Յուրի Շոլմով
Արտաքին տեսք
Յուրի Շոլմով | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Military Institute of Foreign Languages? |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | օգոստոսի 14, 1927 |
Վախճանի օր | հուլիսի 24, 2007 (79 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Պարգևներ |
Յուրի Շոլմով (ռուս.՝ Юрий Алексеевич Шолмов, օգոստոսի 14, 1927 - հուլիսի 24, 2007), ռուս դիվանագետ, պատմաբան։ Արտակարգ և լիազոր դեսպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանը։ 1950 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Պատմական գիտությունների թեկնածու (1962)։
- 1950-1954 թվականներ՝ Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի և Մոսկվայի պետական համալսարանի ինդոնեզերենի ուսուցիչ։
- 1954 թվականից մինչև 1959 թվականը Ինդոնեզիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
- 1959 թվականից 1962 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
- 1962-1963 թվականներին Ինդոնեզիայում եղել է ԽՍՀՄ գլխավոր կոնսուլ։
- 1963 թվականից մինչև 1967 թվականը եղել է Կենտրոնական կոմիտեի միջազգային բաժանմունքի աշխատակից։
- 1967 թվականից մինչև 1970 թվականը Ինդոնեզիայում զբաղեցրել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդականի պաշտոնը։
- 1970-1974 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի խորհրդական։
- 1974 թվականից 1979 թվականներին Ինդոնեզիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
- 1979-1981 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
- 1981 թվականի հուլիսի 21-ից մինչև 1985 թվականի դեկտեմբերի 23-ը Ֆիլիպիններում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։
- 1985 թվականից ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից, Թուրքիայի և Լատվիայի հետ։
- 1958 թվականից համարվում է «ԽՍՀՄ - Ինդոնեզիա» հասարակության կառավարության անդամ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է եղել Լյուդմիլա Շոլմովայի հետ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Советско-индонезийские отношения в 1945-1962 гг.» (1963)
- «Indonesia dalam Dewan Keamanan PBB, tahun 1946-1949» (1975)
- «Советский Союз – Индонезия (1945-1954)» (1976)
- «Сукарно – политик и личность» (М., 2001, в соавторстве)
- «Россия–Индонезия. Годы сближения и тесного сотрудничества (1945-1965)». — М., 2009. ISBN 5-89282-129-3.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Дипломатический словарь» под ред. А. А. Громыко, А. Г. Ковалева, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского в 3-х томах, М., «Наука», 1985—1986. — Т. 3, с. 585.