Մեկիա Քոքս
Մեկիա Քոքս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1981 (42 տարեկան) |
Ծննդավայր | Սանտա Կրուս, Սենթ Քրուս, USVI, ԱՄՆ |
Կրթություն | Ֆլորիդայի նահանգային համալսարան և Dr. Phillips High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
mekiacox.com | |
Մեկիա Քոքս (անգլ.՝ Mekia Cox, նոյեմբերի 18, 1981, Սանտա Կրուս, Սենթ Քրուս, USVI, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և պարուհի։ Առավել հայտնի է «90210։ Նոր սերունդ» սերիալում կատարած Սաշայի դերով։ Բացի այդ, նա եղել է «Մայքլ Ջեքսոն։ Ահա և վերջ» շրջագայության համար Մայքլ Ջեքսոնի խմբի պարուհին։ 2010 թվականին նկարահանվել է Ջեֆրի Ջեյքոբ Աբրամսի «Պաշտպանության ներքո» լրտեսական դրամայում։
Դերասանուհին հեռուստատեսային աշխատանքի մեծ փորձ ունի․ նա նկարահանվել է Universal Studios-ի և Nickelodeon-ի ծրագրերում։ Շարունակել է աշխատել Ամերիկայի մի շարք պարային դպրոցներում և մասնակցել մյուզիքլների բեմադրություններին (օրինակ՝ «Փառք»-ը)։
Կենսագրություն և կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեկիան ծնունդով Սանտա Քրուս կղզուց է[1]։ Յոթ տարեկանում, որից հինգ տարին պար է սովորել U.S. Virgin Islands դպրոցում, ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաք։ 1989 թվականին դերասանուհուն հրավիրել են մասնակցելու «Disney’s Magic Kingdom»-ի համար սուրբծննդյան շոուին։ Universal Studios ստուդիայի մոտակայքում գտնվելու շնորհիվ աղջկան նկատել և հրավիրել են մասնակցելու Nickelodeon ալիքի տարբեր շոուներին՝ «Իմ եղբայրը և ես», «Քինան և Քել» ու «Այս ամենը»[2]։
1989 թվականին ավարտել է Dr. Phillips High School-ը, որտեղ սովորել է կատարողական և երգեցողական արվեստ[3]։ 2003 թվականին Ֆլորիդայի պետական համալսարանում ստացել է երաժշտության մագիստրոսի կոչում՝ ստանալով նրանց երաժշտաան ծրագրի հրավեր։ Ամռանն աշխատել է Վիրջինիայի Heritage Repertory թատրոնում, որտեղ դերեր է կատարել «Smokey Joe’s Cafe» և «Anything Goes» բեմադրություններում, ինչպես նաև խաղացել է Nickelodeon ալիքի «Նոան գիտի ավելին» սերիալում[2]։ Մասնակցել է նաև «Ռենտա» (Միմի Մարկես), «Չիկագո» (Լիզ) և «Կաբարե» (Ֆրենչի) բեմադրություններին[4]։
Ավարտելով կրթությունը՝ Նյու Յորքի Merry-Go-Round Theater թատրոնում «Ռեգթայմ» մյուզիքլում ստացել է Սառայի դերը։ Հաջորդ երկու տարիներին Մեկիան «Փառք» մյուզիքլում Կարմենի դերով շրջագայել է աշխարհով մեկ, իսկ հետո վերադարձել է «Smokey Joe's Café» շոուի Բրենդայի դերին։ Այնուհետև տեղափոխվել է Լոս Անջելես[2], որտեղ բնակվում է մինչ օրս[1]։ Սիրում է նկարել և սովորել է կիթառ նվագել[1]։
Կինո և հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան «Պաշտպանության ներքո» սերիալում դեր ստանալը, Մակիան նկարահանվել է «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք», «Երկու կեսը» և «Մեկ ծառի բլուր» (3-րդ եթերաշրջանի 10 էպիզոդում կատարել է Ֆեյթի դերը) հեռուստասերիալներում։ 2008 թվականին նրա վերջին աշխատանքներն են «Ոսկորներ» սերիալը և «Դրախտ հյուրանոց» սերիալի 4 էպիզոդը[5][6]։ Բացի այդ, նա փոքր դերեր է ունեցել «Ես համբուրել եմ վամպիրին» մյուզիքլում և «Խելագար, հիմար սեր» միջին տարիքի ճգնաժամի մասին կատակերգությունում[6], որոնք վարձույթի են տրվել 2011 թվականի հուլիսին[7]։
Քոքսը դարձել է այն երկու աղջիկներից մեկը, որոնք, շրջանցելով 500 հավակնորդներին, շահել են «Մայքլ Ջեքսոն։ Ահա և վերջ» պարային շրջագայությանը մասնակցելու իրավունք[3]։ Նաև հայտնվել է համանուն վավերագրական ֆիլմում[1]։ Նա Ջեքսոնի հետ պարել է «The Way You Make Me Feel» համարի փորձերի ժամանակ[3]։
Քոքսը նկարահանվել է «90210։ Նոր սերունդ» սերիալի երկրորդ եթերաշրջանի 6 էպիզոդում[6] և երրորդ եթերաշրջանի 4 էպիզոդում, որը եթեր է դուրս եկել 2010 թվականի հոկտեմբերի 4-ին[8]։ Սաշա անունով նրա կերպարը, որը 20 տարեկանից մեծ չէ, սկսում է հանդիպել գլխավոր հերոսի՝ դպրոցական Ջիքսոն Ուիլսոնի հետ՝ չիմանալով, որ նա սովորում է դպրոցում։ Սաշան դիջեյ է, որի հետ Ջիքսոնը ծանոթացել է զբոսանավի վրա (որտեղ նա աշխատել է) երեկույթի ժամանակ[9][10]։ Երկու կերպարներն էլ ունեն են միանման ռինգթոն, որը նրանց օգնում է մտերմանալ[11]։ Երբ Սաշան իմանում է Ջիքսոնի մասին ճշմարտությունը, լքում է նրան։ Բայց հետո կրկին սկսում են հանդիպել իրար հետ։ Որոշ ժամանակ անց Ջիքսոնի զգացմունքներն անցնում են, և նա ցանկանում է հեռանալ աղջկանից, ու այդ ժամանակ աղջիկը ձևացնում է, թե հղի է[12][13]։ Երրորդ եթերաշրջանում Սաշան կրկին հայտվում է Ջիքսոնի կյանքում, որպեսզի հայտնի, որ նա վարակված է ՄԻԱՎով և հնարավոր է, որ տղան ևս վարակվել է։
2009 թվականի հոկտեմբերի 29-ին դերասանուհին հայտնվել է «Էլեն ԴեՋեներեսի շոու»-ում, որպեսզի իրագործի հաղորդավարի՝ ծննդյան օրը պահած երազանքը[14]։
Մեկիա Քոքսը հայտնվել է «Պաշտպանության ներքո» սերիալի բոլոր էպիզոդներում[6]։ Նրա Լիզի Գրեմ անվամբ կերպարը գլխավոր հերոսուհու քույրն է, որը չի կասկածում, որ իր ընտանիքը մասնակից է Central Intelligence Agency-ին։ Ի սկզբանե այդ դերը պետք է խաղար Ջեսիկա Պարկեր Քենեդին, բայց դերասանուհին դուրս է մնացել նախագծից[15][16][17]։ Քոքսն իր կերպարը նկարագրում է հետևյալ կերպ․ «Լիզին բնույթով բարի մարդ է։ Նա բաց սրտով աղջիկ է, բայց ինչպես և բոլորը, նա էլ ունի անցյալ, որը փորձում է հաղթահարել»[18]։
2017 թվականին АВС ալիքով հեռարձակվել է «Մի անգամ հեքիաթում» ամերիկյան հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանը, որտեղ Մեկիան կատարել է արքայադուստր Թիանայի դերը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1994 | ս | Իմ եղբայրը և ես | My Brother and Me | |
2005 | ս | C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք | CSI: NY | Կիա Ռոու |
2005 | ս | Կես և կես | Half & Half | Ալիսիա |
2006 | ս | Մեկ ծառի բլուր | One Tree Hill | Ֆեյվ |
2008 | ս | Ոսկորներ | Bones | Սելեստա Քաթլեր |
2009-2010 | ս | 90210։ Նոր սերունդ | 90210 | Սաշա |
2010 | ֆ | Ես համբուրեցի վամպիրին | I Kissed a Vampire | Նիկի Նո |
2010-2012 | ս | Պաշտպանության ներքո | Undercovers | Լիզի Գիլիամ |
2011 | ս | Մենտալիստը | The Mentalist | Թրեյսի Զանգինա |
2011 | ֆ | Խելագար, հիմար սեր | Crazy, Stupid, Love. | Թիֆանի |
2012 | ս | Անհրաժեշտ դաժանություն | Necessary Roughness | Զեթի Լիսթոն |
2012 | ս | Ընդհանուր գործ | Common Law | Դեսթինի |
2012 | ս | Ազդեցություն | Leverage | Կատրինա Հարդթ |
2012-2014 | ս | Քեյ և Փիլ | Key and Peele | աղջիկ / Միշել Օբամա |
2013 | ս | Գանգստերների քաղաք | Mob City | Անյա |
2013-2014 | ս | Գրեթե մարդ | Almost Human | Աննա |
2014 | ս | Գոտեմ | Gotham | բժիշկ Լեսլի Թոմփքինս |
2016 | ս | Գաղտնիքներ և ստեր | Secrets & Lies | Ամանդա Ուորներ |
2017-2018 | ս | Մի անգամ հեքիաթում | Once upon a time | Թիանա / Սաբինա |
2016-2019 | ս | Չիկագոյի բժիշկներ | Chicago Med | Ռոբին Չարլզ |
2019-2020 | ս | Նորակոչիկ | The Rookie | Նիլա Հարպեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Mekia Cox». NBC.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Mekia Cox, Lizzy Gilliam». NBC. 2010 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Abbott, Jim (2009 թ․ հոկտեմբերի 27). «Dr. Phillips grad Mekia Cox talks about working with Michael Jackson». Orlando Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Mekia Cox». Sony Music Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Mekia Cox». The New York Times. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Mekia Cox». IMDb.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Crazy, Stupid, Love». TrailerDownload.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «90210 Episodes on CW». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Mangino, Marcy (2009 թ․ սեպտեմբերի 23). «'90210' recap: season two, episode three 'Sit Down, You're Rocking the Boat'». 90210 Examiner (blocked website).
{{cite news}}
:|format=
requires|url=
(օգնություն) - ↑ «Sasha meets Dixon … New Casting Calls For Season 2!». Spoilers Guide. 2010 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Mangino, Marcy (2009 թ․ սեպտեմբերի 24). «90210 vs. Beverly Hills, 90210: Don't tell them I'm really in high school». 90210 Examiner (blocked website).
{{cite news}}
:|format=
requires|url=
(օգնություն) - ↑ Mangino, Marcy (2009 թ․ նոյեմբերի 1). «DJ Samantha Ronson appears on this week's '90210'». 90210 Examiner (blocked website).
{{cite news}}
:|format=
requires|url=
(օգնություն) - ↑ «Ellen's "This Is It" Birthday Performance». MekiaCox.com. 2010 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «This Is It dancers – Michael Jackson – Live On Ellen Show 10-29-2009». 2010 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Hibberd, James (2010 թ․ հունիսի 14). «Mekia Cox cast in NBC's 'Undercovers': Replaces Jessica Parker Kennedy on J.J. Abrams series». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Duboff, Josh (2010 թ․ հունիսի 15). «Industry Roundup: Criminal Minds Cuts A.J. Cook». New York. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Nededog, Jethro (2010 թ․ սեպտեմբերի 3). «'Undercovers': Introducing Mekia Cox, the 'boy crazy' Lizzy Gilliam». American Idol News Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ Reeves, Ri (2010 թ․ հոկտեմբերի 27). «How Newcomer Mekia Cox Heats Up NBC's 'Undercovers'». Vibe. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
- Մեկիա Քոքս The New York Times կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեկիա Քոքս» հոդվածին։ |
|