(Translated by https://www.hiragana.jp/)
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիս - Վիքիպեդիա Jump to content

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիս
ադրբ.՝ Naxçıvan Muxtar Respublikasının Ali Məclisi
Տեսակ
ՏեսակԽորհրդարան
Պատմություն
Ղեկավարում
ՆախագահՎասիֆ Թալիբով
սկսած 1995 դեկտեմբերի 16-ից
Նստատեղեր45
Ընտրություններ
ընտրակարգմեծամասնական
Հանդիպումների վայր
Ադրբեջան, ՆԻՀ, Նախիջևան, Հեյդար Ալիևի պողոտա, 25
alimeclis.az և alimajlis.gov.az/en/

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիս (ՆԻՀ ԳՄ) (ադրբ.՝ Naxçıvan Muxtar Respublikasının Ali Məclisi), այժմ Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում օրենսդիր իշխանություն իրականացնող պետական իշխանության մարմին։ 1994 թվականից առ այսօր Գերագույն Մեջլիսի նախագահ և ՆԻՀ փաստացի առաջնորդն է Վասիֆ Թալիբովը[1]։

Գերագույն մեջլիսը կազմավորվել է 1990 թվականին, երբ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը հռչակեց իր անկախություն ԽՍՀՄ-ից՝ Ադրբեջանական Հանրապետության ինքնավար հանրապետության կազմելու նպատակով։

Ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերագույն մեջլիսի ընտրությունները տեղի են ունենում ամեն հինգ տարին մեկ՝ նոյեմբերի առաջին կիրակի օրը։ Ընտրությունների արդյունքները հաստատում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն դատարանը։ Տարվա ընթացքում Գերագույն մեջլիսը հավաքվում է երկու հերթական նստաշրջանի։

Գերագույն մեջլիսը կազմված է 45 պատգամավորից, որոնք ընտրվում են մեծամասնական համակարգով։ Մեջլիսի գումարման և, հետևաբար, պատգամավորների, ժամկետը կազմում է 5 տարի։

ԳՄ նախագահների ցանկը սկսած 1991 թվականից։

Անուն Պաշտոնավարման սկիզբ Պաշտոնավարման ավարտ
Հեյդար Ալիև 1991 սեպտեմբերի 5 1993 հունիսի 23
Վասիֆ Թալիբով 1993 հուլիսի 3 1994 ապրիլի 4
Նամիգ Հասանով 1994 ապրիլի 4 1995 դեկտեմբերի 16
Վասիֆ Թալիբով[2] 1995 դեկտեմբերի 16 առ այսօր

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Biography of Vasif Talibov on the Portal of the National Assembly of Azerbaijan. Accessed: 18 October 2012.
  2. Թալիբովը վերընտրվել է նախագահի պաշտոնում 1995 դեկտեմբերի 16-ին, 2000 դեկտեմբերի 7-ին, 2005 նոյեմբերի 28-ին