(Translated by https://www.hiragana.jp/)
Մոնտերիա - Վիքիպեդիա Jump to content

Մոնտերիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոնտերիա (իսպ.՝ Montería), քաղաք և մունիպալիտետ Կոլումբիայի հարավում, Կորդովայի դեպարտամենտի վարչական կենտրոն։

Մոնտերիան հիմնադրվել է 1777 թվականի մայիսի 1-ին Անտոնիա դե լա Տորրե-ի-Միրանդայի կողմից։ 1807 թվականին ստացել է փոքր քաղաքի կարգավիճակ (Villa), 1840 թվականին՝ շրջանային կենտրոնի (cabecera de distrito), իսկ 1923 թվականին՝ մունիցիպալիտետի վիճակ։ 1952 թվականին հռչակվել է Կորդովայի դեպարտամենտի վարչական կենտրոն։

Աշխարագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոնտերիայի քաղաքապետարանը
Մոնտերիայի քաղաքապետարանը

Քաղաքը տեղավորված է դեպարտամենտի հարավային մասում. Սինու գետի 2 ափերի շուրջը. 480 կմ հեռավորության երկրի մայրաքաղաքի՝ Բոգոտայի հարավ-արևմուտքից։ Բացարձակ բարձրությունը՝ 24 մետր է ծովի մակարդակից[1]. Մունիցիպալետի տարածքը 3141 կմ² է։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Մոնտերիա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 33,3 33,7 34 33,8 32,7 32,6 32,8 32,8 32,2 32,1 32,1 32,6 32,9
միջին ջերմաստիճանը (°C) 27,7 28,1 28,4 28,6 28,1 28 27,9 27,9 27,7 27,6 27,6 27,6 27,9
միջին նվազագույնը (°C) 22,1 22,5 22,9 23,5 23,5 23,4 23,1 23,1 23,2 23 23 22,7 23
տեղումների քանակը (մմ) 4 17 28 96 175 152 166 170 183 164 94 36 1285
Աղբյուր՝ Weatherbase

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Կոլումբիայի Ազգային վարչական դեպարտմենտի վիճակագրի, քաղաքի կամ մունիցիպալիտետի բնակչության միասնական քանակը 2012 թվականին 422 175 մարդ էր[2]։ Ըստ 2005 թվականի մարդահամարի տղամարդիկ կազմում էին քաղաքի բնակչության 48,6 %-ը, իսկ կանայք համապատասխանաբար 51,4 %-ը։ Ըստ ռասսաների մետիսները և սպիտակները 95,8 %-ն են, սևամորթները՝ 3,8 %-ը, հնդկացիները՝ 0,8 %-ը[3]։ Գրագիտության մակարդակը բնակչության մեջ 15 տարեկանից մեծերը 89,4 % են։

Էկոնոմիկա և տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտոսության հիմքը կազմում են մսային և կաթնային անասնապահության ճյուղերը։ Լոս-Գարսոնես օդանավակայանը գտնվում է քաղաքից 5 կմ հեռավորության վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Monteria. Colombia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
  2. «Proyecciones de Población departamentales y municipales por área 2005 - 2020» (իսպաներեն). Departamento Administrativo Nacional de Estadística. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
  3. «Censo General 2005. Perfil Montería - Córdoba» (իսպաներեն). La Asociación Regional de Municipios del Caribe. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.