ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018-19, լինելու է ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի առաջին մրցաշրջանը, որը նախատեստող ֆուտբոլային միջազգային մրցություն է տղամարդկանց ազգային հավաքականների միջև որոնք հանդիսանում են ՈՒԵՖԱ անդամ, մասնակցելու է 55 հավաքական[1]։ Մրցությունը տեղի կունենա 2018 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին (խմբային փուլ) և 2019 թվականի հունիսին (եզրափակիչներ)։ Այն նաև կլինի ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի որակավորման մաս, որի ժամանակ որոշվելու է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի 24 մասնակիցներից չորսին։
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի ձևաչափը հաստատվել է ՈՒԵՖԱ հատուկ հանձնաժողովի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 4-ին[4][5]։ Համաձայն հաստատված ձևաչափի[1][6][7] ՈՒԵՖԱ անդամ 55 հավաքականները կբաժանվեն 4 տարվեր խմբերի (անվանում են «Լիգաներ»)[6]։ Լիգա A-ում կլինի 12 հավաքական, Լիգա B-ում` 12 հավաքական, Լիգա C-ում 15 հավաքական և 16 հավաքական Լիգա D-ում[6]։ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018-19-ի համար հավաքականները բաժանվեցին լիգաների միջև համաձայն ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի, որը ձևավորվել էր 2018 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլից հետո (փլեյ-օֆֆ խաղերը չեն ներառվել), լավագույն գործակցով հավաքականները ընգրկվեցին Լիգա A-ում և այլն[8]։
Ամեն Լիգա բաժանվեց չորս խմբի, երեք կամ չորս հավաքականով, յուրաքանչյուր հավաքական կանցկացնի չարս կամ վեց հանդիպում (տանը և մրցակցի հարկի տակ), 2018 թվականի սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին զույգ խաղային օրերին։
Լիգա A-ի խմբերում առաջին տեղ գրաված հավաքականները 2019 թվականի հունիսին կորոշեն ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի հաղթողին։ Եզրափակչի անցկացման ընդունող երկիրը կլինի այս չորս հավաքականներից մեկի երկիրը և կորոշվի 2018 թվականի դեկտեմբերին[9]։
Հավաքականները նաև կարող են դուրս գալ ավելի բարձր խումբ կամ իջնել ավելի ցածրը։ Յուրաքանչյուր լիգայում խմբերի հաղթողները (բացառությամբ Լիգա A-ի) դուրս կգան մեկ աստիճան բարձր լիգա, իսկ վերջին տեղերը (բացառությամբ լիգա D-ի) կիջնեն մեկ մակարդակ ցածր լիգա։ Քանի որ Լիգա C-ում կլինեն տարբեր քանակությամբ հավաքականներ, դուրս կմնան երեք չորրորդ տեղը զբաղեցրած հավաքականները և ամենացածր միավոր վաստակած երրորդ տեղ զբաղեցրած հավաքականը։
Եթե մեկ կամ մի քանի հավաքականներ խաղերից հետո ունենան հավասար միավորներ, ապա կգործեն հետևյալ պայմանները[10].
Հավասար միավորներ ունեցող ակումբների միջև խաղերում առավելագույն միավոր,
Հավասար միավորներ ունեցող ակումբների միջև խաղերում լավագույն գոլային տարբերություն,
Հավասար միավորներ ունեցող ակումբների միջև խաղերում առավելագույն գոլեր,
Եթե հաշվի առնելով 1-3 պայմանները հավաքականները դեռևս հավասար են, ապա 1-3 պայմանները տարածվում են հավաքականների բոլոր խաղերի արդյունքների վրա, եթե այս դեպքում էլ են հավասար ապա գործում են 5-ից 9 պայմանները,
Բոլոր խմբային խաղերի գոլերի տարբերություն,
Առավելագույն գոլեր բոլոր խմբային խաղերում,
Եթե հավասար են միայն երկու հավաքականներ, և 1-6 կետերից հետո նորից հավասար են, ապա հաղթողին որոշվում է հետծխաղյա 11 մետրանոցներով, այս պայմանը չի գործում եթե հավասար են երկուսից ավել հավաքականներ։
Արդար խաղի արդյունք (1 միավոր դեղին քարտի համար, 3 միավոր կարմիր քարտի համար եթե այն տրվել է երկու դեղին քարտի արդյունքում և 4 միավոր ուղղակի կարմիր քարտի համար,
Զբաղեցրած դիրքը ՈՒԵՖԱ վարկանիշային աղյուսակում։
Չորս լավագույն երրորդ տեղ զբաղեցրած հավաքականների հավասարության դեպքում գործում են հետևյալ պայմանները[10]։
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018-19-ը նաև կլինի ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի որակավորման փուլի մաս, այստեղ հավաքականները հնարավորություն կստանան որակավորվելու ՈՒԵՖԱ Եվրո 2020-ին։
Որակավորման հիմնական գործընթացը կսկսվի 2019 թվականի մարտից և կավարտվի 2019 թվականի նոյեմբերին։ Որակավորման ձևաչափը հիմնականում կմնա նույնը, սակայն եզրափակիչ փուլի 24 հավաքականներից միայն 20-ը կորոշվի որակավորման հիմնական փուլին, իսկ մյուս չորս մասնակիցները կորոշվեն Ազգերի Լիգայի շրջանակում։ Ազգերի լիգայի խմբային փուլի ավարտից հետո ՈՒՖԱ անդամ 55 հավաքականները կբաժանվեն 10 խմբի (հինգ խումբ հնգական հավաքական և հինգ խումբ վեցական հավաքական, ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակչի մասնակիցները երաշխավորված կներառվեն հինգ հավաքական ունեցող խմբերում), ամեն խմբի լավագույն երկու հավաքականները կորակավորվեն[4][5]։ Զամբյուղների վիճակահանությունները կիրականացվեն Ազգերի Լիգայի վարկանիշների հիման վրա[8]։ Որակավորվողները կխաղան երկուական խաղային օր մարտին, հունիսին, սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին[6]։
Դրանից հետո 16 հավաքական կմասնակցեն որակավորման փլեյ-օֆֆ փուլին, որը կկայանա 2020 թվականի մարտին` ստանալով երկրորդ հնարավորությունը որակավորվելու ՈՒԵՖԱ Եվրո 2020-ին։ 16 հավաքականները կորոշվեն ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայում իրենց ցուցադրած արդյունքների հիման վրա։ Այս 16 հավաքականները կբաժանվեն չորս զամբյուղի, յուրաքանչյուրում չորս հավաքական և յուրաքանչյուր զամբյուղից կորակավորվի մեկ հավաքական։ Ամեն Լիգա կունենա իր սեփական փլեյ օֆֆ զամբյուղը։ Ազգերի Լիգայի խմբերի հաղթողները ավտոմատ կորակավորվեն իրենց լիգայի փլեյ օֆֆ զամբյուղում։ Եթե խմբերի հաղողները արդեն որակավորվել են որակավորման հիմնական փուլում, ապա նրանց կփոխարինի հաջորդ լավագույն հավաքականը նույն լիգայից։ Այնուամենայնիվ եթե խմբի բոլոր հավաքականները որակավորված լինեն, ապա փլեյ օֆֆ փուլին կմասնակցի Ազգերի Լիգայի ընդհանուր վարկանշով մեկ այլ հավաքական, սակայն այդ հավաքականը չի կարող լինել ավելի բարձր լիգայից։
Ամեն փլեյ օֆֆ զամբյուղում կկայանա երկուական մեկ խաղանոց կիսաեզրափակիչ և մեկական մեկ խաղանոց եզրափակիչ։ Վարկանշով առաջին հավաքականը կհանդիպի չորրորդ հավաքականի հետ և երկրորդը երրորդի հետ։ Եզրափակչի վայրը կորոշվի վիճակահանությամբ, իսկ եզրափակչի վայրը առաջին կամ երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի երկիրը կլինի։ Փլեյ օֆֆ փուլի չորս հաղթողները կմիանան հիմնական որակավորման փուլի քսան հաղթողներին և կմասնակցեն Եվրո 2020-ին[4][5]։
Հավաքականների կարտեզ ըստ լիգաների: Լիգա A-ում հանդես եկող հավաքականներ Լիգա B-ում հանդես եկող հավաքականներ Լիգա C-ում հանդես եկող հավաքականներ Լիգա D-ում հանդես եկող հավաքականներ
ՈՒԵՖԱ անդամ բոլոր 55 հավաքականները կմասնակցեն մրցույթին։ Այս հավաքականները կբաժանվեն չորս Լիգաների (Լիգա A-ում կլինի 12 հավաքական, Լիգա B-ում` 12 հավաքական, Լիգա C-ում 15 հավաքական և 16 հավաքական` Լիգա D-ում) համաձայնհամաձայն ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի, որը ձևավորվել էր 2018 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլից հետո (փլեյ-օֆֆ խաղերը չեն ներառվել), լավագույն գործակցով հավաքականները ընգրկվեցին Լիգա A-ում և այլն[6][13][14]։ Դասակարգման զամբյուղները հայտարարվեցին 2017 թվականի դեկտեմբերի 7-ին[15]։
Վիճակահանությունը տեղի ունեցավ Շվեյցարիայի Լոզան քաղաքում 2018 թվականի հունվարի 24-ին ժամը 12:00 ԿԵԺ[16][17][18][19][20]։
Քաղաքական պատճառներով Հայաստանը և Ադրբեջանը (Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով), ինչպես նաև Ռուսաստանը և Ուկրաինան (Դոնբասի հիմնախնդրի պատճառով), չէին կարող հայտնվել միևնույն խմբում։ Խստաշունչ ձմռան պատճառով Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լիտվայի հավաքականներից առավելագույնը երկուսը կարող էին լինել միևնույն խմբում[21]։
Առաջին խաղերը կսկսվեն 6 սեպտեմբեր 2018. Աղբյուր՝ ՈՒԵՖԱ Որակավորման կանոններ՝ Հաշվարկվում է միայն խմբի առաջին և երկրորդ տեղերի հետ հանդիպումների արդյունքները, 1) Միավորներ; 2) Գոլային տարբերություն; 3) Խփած գոլեր; 4) Դրսում խփած գոլեր; 5) Հաղթանակներ; 6) Դրսի հաղթանակներ; 7) Արդար խաղի կանոններ; 8) ՈՒՖԱ ազգային հավաքականի գործակից:
↑«National Team Coefficients Overview»(PDF). UEFA.com. Union of European Football Associations. 2017 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.