Ուայլդեր Քրիս
Ուայլդեր Քրիս անգլ.՝ Chris Wilder | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 23, 1967[1] (57 տարեկան) | ||
Ծննդավայր | Սթոքսբրիջ, Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 80 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Քրիստոֆեր (Քրիս) Ջոն Ուայլդեր (անգլ.՝ Christopher (Chris) John Wilder, սեպտեմբերի 23, 1967[1], Սթոքսբրիջ, Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։
Որպես խաղացող եղել է անգլիական «Շեֆիլդ Յունայթեդ», «Ռոտերեմ Յունայթեդ», «Նոթս Քաունթի», «Բրեդֆորդ Սիթի», «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն» և «Հալիֆաքս Թաուն» ակումբների աջ պաշտպան։ Նաև վարձավճարով հանդես է եկել անգլիական հինգ այլ ակումբներում։
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո սկսել է մարզչական կարիերան։ Եղել է «Օլֆրետոն Թաուն», «Հալիֆաքս Թաուն», «Օքսֆորդ Յունայթեդ» և «Նորթհեմպտոն Թաուն» ակումբների գլխավոր մարզիչը մինչև 2016 թվականի մայիսին «Շեֆիլդ Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելը։
Խաղացողի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթոքսբրիջի բնակիչ, Ուեսթ Ռայդինգ օֆ Յորքշիր Քրիսը կարիերան սկսել է «Սաութհեմփթոն» ակումբի ֆուտբոլային ակադեմիայում։ 1986 թվականին ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է թիմից՝ «սրբերի» հիմնական կազմում ոչ մի խաղ չխաղալով[2]։ Նույն թվականի օգոստոսին դարձել է «Շեֆիլդ Յունայթեդ» ակումբի խաղացող և հանդես է եկել նրա կազմում մինչև 1992 թվականը։ Հետագայում խաղացել է «Ռոտերեմ Յունայթեդում», «Նոթս Քաունթիում», «Բրեդֆորդ Սիթիում», «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնում» և «Հալիֆաքս Թաունում», ինչպես նաև մի շարք այլ թիմերում վարձավճարով։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուայլդերը մարզչական կարիերան սկսել է «Օլֆրետոն Թաուն» ակումբում 2001 թվականի հոկտեմբերին։ 27 շաբաթ մարզել է թիմը՝ այդ ընթացքում նվաճելով Հյուսիսային կոմսությունների լիգայի երեք գավաթ՝ Պրեմիեր դիվիզիոն (Արևելյան գոտի), լիգայի գավաթ, նախագահական գավաթ, ինչպես նաև Դերբիշիրի Մեծ գավաթ։
2002 թվականի հուլիսի 2-ին նշանակվել է «Հալիֆաքս Թաուն» ակումբի գլխավոր մարզիչ, որի կազմում նախկինում հանդես է եկել որպես խաղացող[3]։ Հաջորդ վեց տարիները անցկացրել է ակումբում, նրա գլխավորությամբ թիմը անցկացրել է ավելի քան 300 հանդիպում, ակումբը լուծարվեց պարտքերի պատճառով։ Դրանից հետո Ուայլդերը աշխատանքի է անցել «բերի» ակումբի մարզչական շտաբում՝ դառնալով գլխավոր մարզիչ Ալան Նիլի օգնականը[4]։
2008 թվականի դեկտեմբերի 21-ին Ուայլդերն ընդունեց «Օքսֆորդ Յունայթեդ» ակումբի առաջարկը և դարձավ թիմի գլխավոր մարզիչ[5]։ 2009/10 մրցաշրջանում «Օքսֆորդ Յունայթեդը» նրա գլխավորությամբ կոնֆերանսի Պրեմիեր-դիվիզիոնում զբաղեցրեց երրորդ տեղը, որը երաշխավորում էր փլեյ-օֆֆի մասնակցությունը Լիգա 2-ի դուրս գալու համար։ Փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչի երկու խաղում «Օքսֆորդը» հաղթել է «Ռաշդեն ընդ Դայմոնդսին», իսկ եզրափակչում հաղթել է «Յորք Սիթիին» և կոնֆերանսից դուրս եկել ֆուտբոլի լիգա[6]։
2010/11 մրցաշրջանում «Օքսֆորդ Սիթին» ավարտեց Լիգա 2-ի մրցաշարային աղյուսակի միջնամասում՝ զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը, ինչը թիմի լավագույն արդյունքն էր վերջին յոթ տարվա ընթացքում[7]։ Հաջորդ մրցաշրջանում թիմը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը[8]։ 2012/13 մրցաշրջանում «Օքսֆորդը» կրկին զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։ 2013 թվականի ապրիլի 25-ին Ուայլդերը նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ[9]։
2014 թվականի հունվարի 26-ին Ուայլդերը հրաժարական է տվել «Օքսֆորդ Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից՝ «Նորթհեմպտոն Թաուն» տեղափոխվելու նպատակով[10]։ Արդեն հաջորդ օրը՝ Հունվարի 27-ին, Ուայլդերը նշանակվեց «Նորթհեմպտոն Թաուն» ակումբի գլխավոր մարզիչ՝ կնքելով երեքուկես տարվա պայմանագիր[11]։ 2014/15 մրցաշրջանի արդյունքներով «Նորթհեմպտոն» զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը, թեև Ուայլդերի գալու պահին թիմը գտնվում էր կոնֆերանսի մեկնման գոտում։ 2015/16 մրցաշրջանում «Նորթհեմպտոն Թաուն» դարձավ Լիգա 2-ի չեմպիոն՝ վաստակելով 99 միավոր և դուրս եկավ Լիգա 1[12]։
2016 թվականի մայիսի 12-ին Քրիս Ուայլդերը նշանակվեց Լիգա 1-ի «Շեֆիլդ Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ՝ փոխարինելով հեռացված Նայջել Էդկինսին։ Քրիսը 3 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ[13]։ Ուայլդերը թիմի ավագ է նշանակել Բիլլի Շարփին։ 2016/17 մրցաշրջանը «շեղբերների» համար այնքան էլ հաջող չի սկսվել. թիմը միայն 1 միավոր է վերցրել լիգայի մեկնարկային չորս խաղերում[14]։ Սակայն հետո թիմը լավ մարզավիճակ ձեռք բերեց և դարձավ Լիգա 1-ի չեմպիոն՝ մրցաշրջանի արդյունքում վաստակելով 100 միավոր (ակումբային ռեկորդ)[15] և դուրս եկավ Չեմպիոնշիպ։ 2017/18 մրցաշրջանում «Շեֆիլդ Յունայթեդը» Չեմպիոնշիպում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։ Հաջորդ մրցաշրջանում Ուայլդերն օգնեց իր թիմին նվաճել Չեմպիոնշիփի երկրորդ հորիզոնականը, ինչը երաշխավորում էր Պրեմիեր լիգայի ուղեգիր։ 2018/19 մրցաշրջանի արդյունքներով Ուայլդերը Անգլիայի տարվա մարզիչ է ճանաչվել լիգայի Մարզիչների ասոցիացիայի (LMA) վարկածով՝ քվեարկության արդյունքներում առաջ անցնելով «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային[16]։
2019 թվականի հուլիսին նոր 3 տարվա պայմանագիր է կնքել «Շեֆիլդ Յունայթեդի» հետ[17]։ 2021 թվականի մարտի 13-ին Ուայլդերը կողմերի փոխադարձ համաձայնությամբ հեռացավ ակումբից[18]։
Մարզչական վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի մայիսի 19-ի դրությամբ
Թիմ | Աշխատանքի սկիզբ | Աշխատանքի ավարտ | Ցուցանիշներ | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | % | |||
Հալիֆաքս Թաուն | 2002 թվականի հուլիսի 2 | 2008 թվականի հունսիս 30 | 312 | 120 | 77 | 115 | 38,5 |
Օքսֆորդ Յունայթեդ | 2008 թվականի դեկտեմբերի 21 | 2014 թվականի հունվարի 26 | 269 | 121 | 70 | 78 | 45,0 |
Նորթհեմփթոն Թաուն | 2014 թվականի հունվարի 27 | 2016 թվականի մայիսի 12 | 126 | 61 | 28 | 37 | 48,4 |
Շեֆիլդ Յունայթեդ | 2016 թվականի մայիսի 12 | 2021 թվականի մարտի 13 | 227 | 106 | 47 | 74 | 46,7 |
Միդլսբրո | 2021 թվականի նոյեմբերի 7 | 2022 թվականի հոկտեմբերի 3 | 45 | 18 | 11 | 16 | 40,0 |
Ուոթֆորդ | 2023 թվականի մարտի 7 | 2023 թվականի մայիսի 9 | 11 | 3 | 3 | 5 | 27,3 |
Շեֆիլդ Յունայթեդ | 2023 թվականի դեկտեմբերի 5 | Ն․Ժ | 26 | 3 | 5 | 18 | 11,5 |
Արդյունք | 1016 | 432 | 241 | 343 | 42,5 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային մարզչական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլֆրետոն Թաուն
- Հյուսիսային կոմսությունների Արևելյան ֆուտբոլային լիգայի Պրեմիեր լիգայի հաղթող։ 2001/02
- Հյուսիսային կոմսությունների Արևելյան ֆուտբոլային լիգայի գավաթակիր։ 2001/02
- Հյուսիսային կոմսությունների Արևելյան ֆուտբոլային լիգայի նախագահական գավաթակիր։ 2001/02
- Դերբիշիրի մեծ գավաթակիր։ 2001/02
- Օքսֆորդ Յունայթեդ
- Կոնֆերանսի Պրեմիեր լիգայի փլեյ-օֆֆ փուլի հաղթող։ 2010
- Նորթհեմփթոն Թաուն
- Լիգա 2-ի Հաղթող։ 2015/16
- Շեֆիլդ Յունայթեդ
- Լիգա 1-ի Հաղթող։ 2016/17
- Երկրորդ տեղ Չեմպիոնշիպում (մուտք Պրեմիեր լիգա)։ 2018/19
Անձնական մարզչական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2015 թվականի հունվար, 2015 թվականի նոյեմբեր, 2016 թվականի հունվար, 2016 թվականի փետրվար
- LMA-ի վարկածով Լիգա 2-ի տարվա մարզիչ։ 2015/16
- Ամսվա մարզիչ Լիգա 1։ 2017 թվականի ապրիլ
- LMA-ի վարկածով Լիգա 1-ի տարվա մարզիչ։ 2016/17
- Անգլիայի ֆուտբոլային լիգայի Չեմպիոնշիպի ամսվա մարզիչ։ 2019 թվականի Փետրվար, 2019 թվականի ապրիլ
- LMA-ի վարկածով Չեմպիոնշիպի տարվա մարզիչ։ 2018/19
- Անգլիայի տարվա մարզիչը՝ ըստ LMA-ի։ 2018/19
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Duncan Holley & Gary Chalk In That Number – A post-war chronicle of Southampton FC. — Hagiology Publishing, 2003. — P. 615. — ISBN 978-0-9534474-3-5
- ↑ «Wilder quits for» (անգլերեն). Derbyshire Times. 2002 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Wilder leaves Halifax for Shakers» (անգլերեն). BBC Sport. 2008 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Wilder is new Oxford United boss» (անգլերեն). BBC Sport. 2008 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Oxford United 3-1 York City» (անգլերեն). BBC Sport. 2010 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Shrewsbury 3-0 Oxford Utd» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ մայիսի 8.
- ↑ «Port Vale 3-0 Oxford Utd» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Chris Wilder signs new Oxford United deal» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Oxford United accept manager Chris Wilder's resignation» (անգլերեն). BBC Sport. 2014 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Chris Wilder appointed new manager» (անգլերեն). NTFC.co.uk. 2014 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Club History/» (անգլերեն). NTFC.co.uk. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Chris Wilder: Sheffield United appoint Northampton boss to replace Nigel Adkins» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Millwall 2-1 Sheffield United» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Andrew Kirkham Up the Champions(անգլ.) // The Official Matchday Programme of Sheffield United F.C. Souvenir Special : journal. — 2017. — Т. v Chesterfield.
- ↑ «Sheffield United's Chris Wilder beats Pep Guardiola to LMA manager of the year» (անգլերեն). The Guardian. 2019 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Sheffield United: Chris Wilder signs new three-year deal as manager» (անգլերեն). BBC Sport. 2019 թ․ հուլիսի 9. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Sheffield United FC. «Club Statement». Sheffield United FC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.