(Translated by https://www.hiragana.jp/)
Նեպտունի տրոյացի աստերոիդներ - Վիքիպեդիա Jump to content

Նեպտունի տրոյացի աստերոիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեպտունի տրոյացի աստերոիդները L4 կետի մոտակայքում, կից ներկայացված են պլուտինոները համեմատության համար

Նեպտունի տրոյացի աստերոիդներ (անգլ.՝ Neptune trojan) - սա Կոյպերի գոտու աստերոիդների խումբ է, որոնք շարժվում են Արեգակի շուրջ Նեպտունի ուղեծրով 60°-ով առջևում (Լ4) կամ հետևում (Լ5) պտտվելով Նեպտունի ուղեծրի Լագրանժի կետերից մեկում[1]։. Այս պահին հայտնի են այս խմբի միայն 7 աստերոիդներ, որոնցից վեցը գտնվում են Լագրանժի L4 կետում, որը ընկած է 60°-ով առաջ մոլորակից մոտավորապես 5 մլրդ կմ հեռավորության վրա[2]. Անվանվել են այսպես Յուպիտերի տրոյացի աստերոիդների նմանությամբ։

Այս խմբի առաջին աստերոիդը հայտնաբերվել է 2001 թվականին «Խավարածրի խորքային հետազոտություն'» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել էր ՆԱՍԱ-ի կողմից[2], բայց նրանց առանձնացնել առանձին խմբում հաջողվեց միայն 2003 թվականին[3]. Աստղագետների համար մեծ նշանակություն ուներ 2005 TN53 աստերոիդի հայտնաբերումը, որը տեղի ունեցավ 2005 թվականին։ Այս աստերոիդի առանձնահատկությունն այն է, որ այն ունի շատ մեծ ուղեծրի թեքում (ավելի քան 25°) խավարածրի հարթության նկատմամբ, որը կարող է վկայել այս տարածքում բավականին մեծ թվով աստերոիդների գոյության մասին[4], քանի որ Յուպիտերի տրոյացի աստերոիդներից շատերը ունեն համարյա մինչև 40° ուղեծրի թեքում[5]. Աստղագետները համարում են, որ մեծ տրոյացի աստերոիդների քանակը, որոնց չափերը միջինում 100 կմ են, կարող է անգամներ ավելի լինել քան Յուպիտերի տրոյացի աստերոիդների քանակն է[6][7].

Եվս երկու աստերոիդ 2005 TN74 և 2007 RW10 ի սկզբանե հայտնագործման պահին դասվել էին այս խմբին, սակայն հետագայում հանվել էին այս ցանկից։

Իսկ 2005 թվականին «Փոքր մոլորակների կենտրոնը» հայտարարեց առաջին Նեպտունի տրոյացի աստերոիդի հայտնաբերման մասին L5 կետում, դա 2008 LC18 աստերոիդն էր[8]. Գտնել աստերոիդներ L5 կետի շրջակայքում չափազանց դժվար է, քանի որ այս կետը համընկնում է մեր Ծիր Կաթին գալակտիկայի հարթության հետ, - դա հենց երկնքի այն հատվածն է, որտեղ չափազանց մեծ քանակով աստղեր կան, և գտնել այստեղ փոքր և թույլ ճառագայթումով մարմիններ չափազանց դժվար է։

2008 թվականին հայտնաբերված աստերոիդը (2008 LC18), հավանաբար, 2014 թվականին, կդառնա «Նոր հորիզոններ» ծրագրի թիրախներից մեկը, երբ այս սարքը կանցնի այս տարածությամ մասի մոտով, իր ճանապարհին դեպի Պլուտոն[7]. Սակայն այս դեպքում մոտեցումը չի լինի բավարար մոտ, այնպես, որ դեռ մնում են հույսերը գտնելու «Նոր հորիզոններ» ԱՄԿ ճանապարհին ավելի մոտ մարմին։

Նախնական
նշանակում
Լագրանժի կետեր Պերիհելի
(ա. մ.)
Ապոհելի
(ա. մ.)
Ուղեծրի թեքում
(°)
Բացարձակ աստղային մեծություն Տրամագիծ
(կմ)
Հայտնաբերման
տարեթիվը
Նշումներ
2001 QR322 Լ4 29,404 31,011 1,3 8,2 ~140 2001 Առաջին հայտնաբերված Նեպտունի տրոյացին
2004 UP10 Լ4 29,318 30,942 1,4 8,8 ~100 2004
2005 TN53 Լ4 28,092 32,162 25,0 9,0 ~80 2005 Առաջին հայտնաբերված մեծ ուղեծրի թեքումով տրոյացին[4]
2005 TO74 Լ4 28,469 31,771 5,3 8,5 ~100 2005
2006 RJ103 Լ4 29,077 31,014 8,2 7,5 ~180 2006
2007 VL305 Լ4 28,130 32,028 28,1 8,0 ~160 2007
2008 LC18 Լ5 27,365 32,479 27,6 8,4 ~100 2008 Առաջին Լ5 կետում գտնվող հայտնաբերված տրոյացին
2004 KV18 Լ5 24,553 35,851 13,6 8,9 56[9] 2011
2011 HM102[10][11] Լ5 27,662 32,455 29,4 8,1 90–180[12] 2012
2012 UV177 Լ4 27,806 32,259 20,8 9,2 ~80[13]
2014 QO441 Լ4 26,961 33,215 18,8 8,2 ~130[13]
2014 QP441 Լ4 28,022 32,110 19,4 9,1 ~90[13]

2005 TN74[14] և (309239) 2007 RW10[15] իրենց հայտնաբերումից իվեր դասվում էին Նեպտունի տրոյացիների շարքը, սակայն հետագա դիտարկումների արդյունքում պարզվեց, որ դրանք այլ դասի մարմիններ են։ 2005 TN74 այժմ համարվում է, որ գտնվում է Նեպտունի հետ 3:5 ռեզոնանսի մեջ[16]։ (309239) 2007 RW10 աստերոիդը այս պահին կատարում է քվազի արբանյակի պտույտ Նեպտունի շուրջ[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «List Of Neptune Trojans». Minor Planet Center. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  2. 2,0 2,1 Powell, David (2007 թ․ հունվարի 30). «Neptune May Have Thousands of Escorts». Space.com. Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.
  3. Grygar, Jiří (2005 թ․ մայիսի 15). «ŽEŇ OBJEVŮ 2003 (XXXVIII.) – DÍL B» (չեխերեն). Astronomický ústav Slovenskej akadémie vied. Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.(չեխ.)
  4. 4,0 4,1 Sheppard, Scott S.; Trujillo, Chadwick A. (2006 թ․ հունիս). «A Thick Cloud of Neptune Trojans and Their Colors» (PDF). Science. 313 (5786): 511–514. doi:10.1126/science.1127173. PMID 16778021. Վերցված է 2008 թ․ փետրվարի 26-ին.
  5. Jewitt, David C.; Trujillo, Chadwick A.; Luu, Jane X. (2000). «Population and size distribution of small Jovian Trojan asteroids». The Astronomical journal. 120: 1140–7. doi:10.1086/301453.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. E. I. Chiang, Y. Lithwick. «Neptune Trojans as a Testbed for Planet Formation». The Astronomical journal. {{cite journal}}: Unknown parameter |страниц= ignored (օգնություն); Unknown parameter |страницы= ignored (օգնություն)
  7. 7,0 7,1 David Powell (30 января 2007). «Neptune May Have Thousands of Escorts». Space.com. Վերցված է 2007 թ․ մարտի 8-ին.
  8. Scott S. Sheppard (2010 թ․ օգոստոսի 12). trojan/ «Trojan Asteroid Found in Neptune's Trailing Gravitational Stability Zone». Carnegie Institution of Washington. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 28-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  9. «The Tracking News». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  10. «Աստղագետները հայտնաբերել են նոր Նեպտունի տրոյացի աստերոիդ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.
  11. Նեպտունի տրոյացի արբանյակները Փոքր Մոլորակների Կենտրոնի կայքում
  12. Parker, Alex (2012 թ․ հոկտեմբերի 9). «Citizen "Ice Hunters" help find a Neptune Trojan target for New Horizons». Planetary Society blogs. The Planetary Society. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 9-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)
  13. 13,0 13,1 13,2 «Absolute magnitude converter». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  14. MPEC 2005-U97 : 2005 TN74, 2005 TO74 Minor Planet Center
  15. «Distant EKOs, 55». Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  16. «Orbit Fit and Astrometric record for 05TN74». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  17. de la Fuente Marcos; de la Fuente Marcos (2012). «(309239) 2007 RW10: a large temporary quasi-satellite of Neptune». Astronomy and Astrophysics Letters. 545: L9. arXiv:1209.1577. Bibcode:2012A&A...545L...9D. doi:10.1051/0004-6361/201219931.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]