Մասնակից:Fperson/Ավազարկղ21
Տեսակ | Ծրագրային "Խելացի օգնական" |
---|---|
Հեղինակ | Apple Inc. Siri Inc. |
Գրված է՝ | Objective-C |
Առկա է | անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ճապոներեն[1], կորեերեն, չիներեն, իտալերեն, իսպաներեն, հոլանդերեն, տաիլանդերեն, պորտուգալերեն, նորվեգերեն, դանիերեն, թուրքերեն, շվեդերեն, արաբերեն, ֆիններեն, մալայերեն, եբրայերեն |
Լույս տեսավ՝ | 2011 թվականի օգոստոսի 9-ին |
Պլատֆորմ | iPhone 4S iPhone 5 iPhone 5C iPhone 5S iPhone 6 iPhone 6s iPhone 6S Plus iPhone 7 iPhone 7 Plus iPhone SE iPad mini iPad mini with retina display iPad mini 3 iPad mini 4 iPad 3 iPad 4 iPad Air iPad Air 2 iPad Pro iPad Pro 9,7 Apple TV 4 iPod touch Apple Watch[2] |
Կայք | apple.com/iphone/features/siri.html |
Siri (ˈsɪəri, հայերեն՝ Սիրի, բեկր. անգլ.՝ Speech Interpretation and Recognition Interface) ամպային, անձնական օգնական և հարցա-պատասխանական համակարգ, ծրագրային օգնական, որն ընդգրկված է Apple ընկերության iOS-ի, wathOS-ի, macOS-ի և tvOS-ի մեջ: Տվյալ հավելվածը օգտագործվում է բնական ձայնի վերամշակում՝ հարցերին պատասխանելու և խորհուրդներ տալու համար: Siri-ն ամեն օգտատիրոջը յուրահատուկ է հարմարվում, երկար ժամանակ ուսումնասիրելով իր նախասիրությունները[3]:
Ի սկզբանե Siri-ն հասանելի էր App Store-ում, որպես Siri Inc.-ից iOS-ի համար հավելված: 2010 թվականի ապրիլի 28-ին Apple Inc.-ը գնեց Siri Inc.-ը[4]: Սակայն մինչև Apple-ը գնեց Siri-ն, հայտարարված էր եղել, որ ծրագրային ապահովումը հասանելի կլինի Blackberry և Android օպերացիոն համակարգերի կառավարմամբ հեռախոսներում, սակայն հետագայում այդ պլաններեն ձախողվեցին վաճառքի պատճառով[5]:
Հիմա Siri-ն iOS-ի անբաժանելի մասն է և հասանելի է ընկերությամբ արտադրվող սարքերի մեծամասնության համար՝ iPhone-ի (4s[6] և ավելին), iPad-ի (երրորդ մակարդակի և ավելին, նաև iPad mini շարքի բոլոր մոդելների համար), iPod touch 5g-ի և Apple Watch-ի: Չնայած դրան, հակերները կարողացան աշխատացնել Siri-ն սարքերի հին մոդելներում[7]: 2011 թվականի նոյեմբերի 8-ին Apple-ը հրապարակորեն հայտարարեց, որ չունի Siri-ի դեպի հին մոդելներ ինտեգրման պլաններ՝ նրանց մեջ ֆոնային աղմկի ճանաչման չիպի բացակայության պատճառով[8]:
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Siri-ի ձայնարկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձայնը, որով ամերիկյան օգտատերերի համար ձայնագրված է եղել առաջին Siri-ն, պատկանում է ձայնագրման դերասանուհի՝ Սյուզան Բենեթին: CNN-ում ներկայացված հարցազրույցի ժամանակ Բենեթը պատմել է, որ 2005 թվականին նա պայմանագիր է կնքել ScanSoft ընկերության հետ, ըստ որի ամբողջ ամսվա ընթացքում նա օրը չորս ժամ անկապ արտահայտություններ էր ասում ձայնագրիչում: iOS 7-ից սկսած՝ ամերիկյան օգտատերերի համար Siri-ն "խոսեց" այլ ձայնով[9]:
Աջակցվող լեզուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեզու[10] | Պետություն | iOS-ի տարբերակ |
---|---|---|
Անգլերեն | ԱՄՆ | 5.0 |
Միացյալ Թագավորություն | 5.0 | |
Ավստրալիա | 5.0 | |
Կանադա | 6.0 | |
Սինգապուր | 6.0 | |
Հնդկաստան | 8.3 | |
Նոր Զելանդիա | 8.3 | |
Իռլանդիա | 10.0 | |
Հարավային Աֆրիկա | 10.0 | |
Արաբերեն | ԱՄԷ | 9.2 |
Սաուդյան Արաբիա | 9.2 | |
Հոլանդերեն | Նիդերլանդներ | 8.3 |
Բելգիա | 9.0 | |
Դանիերեն | Դանիա | 8.3 |
Եբրայերեն | Իսրայել | 9.3 |
Իսպաներեն | Իսպանիա | 6.0 |
Մեքսիկա | 6.0 | |
ԱՄՆ | 6.0 | |
Չիլի | 10.0 | |
Իտալերեն | Իտալիա | 6.0 |
Շվեյցարիա | 6.0 | |
Կանտոներեն | Հոնկոնգ | 6.0 |
Չիներեն | Թայվան | 6.0 |
Չինաստան | 6.0 | |
Կորեերեն | Հյուսիսային Կորեա | 6.0 |
Հարավային Կորեա | 6.0 | |
Մալայերեն | Մալայզիա | 9.3 |
Գերմաներեն | Գերմանիա | 5.0 |
Շվեյցարիա | 6.0 | |
Ավստրիա | 9.0 | |
Նորվեգերեն | Նորվեգիա | 9.0 |
Պորտուգալերեն | Բրազիլիա | 8.3 |
Ռուսերեն | Ռուսաստան | 8.3 |
Թայլանդերեն | Թաիլանդ | 8.3 |
Թուրքերեն | Թուրքիա | 8.3 |
Ֆիններեն | Ֆինլանդիա | 9.3 |
Ֆրանսերեն | Ֆրանսիա | 5.0 |
Կանադա | 6.0 | |
Շվեյցարիա | 6.0 | |
Բելգիա | 9.0 | |
Շվեդերեն | Շվեյցարիա | 8.3 |
Ճապոներեն | Ճապոնիա | 5.1 |
Ռուսաց լեզու
[խմբագրել | խմբագրել կոդը]iOS 5-ում ձայնային օգնականի հայտնվելուց սկսած, ռուսալեզու օգտատերերի մեծամասնությունը սպասում էին ռուսաց լեզվի աջակցմանը: Դրա առաջին նախանշանները առաջացել են iOS 7-ի փորձնական տարբերակի հրապարակման հետ: Այսպիսով, Siri-ն սկսեց ռուսական տառերով գրված անունները ձայնարկել, սակայն բավականին անընթեռնելի: Սակայն շատերը ճանաչեցին տվյալ փաստը, որպես մեծ նորամուծություն, քանի որ մինչ այդ Siri-ն ընդհանրապես չեր ձայնարկում ռուսաց լեզվով անունները[11]: Դրանից հետո տվյալներ առաջացան, որ Siri-ն սկսեց առարկությունները ձայնարկել բնորոշ ռուսական ակցենտով, սակայն, ինքնուրույն ռուսերեն դեռ չեր խոսում[12]: Տեսահոլովակից երևում է, որ նա պատասխանում է հարցումներին, սակայն սխալների մասին հաղորդագրությունները ձայնարկված էին ոչ ստանդարտ ձայնով: Ինչպես նկատված էր եղել` տվյալ ձայներանգը նման է եղել Nuance ընկերության խոսքային օգնականի ձայնաերանգին, որտեղ խոստովանել են, որ Apple-ը օգտագործում է նրանց ձայնի ճանաչման տեխնոլոգիան[12][13]: Տվյալ կերպով, շատ հրապարակություններ միակցվեցին այն ժամանակ երբ Apple-ը սկսեց փորձարկել իր ծառայությունը ռուսաց լեզվով: 2014 թվականի հունիսի 11-ին Apple-ի պաշտոնական կայքում առաջացավ Siri-ի ռուսաց լեզվով տարբերակի մշակողի թափուրը[14]:
iOS 8-ում ավելացված էր եղել ռուսական թելադրանք[15], հիմա iOS 8-ի կառավարմամբ աշխատող սարքերը կարող են կոռեկտորեն ճանաչել, գրառել և վերարտադրել ռուսերենով ասված ամեն բան: Սակայն «Թելադրանք» ֆունկցիան թույլ է տալիս միայն տեքստը ստեղնաշարով գրելու տեղ, ներմուծել ձայնով:
iOS 8.3-ում Siri-ն կարողանում է խոսալ ռուսաց լեզվով:
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Siri-ն դա SRI հմաշխարհային արհեստական արհեստական ինտելեկտի կենտրոնի մշակումն է, ֆինանսավորվող հեռանկարային և հետազոտական ծրագրերի կառավարման ճյուղավորում է (DARPA), ասվում է, որ հնարավոր է դա տվյալ ժամանակաշրջանի արհեստական ինտելեկտին վերաբերվող ամենամեծ նախագիծն է[16]։ Siri-ի համար Apple-ը օգտագործել է DARPA-ով ֆինանսավորվող «Արհեստակա Ինտելեկտի Կենտրոնի» (SRI International բաժնի) 40-ամյա հետազոտությունների արդյունքները։ Կարելի է ասել, որ Siri-ն դա՝ կատարելագործված CALO-ն է՝ Cognitive Agent that Learns and Organizes Program։ Siri-ն սկսել է մշակվել Դագ Կիտլաուսի (CEO), Ադամ Չեյերի և Թոմ Գրյուբերի կողմից, SRI International-ից Նորման Վինարսկու համագործակցությամբ՝ 2007 թվականի դեկտեմբերին։
2008 թվականի հոկտեմբերի 13-ին Siri-ն Menlo Ventures-ի և Morgenthaler Ventures-ի կողմից ստացավ $8,5 միլիոն դոլարի չափ ֆինանսավորում[17]։ 2009 թվականի նոյեմբերին մշակողների խումբը նույն ներդրողներից, բայց այդ անգամ Հոնգ Կոնգյան միլիոնատեր Լի Ցզյաչենի (Լի Քհասինոմի) գլխավորությամբ ստացավ $15,5 դոլարի չափ ֆինանսավորում[18]։ Դագ Կիտլաուսը լքեց CEO-ն, երբ Apple-ը սկսեց բաց թողնել iPhone 4s-ը[19]
Siri-ն դա հետազոտություն է, որն իր մեջ ներառում է Կարնեգի—Մելլոն համալսարանի հետազոտական խմբերի, Մասսաչուսեթսկյան Համալսարանի, Ռոչեստերյան Համալսարանի, Ֆլորիդյան Մարդու և Մեքենայի ճանաչման համալսարանի, Օրեգոն նահանգի Համալսարանի, Հարավային Կալիֆոռնիայի Համալսարանի և Սթենֆորդյան Համալսարանի կոմբինացված աշխատանք։ Այս տեխնոլոգիան մեծ ճանա,պարհ է անց կացրել՝ սկսած երկխոսությունից և բնական լեզվի հասկացումից, մեքենայական ուսուցումից, ակնհայտ և հավանական կշռադատողությունից, գոյաբանությունից և գիտելիքների ներկայացումներից, պլանավորումից[20]։
Գիտական հետազոտումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Siri-ի հիմնական տեխնիկական ոլորտները սևեռում են երկխոսական ինտերֆեյսի, կոնտեկստի ճանաչման և սերվիսային դելեգացիայի մեջ[21]։
Siri-ի ձայնի ճանաչումը հիմնված է Nuance Communications ընկերության ձայնային տեխնոլոգիաների մշակման վրա[22]։
Siri-ի գործողությունները և պատասխաննները հիմնված են այնպիսի գործընկերների[23] համագործակթությամբ, ինչպիսիք են՝
- OpenTable-ը, André Gayot-ը, Citysearch-ը, BooRah-ը, Yelp Inc-ը, Yahoo Local-ը, Yandex-ը, ReserveTravel-ը և Localeze-ը ռեստորանների, գործնական հարցերի և գործողությունների համար,
- Eventful-ը, StubHub-ը և LiveKick-ը տարբեր իրադարձությունների և համերգային ինֆորմացիայի համար
- MovieTickets.com-ը, Rotten Tomatoes-ը և The New York Times-ը ֆիլմերի մասին ինֆորմացիայի և նրանց վրա գրախոսության համար,
- True Knowledge-ը[24], Bing-ը և WolframAlpha-ն հարցին՝ իրական պատասխանի համար[25],
- Yahoo Weather-ը եղանակի մասին ինֆորմացիայի համար,
- Bing-ը, Yahoo-ն և Google-ը վեբ-որոնման համար։
iPhone հավելված
[խմբագրել | խմբագրել կոդը]Siri-ն առաջին անգամ օգտագործված էո եղել, որպես հավելված՝ հասանելի App Store-ում, ԱՄՆ-ում։ Հավելվածը փոխազդել է այնպիսի ծառայությունների հետ, որպիսիք են՝ OpenTable-ը[26], Google Maps-ը[27], MovieTickets-ը և TaxiMagic-ը[28]։ Nuance Communications-ի և իր գործընկերների ձայնային ճանաչման տեխնոլոգիան օգտագործելով՝ օգտատերերը բնական լեզվով կարողանում էին ռեստորաններում սեղաններ վերապահել, կինոթատրոնի տոմսեր գնել կամ տաքսի կանչել։ Siri-ն գնված է եղել Apple-ի կողմից 2010 թվականի ապրիլի 28-ին[4] և տվյալ հավելվածը դուրս հանված է եղել App Store-ից և 2011 թվականի հոկտեմբերի 15-ին դադարեցրեց իր գոյությունը[29]։
Ինտեգրում դեպի iOS
[խմբագրել | խմբագրել կոդը]iPhone 4s
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հոկտեմբերի 4-ին Siri-ն ավելացված է եղել iPhone 4s-ի ծրագրային ապահովման մեջ[30]։ Siri-ն տրամադրում է երկխոսական փոխազդեցություն հավելվածների մեծամասնության հետ՝ հիշեցումները, եղանակը, զեղչերը, հաղորդագրությունների փոխանակումը, էլեկտրոնային փոստը, օրացույցը, ծանոթագրությունները, երաժշտությունը, ժամացույցը, վեբ-զննիչը և քարտեզները ներառյալ[3]։ Աջակցվում են անգլերեն (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Կանադա և Ավստրալիա), գերմաներեն, ճապոներեն և ֆրանսերեն լեզուները[31]։
iPhone 5
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորամուծությունների ցանկը iOS 6-ի հրապարակման հետ[32]՝
- Կկարողանա խորհուրդ տալ ռեստորաններ,ֆիլմեր և նաև վերապահել տոմսեր և սեղաններ,
- Ինֆորմացիա ներկայացնել սպորտային խաղերի մասին (հաշիվ, կենսագրություն, հավաքական, խաղեր և այլն),
- Բացել հավելվածներ,
- Գրել Twitter-ում և Facebook-ում,
- Ըստ քարտեզների երթուղիներ տալ,
- Օգտագործել Apple Store հավելվածը (օրինակ՝ «Buy iPhone 5» հրամանը):
iPhone 5s
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորամուծությունների ցանկը iOS 7-ի հրապարակման հետ՝
- Լիովին նոր թափանցիկ ինտերֆեյս,
- Կանացի և տղամարդու ձայների մեջ ընտրության հնարավորություն,
- Սարքի կարգավորումներով ղեկավարում («Միացնել Bluetooth-ը», «Մեծացնել պայծառությունը»),
- Twitter-ի Վիքիպեդիայի ինտեգրում:
Աշխարհագրական սահմանափակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե Siri-ի ֆունկցիոնալությունը շատ պետություններում սահմանափակված է եղել, այդպես՝ քարտեզները և Yelp որոնման համակարգը մատչելի էին միայն ԱՄՆ-ում: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում թվարկել տեղական ընկերությունները, տալ երթուղին կամ երթևեկության մասին ինֆորմացիա տալ հրահանգներին, Siri-ն պատասխանում էր հետևյալ կերպ՝ «Ես կարողանում եմ փնտրել ընկերությունները, քարտեզները և ցույց տալ երթևեկությունը միայն ԱՄՆ-ում և ամերիկական անգլերենի օգտագործման դեպքում: Ափսոսում եմ դրա համար»[33]: iOS 6-ի հրապարակման հետ ֆունկցիոնալությունը զգալիորեն լայնացվել էր:
Կողմնակի հավելվածների հետ ինտեգրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողմնակի հավելվածները կարողանում Siri-ում ֆունկցիոնալություն ավելացնել հատուկ API SiriKit ինտերֆեյսի օգնությամբ (հասանելի է 2016 թվականի ամառվանից)[34]:
2016 թվականից Microsoft անդրազգային ընկերության Skype հավելվածը լայնացրեց Siri-ի ինտեգրման հնարավորությունները և հիմա Siri-ն կարող է հաղորդագրություններ ուղարկել Skype-ի կոնտակտներին (ավելի վաղ մատչելի էր եղել միայն զանգի ընդունումը)[35]:
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Siri-ն կարող է կարգավորված լինել հարցումների ընդունմանը, նույնիսկ արգելափակված հեռախոսի ժամանակ: Տվյալ կարգավորման դեպքում կողմնակի մարդիկ կարող են օգտագործել ուրիշի արգելափակված հեռախոսը SMS-հաղորդագրությունների ուղարկման համար, SMS-բանկինգի համար[36], ինչպես նաև փոքր գումարի գողության համար[37]:
Տեսնաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Apple - Siri - Frequently Asked Questions». Apple Inc. 2011-10-04. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-12-23-ին.
- ↑ Ferra.ru - iOS 6 принесет Siri на iPad, официально, Ferra.ru, 2012-06-11
- ↑ 3,0 3,1 «iPhone 4S - Ask Siri to help you get things done». Apple. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-10-05-ին.
- ↑ 4,0 4,1 April 28, 2010 (2010-04-28). «BREAKING NEWS: Siri bought by Apple». Scobleizer.com. Վերցված է 2011-10-05-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Timothy Hay (2010-02-05). «Siri Inc. Launches 'Do Engine' Application For iPhone». Dow Jones Newswire. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-10-09-ին.
- ↑ Darren Murph (2011-10-04). «"iPhone 4S hands-on!». Engadget. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-10-09-ին.
- ↑ Iphonestuffs4u.com
- ↑ Jake Smith (2011-11-08). «Apple confirms Siri isn't coming to any other devices as of now | 9to5Mac | Apple Intelligence». 9to5Mac. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-11-23-ին.
- ↑ Раскрыто имя озвучившей Siri актрисы
- ↑ Language Support, (անգլերեն)
- ↑ Siri начинает учить русский язык | Новости iOS на Appleinsider.ru
- ↑ 12,0 12,1 Русский акцент Siri в iOS 7
- ↑ Nuance: Голосовой помощник Siri использует нашу технологию | MacDigger — Новости из мира Apple
- ↑ Siri Language Engineer (Cloud Services Localization) — Russian
- ↑ Самые важные изменения в iOS 8
- ↑ 02-05
«link rot». Արխիվացված է օրիգինալից 2010-02-08-ին. Վերցված է 2010-02-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Lardinois, Frederic (2008-10-13). «Semantic Stealth Startup Siri Raises $8.5 Million». Readwriteweb.com. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-10-05-ին.
- ↑ A Personal Assistant on Your iPhone
- ↑ «Siri co-founder leaves Apple following iPhone 4S launch». AppleInsider. 2011-10-24. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-10-31-ին.
- ↑ «Why is Siri important». Brian Roemmele. 2011-10-10. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-10-29-ին.
- ↑ «What is Siri? Apple's iPhone 4S assistant explained» (անգլերեն). October 5, 2011. Արխիվացված է օրիգինալից 2013-04-18-ին. Վերցված է November 23, 2011-ին.
- ↑ posted on October 5th, 2011 (2011-10-05). «Siri, Do You Use Nuance Technology? Siri: I'm Sorry, I Can't Answer That». TechCrunch. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-10-14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Siri Partners page(չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)
- ↑ «True Knowledge partners with Siri». Blog.trueknowledge.com. 2009-08-10. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-10-05-ին.
- ↑ «Apple Siri». Apple.com. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-10-05-ին.
- ↑ «Siri Personal Assistant: A Voice App That Lets You Speak to OpenTable». OpenTable date=2010-02-19. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-12-23-ին.
{{cite web}}
: Missing pipe in:|publisher=
(օգնություն) - ↑ «Siri for iPhone is like the proverbial Genie in a bottle». TUAW. 2010-02-05. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-12-23-ին.
- ↑ «Siri iPhone App Uses Speech-Recognition Technology To Organize Your Social Life». Gizmodo. 2010-02-05. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-12-23-ին.
- ↑ «The Original Siri App Gets Pulled From The App Store, Servers To Be Killed». TechCrunch. 2011-10-04. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-12-23-ին.
- ↑ Apple (2011-05-31). «Apple iPhone 4S event: as it happened». Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-10-05-ին.
- ↑ Viticci, Federico (2011-09-27). «Apple Officially Unveils Siri Voice Assistant – Supports English, French and German». Macstories.net. Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին. Վերցված է 2011-10-05-ին.
- ↑ iOS 6: что нового в операционной системе iPhone и iPad
- ↑ Siri functionality limited outside US, but Apple promises updates in 2012
- ↑ «Apple is finally opening a Siri API to developers» (անգլերեն). venturebeat. JUNE 13, 2016. Վերցված է 2016-10-31-ին.
- ↑ «Siri теперь может отправлять сообщения контактам Skype». 3DNews - Daily Digital Digest. Վերցված է 2016-10-31-ին.
- ↑ «Siri now checks your bank balance» (անգլերեն). electricpig.co.uk. October 21, 2011. Վերցված է 2016-10-19-ին.
- ↑ «Банки признали возможность кражи денег с помощью Siri». РБК. 2016-10-19. Վերցված է 2016-10-19-ին.
Տարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պաշտոնական կայք» (անգլ.). Արխիվացված է օրիգինալից 2013-04-18-ին. Վերցված է 2013-04-09-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «Հարցեր և պատասխաններ» (անգլ.). Արխիվացված է օրիգինալից 2013-04-18-ին. Վերցված է 2013-04-09-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)