(Translated by https://www.hiragana.jp/)
Մարիա Գլուշկո - Վիքիպեդիա Jump to content

Մարիա Գլուշկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Գլուշկո
ռուս.՝ Мария Васильевна Глушко
Ծնվել էհունվարի 18, 1922(1922-01-18) կամ 1922[1]
ԾննդավայրՎլադիվոստոկ
Վախճանվել էմարտի 27, 1993(1993-03-27) կամ 1993[1]
Վախճանի վայրՍիմֆերոպոլ, Ուկրաինա
Մասնագիտությունգրող և սցենարիստ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունՈւկրաինայի գրողների ազգային միություն
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ և Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ

Մարիա Վասիլևնա Գլուշկո (ռուս.՝ Мария Васильевна Глушко́, հունվարի 18, 1922(1922-01-18) կամ 1922[1], Վլադիվոստոկ - մարտի 27, 1993(1993-03-27) կամ 1993[1], Սիմֆերոպոլ, Ուկրաինա), խորհրդային գրող, սցենարիստ։ Ուկրաինայի գրողների միության անդամ (1954 թվականից), գործադիր քարտուղար, հետագայում` Ուկրաինայի գրողների միության Ղրիմյան կազմակերպության նախագահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Գլուշկոն ծնվել է 1922 թվականին Վլադիվոստոկում՝ հրետանու զորապետի ընտանիքում։ Երկար տարիներ ընտանիքի հետ ապրել է Սարատովում։ Հայրենական պատերազմից առաջ ամուսնացել է իր դասընկերոջ հետ, որը Բաումանի ինստիտուտի ուսանող էր։

Սովորել է Մոսկվայի մեխանիկա-մեքենաշինական ինստիտուտում (1939-1946)։ Մասնակցել է Հայրենական պատերազմին։ Կամավոր մեկնել է ռազմաճակատ` պաշտպանելու հայրենիքը։ Իր փորձությունների մասին հետագայում գրել է ստեղծագործություններում։

1955 թվականին ավարտել է Սիմֆերոպոլի Ղրիմի մանկավարժական ինստիտուտը, հետագայում՝ Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։

Ապրել և ստեղծագործել է Ղրիմում։ 1960 թվականին ղեկավարել է «Ղրիմի» ալմանախի խմբագրական խորհուրդը, այնուհետև ղեկավարել է Ուկրաինայի գրողների միության Ղրիմի մասնաճյուղը (1980 թվականից), եղել «Ծիածան» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։ Կյանքի վերջին տարիներին մասնակցել է Ղրիմի մշակույթի հանրապետական ֆոնդի աշխատանքներին։ Ծանր ապրումներ է ունեցել ԽՍՀՄ փլուզման ժամանակ, որից հետո այլևս չի գրել[2]։

  • «Պատվո նշան» շքանշան (18.01.1982)
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ (28.01.1967)

Ընտրյալ երկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Анна Ильина» (1951)
  • «На всю жизнь» (1956)
  • «Это мой сын» (1958)
  • «Юлька» (сборник рассказов, 1960)
  • «Потому что люблю» (1962)
  • «Живым говори - До свидания» (1963)
  • «Живите дважды» (1966)
  • «Елена Николаевна» (1969)
  • «Потому что люблю» (1972)
  • «Ночной троллейбус» (1972)
  • «Трудный день» (1978)
  • «Год активного солнца» (1980)
  • «Возвращение» (1984)
  • «Кольцо для Анастасии» (1986)
  • «Мадонна с пайковым хлебом» (1987)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «Мария Васильевна Глушко». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.