Մանոլո Գաբբյադինի
Մանոլո Գաբբյադինի իտալ.՝ Manolo Gabbiadini | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 26, 1991[1] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Կալչինատե, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա | ||
Հասակ | 181 սանտիմետր | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մանոլո Գաբբյադինի (իտալ.՝ Manolo Gabbiadini, նոյեմբերի 26, 1991[1], Կալչինատե, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Ան Նասր Դուբայ» ակումբի և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
A Սերիայում իր նորամուտը «Ատալանտայի» կազմում նշել է 2010 թվականի մարտի 14-ին «Պարմայի» դեմ խաղում, երբ 79-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Սիմոնե Տիրիբոկկիի փոխարեն[2]։
2010 թվականի հուլիսի 9-ին նա տեղափոխվեց Սերիա B-ի թիմ՝ «Չիտադելլա», Դանիելե Գասպարետտոյի հետ համատեղ սեփականության իրավունքով, գործարքն արժեցավ 500 եվրո, դա պայմանագրի մի մասն էր, որով «Ատալանտան» ստորագրեց Մատեո Արդեմագնիին[3][4]։ Մանոլոն Սերիա B-ի մրցաշրջանի ընթացքում 27 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ։
2011 թվականի հունիսին նա վերադարձել է իր ակումբ՝ «Ատալանտա», գործարքի գումարը չի հրապարակվել։ A Սերիայում իր առաջին գոլը խփել է 2012 թվականի մարտի 25-ին «Բոլոնիայի» դեմ տնային խաղում, նրա թիմը հաղթել է 2-0 հաշվով։
2012 թվականի օգոստոսի 24-ին «Յուվենտուսը» 5,5 մլն եվրոյով գնել է «Ատալանտայից» Գաբբյադինիի իրավունքների կեսը։ Գաբբյադինին մի քանի օր մարզվել է «Բոլոնիայի» հետ, որտեղ էլ հաջորդ մրցաշրջանն անցկացրել է վարձավճարով[5][6]։
2013 թվականի հուլիսի 9-ին «Յուվենտուսը» Բերգամոյի ակումբից գնեց Մանոլոյի իրավունքների երկրորդ կեսը և պայմանագիր կնքեց «Սամպդորիայի» հետ, ընդ որում գործարքն այնպես կատարվեց, որ հաջորդ մրցաշրջանում խաղացողը պաշտպաներ ջենովական ակումբի գույները[7]։
«Սամպդորիա»[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգոստոսի 17-ին Գաբբյադինին «Սամպդորիայի» մարզաշապիկով իր առաջին պաշտոնական խաղում դուբլի հեղինակ դարձավ, ինչը թույլ տվեց «Սամպդորիային» Իտալիայի գավաթի երրորդ փուլում 2:0 հաշվով հաղթել «Բենևենտոյին»։ Սեպտեմբերի 1-ին Գաբբյադինին իր առաջին գոլը լիգայում նոր թիմի կազմում «Բոլոնիայի» դարպասը՝ սահմանելով վերջնական արդյունքը՝ 2:2[8]։ Ֆուտբոլիստը լավ մրցաշրջան է անցկացրել՝ 35 խաղում դառնալով 10 գոլի հեղինակ Իտալիայի առաջնությունում և գավաթում։ 2014 թվականի հունիսի 19-ին «Սամպդորիան» հայտարարել է, որ երկարաձգել է Գաբբյադինիի վերաբերյալ «Յուվենտուսի» հետ պայմանագիրը[9]։
Հաջորդ մրցաշրջանը խաղացողը սկսել է 2014 թվականի օգոստոսի 24-ին Իտալիայի գավաթի երրորդ փուլի շրջանակներում «Կոմոյի» դեմ խաղով, Գաբբյադինին աչքի է ընկել գոլով, իսկ խաղն ավարտվել է 4:1 հաշվով՝ հօգուտ «Սամպդորիայի»[10]։ Սեպտեմբերի 28-ին նրա գոլը տուգանայինից վճռեց «Ջենոայի» դեմ Լապտերային դերբիի ճակատագիրը, «Սամպդորիան» հաղթեց նվազագույն հաշվով[11]։
«Նապոլի»[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Գաբբյադինին «Նապոլիին» միացել է 13 միլիոն եվրոյով։ Գումարը բաժանվել է «Սամպդորիայի» և «Յուվենտուսի» միջև[12]։ 2015 թվականի հունվարի 11-ին Գաբբյադինին իր նորամուտը նշեց «Նապոլիի» կազմում «Յուվենտուսի» դեմ տնային խաղում՝ փոխարինելով Խոսե Կալյեխոնին, խաղն ավարտվեց 3-1 հաշվով պարտությամբ[13]։ Փետրվարի 1-ին նա իր առաջին գոլը խփեց ակումբի կազմում «Կիևոյի» դեմ խաղում Իվան Ստրինիչի փոխանցումից հետո, «Նապոլին» հաղթեց 2:1 հաշվով[14]։ 2016 թվականի մարտի 19-ին նա հեթ-տրիկ է ձևակերպել «Բոլոնիայի» դեմ խաղի առաջին խաղակեսում, մրցակիցը ջախջախվել է 6:0 հաշվով[15]։
«Սաութհեմփթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունվարի 31-ին Գաբբյադինին 4.5 տարվա պայմանագիր է կնքել «Սաութհեմփթոնի» հետ։ Հաղորդվում է, որ տրանսֆերի արժեքը կազմել է 14-15 միլիոն ֆունտ ստերլինգ[16][17], կախված աղբյուրից, ակումբը պաշտոնապես չի բացահայտել պայմանագրի արժեքը[18]։ 2017 թվականի փետրվարի 4-ին Գաբբյադինին գոլի հեղինակ է դարձել «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ դեբյուտային խաղում, սակայն նրա թիմը պարտվել է 3:1 հաշվով[19]։
Նա իր երկրորդ խաղն անցկացրեց «Սաութհեմփթոնի» կազմում փետրվարի 11-ին և դուբլ ձևակերպեց «Սանդերլենդի» հետ խաղի առաջին խաղակեսում, մրցակիցը ջախջախվեց 4:0 հաշվով[20]։ Փետրվարի 26-ին իր հաջորդ խաղում՝ 2017 թվականի լիգայի գավաթի եզրափակչում, նա խփեց ևս երկու գնդակ (և կարող էր հեթ-տրիկ անել, բայց մեկ գոլը սխալմամբ չհաշվեց խաղից դուրս գալու պատճառով[21]), բայց նրա թիմը 3-2 հաշվով պարտություն կրեց «Մանչեսթեր Յունայթեդից»[22]։ Մարտի 4-ին «Ուոթֆորդի» դեմ հաջորդ խաղում (հաղթանակ 4:3) գոլ խփելուց հետո Գաբբյադինին դարձավ «սրբերի» առաջին խաղացողը, ով գոլ խփեց ակումբի կազմում իր առաջին չորս խաղերից յուրաքանչյուրում[23]։ Փետրվարին «Սաութհեմփթոնի» կազմում իր ելույթների շնորհիվ նա արժանացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ամսվա խաղացող մրցանակին[24]։
Վերադարձ «Սամպդորիա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հունվարին Գաբբյադինին տեղափոխվել է «Սամպդորիա», տրանսֆերի գումարը կազմել է 12 միլիոն եվրո[25]։ Հունվարի 20-ին նա իր առաջին հանդիպումն անցկացրեց «Ֆիորենտինայի» հետ վերադառնալուց հետո (3:3)՝ փոխարինելով Յակուբ Յանկտոյին։ Հունվարի 26-ին Հաջորդ տուրում նա 74-րդ րոպեին փոխարինեց Գրեգուար Դեֆրելին՝ «Ուդինեզեի» դեմ խաղում վերջնական հաշիվը սահմանելով 4:0՝ հօգուտ «նավաստիների»։ 2019 թվականի դեկտեմբերի 14-ին նրա գոլերից մեկը որոշեց Լապտերային դերբիի ելքը, վերջնական արդյունքը՝ 1:0 հօգուտ «Սամպդորիայի»[26]։ Նա նաև գոլ է խփել դերբիի պատասխան խաղում, որը հետաձգվել է հուլիսի 22-ին COVID-19 համավարակի պատճառով, սակայն այս դեպքում դա բավարար չի եղել «Սամպդորիայի» պարտությունը կանխելու համար։ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին նա ևս մեկ գոլ է խփել դերբիում, ինչով օգնել է իր թիմին հաղթել 1:3 հաշվով։ 2022 թվականի փետրվարի 6-ին «Սասուոլոյի» դեմ խաղում նա ձախ ծնկի առաջի խաչաձև կապանների վնասվածք ստացավ և հաջորդ շաբաթ վիրահատվեց Բոլոնիայում՝ վաղաժամ ավարտելով մրցաշրջանը[27][28]։ Կարիերայի երկրորդ փուլի ընթացքում «Սամպդորիայի» մարզաշապիկով Գաբբյադինին մասնակցել է 119 հանդիպման և դարձել 31 գոլի հեղինակ ԱՊԼ-ում (ընդհանուր 176 հանդիպում և 52 գոլ), որի գագաթնակետը եղել է թիմի մուտքը Սերիա B:
«Ան-Նասր»[խմբագրել | խմբագրել կոդը]
2023 թվականի հուլիսի 29-ին Գաբբյադինին պայմանագիր կնքեց ԱՄԷ-ի «Ան Նասր»-ի հետ[29].
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի նոյեմբերի 17-ին Իտալիայի երիտասարդական հավաքականի կազմում իր նորամուտը նշել Է Թուրքիայի դեմ ընկերական խաղում։ 2011 թվականի մարտի 29-ին նա իր առաջին գոլը խփեց երիտասարդական թիմի կազմում Գերմանիայի դեմ ընկերական խաղում։ 2011 թվականի հոկտեմբերի 6-ին նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիխտենշտեյնի դեմ արտագնա խաղում, նրա թիմը հաղթեց 7:2 հաշվով[30]։
2012 թվականի օգոստոսի 15-ին իր նորամուտը նշեց Իտալիայի ազգային հավաքականում՝ դաշտ դուրս գալով Բեռնում կայացած Անգլիայի դեմ ընկերական խաղի երկրորդ կեսում։
2013 թվականին մասնակցել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությանը։ 2013 թվականի հունիսի 8-ին Դուբլի հեղինակ է դարձել Իսրայելի դեմ խաղում, Իտալիան հաղթել է 4:0 հաշվով, Իտալիայի հավաքականը հասել է եզրափակիչ, որտեղ 4:2 հաշվով պարտվել է Իսպանիային[31]։
2014 թվականի մարտի 10-12-ը Գաբբյադինին հավաք է անցկացրել հիմնական ազգային թիմի հետ, որը կազմակերպվել էր ԱԱ-2014-ի նախաշեմին երիտասարդ խաղացողներին դիտելու համար[32]։ Նոյեմբերի 14-ին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նրան հրավիրել է նոյեմբերի 18-ին Ալբանիայի դեմ ընկերական խաղի[33], Գաբբյադինին Ալեսիո Չերչիի փոխարեն դուրս է եկել 77-րդ րոպեին։
2015 թվականի նոյեմբերի 17-ին Գաբբյադինին խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականում։ Ռումինիայի դեմ տնային ընկերական խաղում փոխարինման դուրս գալով՝ նա 66-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը[34]։
Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաբբյադինին լավ կազմվածքով և մեծ արագությամբ հարձակվող է, ով կարող է խաղալ տարբեր դիրքերում։ «Որթատունկ» մականունը[35] նա ստացել է դիրքի լավ զգացողության շնորհիվ, տիրապետում է ձախի դիպուկ հարվածին, որով խփել է իր գոլերի մեծ մասը[36]։
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Ազգային գավաթ | Լիգայի գավաթ | Կոնտինենտալ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ատալանտա | 2009–10 | Սերիա A | 2 | 0 | 0 | 0 | — | — | 2 | 0 | ||
2011–12 | 23 | 1 | 1 | 1 | — | — | 24 | 1 | ||||
Ընդհանուր | 25 | 1 | 1 | 1 | — | — | 26 | 2 | ||||
Չիտադելլա (վարձավճար) | 2010–11 | Սերիա B | 27 | 5 | 2 | 0 | — | — | 29 | 5 | ||
Բոլոնիա (վարձավճար) | 2012–13 | Սերիա A | 39 | 6 | 1 | 1 | — | — | 31 | 7 | ||
Սամպդորիա | 2013–14 | Սերիա A | 34 | 8 | 1 | 2 | — | — | 35 | 10 | ||
2014–15 | 13 | 7 | 2 | 2 | — | — | 15 | 9 | ||||
Ընդհանուր | 47 | 15 | 3 | 4 | — | — | 50 | 19 | ||||
Նապոլի | 2014–15 | Սերիա A | 20 | 8 | 4 | 1 | — | 6 | 2 | 30 | 11 | |
2015–16 | 23 | 5 | 1 | 0 | — | 6 | 4 | 30 | 9 | |||
2016–17 | 13 | 3 | 1 | 1 | — | 5 | 1 | 19 | 5 | |||
Ընդհանուր | 56 | 16 | 6 | 2 | — | 17 | 7 | 79 | 25 | |||
Սաութհեմփթոն | 2016–17[37] | Պրեմիեր Լիգա | 11 | 4 | 0 | 0 | 1 | 2 | 0 | 0 | 12 | 6 |
2017–18[38] | 28 | 5 | 4 | 0 | 1 | 0 | — | 33 | 5 | |||
2018–19[39] | 12 | 1 | 0 | 0 | 3 | 0 | — | 15 | 1 | |||
Ընդհանուր | 51 | 10 | 4 | 0 | 5 | 2 | 0 | 0 | 60 | 12 | ||
Սամպդորիա | 2018–19[40] | Սերիա A | 18 | 4 | 0 | 0 | — | — | 18 | 4 | ||
2019–20[41] | 33 | 11 | 2 | 1 | — | — | 35 | 12 | ||||
2020–21[42] | 16 | 3 | 1 | 0 | — | — | 17 | 3 | ||||
2021–22[43] | 18 | 6 | 3 | 1 | — | — | 21 | 7 | ||||
2022–23[44] | 35 | 7 | 1 | 0 | — | — | 36 | 7 | ||||
Ընդհանուր | 120 | 31 | 7 | 2 | — | — | 127 | 33 | ||||
Ալ-Նասր | 2023–24 | ԱՄԷ-ի պրոֆեսիոնալ լիգա | 11 | 6 | 0 | 0 | 3 | 3 | — | 14 | 9 | |
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 367 | 90 | 24 | 10 | 8 | 5 | 17 | 7 | 416 | 112 |
2018 թվականի դեկտեմբերի 8-ի դրությամբ
Ելույթներ ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաբբյադինիի հանդիպումները Իտալիայի հավաքականի կազմում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Մրցույթ | |
1 | Օգոստոսի 15, 2012 | Անգլիա | 1:2 | — | Ընկերական հանդիպում | |
2 | Նոյեմբերի 18, 2014 | Ալբանիա | 1:0 | — | Ընկերական հանդիպում | |
3 | Մարտի 28, 2015 | Բուղարիա | 2:2 | — | ԵԱ-2016-ի ընտրական խաղեր | |
4 | Հունիսի 16, 2015 | Պորտուգալիա | 0:1 | — | Ընկերական հանդիպում | |
5 | Սեպտեմբերի 3, 2015 | Մալթա | 1:0 | — | ԵԱ-2016-ի ընտրական խաղեր | |
6 | Նոյեմբերի 17, 2015 | Ռումինիա | 2:2 | 1 | Ընկերական հանդիպում | |
7 | Հունիսի 7, 2017 | Ուրուգվայ | 3:0 | — | Ընկերական հանդիպում |
Ընդհանուր՝ 7 խաղ / 1 գոլ, 3 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 2 պարտություն:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանոլոյի քույրը՝ Մելանիա Գաբբյադինին, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլ է վարել[45]։ Նա ավելի քան հարյուր գոլ է խփել «Բորդոլինո Վերոնայի» կազմում և հանդես է եկել Իտալիայի կանանց հավաքականում։
2017 թվականի հունիսի 17-ին Գաբբյադինին ամուսնացել է իր ընկերուհու՝ Մարտինա Ռուբինիի հետ, պսակադրությունը տեղի է ունեցել Բոլոնիայի Սասո-Մարկոնի քաղաքում[46][47]։
2020 թվականի մարտի 12-ին Գաբբյադինիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել[48]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Game report by ESPN». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
- ↑ «MERCATO NERAZZURRO». Atalanta BC (Italian). 2010 թ․ հուլիսի 9. Վերցված է 2010 թ․ հուլիսի 15-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) - ↑ «Gabbiadini e Gasparetto in granata». AS Cittadella (Italian). 2010 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 15-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Gabbiadini to Bologna via Juventus | Football Italia». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Gabbiadini trains with Bologna | Football Italia». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Comunicato ufficiale della società Juventus 9 luglio 2013». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Bologna-Sampdoria 2-2, tra papere, acrobazie e gol dell'ex». repubblica.it. 01.09.2013. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 03.12.2014-ին.
- ↑ «Triplice accordo con la Juventus: rinnovate le partecipazioni di Gabbiadini, Fiorillo e Beltrame». sampdoria.it. 2014 թ․ հունիսի 19. Վերցված է 03.12.2014-ին.(չաշխատող հղում)
- ↑ ilsecoloxix.it, ed. (2014 թ․ օգոստոսի 24). «Sampdoria Como 4 - 1». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 03.12.2014-ին.
- ↑ «Genoa-Sampdoria 0-1: Gabbiadini abbatte il Grifone, blucerchiati al terzo posto». repubblica.it. 2014 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 03.12.2014-ին.
- ↑ «Gazzetta - Gabbiadini andrà al Napoli: cifre e motivi del perchè l'affare si farà». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Serie A: Juventus win away at Napoli to go three points clear». Sky Sports. 2015 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Serie A: Manolo Gabbiadini nets the winner as Napoli beat Chievo 2-1». Sky Sports. 2015 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Dries Mertens records hat trick to help Napoli rout Bologna». ESPNFC.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Aarons, Ed (2017 թ․ հունվարի 31). «Southampton complete £15m signing of Italy striker Manolo Gabbiadini». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Manolo Gabbiadini: Southampton sign £14m Napoli striker». BBC Sport. 2017 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Saints sign Gabbiadini». www.southamptonfc.com. Southampton F.C. 2017 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Emons, Michael (2017 թ․ փետրվարի 4). «Southampton 1-3 West Ham United». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Sunderland 0–4 Southampton». BBC Sport. 2017 թ․ փետրվարի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Hackett, Keith (2017 թ․ փետրվարի 27). «League Cup final offside error will haunt Stuart Burt – and possibly Southampton – for eternity». Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ McNulty, Phil (2017 թ․ փետրվարի 26). «Manchester United 3 Southampton 2». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Watford 3–4 Southampton: Gabbiadini makes history as Saints bounce back from Wembley heartbreak». Southern Daily Echo. 2017 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Gabbiadini wins PFA award». Southampton Football Club. 2017 թ․ մարտի 10. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Gabbiadini completes £12million switch to Sampdoria». Belfast Telegraph. 2019 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Genoa-Sampdoria 0-1, gol e highlights: Gabbiadini decide il derby della Lanterna». 2019 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Sampdoria, stagione finita per Gabbiadini: arriva Giovinco». La Gazzetta dello Sport. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Sampdoria, per Gabbiadini intervento perfettamente riuscito». Tuttosport. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Gabbiadini ceduto all'Al-Nasr a titolo definitivo». UC Sampdoria (իտալերեն). 2023 թ․ հուլիսի 30. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ gazzetta.it (ed.). «Gabbiadini-Insigne Italia a valanga: 7-2». Վերցված է 07-10-2011-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Europei Under 21, Italia-Israele 4-0: azzurrini in semi, ma Insigne si fa male». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին.
- ↑ figc.it, ed. (06.03.2014). «Stage a Roma dal 10 al 12 marzo: sono 31 i convocati di Prandelli». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Conte chiama altri 14 Azzurri per l'Albania: le novità sono Okaka, Rossettini e Sturaro». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Valerio Clari (2015 թ․ նոյեմբերի 17). «Amichevole, Italia-Romania 2-2: i gol di Marchisio e Gabbiadini non bastano» (իտալերեն). La Gazzetta dello Sport. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Atalanta.it (ed.). «Scheda di Manolo Gabbiadini su Atalanta.it». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Generazioneditalenti.it (ed.). «Scheda di Manolo Gabbiadini su Generazioneditalenti.it». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2016/2017 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2017/2018 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2018/2019 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2018/2019 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2019/2020 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2020/2021 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2021/2022 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2022/2023 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
- ↑ Melania Gabbiadini Արխիվացված 2011-08-16 Wayback Machine(իտալ.)
- ↑ GABRIELE MIGNARDI (2017 թ․ հունիսի 17). «Il matrimonio di Manolo Gabbiadini e Martina Rubini / FOTO» (իտալերեն). Il Resto del Carlino. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Chris Wright (2017 թ․ հունիսի 23). «Manolo Gabbiadini has his cake and can't eat it». ESPN FC. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Official: Gabbiadini has Coronavirus». Football Italia. 2020 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանոլո Գաբբյադինի» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 26 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 20-րդ դարի իտալացիներ
- 21-րդ դարի իտալացիներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Ատալանտայի ֆուտբոլիստներ
- Բոլոնյայի ֆուտբոլիստներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալացիներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Չիտադելայի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սամպդորիայի ֆուտբոլիստներ
- Սաութհեմփթոնի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ