(Translated by https://www.hiragana.jp/)
Շամախի - Վիքիպեդիա Jump to content

Շամախի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Շամախի
ադրբ.՝ Şamaxı
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՇամախու շրջան
ՀամայնքՇամախիի գավառ և Շամախիի շրջան
Առաջին հիշատակումII դար
Այլ անվանումներՑռի
Մակերես6 կմ²
ԲԾՄ800 մ
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն39 600 մարդ (2023)[1]
Ազգային կազմԱդրբեջանցիներ,
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ994176
Շամախի (Ադրբեջան)##
Շամախի (Ադրբեջան)

Շամախի[2] (ադրբ.՝ Şamaxı), քաղաք ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունում, Շամախու շրջանի վարչական կենտրոն։ Բնակչությունը՝ 39 600 մարդ (2023)[1]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամախի քաղաքը հայտնի է եղել իր բարձրորակ գորգերով, բարդ ու պարզ եղանակներով գործվող կարպետներով և մետաքսագործությամբ։ Շամախի քաղաքին և նրա բնակչության կազմին անդրադարձել է Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը իր «Աղվանց երկիր ու Դրացիք» ստեղծագործությունում։ Այդ գրքում Բարխուդարյանցը նշում է, որ Շամախի քաղաքի բնակչության մեծ մասը գաղթել են Արցախի գավառներից։ Բնակչությունը զբաղվել է վաճառականությամբ և տարբեր արհեստներով։ Զարգացած է եղել հատկապես մետաքսագործությունը։ Շամախի գյուղերի մեծ մասը եղել են հայաբնակ, որտեղ բնակչության հիմնական զբաղմունքը գորգագործությունն էր։

Լևոն Խաչիկյանը, խոսելով Շամախիի մասին մեջբերում է 15-րդ դարի Վենետիկցի ճանապարհորդներ Ջոսավատ Բարբարոյին (1413-1494) և Ամբրոջո Կոնտարինիին (1429-1499), որոնք լինելով Շամախիում գրում են, որ այստեղ կա 4-5 հազար տուն և բնակիչները հիմնականում հայեր են, որոնք տեղում արտադրում են «թալման »կամ «դեհլեմի» կոչված մետաքսյա կտորներ, կտավներ։ Ուշագրավ են Գ. Պողոսյանի գրքում զետեղված 16-րդ դարի 60-ական թվականներին Անգլիացի հեղինակ Էդուարդսի նյութերը Շամախիի մասին, որտեղ խոսվում է, թե ինչպես Շամախիի և շրջակա հայկական գյուղերի բնակիչները մետաքսի առևտուր են անում Հալեպում վենետիկցիների հետ.«մեկ հայկական գյուղը,-գրում է Էդուարդսը,-ամեն տարի 400, 500 ջորի բարձած մետաքս է տանում Հալեպ, իսկ այնտեղից բերում են վենետիկյան մահուդ»։ Իսկ ռուս վաճառական Ֆ. Կոտովը նշում է, որ 1623-1624 թթ. Շամախին ուներ մի քանի քարավանատուն, որոնցից մեկը, որտեղ կանգ էին առնում ռուս վաճառականներ կոչվում էր «Արմյանսկոյե»։

Շամախին հին ու բարեշեն քաղաք է, ունի 1300 շեն գյուղեր։ 19-րդ դարում Շամախին դադարում է միջազգային կարևոր կենտրոն լինելուց։ Սակայն հայ բնակիչները շարունակում էին զբաղվել արհեստներով և առևտրով[3]։


Գորգագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 20-րդ դարի սկիզբը Շամախիում գործված հայկական գորգերն ու կարպետները, որոնք հայտնի են Շիրվան անվանումով, աչքի են ընկնում յուրահատուկ նրբությամբ և թեթևությամբ։ Քաղաքում կային հատուկ ներկատներ, որտեղ կարմիր գույնը ստանում էին որդան կարմիրով։ Մ. Իսաևը նշում է, որ դա պայմանավորված էր Շամախիում  բարձրորակ գորգերի համար գառան բրդի օգտագործմամբ։ Օգտագործում էին գառան այն բրդերը, որոնց երկարությունը թույլ էր տալիս թել մանել ոչ միայն խավի, այլև հենքի և միջնաթելի համար։ Գառան բուրդը չափազանց փափուկ է և փայլուն։ Ա. Փիլարովը 1913 թվականին գրում է, որ Շամախիի գավառում արտադրվում էին « կափրիստանյան» կոչված գորգեր, որոնք գործվում էին Ղուբայում։ Հեղինակը նշում է, որ չգերազանցված որակ ունեն Շամախիի կարպետները։ Շամախիում գործված կարպետների մեջ առանձնահատուկ են բարդ եղանակով գործվող «Սումախ» անվանումով կարպետները, որոնք մեծ քանակով արտադրվում էին նաև Շուշիում։ Մ. Իսաևը 1932 թվականին նշում է, որ մինչև 1930 թվականը գորգագործության զարգացած ձևերը պահպանվում էին Անդրկովկասի բնիկների ՝ հայերի և լեզգիների մոտ։

Ըստ օտար հեղինակների Շիրվան գորգերի երկրաչափական զարդաձևեր կրկնում են «Ղազաղ» (Գարդման, Տավուշ) խմբին դասվող գորգերի զարդաձևերին։ «Շիրվան »գորգերին բնորոշ են բուսական և ծաղկային մոտիվները և կարմիր գույնի գերակշռությունը, որոնք հատկապես բնորոշ են արցախյան գորգերին։ Դա պայմանավորված է նրանով, որ դեռևս 19-րդ դարի վերջում ինչպես նշվեց վերևում  Շամախիի շատ գաավառներում բնակվել են բացառապես հայեր։ Միայն նշենք, որ 17-18-րդ դարերի սկզբին Շամախին Պարսկաստանից դեպի Ռուսաստան տանող առևտրական գլխավոր ճանապարհի  կարևոր կայաններից էր։  Արցախյան գորգերում հանդիպող բազմաթիվ զարդային մոտիվներ, նախշեր հանդիպում են շամախիի գորգերի վրա նույնպես։ Այդ գորգերից են թագ գորգերը, մեդալյոնավոր գորգերը, արծվագորգերը, արև գորգերը, որոնց բնորոշ շատ դետալներ հանդիպում են հենց Շամախի գորգերի վրա։  Ընդհանրապես Ղարաբաղյան գորգերի գեղազարդման համակարգում մեծ տեղ ունեն երկրաչափական՝ բազմանիստ, քառակուսի, ուղղանկյուն ձևերի հորինվածքները։ Սրանք աչքի են ընկնում առանձին տարրերի բազմազանությամբ, ինչպես նաև ոճավորված կենդանապատկերների ու երկրաչափականացված բուսածաղկային նախշերի ներկայությամբ։ Այդօրինակ հորինվածքներին բնորոշ է նաև գաղափարա-իմաստային որոշակի բովանդակություն, որով էլ դրանք նույնպես մեծ հետաքրքրություն են ներկայացնում ուսումնասիրողների շրջանում։ Հորինվածքային ու իմաստային տարաբնույթ արտահայտություններով հանդերձ, դրանք աղերսվում են երկրաչափական ձևերի ընդհանրություններով։ Իսկ գորգանկարի  մնացած  հատվածները  հագեցված  են,  զարդագոտիների  սղոցատամ  տերևազարդերով,  կեռազարդ  շուշանաձևերով  և  չորս  խոյանշանների  համադրմամբ  ձևավորվող  վարդյակներով։ Տարբերվում  են  իրենց  գունային  լուծումներով։ Կենտրոնական դաշտը հիմնականում լինում է կարմիր, երբեմն կապույտ, իսկ զարդագորիների մեջ հիմնականում հանդիպում են կապույտը, սպիտակը, դարչնագույնը և այլն։

Շամախիի գորգերում հիմնականում տեսնում ենք այս մոտիվները, երկրաչափական տարերը։ Կենտրոնական դաշտում հանդիպում ենք մեդալյոներին նմանվող զարդեր, որոնք հիմնականում չորս անկյուն ունեն։ Մեդալյոների կենտրոնում պատկերվում են աստղանման նախշեր, որոնք հանդիպում ենք «Արև »գորգերի մոտ, երբեմն կեռ խաչեր, որը բնորոշ է գրեթե Ղարաբաղյան գորգերի բոլոր տիպերին։ Դա պայմանավորված է Շամախիում երկար ժամանակ հայերի հիմնական բնակիչ լինելու հետ[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 http://pop-stat.mashke.org/azerbaijan-cities.htm
  2. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 55. ISBN 99941-56-03-9.
  3. Խաչիկյան, Լևոն (1950). ԺԴ-ԺԵ դարերի հայկական գյուղական համայնքի մասին.
  4. Russian Empire census
  5. 1926 Soviet census
  6. 1939 Soviet census
  7. 1959 Soviet census
  8. 1970 Soviet census
  9. Перепись населения СССР (1979)
  10. Перепись населения СССР (1989)
  11. Պողոսյան, Աշխունջ (2016). Արցախյան գորգագործական մշակույթ. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շամախի» հոդվածին։