Շեյսի ապստամբություն (1786-1787)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապստամբության պատկերազարդում

Շեյսի ապսատմբություն (անգլ.՝ Shays' Rebellion), ֆերմերների զինված ապստամբություն ԱՄՆ-ում (Վուսթերում և Արևմտյան Մասաչուսեթսում)) Անկախության պատերազմի ավարտից հետո 1786-1787 թվայաններին։

Ապստամբության ղեկավարն էր ֆերմեր Դանիել Շեյսը (այստեղից էլ «Շեյսի ապսատմբություն» անվանումը), որն աչքի էր ընկել Անկախության պատերազմի ժամանակ, ստացել կապիտանի կոչում։ Ապստամբները (մանր ֆերմերներ, արհեստավորներ, նախկին զինվորներ, շուրջ 8-10 հազար մարդ) չունեին հստակ ծրագիր պահանջում էին հողի և հարստության բաժանում, բոլոր պարտքերի վերացում և արդարացի դատավարություն։ Մի շարք քաղաքներում ապստամբները հարձակվեցին դատարանների վրա, ոչնչացրեցին բռնագանձումների վերաբերյալ գործերը, ազատեցին պարտապաններին։

1787 թվականի հունվարի 25-ին Դանիել Շեյսն ապստամբների ջոկատով (1200 մարդ) փորձեց գրավել Սպրինգֆիլդի զինանոցը, բայց՝ անհաջող։ Փետրվարին կառավարական զորքերին հաջողվեց ճնշել ապստամբությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 479