(Translated by https://www.hiragana.jp/)
Նիկեփորոս Փոկաս - Վիքիպեդիա Jump to content

Նիկեփորոս Փոկաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նիկեփոր Փոկասից)
Նիկեփորոս Փոկաս
Դիմանկար
Ծնվել է912[1]
ԾննդավայրԿապադովկիա, Բյուզանդական կայսրություն[2][3][4]
Մահացել էդեկտեմբեր 969[1]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն[5][6][7]
ԳերեզմանՍուրբ Առաքյալների եկեղեցի
ՔաղաքացիությունԲյուզանդական կայսրություն
Մասնագիտությունռազմական գործիչ և զինվոր
ԱմուսինԹեոֆանո
Ծնողներհայր՝ Bardas Phokas the Elder?[8]
Զբաղեցրած պաշտոններԲյուզանդիայի կայսր
 Nikephoros II Phokas Վիքիպահեստում

Նիկեփոր Փոկաս (հուն․՝ Νικηφόρος Β΄ Φふぁいωおめがκかっぱᾶς, 912[1], Կապադովկիա, Բյուզանդական կայսրություն[2][3][4] - դեկտեմբեր 969[1], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն[5][6][7]), բյուզանդական կայսր (963-969), ծագումով Փոկասների հայկական տոհմից։ Նրա հայրը կոչվում էր Վարդան և ուներ մագիստրոսի բարձր պատվաստիճան։ 954-ին նշանակվել է Արևելքի զորքերի սպարապետ, բազմաթիվ ճակատամարտերում հաղթել է արաբներին, 961-ին ազատագրել 135 տարի արաբական տիրապետության տակ գտնվող Կրետեն։ Գահ է բարձրացել արևելյան նահանգների ավագանու և զորքերի աջակցությամբ։ Ուժեղացրել է բանակը, այդ նպատակով ծանրացրել հարկերը, պայքարել է եկեղեցու հարստացման դեմ։ Կրետեի նվազած քրիստոնյա բնակչությունն ստվարացնելու նպատակով այնտեղ գաղթեցրել է բազմահազար հայերի, որոնց բնակավայրերի անունները՝ Արմենի (հայեր), Արմենոխորի (հայերի գյուղ) են պահպանվում են ցայսօր։

Նիկեփոր II դադարեցրել է արաբներին վճարվող հարկը և երկարատև պատերազմներ մղել նրանց դեմ։ Նիկեփոր II, հայազգի զորավարներ Լևոն Փոկասը (Նիկեփոր II-ի եղբայրը), ապագա կայսր Հովհաննես Չմշկիկը, Միքայել Բուրցեսը արաբներից գրավել են Կիլիկիայի բազմաթիվ բնակավայրեր (Ադանա, Մամեստիա, Տարսոն ևն), Անտիոքը, Կիպրոս կղզին ևն։ Տարած խոշոր հաղթանակների համար Նիկեփոր II-ին անվանել են «սարակինոսների սև մահ»։ Նիկեփոր II-ի օրոք գրավվել է Տարոնը, այնտեղ վերացվել Բագրատունիների իշխանությունը և դարձվել բանակաթեմ։ Նիկեփոր II 963-ին Աթանասիոս Աթոնացոլ գործակցությամբ Քաղկիդիկե թերակղզում հիմնել է Աթոնի Մեծ Մայրավանքը և Սուրբ լեռան (Այոն Օրոս) ցայսօր գոյատևող միաբանությունը։ Սպանվել է 969 թ. դեկտեմբերին իր ննջասենյակ ներխուժած Հովհաննես Չմշկիկի և նրա հոմանուհի՝ կայսրուհի Թեոփանոյի դավադրությամբ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հովհաննես Սկիլիցես, Ե․, 1979 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 10, Բյուզանդական աղբյուրներ 3)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկեփորոս Փոկաս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 294