատները Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում մանկատները գտնվում են Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության տնօրինության տակ։ Հանրապետությունում գործում են տարբեր տիպի 6 մանկատներ։

Երևանի «Մանկական տունը», որը հիմնադրվել է 1937 թվականին, նախատեսված է 0-3 տարեկան երեխաների համար։ Գավառի մանկատունը, որը հիմնադրվել է 1936 թվականին, նախատեսված է 3-18 տարեկան երեխաների համար։ Գյումրու մանկատունը հիմնվել է 1946 թվականին, 1973 թվականից նախատեսված է կենտրոնական նյարդային համակարգի տարբեր ախտահարումներով և բնածին և ձեռքբերովի զարգացման արատներով 0-6 տարեկան երեխաների համար։ Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատունը, որը հիմնադրվել է 1953 թվականին, նախատեսված է 5-18 տարեկան խոր մտավոր հետամնացությամբ տառապող երեխաների համար։ Երևանի «Զատիկ» մանկատունը (հիմնադրված 1993 թվականին)՝ նախատեսված 3-18 տարեկան և Վանաձորի մանկատունը (հիմնադրված 1997 թվականին)՝ նախատեսված 0-18 տարեկան երեխաների համար, ստեղծվել են համակարգային փոփոխությունների և սոցիալական ցնցումների հետևանքով, որոնք պատճառով բնակչության լայն զանգվածներ դարձել են աղքատ և սոցիալապես անապահով։

Մանկատները պահվում են նաև բարեգործական միջոցներով։ Մանկատան նախադպրոցական տարիքի երեխաների հետ տարվող աշխատանքը կազմակերպում է մանկապարտեզի ծրագրով։ Մանկատան դպրոցահասակ սաները սովորում են հանրակրթական դպրոցներում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Հ․ Մ․ Այվազյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 3 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1999, էջ 536 — 896 էջ. — 5000 հատ, ISBN 5-89700-010-7։