Մինոտավրոս (հին հունարեն՝ Μῑνώταυρος, Մինոսի ցուլը), ըստ հին հունական դիցաբանության՝ մարդու մարմնով և ցուլի գլխով հրեշ, որը ծնվել է ԿրետեիՄինոս արքայի կնոջ՝ Պասիփայեի և Պոսեյդոնի կողմից ուղարկված ցուլի ոչ բնական խառնակության արդյունքում։ Պատմվում է, որ Պասիփայեն իր նպատակին հասնելու համար մտել է փայտից շինված մի կովի մեջ։ Մինոտավրոսն ապրում էր Մինոսի հրամանով Դեդալոսի կողմից կառուցված լաբիրինթոսի մեջ՝ սնվելով այն պատանիներով ու աղջիկներով, որոնց աթենացիները տալիս էին Մինոսին որպես հարկ։ Սպանվել է աթենական հերոս Թեսևսի կողմից։