Շանհայի ֆոնդային բորսա
Շանհայի ֆոնդային բորսա | |
---|---|
Տեսակ | ֆոնդային բորսա |
Երկիր | Չինաստան |
Շտաբ | Շանհայ, Չինաստան[1] |
Հիմնադրվել է | 1990 |
Ինդեքսներ | SSE Composite |
Կայք | www.sse.com.cn |
Shanghai Stock Exchange Վիքիպահեստում |
Շանհայի ֆոնդային բորսա (չինարեն՝
Բորսան մտնում է Ասիայի և Օվկիանիայի ֆոնդային բորսաների ֆեդերացիայի կազմի մեջ[2]։
Բորսայում վաճառվող բաժնետոմսերը երկու տիպի են. А և В: А՝ յուանով վաճառվող բաժնետոմսեր։ B–բաժնետոմսերը ստեղծվել են 90-ականների կեսերին միայն ոչ ռեզիդենտների համար և նոմինացված են ԱՄՆ դոլարներով։ Արտասահմանցիները կարող են վաճառել В տիպի բաժնետոմսերը առանց սահմանափակումների, իսկ А տիպի բաժնետոմսերը մինչև 2014 թվականի հոկտեմբերը արտասահմանցիներից կարող էին գնել միայն խոշոր ինստիտուցիոնալ ներդրողները, որոնք «որակավորված ինստիտուցիոնալ արտասահմանյան ներդրողի» արտոնագիր էին ստացել, և կարող էին գործել միայն իրենց հատկացված քվոտաների շրջանակներում[3]։ 2014 թվականի հոկտեմբերից սկսած՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը թույլատրեց ավելի քան 500 խոշորագույն ընկերությունների արտասահմանցի ներդրողներին Հոնկոնգում բրոքերների միջոցով վաճառել իրենց բաժնետոմսերը[4]։
Ֆոնդային ինդեքսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական ֆոնդային ինդեքսը SSE Composite-ն է, որը արտահայտում է բորսայի բոլոր ընկերությունների իրադրությունը։
SSE 50՝ 50 «երկնագույն քարտերի» բաժնետոմսերի ինդեքս։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Market Identifier Code — ed. size: 1242
- ↑ http://www.aosef.org/ Ասիայի և Օվկիանիայի ֆոնդային բորսաների ֆեդերացիայի պաշտոնական կայք
- ↑ «Ասիայի և Օվկիանիայի այլ խոշորագույն բորսաներ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Վլադիմիր Յուժակով Չինաստանի բացում. ինչու է Պեկինը թույլ տալիս իր շուկա արտասահմանցիների մուտքը // Forbes.ru