Մարիա Զուբրեևա
Մարիա Զուբրեևա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1900 |
Ծննդավայր | Կորյուկովկա, Ուկրաինա |
Վախճանվել է | հոկտեմբերի 8, 1991 (91 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Maria Zubreeva Վիքիպահեստում |
Մարիա Աբրամովնա Զուբրեևա (ռուս.՝ Зубреева Мария Абрамовна, օգոստոսի 8, 1900, Կորյուկովկա, Ուկրաինա - հոկտեմբերի 8, 1991, Սանկտ Պետերբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային նկարիչ, գեղանկարիչ, գրաֆիկ, դեկորատոր, ՌԽՖՍՀ նկարիչների միության լենինգրադյան կազմակերպության անդամ[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Աբրամովնա (Աբրաամովնա) Զուբրեևան ծնվել է 1900 թվականի օգոստոսի 8-ին, Չերնոգով նահանգի Կորյուկովկա գյուղում։ 1923 թվականին ընդունվել է Լենինգրադի Վխուտեինի գրաֆիկական ֆակուլտետ։ Սովորել է Վլադիմիր Կոնաշևիչի և Դմիտրի Միտրոխինի դասարանում[3]։ 1927 թվականին ավարտել է ինստիտուտը։ Դիպլոմային աշխատանքի թեման է եղել Յու. Լիբեդինսկու «Շաբաթ» գրքի ձևավորումը[4]։
1928 թվականից մասնակցել է ցուցահանդեսների՝ իր աշխատանքները ցուցադրելով Լենինգրադի գեղարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ 1932 թվականին, Լենինգրադի նկարիչների միության ստեղծման պահից, եղել է միության անդամ։ Նկարել է դիմանկարներ, բնանկարներ, ժանրային ստեղծագործություններ։ Զբաղվել է հաստոցային և մոնումենտալ գեղանկարչությամբ, ինտերիերի դիզայնի, գրքի նկարազարդմամբ։ Հիմնականում աշխատել է ջրաներկի և գեղանկարչության տեխնիկայով։ Ամուսնու՝ արվեստագետ Սերգեյ Զախարովի հետ միասին երկար տարիներ աշխատել է Տաջիկստանում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Լենինգրադում (1951, 1980, 1984 թվականներ), Սանկտ Պետերբուրգում (1996), Մոսկվայում (1961, 1965 թվականներ)։
Մարիա Զուբրեևայի տարբեր գեղարվեստական աշխատաքների մեջ առավել հետաքրքիր են ջրաներկային դիմանկարները և արևելյան լանդշաֆտները։ Աշխատանքների գույնը զուսպ է, ձևերն ու ծավալները կարծես ծնվում են տարածությունից և լույսից։ Գեղանկարային բնութագրերը արտահայտիչ և բանաստեղծական են։ Զուբրեևայի հաստոցային գեղանկարչության և գրաֆիկայի առավել հայտնի աշխատանքներն են՝ «Նատյուրմորտ»[5] (1952), «Դիմանկար ժողովրդական պարուհի Տաջիկստանի ԽՍՀ ժողովրդական պարուհի Ա. Նասիրովայի դիմանկարը» (1954), «Էտյուդ» (1955), «Կարեկա աղջիկը»[6] (1956), «Լենինգրադյան լանդշաֆտ», «Նատյուրմորտ»[7] (երկուսն էլ, 1957 թվական), «Ծաղիկով աղջիկը» (1960), «Հանիֆա», «Տղայի դիմանկար»[8] (1961), «Պարուհի Լ. Տուրդիևայի դիմանկարը», «Տաջիկստան. աշուն» (երկուսն էլ 1963 թվական), «Վարդագույն հագած աղջիկը»[9] (1965), «Ինքնադիմանկար», «Աղջկա դիմանկար»[10] (երկուսն էլ 1966 թվական), «Նատաշա Ս.-ի դիմանկարը»[11] (1970), «Նստած կինը»[12] (1972), «Ձկնաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր Դ. Վ. Կրուժուսը»[13] (1973), «Օ. Կաուֆմանի դիմանկարը» (1977), «Վարդեր» (1980) և այլլն։
Մարիա Աբրամովնա Զուբրեևան մահացել է 1991 թվականի հոկտեմբերի 8-ին Սանկտ-Պետերբուրգում՝ 90 տարեկանում։ Նրա ստեղծագործությունները գտնվում են Ռուսական պետական թանգարանում, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Տաջիկստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցահանդեսներ Մարիա Աբրամովնա Զուբրեևայի մասնակցությամբ`
- 1935 թվական (Լենինգրադ), «Լենինգրադի նկարիչների առաջին ցուցահանդես»
- 1947 թվական (Լենինգրադ), «Լենինգրադի նկարիչների 1947 թվականի ցուցահանդես»
- 1956 թվական (Լենինգրադ), «Լենինգրադի նկարիչների աշնանային ցուցահանդես»
- 1957 թվական (Լենինգրադ), «1917 - 1957 թվականներին Լենինգրադի նկարիչների ցուցահանդես»
- 1957 թվական (Մոսկվա), «Համամիութենական գեղարվեստական ցուցահանդես՝ նվիրված Մեծ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 40-ամյակին»
- 1958 թվական (Մոսկվա), «Խորհրդային զինված ուժերի 40-ամյակի ցուցադրություն". Ցուցադրվել են՝ Միխայիլ Ավիլով, Իսահակ Բրոդսկի, Միտրոֆան Գրեկով, Ալեքսանդր Դեյնեկա, Մարիա Զուբրեևա, Բորիս Իոգանսոն, Յուրի Նեպրինցև, Վիկտոր Օրեշնիկով, Իոսիֆ Սերեբրյանի, Վլադիմիր Սերով, Նիկոլայ Տիմկով, Ռուդոլֆ Ֆրենց և այլք
- 1960 թվական (Լենինգրադ), «Լենինգրադի կին նկարչիների ցուցահանդես՝ նվիրված Մարտի 8-ի 50-ամյակին», մասնակցել են՝ Եվգենիա Անտիպովան, Տաիսի Աֆոնինոն, Եվգենյա Բայկովան, Իրինա Բալադինան, Զլատա Բիզովան, Նինա Վեսելովան, Ելենա Գորոխովան, Մարիա Զուբրեևան, Մարինա Կոզլովսկայան, Տատյանա Կոպնինան, Մայա Կոպիտցևան, Ելենա Կոստենկոն, Վալերիա Լարինան, Մարիա Ռուդնիցկայան, Ելեա Սկուին, Նադեժդա Շտեյնմիլերը և այլք
- 1961 թվական (Լենինգրադ), «Լենինգրադի նկարիչների 1961 թվականի ցուցահանդես», բացվել է Ռուսական պետական թանգարանի սրահում
- 1975 թվական (Լենինգրադ), «Լենինգրադի կին նկարիչների ցուցահանդես»
- 1976 թվական (Լենինգրադ), «Ժամանակակցի դիմանկար. լենինգրադյան նկարիչների աշխատանքների հինգերորդ ցուցահանդես»
- 1988 թվական (Լենինգրադ), «ՌԴ գեղանկարիչների աշխատանքների ցուցադրություն «Ինտերիեր և նատյուրմորտ»»
- 1995 թվական (Պետերբուրգ), «Քննարերգությունը պատերազմական սերնդի նկարիչների աշխատանքներում. գեղանկար, գրաֆիկա»
- 1997 թվական (Պետերբուրգ), «Ժամանակների կապը։ 1932-1997 թվականներ։ Նկարիչներ Ռուսաստանի նկարիչների միության պետերբուրգյան անդամներ»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Справочник членов Союза художников СССР. Том 1. - М: Советский художник, 1979. - с. 413.
- ↑ Зубреева Мария Абрамовна
- ↑ Мария Авраамовна Зубреева, Сергей Ефимович Захаров. Выставка произведений. Каталог. - Л: Художник РСФСР, 1984. - с.9.
- ↑ Юбилейный справочник выпускников Санкт-Петербургского Государственного академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915-2005. - Санкт-Петербург: ЗАО «Первоцвет», 2007. - c.375.
- ↑ 1917 - 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. - Л: Ленинградский художник, 1958. - с.15.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. - Л: Ленинградский художник, 1958. - с.47.
- ↑ Всесоюзная художественная выставка, посвящённая 40-летию Великой Октябрьской социалистической революции. Каталог. - М: Советский художник, 1957. - с.30.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1964. - с. 19.
- ↑ Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. - Санкт-Петербург: НП-Принт, 2007. - с.188.
- ↑ Выставка произведений художников-женщин Ленинграда. 1975 год. - Л: Художник РСФСР, 1979. - с.12.
- ↑ Связь времён. 1932-1997. Художники - члены Санкт - Петербургского Союза художников России. Каталог выставки. - Санкт-Петербург: ЦВЗ «Манеж», 1997. - с.288.
- ↑ Лирика в произведениях художников военного поколения. Выставка произведений. Каталог. - Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1995. - с.4.
- ↑ Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1983. - с.41.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Седьмая выставка произведений ленинградских художников 1941 года. Каталог. - Л: ЛССХ, 1941.
- Выставка женщин - художников Ленинграда. - Л: Горком художников, 1941.
- Выставка произведений художников союзных республик, автономных республик и областей РСФСР. Каталог. - М - Л: Искусство, 1945.
- Всесоюзная художественная выставка. Каталог. - М: Государственная Третьяковская галерея, 1946.
- Выставка произведений ленинградских художников 1947 года. Каталог. - Л: ЛОСХ, 1948
- Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. - Л: Ленинградский художник, 1958. - с.47.
- Выставка изобразительного искусства Таджикской ССР. Каталог. - М: Министерство культуры СССР, 1957.
- 1917 - 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. - Л: Ленинградский художник, 1958. - с.15.
- Всесоюзная художественная выставка, посвящённая 40-летию Великой Октябрьской социалистической революции. Каталог. - М: Советский художник, 1957. - с.30.
- Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1964. - с. 19.
- Выставки советского изобразительного искусства. Справочник. Том 3. 1941-1947 годы. - М: Советский художник, 1973. - с. 23, 25, 154, 163, 248, 262, 307, 342, 357.
- Выставка произведений художников-женщин Ленинграда. 1975 год. - Л: Художник РСФСР, 1979. - с.12.
- Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1983. - с.41.
- Справочник членов Союза художников СССР. Том 1. - М: Советский художник, 1979. - с.413.
- Художники народов СССР. Биобиблиографический словарь. Том четвёртый. Книга первая. - М: Искусство, 1983. - с.359.
- Выставки советского изобразительного искусства. Справочник. Том 5. 1954-1958 годы. - М: Советский художник, 1981. - с. 259, 349, 374, 386, 432, 519.
- Мария Авраамовна Зубреева, Сергей Ефимович Захаров. Выставка произведений. Каталог. - Л: Художник РСФСР, 1984.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. - Л: Художник РСФСР, 1987. - с.49.
- Интерьер и натюрморт. Выставка произведений живописи художников Российской Федерации. Каталог. - Л: Художник РСФСР, 1991. - с.50.
- Лирика в произведениях художников военного поколения. Выставка произведений. Каталог. - Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1995. - с.4.
- Связь времён. 1932-1997. Художники - члены Санкт - Петербургского Союза художников России. Каталог выставки. - Санкт-Петербург: ЦВЗ «Манеж», 1997. - с.288.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. - Санкт-Петербург: НП-Принт, 2007. - с. 48, 359, 384, 388-390, 392, 393, 399, 403, 405-407. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный справочник выпускников Санкт-Петербургского Государственного академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915-2005. - Санкт-Петербург: «Первоцвет», 2007. - c.375. ISBN 978-5-903677-01-6.
- Օգոստոսի 8 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Ուկրաինայում ծնվածներ
- Հոկտեմբերի 8 մահեր
- 1991 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարչուհիներ
- 20-րդ դարի նկարչուհիներ
- Խորհրդային նկարչուհիներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Ռուս գրաֆիկներ
- Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ
- Ռուս բնանկարիչներ
- Ռուս դիմանկարիչներ
- Ռուս կին արվեստագետներ