(Translated by https://www.hiragana.jp/)
Ուիլյամ Սյուարդ Բերրոուզ - Վիքիպեդիա Jump to content

Ուիլյամ Սյուարդ Բերրոուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Սյուարդ Բերրոուզ
անգլ.՝ William S. Burroughs
Ծննդյան անունՈւիլյամ Սյուարդ Բերրոուզ II
Ծնվել էփետրվարի 5, 1914(1914-02-05)[1][2][3][…]
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[4]
Վախճանվել էօգոստոսի 2, 1997(1997-08-02)[1][3][5][…] (83 տարեկան)
Վախճանի վայրԼոուրենս, Կանզաս, ԱՄՆ[6]
ԳերեզմանBellefontaine Cemetery
Գրական անունWilly a William Lee
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, վիպասան, ակնարկագիր, նկարիչ, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող, արձակագիր և լուսանկարիչ
ՔաղաքացիությունԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան և John Burroughs School?
Ստեղծագործական շրջանԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 20-րդ դար
Ժանրերգիտական ֆանտաստիկա, երգիծանք, հակաուտոպիական գրականություն և ինքնակենսագրություն
Գրական ուղղություններԲիթ սերունդ
Գրական շարժումներ1953-1997
Ուշագրավ աշխատանքներJunkie?, Nova Express?, Cities of the Red Night?, The Place of Dead Roads? և Մերկ ճաշ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՆարոպայի համալսարան
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր[7][8] և Արվեստների և գրականության շքանշանի ասպետ
ԱմուսինՋոան Վոլմեր
ԶավակներՈւիլյամ Սյուարդ Բերրոուզ
ԿայքRealityStudio.org
 William S. Burroughs Վիքիպահեստում

Ուիլյամ Սյուարդ Բերրոուզ (անգլ.՝ William Seward Burroughs, փետրվարի 5, 1914(1914-02-05)[1][2][3][…], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[4] - օգոստոսի 2, 1997(1997-08-02)[1][3][5][…], Լոուրենս, Կանզաս, ԱՄՆ[6]), ամերիկացի գրող և ակնարկագիր (էսսեիստ)։ 20-րդ դարի երկրորդ կեսի ամերիկյան առանցքային հեղինակներից մեկը։ Համարվում է ամերիկյան բիթ-սերնդի կարևորագույն ներկայացուցիչը[9][10]։ Ամերիկյան մշակույթի և գրականության ակադեմիայի անդամ (1981 թվականից)։ Ֆրանսիական մշակույթի և գրականության Շքանշանի առաջնորդ (1984)[11]։

Ուիլյամ Բերրոուզը ծնվել է ապահովված ընտանիքում, ավարտել է Հարվարդի համալսարանը, կրթությունը շարունակել է Եվրոպայում, ճանապարհորդել է ամբողջ աշխարհով[12]։ 1940-ական թվականներին ծանոթացել է բիթերի «նեղ շրջանակի» ապագա անդամների հետ։ Այս ժամանակներին է վերաբերում նրա առաջին գրական փորձերը։ Բերրոուզը իր անդրանիկ գիրքը հրատարակել է բավականին հասուն տարիքում՝ երեսունինը տարեկանում։ Բերրոուզի գրական փառքի հիմքը «Մերկ նախաճաշ» փորձարարական վեպն է, որը լույս է տեսել 1959 թվականին[13]։ Հեղինակել է մոտ երկու տասնյակ վեպեր և ավելի քան տասը փոքր արձակի ժողովածուներ։ Նրա ստեղծագործությունները էական ազդեցություն են ունեցել ժամանակակից փոփ-մշակույթի, մասնավորապես գրականության և երաժշտության վրա։

1997 թվականին՝ Բերրոուզի մահից հետո, հետաքրքրությունը նրա գրական ժառանգության հանդեպ չի թուլանում։ Բերրոուզի գրքերը շարունակում են վերահրատարակվել, մասնավորապես՝ լույս են տեսել վեպերի հոբելյանական հրատարակումները՝ իրենց առաջին հրատարակման ամսաթվին համապատասխան, ինչպես նաև՝ տպագրվել են գրողի օրագրային գրառումները, նրա ծավալուն նամակագրությունները ընկերների հետ, հարցազրույցների ժողովածուները։ Զգալի թվով գրականագիտական աշխատանքներ են հրատարակվել՝ նվիրված ինչպես նրա ստեղծագործություններին, այնպես էլ նրա արվեստին՝ լայն իմաստով[14]։ Գրողի ստեղծագործությունները բազմիցս էկրանավորվել են. ամենամեծ ճանաչում ձեռք է բերել «Մերկ ընթրիք» ֆիլմը, որը նկարահանել է Դեյվիդ Կրոնենբերգը «Մերկ նախաճաշ» վեպի հիման վրա։ Ռուսաստանում Բերրոուզի գրքերի թարգմանությունները սկսել են հայտնվել 1990-ական թվականների կեսերին։ Այժմ նրա ստեղծագործությունների մեծագույն մասը հասանելի են ռուսերեն լեզվով, թեպետ մասնագետների մոտ որոշ թարգմանությունների հավաստիությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Սյուարդ Բերրոուզը ծնվել է 1914 թվականի փետրվարի 5-ին, Սենտ-Լուիս քաղաքում (Միսսուրի նահանգում (ԱՄՆ)։ Հայտնի արդյունաբերողների ընտանիքում։ Նրա պապը, Burroughs Corporation ընկերության հիմնադիրն է, նաև հաշվիչ մեքենայի գյուտարարը, չէր կարողանում մեծ փողեր աշխատել և փաստացի ոչինչ չէր թողել իր ընտանիքին որպես ժառանգություն։ Մահանալով 41 տարեկանում՝ նա այդպես էլ չդարձավ իր հիմնադրած ընկերության բաժնետոմսերի գոնե ինչ-որ մասի սեփականատերը։ Այն չնչին գույքը, ինչին նա տիրապետում էր, ստիպված եղան վաճառելու։ Կտակակատարը հաշվեց, որ հանգուցյալի մտահղացած հաշվիչ մեքենան բացարձակ կիրառելի չէ, և չի կարող ապագայի համար հասույթ ապահովել։ Գրողի հայրը՝ Մորտիմեր Պերրի Բերրոուզը ապակի արտադրող ֆաբրիկայի սեփականատեր էր[15]։

Բերրոուզը մեծացել է Սենտ-Լուիսի էլեգանտ թաղամասում, սովորել է Միսսուրիի և Նյու-Մեքսիկոյի մասնավոր միջնակարգ դպրոցներում[12]։ 1920 թվականից մինչև 1929 թվականը փոխել է չորս դպրոց՝ ի վերջո դառնալով «The Taylor School»-ի շրջանավարտ[16]։ Վաղ մանկությունից ի վեր Ուիլյամը հետաքրքրվում էր գրականությամբ[17]։ «Ես ուզում էի գրող դառնալ, որովհետև գրողները հարուստ ու ճանաչված են լինում»։ Իր առաջին գրական երկը՝ «Գայլի ինքնակենսագրությունը» Բերրոուզը ստեղծեց դպրոցահասակ տարիքում[18]։ «<…> ես գրեցի այն` կարդալով «Գորշ արջի կենսագրությունը» (1900, հեղինակ՝ Էռնեստ Սեթոն- Թոմփսոն)։ Այստեղ էգ արջի կողմից լքված ծեր և հիվանդ արուն ճանապարհ է ընկնում դեպի հովիտ, որտեղ, ինչպես ինքն է կարծում, կուտակվում են թունավոր գոլորշիներ»[12]։ 1932 թվականից 1936 թվականը Բերրոուզը սովորել է Հարվարդի համալսարանի անգլիական գրականության ֆակուլտետում, որն ավարտելուց հետո ստացել է բակալավրի աստիճան՝ գրելով մի քանի ուսանողական աշխատություններ ազգագրական և հնագիտական թեմաներով։ Ավարտելով համալսարանը՝ ապագա գրողը մեկնել է Եվրոպա` ճանապարհորդության։ 1936–1937 թվականներին Բերրոուզը հաճախել է Վիեննայի համալսարանի բժշկական դպրոցը[16]։ Այդ ժամանակ նա ծանոթանում և շուտով ամուսնանում է հրեական ծագում ունեցող Իլզե Կլապերի հետ (անգլ.՝ Ilse Klapper)` նրան ԱՄՆ տեղափոխվելուն օգնելու նպատակով, այդ կերպ նա ուզում էր փրկեր նրան նացիստական Գերմանիայի իշխանությունների հետապնդումներից[19]։

1930-ականների վերջերին վերադառնալով Վիեննայից ԱՄՆ, գաղափար անգամ չունենալով, թե ինչով է զբաղվելու՝ նորից ընդունվում է Հարվարդի համալսարան՝ ուսումնասիրելու մարդաբանություն։ Կամպուսում՝ համալսարանական «քաղաքում», նա միևնույն սենյակում ապրում էր իր վաղեմի ընկերոջ՝ Քելլս Էլվինսի (անգլ.՝ Kells Elvins) հետ, ում հետ համատեղ գրում է «Մթնշաղի մարող լույսը» պատմվածքը։ Այս պատմվածքին վիճակված էր դառնալ ապագա գրողի գրչի փորձարկումը։ Պատմվածքի ստեղծման համար նյութ հանդիսացավ 1935 թվականին տեղի ունեցած «Մորրո Կասլ» լայների աղետը։ Տասներեք էջանոց ձեռագրի բնօրինակը չի պահպանվել, գոյություն ունի միայն այն տարբերակը, որը, որոշ ժամանակ անց, հիշողությամբ գրի է առել Բերրոուզը. այն այժմ պահպանվում է Արիզոնայի համալսարանի արխիվում։ Պատմվածքի կրճատ տարբերակը ավելի ուշ նրա կողմից ներառնվել է «Նովա Էքսպրես» (անգլ.՝ Nova Express) (1964) վեպում, իսկ ավելի ընդարձակ տեսքով այն հրատարակվել է «Ինտերզոնա» փոքրարձակի ժողովածուի մեջ (1989)[20]։ Մեկ տարի անց, 1939 թվականին, Չիկագոյում Բերրոուզը հաճախում է Ալֆրեդ Կորժիբսկու՝ ընդհանուր իմաստաբանության դասընթացներին, իսկ վերադառնալով Նյու-Յորք` ուսումնասիրում է ներկա դիսցիպլինի անալիզի հիմունքները։ Միևնույն ժամանակ գրողը լրջորեն տարվում է Ջեկ Անդերսոն անունով մի պատանիով, որի սիրեկանն է փորձում դառնալ, բայց ապարդյուն։ Փորձելով երիտասարդի վրա տպավորություն թողնել` Բերրոուզը կտրում է իր ձախ ձեռքի ճկույթի վերջին ֆալանգը (այդ մասին գրել է «Մատը» պատմվածքում, կարելի է գտնել «Ինտերզոնա» ժողովածուի մեջ)։ Այս դեպքից հետո՝ Բերրոուզը կարճ ժամանակով բուժվում է Փեյն-Ուիթնի հոգեբուժական հոսպիտալում։

1940-ականների սկիզբը, ծանոթությունը Գինզբերգի և Կերուակի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին Բերրոուզը կամավորագրվեց ԱՄՆ-ի բանակին, սակայն այստեղ երկար չմնաց։ Նրան արագ հոգնեցրեց ռազմական խստավարժանքները, նա հասկացավ, որ սպայի դերը իրեն ավելի հարմար կլիներ, այդ պատճառով որոշեց թողնել իր համար այդքան անհարմար զբաղմունքը։ Ապագա գրողը օգնության դիմեց իր մորը և վերջինս, օգտագործելով բժիշկների շրջանում իր ունեցած կապերը, հասավ նրան, որ իր որդին զինվորական ծառայության համար ճանաչվեց ոչ պիտանի[21]։ «Ինձ բանակ կանչեցին` պիտանի ճանաչելով անժամկետ ծառայության համար՝ առանց առաջխաղացման իրավունքի։ Գիտակցելով, որ զինվորական ուսափոկը շուտով կդառնա խեղդօղակ՝ ես անհապաղ կողք քաշվեցի՝ ի հայտ բերելով մի հարազատ հոգեբուժարանի հնացած եզրակացությունը[22]։

1943 թվականին Բերրոուզը ծանոթանում է Կոլումբիայի համալսարանի երիտասարդ ուսանող Ալեն Գինզբերգի հետ, ով երազում էր իրավաբան դառնալու և աշխատավոր դասակարգի շահերը պաշտպանելու մասին, իսկ 1944 թվականի փետրվարին, մի երեկույթի ժամանակ ծանոթանում է Ջեկ Կերուակի հետ[23]։ Նոր ընկերների մոտ հյուրընկալվելու ժամանակ էլ նա հանդիպում է իր ապագա կնոջ՝ Ջոան Վոլլմերի հետ[24]։ Ինչպես փաստում են գրողին մոտ կանգնած մարդիկ, Ջոանը միակ կինն է եղել, որի հետ Ուիլյամը հոգեպես ներդաշնակ էր, որովհետև նրանք գտնվել են ինտելեկտուալ միևնույն մակարդակի վրա։ Նոր ձևավորվող ընկերախմբում բոլորը սկսում են թմրանյութեր և հոգեմետ դեղեր օգտագործել. Կերուակը բենզեդրինի սիրահար էր, որի հանդեպ հակումներ ուներ նաև Վոլլմերը։ Բերրոուզը սկսեց մորֆին օգտագործել, Գինզբերգը նախընտրում էր պեյոտլը[25]։ Բերրոուզը խոստովանում է, որ թմրանյութ «օգտագործել է հիմնականում հետաքրքրությունից դրդված», իսկ հետո՝ «լողացել է հոսանքին համընթաց»[26]։

1944 թվականի ամռան վերջին Բերրոուզի շրջապատում ողբերգություն տեղի ունեցավ. Օգոստոսի 14-ի առավոտյան Կոլումբիայի համալսարանի ուսանող Լյուսիեն Կարրը և նրա սիրեկան Դեյվիդ Կամերերը քաղաքային այգիներից մեկում մնում են միայնակ։ Համատեղ ալկոհոլ օգտագործելուց հետո նրանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում, որի ժամանակ Կարրը Կամերերի կրծքավանդակին դանակի երկու հարված է հասցնում։ Կամերերը կորցնում է գիտակցությունը, Կարրը կարծում է, որ նա մահացած է և մարմինը նետում է Հուդզոն գետը, իսկ մի քանի օր անց հանձնվում է իշխանությանը[27]։ Սպանության մասին լուրը ցնցում է ընկերախմբին՝ Բերրոուզին, որ Կամերերի հետ միևնույն դպրոցում էր սովորել, Կերուակին, ով Կարրի մտերիմ ընկերն էր, Գինզբերգին, ով սովորել էր Կարրի հետ միևնույն խմբում։ Կարրին մեղադրեցին երկրորդ կարգի սպանության մեջ և դատապարտեցին ազատազրկման տասը տարի ժամկետով[28]։ 1944-45 թթ ձմռանը Կերուակը և Բերրոուզը այս իրադարձությունները նկարագրեցին «Եվ գետաձիերը խաշվեցին իրենց ջրավազաններում» վեպում, սակայն դատարանը հատուկ վճռով արգելեց գրքի հրապարակումը մինչև Կարրիի մահը։ Բերրոուզը ավելի ուշ հիշում է, որ 1943 և 1949 թվականների միջև ընկած ժամանակամիջոցում ինքը անգամ չի փորձել ինչ-որ բան գրել[28][29][30]։

Գրողի հետագա ստեղծագործությունների և բազմաթիվ գաղափարների վրա էական ազդեցություն է ունեցել հոգեվերլուծաբան Վելհելմ Ռայխը, մասնավորապես՝ նրա «օրգոնիկ էներգիայի» հետազոտությունները[31]։ Առաջին «օրգոնիկ խուցը» Բերրոուզը կառուցեց 1979 թվականին, երբ գտնվում էր գիտնականի աշխատության ազդեցության ներքո։ Հետագայում նա մեկ անգամ չէ, որ նորից կառուցել է այն՝ նրա ներսում յուրաքանչյուր օր 15-20 րոպե տևողությամբ մեդիտացիա անելով[32]։ Բերրոուզը Ռայխի բացահայտումը հրաշալի էր համարում՝ միաժամանակ վերապահում անելով, որ ինքը՝ գիտնականը գերագնահատել է իր կարևորությունը, և ավելացնելով, որ, այնուամենայնիվ «բացահատման կարևորության մասին կարելի է հստակ դատել` ելնելով այն փաստից, թե իշխանությունները որքանով են ջանք ներդնում այն թաքցնելու համար»[33]։

1940-ականների վերջը, Մեքսիկա տեղափոխվելը և կնոջ սպանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի վերջին հալյուցինոգենների ազդեցության արդյունքում Բերրոուզը բազմաթիվ դժվարություններ ունեցավ և ստպված եղավ հոգեվերլուծության կուրս անցնել[34]։ Կործանարար կախյալության, ինչպես նաև ալկոհոլի պատճառով Ուիլյամը և Ջոանը հաճախ փոխում են իրենց բնակության վայրը. նրանք տեղափոխվում են Տեխաս, Լուիզիանա և Մեքսիկա` թաքնվելով ԱՄՆ-ի իշխանությունների հետապնդումներից։ 1947 թվականի հունիսի 21-ին ծնվում է ապագա գրողի որդին. որոշվել էր նրան անվանակոչել ի պատիվ հոր։ 1949 թվականի ապրիլի 16-ին Բերրոուզը Ալեն Գինզբերգի հետ ունեցած նամակագրությամբ կիսվում է այն մասին, որ իրեն մեղադրանք է առաջադրվել թմրանյութեր պահելու մեջ և իրեն բանտարկություն է սպառնում։ Մայիսի 27-ին նա առաջին անգամ հիշատակում է այն մասին, որ պատրաստվում է ընտանիքի հետ տեղափոխվել հարավ, իսկ հոկտեմբերի 13-ին իր թղթակիցներին նամակ է ուղարկում արդեն Մեխիկոյում գտնվող իր նոր տնից[35]։ Նոր վայրում Ուիլյամը փորձ է անում զբաղվել ֆերմերությամբ. տանը հարակից ընդարձակ տարածքում նա բամբակ և մարիխուանա է աճեցնում][36]։ 1949 թվականի հոկտեմբերի 13-ին Բերրոուզը գրում է Գինզբերգին. «Բամբակի մասով ամեն ինչ բավականին լավ է, սակայն բերքահավաքի և տեխնիկայի վրա արված ծախսերը գրեթե կլանեցին ողջ շահույթը։ Երկու ամսից կհասնեն աշնանային բանջարեղենները։ Մեխիկոն հեքիաթային քաղաք է, այստեղ գները նահանգների գների մեկ երրորդի չափով են։ Այստեղ կարելի է ապրել առանց տանջվելու, և, առհասարակ, չեմ պատկերացնում, թե կարող եմ ապրել մեկ այլ վայրում:…»[37]: Ջոանը այդ ժամանակ փորձում է ազատագրվել բենզեդրինի հանդեպ ունեցած կախյալությունից, քանի որ այն որևէ տեղից հայթայթելն անհնարին էր։ Այդ ընթացքում նա, ինչպես իր ամուսինը, անսահմանորեն չարաշահում էր ալկոհոլը[37]։ 1951 թվականի սեպտեմբերի 6-ին հերթական երեկույթներից մեկի թեժ պահին Բերրոուզը հանկարծ հայտարարում է, որ կկրակի ատրճանակից «Վիլհելմ Տելլի ոճով»։ Ջոանը նույն պահին բաժակը դնում է իր գլխին։ Ուիլյամը, լինելով մշտատև-սաստիկ ալկոհոլային արբեցած վիճակում, ճակատագրական կրակոց է արձակում՝ վրիպելով նպատակակետը և սպանելով կնոջը[38]։ Ուշագրավ է ևս մեկ զուգադիպություն. հենց այդ նույն երեկո Բերրոուզը պատրաստվում էր վաճառել ատրճանակը, որից կրակել էր Ջոանի վրա, բայց գնորդը չէր եկել ապրանքի հետևից։ Շատ տարիներ հետո Բերրոուզ-կրտսերը կպնդի, որ ամեն ինչ տեղի է ունեցել իր աչքի առաջ. այլ ականատեսներ ուրիշ տարբերակ են առաջ քաշում՝ երեխան այդ պահին այդ սենյակում չի եղել[39]։

Ողբերգական իրադարձությունից հետո փոքրիկ Բիլլին անորոշ ժամանակով ուղարկեցին Սենտ-Լուիս` տատիկի և պապիկի` Բերրոուզ-ավագի ծնողների՝ Լորի և Մորտիմերի մոտ։ Կնոջ սպանության գործով նախաքննության արդյունքում Բերրոուզը մեղավոր ճանաչվեց, և նրան ութից քսան տարի բանտարկություն էր սպասվում[40]։ Սակայն փաստաբանների բողոքարկմամբ սկսված նոր լսումների արդյունքում դատարանը նրան ազատ արձակեց։ Բալիստիկայի կրկնակի փորձաքննության (ի հակակշիռ այն փորձաքննության, որով ապացուցվել էր Բերրոուզի մեղքը) հետ կապված պատմությունը մինչև օրս սպիտակ հետքի նման մնում է. փաստաթղթերի բնօրինակները, որոնցով կարելի էր բացատրել, թե ինչպես Բերրոուզին հաջողվեց երկու շաբաթ բանտում մնալուց հետո դուրս գալ այստեղից, պարզապես չեն պահպանվել։ Մինչև 1952 թվականի նոյեմբերի կեսերը Բերրոուզը մնաց Մեխիկոյում, ապա վերադարձավ ԱՄՆ[41]։ Մեքսիկա նա այլևս չմեկնեց[42]։

1951-1953 թվականներին Բերրոուզը ակտիվորեն աշխատում էր «Այլանդակը» (անգլ.՝ Queer), «ռուս.՝ Пидор») վիպակի վրա։ Վիպակի վերնագիրը նրա համար սկզբունքային նշանակություն ուներ։ 1952 թվականի ապրիլի 22-ին Գինզբերգին հասցեագրված նամակում գրողը վերջինիս խնդրում է կապվել Կարլ Սողոմոնի՝ ռուսական գրականության գործակալի հետ, ով մի գիրք էր պատրաստում հրատարակության, որը հրատարակիչները պատրաստվում էին վերնագրել «Faggot» («Педик»)։

Վաղ 1950-ականները, ստեղծագործության սկիզբը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականի կեսերին Ուիլյամը փորձեց «չինական մեթոդով» դադարեցնել թմրանյութերի ընդունումը (չափաբաժնի աստիճանական նվազեցմամբ) և ակտիվորեն աշխատում էր իր առաջին գրքի վրա, որի պատրաստի գլուխները Գինզբերգին ուղղված նամակներով ուղարկելով ԱՄՆ։ Ինքնակենսագրական նյութը գրողին հնարավորություն էր տալիս թեմայից թեմա անցնելու, ազատորեն զանազարկելու դրանք, այդ պատճառով ձեռագիր տեքստը հետագայում բաժանվեց 2 ստեղծագործության՝ «Այլանդակը» և «Ջանկի»[43]։ «Ace Books» հրատարակությունը նախապատրաստում էր լույս ընծայել «Այլանդակը» վեպը, սակայն նրա ներկայացուցիչը հրաժարվեց գրքում զետեղել հեղինակի հոմոսեքսուալ փորձառության ճոխ նկարագրությունները, որն էլ դարձավ նյութը երկու առանձին մասերի բաժանելու գլխավոր պատճառը. «Ես հիշում եմ, ինչպես «Ace Books-ի խմբագիրը, ով տպագրել էր «Ջանկի»-ն ասաց ինձ, որ իրեն կդատապարտեն, եթե ինչ-որ մի օր ինքը հրատարակի «Այլանդակը» («Гомосек», «Пидор»)[44]}}:

1953 թվականի հունվարին, վկայակոչելով ինչ-ինչ «հետազոտություններ» անելու անհրաժեշտությունը, Բերրոուզը իր ծնողներին համոզեց հովանավորել իր ճամփորդությունը դեպի Հարավային Ամերիկա. իրականում նա պլանավորել էր մեկնել բացառապես որոնելու արագաճ լիանաներ, որոնցով Ամազոնի ավազանի բնակիչները հոգեմետ նյութեր էին պատրաստում[45]։ Նամակներում շարադրվող վեպը այս ուղևորության մանրամասն հաշվետվությունն է. մի քանի տարի անց առանձին գրքով լույս կտեսնի «Յախեի նամակներ» («Письма Яхе») վեպը (1963)։ Ճանապարհորդության ավարտից հետո գրողը տեղափոխվում է Մարոկկո, Տանժերի միջազգային գոտի, ուր այցելելը նրա երազանքն էր ամերիկյան հայտնի գրող Փոլ Բոուլզի մի քանի գրքերը կարդալուց հետո[46][47]։

Տանժերում գրողը մնաց մի քանի տարի՝ մինչև միջազգային զոնայի լիկվիդացիան, որը տեղի ունեցավ 1956 թվականի հոկտեմբերի 23-ին (նրա վերջնական միացումը Մարոկկոյի թագավորությանը տեղի ունեցավ 1957 թվականի հունվարի 1-ին)։ «Տանժերը աղտոտ է, նրա փողոցները, որտեղ ամեն տեսակի լեշեր են վխտում, նեղ են և նման են միջանցքների, տները առանց պատուհանների են։ Այս ամենը ավելի շատ նման է բանտի, քան թե քաղաքի…» - Բերրոուզից հարյուրամյակ առաջ քաղաքի մասին գրել է ռուս զբոսաշրջիկ, գրականագետ և թարգմանիչ Վասիլի Բոտկինը։ «Տանժերը Բերրոուզի համար մի քաղաք էր, ուր «վխտում են տարատեսակ քաղաքական աքսորյալները՝ հրեա փախստականներ ֆաշիստական Գերմանիայից, իսպանական հանրապետականներ, Վիշիի ռեժիմի համակիրներ և այլ կոլլաբորացիոնիստներ Ֆրանսիայից, ֆաշիստ հանցագործներ <…> հետզհետե հավաքվում էին անհաջողակներ առանց փաստաթղթերի և գումարի, ովքեր առաջ գնալու տեղ չունեին այլևս։ Տանժերը՝ մի մեծ գաղութ էր»։

1950 թվականին քաղաքը նշանավորվեց բավականին շատ հեշտհասանելի հերոինով, (գրողը այն օգտագործում էր արդեն տասը տարի), ինչպես նաև գեյ-մարմնավաճառների առատությամբ։ Բայց, ինչպես վկայում է «Մասնավոր Թղթակցի» տեսաբան Միխայիլ Պոբորսկին, պատճառը դրանում չէր, կամ՝ ոչ միայն դրանում էր։ Վերջինիս կարծիքով « Բերրոուզը ենթագիտակցաբար ինքն իրեն թաղում է դժոխքի խորխորատներում՝ ջնջելով ինքն իրեն, <…> կենդանի այրվելով Տանժերում, օգտագործելով հերոինի հսկայական քանակություն ՝ կարծես ոչնչացնելով ինքն իրեն ամբողջապես, բայց այս ամենից չոր է դուրս գալիս <…> դժոխքից նա դուրս է բերում այս հրաշալի գիրքը, ընդ որում՝ ոչ միակը»։

Ջեյմս Գրաուէրհոլցի կարծիքով (Բերրոուզի կենսագիրը, խմբագիրը և գրական կտակակատարը) հենց Տանժերում, 1954-1957 թվականների ընթացքում Բերրոուզը վերջնականապես ձևավորվեց որպես գրող։ Միջազգային զոնայում գտնվելու տարիներին ստեղծված առանձին նյութերի վրա 1957 թվականին սկսեցին աշխատել հեղինակի ընկերները՝ Ալեն Գինզբերգը, Ջեկ Կերուակը և Ալան Անսենը։ Մեկ տարի անց Փարիզում վերջնականապես ձևավորվեց «Ինտերզոնա»-ի առաջին տարբերակը (ժողովածուի մեջ ընդգրկված ստեղծագործություններից մեկի անունով) 1958-1959 թվականները Բերրոուզը անհաջող փորձեր է անում իր ձեռագրերի համար հրատարակիչ գտնելու։ Տեքստը ներկայացվում է Լոուրենս Ֆերլինգետին և վերջինիս City Lights Books հրատարակչությանը (այստեղ արդեն հրատարակվել էր Գինզբերգի «Ողբ»-ը), սակայն նյութը մերժվում է։ Այս տեքստը նույն ճակատագրին արժանացավ նաև Մորիս Ժիրոդիայի փարիզյան «Olympia Press» և Չիկագոյի համալսարանի Chicago Review հրատարակչություններում։ Վերջինիս սեփականատերը՝ Իրվինգ Ռոզենտալը (անգլ.՝ Irving Rosenthal), հրաժարվելով վեպն ամբողջությամբ հրատարակելուց, այնուամենայնիվ համաձայնեց նրա առանձին հատվածները ներառել «Մեծ սեղան № 1» ժողովածուի մեջ, որը հրատարակվեց 1958 թվականի գարնանը. Կերուակի կողմից առաջարկած «Մերկ նախաճաշ» վերնագրի ներքո գրքի մեջ մտան «Ինտերզոնա»-ից տասը էպիզոդներ։

1950-ական և 1960-ականների վերջերը, «Մերկ նախաճաշ»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշ քանդված հյուրանոցից

Տանժերում Բերրոուզի հետագա ստեղծագործական կյանքի համար տեղի ունեցավ մի հիշարժան հանդիպում. գեղարվեստական ցուցահանդեսներից մեկի ժամանակ նա ծանոթացավ սկսնակ գեղանկարիչ Բրայոն Գայսինի հետ։ Առաջին հանդիպումը նրանց չմտերմացրեց, իսկ շուտով նաև վանեց իրարից. Բերրոուզը Գայսինի նկարները դատարկ էր համարում, իսկ վերջինս գրողին ընկալում էր որպես «կիսախելագար թմրամոլ»։ Գայսենի սահուն կյանքն ավարտվում է 1958 թվականին, երբ փակվում է կարճատև գործած ռեստորանը, որի սեփականատերը համարվում էր նկարիչը. նա վերադառնում է Եվրոպա, որտեղ կրկին հանդիպում է Բերրոուզին։ Այս երկրորդ հանդիպումը երկարամյա ընկերության և ստեղծագործական համագործակցության հիմքը դարձավ։ Փարիզում Գայսինը տեղավորվեց «Քանդված հյուրանոց»-ում, ուր այդ ժամանակ գտնվում էր նաև Բերրոուզը։ Այստեղ, երջանիկ պատահականությամբ, Գայսինը իր համար բացահայտեց դեռևս 1920-ական թվականներին ռումինական ծագմամբ ֆրանսիական գրող Տրիստան Ցարի կողմից հայտնաբերված «ակոսների մեթոդը»[48]։ «Twisty Little Passages» (2005) գրքում նկարիչը գրում է. «Մինչ ես N 25 սենյակում նկարների քաթանների վրա ակոսներ էր անում, փորիչով գծեր էր անում թերթերի տրցակներին և մտածում էր այն մասին, թե վեց ամիս առաջ նամակով ինչ էի ասել Բերրոուզին նկարչության մեջ տեխնիկայի օգտագործման անհրաժեշտության մասին։ Ես հատվածները համադրում էր և սկսում էի տեքստ հավաքել։ Բերրոուզը ասում էր, որ անհրաժեշտ է էջը վերցնել և այն կտրատել երկայնքով և լայնությամբ, որպեսզի արդյունքում չորս բաժիններ ստացվեն, որոնք հետագայում պետք է տեղափոխվեն. առաջինը` չորրորդի, երկրորդը՝ երրորդի փոխարեն։ Այս կերպ, ըստ գրողի, ձեր առջև հայտնվում է նոր էջ»[49]։

Բերրոուզի հետ միասին Գայսինը շարունակեց «ակոսների մեթոդի» մշակումը, ինչն էլ հանգեցրեց «Minutes to Go» (1960), «The Exterminator» (1960) և «The Third Mind» (1977) գրքերի ստեղծմանը[50]։ Բերրոուզն ասում էր, որ «ակոսները» պատկերների միջև նոր կապեր են առաջացնում, և դրա հետևանքով գծերը տեսանելիորեն ընդարձակվում են։ Այս ամենից բացի գրողը համոզված էր, որ ակոսները իրենց մեջ կտրատված կամ նույնիսկ ամբողջական դիպվածի ֆենոմենի համար նշանակություն ունեցող կոդավորված ուղերձ են պարունակում։ Նա գրում է. «ակոսների մեթոդը ի զորու է մեդիան հեղեղել իլյուզիաներով»[51]։ Ժոզեֆինիա Հենդին (անգլ.՝ Josephine Hendin) ավելացնում է նաև, որ Բերրոուզը միանգամից կարևորեց «ակոսների մեթոդը» և Գայսինի հետ միասին նրանք գլխովին մխրճվեցին էքսպերիմենտների մեջ՝ մասնատելով (անգլ.՝ The Saturday Evening Post), Time magazine հրատարակությունները, Ռեմբոյի և Շեքսպիրի տեքստերը[52]։ Բերրոուզի արվեստի մի քանի ուսումնասիրողներ Գայսինին առանձնացնում են գրողի վրա ունեցած նրա նշանակալի ազդեցությամբ[53]։

1957 թվականի հոկտեմբերին, Գինզբերգը իր սիրեկան Պիտեր Օրլովսկու հետ տեղափոխվում է Փարիզ[54]։ Մեկ տարի անց Բերրոուզը միանում է նրանց՝ թմրակախյալությունից ապոմորֆինով բուժման հետևանքների զգացողություններով[55]։ Շատ տարիներ անց, պատասխանելով այդ պրեպարատի մասին Դ. Օդյեի տված հարցին, Բերրոուզը կասի՝ «Դա (ապոմորֆինը) շրջադարձային մեկնակետ է կյանքի ու մահվան միջև։ Առանց ապոմորֆինի ես չէի բուժվի։ Չէի գրի «Մերկ նախաճաշը»[56]։

Թմրակախյալությունից ձերբազատվելու գործում ապոմորֆինի կիրառման մասին խոսելիս, Բերրոուզը նշել է դեղագործական ընկերությունների կողմից պրեպարատի ազդեցությունը ուսումնասիրող լուրջ հետազոտությունների բացակայության փաստը և մատնացույց է արել հիսուն անգամ ավելի ուժեղ ապոմորֆինի արհեստական ճանապարհով ստանալու և պրեպարատի հիմնական կողմնակի ազդեցություն համարվող սրտխառնուքը բացառելու տեսական հնարավորությունները։ Հիմնվելով իր սեփական փորձի վրա՝ գրողը վերապահում է անում՝ խոստովանելով իր միակ ռեցիդիվը՝ կրկնափորձը, որը իր հետ պատահել է ապոմորֆինով բուժման կուրս անցնելուց երկու տարի անց։ Բուժման երկրորդ կուրսը լիարժեք նրա ազատեց ծանր թմրակախյալությունից և առավել արդյունավետը եղավ փորձարկված բազմաթիվ տարբերակներից։ Ժամանակակից դեղագործության մեջ ապոմորֆինը օգտագործվում է հիմնականում որպես խխահան, փսխեցուցիչ, ինչպես նաև ալկոհոլիզմի բուժմանն ուղղված դեղամիջոց։

Այդ ժամանակ Գինզբերգը, Կերուակը և Անսենը օգնում էին վերամշակել և ձևավորել Բերրոուզի կողմից մասնատված նյութերը, և 1958 թվականին նրանք միասին ավարտեցին «Մերկ նախաճաշի» սևագրության նախապատրաստական աշխատանքները։ Այդ նույն թվին ձեռագիրը տրվեց Մորիս Ժիրոդիային` տպագրության, սակայն վերջինս մերժեց այն։ Գրողը ստիպված դիմեց Լոուրենս Ֆերլինգետտին և նրա «City Lights»-ին (Սան-ՖրանցիսկոՕլիվեր Հարրիսը` «Ուիլյամ Բերրոուզի նամակները» գրքի համահեղինակը, նշում է, որ թեպետ գրողը զիջումների գնաց՝ համաձայնելով տեքստից հանել այսպես կոչված «կեղտոտ» պահերը, Ֆերլինգետտին, այնուամենայնիվ, մերժեց իրենց կողմից «Մերկ նախաճաշի» հրատարակումը։ Միայն որոշ ժամանակ անց, երբ գրքի նշանակալի մասը հրատարակված էր «Chicago Review»-ի կողմից, ժամանակին իր կողմից մերժված ձեռագրի հանդեպ Ժիրոդիան հետաքրքրություն ցուցաբերեց։ Այստեղ՝ Փարիզում, կայացավ ևս մեկ կարևոր հանդիպում՝ Գայսինը Բերրոուզին ներկայացրեց ռեժիսիոր Էնթոնի Բելչային։ Նրանք երեքով սկսեցին Բերրոուզի ստեղծագործությունների հիման վրա կինոնախագծերի շարքի վրա աշխատել։ Այդ ընթացքում Բերրոուզը, մնալով Փարիզում, սկսեց Եվրոպայում և ԱՄՆ-ում ճանապարհորդելու ընթացքում իր կողմից արված բազմաթիվ օրագրային գրառումներն ու ուրվանկարները վերամշակել։ Այդ աշխատանքի արդյունքը դարձան «Փափուկ մեքենա», «Տոմսը, որը պատռվել էր» և «Նովա Էքսպրես» երեք վեպերը՝ «Նովա» եռերգությամբ[57][58][59]։ «Նովա» եռերգությունը որոշակիորեն ազդեցություն ունեցավ ոչ միայն գրականության ոլորտում «ակոսների մեթոդի» լինելիության, այլ նաև էականորեն նպաստեց գիտական ֆանտաստիկայի ժանր հանդիսացող կիբերպանկի զարգացմանը։ Վեպը լույս ընծայեց «Olympia Press»-ը (Ֆրանսիա) 1959 թվականին, սակայն ոչ կոռեկտ բառապաշարի առատ առկայության և մանկապղծության և մանկական սպանությունների տեսարանների պատճառով հայտնվեց ԱՄՆ-ի տարածքում հրատարակության արգելված գրքերի ցանկում[60][61]։ Ուշագրավ է նաև այն, որ Ֆրանսիայում էլ առանց սկանդալի չեղավ. բանը հասավ նրան, որ հայտնի գրականագետները Ժիրոդիայի գործողությունները՝ գրքի լույս ընծայման կապակցությամբ, արդարացնող բաց նամակ հղեցին երկրի իշխանություններին[62]։ 1960 թվականին գրողը տեղափոխվում է Լոնդոն, ուր շարունակում է աշխատել նոր ստեղծագործությունների վրա։ Նա հեռացավ Անգլիայից մեկ տարի անց՝ որոշելով ամառն անցկացնել իր սիրելի Տանժերում։ Այս ուղևորության ընթացքում նա ծանոթանում է Թիմոթի Լարիի հետ, ում հետ ընկերանում է։ Բերրոուզը մեկ անգամ չէ, որ Միացյալ Թագավորությունում այցելե է Լարիին[55]։

1961 թվականի ամռանը գրողը փորձում է հարթել որդու հետ հաղորդակցվելու խնդիրները, և նրան հրավիրում է Տանժեր, որտեղ այդ ժամանակ ապրում էր իր սիրեկանի՝ Իեն Սոմմերվիլի հետ։ Այստեղ Բիլլը փորձեց հոր սիրելի պատրաստուկը՝ կիֆը[63]։ Շփումը, ընդհանուր առմամբ, քիչ օգտակար եղավ. հայր և որդի այդպես էլ չկարողացած միմյանց լավ ճանաչել։ «Քամու ձև ստացած ծառեր» հոդվածում Բերրոուզ-ավագը գրում է. «Մեր շփումը Տանժերում լարված ու դատարկ ստացվեց» <…> Լարվածություն և չհասկացվածություն <…> մենք այդպես էլ չմտերմացանք։ Հիշում եմ՝ երբ պառկում էի քնելու, լսում էի, թե ինչպես է հարևան սենյակում Բիլլը կիթառ նվագում։ Զգում էր՝ ինչպես եմ տխրում»[64]։

Բրայոն Գայսինը, մեկնաբանելով Միացյալ Նահանգներում Բերրոուզի արվեստի շուրջ ծավալվող իրավիճակը, կարևոր նկատառում է արել. «Բորրոուզը բավականին ճիշտ ժամանակին դուրս պրծավ մութ հերոինից և հոմոսեքսուալիզմից, երբ ԱՄՆ-ի ցենզուրայի մեքենան վերջապես առաջ էր բերել մեծ թվով խելացի երիտասարդ իրավաբաններ, ովքեր աշխատում էին Նյու-Յորքի «Գրոուվ» Պրեսս»-ում, ովքեր բավականին առատ նյութ էին կուտակել Ամերիկայի բոլոր 50 նահանգներում դատական գործեր մեկնարկելու համար։ Ընդ որում, նրան հաղթում էին»։ 1962 թվականին «Գրոուվ» Պրեսս»-ի հրատարակչությունը Չիկագոյում շահեց «գործ ընդդեմ ցենզուրայի» դատական գործը։ Նույն թվականի օգոստոսին Բերրոուզը Էդինբուրգում մասնակցեց գրողների կոնֆերանսին (անգլ.՝ Edinburgh Writers’ Conference), որը կազմակերպել էր ավանգարդ-հրատարակիչ Ջոն Կալդերը. կոնֆերանսին նա ներկայացրեց «ակոսների մեթոդը» և հանդես եկավ բարոյական ցենզուրայի դեմ ուղղված խոսքով։ Կոնֆերանսին ներկա գտնված հոլանդացի գրականագետ Հերարդ Ռեվեն գրում է «Հազվադեպ է ինձ վիճակվել լսել, երբ այսպես հասկանալի և անողոքաբար բացատրվում է բարոյական ցենզուրայի կեղծ բնութագիրը և համոզիչ կերպով ապացուցվում է, որ պետությունը դատապարտում է ստեղծագործաբար գրգրող սեքսուալ այն դրդիչները, որոնք նա ինքը օգտագործել չի կարողանում»։ Կոնֆերանսին «Մերկ նախաճաշ»-ի օգտին արտահայտվեցին Նորման Մեյլերը և Ալեքսանդր Տրոկկին։ Ռոսսետը որոշեց վեպի ևս մի քանի հազար օրինակ պատվիրել տպագրողից և ձեռնամուխ եղավ ԱՄՆ-ի տարածքում դրա վաճառքին։ Տարվա ընթացքում գիրքը առկա էր երկրի տարածքի բոլոր գրախանութներում, սակայն 1963 թվականի քաղաքացիական չդադարող ելույթները հանգեցրեցին բոստոսնյան ոստիկանության կողմից գրքի խոշոր քանակության կալանքին[65]։ Բերրոուզի «Մերկ նախաճաշ» վեպի գործի լսումները սկսվեցին 1965 թվականի հունվարի 12-ին։ Գործը քննում էր դատավոր Յուդժին Հուդսոնը (անգլ.՝ Eugene Hudson))[66]: Պաշտպանության հիմքում դրված էր այն գաղափարը, որ ստեղծագործությունը անվիճելի սոցիալական նշանակություն ունի[67]։ Գրքին գնահատական տվող հրավիրված փորձագետների թվում էին Գինզբերգը, Մայլերը և Չիարդին։ Ինքը՝ հեղինակը, լսումներին չէր մասնակցում։ Պատասխանելով այս կապակցությամբ հնչած լրագրողական օրինաչափ հարցին՝ Բերրոուզը պատասխանեց, որ իր համար այդ ամբողջ գործընթացը ֆարսի է նման։ Գրողը մեկնաբանում է. «Պաշտպանը ապացուցում է, որ իբր «Մերկ նախաճաշ»-ը վիթխարի հասարակական նշանակություն ունի, սակայն, իմ կարծիքով, դա գործին չի վերաբերում և չի առնչվում ոչ ցենզուրայի իրավունքի հիմանահարցին՝ ընդհանրապես, ոչ էլ ցենզուրան սահմանելու պետության իրավունքին»[68]։

Դատարանում Գինզբերգը ելույթ ունեցավ մեկ ժամից ավել՝ վերլուծելով վեպի կառուցվածքը, նրա թեմաները և գրական արժեքները։ Գրքի յուրաքանաչյուր տարրը նա բաժանեց մեկը մյուսից և ցույց տվեց, թե դա որքան կարևոր է ստեղծագործելու մեթոդիկայի մեջ՝ առհասարակ։ Մեյլերը, իր հերթին, Բերրոուզի ստեղծագործությունը համեմատեց Մարսել Պրուստի «Կորած ժամանակի որոնումներում»-ի և Ջեյմս Ջոյսի «Ուլիսս»-ի հետ՝ պնդելով, որ «Մերկ նախաճաշ»-ը լիովին համարժեք է դրանց հետ։ 1966 թվականի հուլիսի 7-ին Մասսաչուսետսի Գերագույն դատարանը վճռեց, որ «Միլլերի տեստի» համաձայն «Մերկ նախաճաշ» վեպը «անպարկեշտ չի համարվում»։ Տպագրողն ազատվեց բոլոր մեղադրանքներից, և ստեղծագործությունն արդեն կարող էր ազատորեն վաճառվել ԱՄՆ-ի տարածքում[69]։ Մեկ տարի անց, 1967 թվականին, Բերրոուզը, Գայսինի համառ խորհրդով, որոշեց վերադառնալ պատմողական ավանդական ոճին և էսսեիստիկային. նա սկսեց աշխատել այն տեքստերի վրա, որոնցից հետագայում կձևավորվի «Վայրի տղաներ» գիրքը (1971 թվականին, ռուսերեն թարգմանությունը՝ 2000 թվականին)[70]։

1970-ական և 1980-ական թվականները

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականներին Բերրոուզը, լսելով Գինզբերգի խորհուրդը, վերադարձավ Նյու-Յորք, որտեղ զբաղվում էր Սիթի-քոլեջում կրեատիվ գրության դասավանդմամբ[71]։ Այս ուսումնական հաստատությունում գրողը կարճ աշխատեց՝ իր համար դասախոսի աշխատանքի մեջ որևէ հետաքրքրություն չգտնելով[72]։ «Ընթերցողական հմտություն» էսսեի մեջ Բերրոուզը քննդատաբար է գնահատում իր փորձը. «դասավանդելով գրողի վարպետություն` ես սկսեցի կասկածել՝ կարելի է արդյոք սովորեցնել գրել առհասարակ։ Դա նույնն է, որ սովորեցնես երազներ տեսնել»[73]։ Գինզբերգը անհանգստանում էր, որ Բերրոուզը ոչ մի դասախոսություն բաց չթողներ, որի համար նրան օգնական ուղարկեց երիտասարդ Ջեյմս Գրաուէրխոլցին[74]։ Վերջինս դարձավ գրողի սիրեկանը, ապա՝ մենեջերը, իսկ հետագայում նաև կենսագիրն ու գրական ժառանգության տնօրինողը։ Ծանոթության պահից մինչև Բերրոուզի մահը Գրաուէրխոլցը մնաց նրան նվիրված ու մտերիմ ընկերը[75]։

Գրաուէրխոլցի խորհրդով և համագործակցությամբ Բերրոուզը զբաղվում էր հանրային ընթերցումներով՝ ելույթ ունենալով Միացյալ Նահանգների տարբեր համալսարաններում։ Միաժամանակ Գրաուէրխոլցի օգնությամբ գրողը սկսեց երաժշտությանը նվիրված ամենամյա սյունակ վարել «Crawdaddy!» հանրահայտ ամսագրում։ Աշխատելով այս հրատարակչատանը՝ գրողը ծանոթացավ Ջիմմի Փեյջեմի և մի շարք այլ կատարողների հետ[76]։ Այս նոր ծանոթությունները Բերրոուզին հնարավորություն տվեցին մոտենալու նյույորքյան արտիստիկ շրջանակներին, մտերմանալու դրա ներկայացուցիչների՝ Էնդի Ուորխոլի, Լու Ռիդի և Փաթթի Սմիթի հետ[77]։ Բերրոուզը տարվեց ժամանակակից մշակույթով, համագործակցում էր այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք էին Ջորջի Կոնդոն և Դավիդ Բրեդշոուն։ Ամենից առավել գրողը տարված էր փորագրական արվեստով[78]։ Այս հափշտակությունը կդառնա լուրջ նորություն գրողի կյանքում. սկսած 1995 թվականից մինչև կյանքի վերջին օրերը գրողը կնվիրի վիզուալ արվեստին՝ փաստացիորեն դադարելով գրել[79]։

1976 թվականին, մտերիմ ընկերների հետ նախաճաշելիս, նրա որդու՝ Բիլլիի մոտ առատ արյունահոսություն սկսվեց։ Շուտով նրա մոտ լյարդի ցիռոզ ախտորոշեցին։ Դրանից որոշ ժամանակ անց նա ապրեց Նարոպի համալսարանից քիչ հեռու և աշխատեց ավելի մոտ գտնվել Դենվերի Colorado General Hospital-ին, որը այդ ժամանակ ԱՄՆ-ի այն երկու հիվանդանոցներից մեկն էր, ուր լյարդի փոխպատվաստում էին կատարում։ Վիրահատության ենթակա թեկնածուների ցուցակում լինելով՝ 1977 թվականին նրան նոր լյարդ փոխպատվաստեցին[80]։ Որդու կյանքի վերջին տարիներին Բերրոուզը հաճախ էր նրան այցելում՝ փորձելով հատուցել անցյալի կորուստները։ Սակայն Բիլլին առավել մտերմիկ էր ընտանիքի ընկեր Ալեն Գինզբերգը, ով նրան խնամեց մինչև մահը[75]։ 1981 թվականի մարտի 3-ին Բերրոուզ-կրտսերը մահացավ։ Մարմինը թաղվել է Բոուլդերում, Կոլորադոյի նահանգում[80]։

1980 թվականների սկզբին Գինզբերգի խորհրդով Բերրոուզը ընտրվում է Ամերիկյան մշակույթի և գրականության ակադեմիայի անդամ։ Անդամակցելու հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Նյու Յորքում։ Չորս տարի անց Ֆրանսիայի մշակույթի նախարարը գրողին շնորհեց Մշակույթի և գրականության օրդենի բարձրագույն աստիճան՝ կոմանդոր։ Այս պահից սկսած բոլոր արարողությունների ժամանակ Բերրոուզը իր հագուստին ամրացված կրում էր այդ շքանշանը[11]։ 1984 թվականի փետրվարին Գրողի առաջին կենսագիրը՝ Թեդ Մորգանը, սկսեց աշխատել Բերրոուզի կյանքին նվիրված «Literary Outlaw: The Life and Times of William S. Burroughs» գրքի վրա, որը լույս տեսավ 1988 թվականին։ Սրան զուգահեռ գրողն ինքը սկսեց Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս-Անջելեսում, Լոնդոնում և Փարիզում ակտիվորեն հանդես գալ ընթերցումներով։ Միևնույն ժամանակ Բերրոուզը մասնակցում էր իր մասին ռեժիսիոր Հովարդ Բրուկների` վավերագրական ֆիլմի գովազդային աշխատանքներին։ Բերրոուզը տեղափոխվում է Լոնդոն, որտեղ սկսում է աշխատել իր վերջին խոշոր` «Կարմիր գիշերվա քաղաքները» եռագրության վրա (1981 թվական, ռուսերեն թարգմանությունը՝ 2003 թվականին)[81]։ Այդ կապակցությամբ մամուլից բավականին զուսպ արձագանքեր ստանալով։ Շուտով լույս տեսավ վեպի շարունակությունը՝ նրա երկրորդ մասը՝ «Մեռյալ ճանապարհների տարածությունը» (1983 թվական, ռուսերեն թարգմանությունը՝ 2004 թվականին)։ Հեղինակը վկայում է. «Երբ ես գրում էի «Մեռյալ ճանապարհների տարածությունը» գիրքը, ես զգում էի, որ հանգուցյալ անգլիացի գրող Դանտոն Ուելշի հոգու հետ գտնվում եմ հաղորդակցությամ մեջ, և վեպի գլխավոր հերոսին՝ Կիմ Կարսոնին, ստեղծեցի հենց նրա կերպարով։ Ամբողջ հատվածներ ինձ թելադրվել են՝ ասես հոգին գտնվում էր սեղանի սփռոցի տակ»[82]։

1984 թվականին հետաքրքիր դեպք պատահեց. «բիթ-սերնդի արխիվարիուս» Բիլլ Մորգանը Ալեն Գինզբերգի թղթերի մեջ, որոնք ի պահ էին տրվել Կոլումբիայի համալսարանին կից Բատլերի գրադարանին, գտավ «Ինտերզոնա»-ի ձեռագրի մի տարբերակ՝ խմբագրված Բերրոուզի, Կերուակի և Անսենի կողմից 1958 թվականին. այն մեկ քառորդ դար մոռացության էր մատնվել։ Գինզբերգը առաջարկեց տեքատը ուղարկել Կանզաս՝ Բերրոուզին, որտեղ հեղինակը կկարողանար հետևել նոր խմբագրման գործընթացին[83]։ Նրանց համատեղ աշխատանքի արդյունքը եղավ վեպի՝ լրացուցիչ նյութերով հանդերձ, լիակատար հրատարակումը, որը ներառել էր նաև ավելի վաղ Բերրոուզի կողմից հրատարակված կամ չհրատարակված խոշոր աշխատանքները։ Այս ամենը տևեց հինգ տարի, «Ինտերզոնա»-ի հրատարակիչը դարձավ ամերիկյան Viking Press հրատարակչությունը։ Գիրքը թողարկվեց 1989 թվականին։

1985 թվականին գրողը վերջին անգամ այցելեց Տանժեր, որտեղ նա ակտիվորեն համագործակցեց Դեյվիդ Կրոնենբերգի հետ՝ քննարկելով «Մերկ նախաճաշի» էկրանավորման հնարավորությունը։ Պրոդյուսեր Ջերեմի Թոմասի նախաձեռնած ճամփորդության արդյունքում Կրոնենբերգը վճռական որոշում կայացրեց նկարահանել «Մերկ նախաճաշը»[84]։ Բերրոուզը, անմիջական մասնակցություն չունենալով սցենարի ստեղծման գործում, հավանություն տվեց Կրոնենբերգի աշխատանքին։ Գրողը դրական վերաբերմունք ցուցաբերեց այն բանին, որ սցենարում օգտագործվել էին հատվածներ իր մյուս գրքերից (մասնավորապես՝ «Դեզինսեկտոր»-ից), ինչպես նաև ողբերգական փաստեր իր անձնական կյանքից (կնոջ սպանությունը)[85]։ Կրոնենբերգը գրքի սյուժեից շեղվելը բացատրում էր նրանով, որ «Մերկ նախաճաշը» բառացի էկրանավորելը անհնարին կլիներ, այն «կարժենար 400 միլիոն դոլլար և կարգելվեր աշխարհի բոլոր երկրներում»։ Գլխավոր դերը ռեժիսիորը վստահեց Պիտեր Ուելլերին՝ «Մերկ նախաճաշ»-ի վաղեմի ջատագովին։ Դերասանն առանց մտածելու նվիրվեց իր իսկ բնորոշմամբ «վերահսկողության, կախյալության և իշխանության մասին մեծագույն գրքի» էկրանավորմանը։ 1990 թվականին օգոստոսին Պարսից ծոցում բռնկված ռազմական կոնֆլիկտի պատճառով ֆիլմի նկարահանումները Տանժերի փոխարեն անցկացվեցին Տորոնտոյի տաղավարներում[85]։ Այդուհանդերձ, Բերրոուզը գոհ մնաց պատրաստի կինոնկարից, իր խոսքով՝ Դեյվիդ Կրոնենբերգը «ամեն ինչը շատ լավ արեց» և «ֆիլմը ստացվեց»[14]։

1986 թվականի գարնանը մահանում է Բերրոուզի մտերմ ընկերը՝ Բրայոն Գայսինը։ Գրողը բավականին ծանր տարավ այդ կորուստը, իրեն մեղադրում էր այն բանում, որ անհրաժեշտ պահին չի եղել ընկերոջ կողքին։ Բերրոուզի համար միակ մխիթարությունը դարձավ «Կատուն ներսում» գրքի (1986 թվական, ռուսերեն թարգմանությունը 1999 թվականին), սահմանափակ տպաքանակով հրատարակումը. գիրքը ընդհանուր առմամբ նվիրված էր կատուներին, որոնց ինքը շատ-շատ էր սիրում։ Գրքում ներառնված էին Գայսինի՝ թվով ութ նկարազարդումները[81]։ Կենդանիների հանդեպ իր խորը կապվածության մասին հեղինակը գրումբ է գրքի սկզբում. «Տասնհինգ տարի առաջ ես երազ տեսա, իբր կարթով կատու եմ բռնում։ Ինչ-որ պատճառով ես նրան բաց չթողեցի, բայց նա, դժգոհ մլավելով, անհետացավ։ Ռուսկիին (Բերրոուզի սիրելի կենդանիներից մեկը) ձեռք բերելուց հետո կատվային երազները ավելի հաճախ ու պարզ էին այցելում ինձ <…> վերջին տարիներին ես դարձել էի նվիրված կատվասեր»[86]։ Այդ նույն տարվա աշնանը Բերրոուզը ավարտին է հասցնում եռագրությունը՝ գրելով «Արևմտյան հողեր»-ը (1987 թվականին, ռուսերեն թարգմանությունը 2005 թվականին)։ Գրքի մի գլուխը նկարազարդված էր նկարիչ Կիտ Հարինգի կողմից, ով Բերրոուզի աշխատանքների ուժեղ տպավորությունների տակ էր։ Մեկ տարի անց Բերրոուզը և Հարինգը ստեղծեցին «Apocalypse» (ռուս.՝ Апокалипсис, 1988) գրաֆիկական գիրքը[87]։

Բերրոուզը Լոուրենց քաղաքում 1996 թվականին

1990-ականները և մահը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերրոուզը և Դավիթ Վուդարդը Dreamachine- ի հետ, մոտ 1997 թ[88]:98–101

Հրատարակելով «Իմ կրթությունը. երազների գիրք» (1995 թվականին, ռուսերեն թարգմանությունը՝ 2002 թվականին) ստեղծագործությունը՝ կյանքի տարբեր ժամանակաշրջանների երազների իրնքնատիպ ձեռագիր հավաքածուն՝ գրողը վերադառնում է ինքնակենսագրական ժանրին։ Այս աշխատանքը դառնում է Բերրոուզի կենդանության օրոք վերջին խոշոր գիրքը։ Հեղինակը բացատրում է գրքի վերնագիրը՝ նկարագրելով 1959 թվականին տեսած իր երազը։ 1990 թվականին Բերրոուզը անսպասելի հեռանում է Լոուրենսից (Կանզասի նահանգ), ուր նա բնակվում էր 1981 թվականից[89]։ «Երազների գրքից» հետո գրողն այլևս ձեռնամուխ չեղավ որևէ խոշոր աշխատանքի՝ զբաղվելով աուդիոգրքերի ստուդիական ձայնագրմամբ։ 1995-1996 թվականների ընթացքում նա ձայնագրում է երկու աուդիոգիրք՝ «Մերկ նախաճաշ» և «Ջանկի»։ 1996 թվականի ամառվանից սկսած գրողը ավելի ու ավելի շատ ժամանակ է անցկացնում իր մտերիմ ընկերների հետ։ Այդ նույն տարվա մեջ մեծ իրադարձություն դարձավ Լոս-Անջելեսի մշակույթի թանգարանում կայացած ցուցահանդեսը, որը նվիրված էր գրողի ստեղծագործությունների հետ կապված կերպարվեստի (սկսած Գայսինի հետ համատեղ աշխատանքներից) վերջին երեսուն տարիներին. ցուցահանդեսը վերահսկում էր Բերրոուզի ընկերներից մեկը։ Նկարիչը շատ գոհ մնաց ցուցահանդեսից, որից հետո գրողի ստեղծագործություններին նվիրված ևս մի քանի հրապարակային միջոցառումներ տեղի ունեցան[90]։

Գրողը հեղինակ է թատերական բեմադրությունների մի քանի սցենարների, էպիզոդիկ դերով նկարահանվել է Գաս Վան Սենտի «Դեղատան կովբոյը» ֆիլմում[91]։ 1993 թվականին «Ինտերզոնա» ժողովածուից «The Junky’s Christmas» պատմվածքը էկրանավորվել և հանվել է վարձույթի նույն վերնագրով (ռուսերեն թարգմանությունը՝ «Рождество наркомана»)։ Պլաստիլինային անիմացիաների տեխնիկայով ստեղծված կարճամետրաժ սև-սպիտակ մուլտֆիլմի ռեժիսորները՝ Նիկ Դոնկինը (անգլ.՝ Nick Donkin) և Մելոդի Մակ-Դանիելն էին, պրոդյուսերը՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, մուլտֆիլմում հնչում է Բերրոուզի ձայնը[92]։

1997 թվականին սրտի հիվանդության պատճառով գրողը իր մոտ մշտապես պահում էր նիտրոգլիցերինային հաբեր։ Այդուհանդերձ Բերրոուզը երբեք ինքնասպանության փորձ չի արել։ Ապրիլի սկզբին Գինզբերգը զանգում է իր ընկերոջը և հայտնում, որ իր մոտ լյարդի քաղցկեղ է հայտնաբերվել և մոտ հինգ ամիս է մնացել ապրելու։ Իրականում ավելի քիչ էր մնացել. ապրիլի 5-ին պոետը մահացավ։ Բերրոուզը փիլիսոփայորեն մոտեցավ Ալլեն Գինզբերգի մահվան փաստին։ Գրողը համակերպվել էր այն փաստի հետ, որ բոլոր նրանք, ում ինքը ճանաչել և սիրել է, մահացել են (կինը՝ 1951 թվականին, Կերուակը՝ 1969 թվականին, որդին՝ 1981 թվականին, Գայսինը՝ 1986 թվականին, Լիրին՝ 1996 թվականին)։ Արթրիտի պատճառով նա այլևս մեքենագրել չի կարողանում, և կյանքի վերջին ամիսներին ձեռքով էր գրում. դրանք բացառապես օրագրային գրառումներ էին, որոնք հրապարակվեցին գրողի մահից հետո։ Բերրոուզը իր կյանքի վերջին տարիներին գտնվում էր մտերիմ ընկեր Ջեյմս Գրաուէրհոլմցի խնամքի ներքո։

Ուիլյամ Սյուարդ Բերրոուզը մահացավ 1997 թվականի օգոստոսի 2-ին 83 տարեկան հասակում ավեի վաղ տարած միոկարդի ինֆարկտի հետևանքով։ Թաղվել է իր ընտանիքի անդամների կողքին, Սենտ- Լուիսի Bellofontaine գերեզմանատանը։

Վեպերն ու պատմվածքները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրատարակության թիվը Անվանումը հայերենով Բնօրինակ անունը Ռուսերենով հրատարակության թիվը
1945 Եվ գետաձիերը խաշվեցին իրենց ջրավազաններում And the Hippos Were Boiled in Their Tanks 2010
1953 Ջանկի Junkie 1997
1953 Այլանդակ Queer 2002
1959 Մերկ նախաճաշ Naked Lunch 1994
1961 Փափուկ ավտոմեքենա The Soft Machine 1999
1962 Տոմս, որը պայթեց The Ticket That Exploded 1998
1963 Նամակ Յախին The Yage Letters 2001
1964 Նովա Էքսպրես Nova Express 1998
1969 Գոլանդցա Շուլցայի վերջին խոսքը The Last Words of Dutch Schultz 2004
1971 Վայրի տղան The Wild Boys 2000
1973 Սրբերի նավահանգիստը Port of Saints 2003
1979 Բլեյդռաներ։ ֆիլմ Blade Runner (a movie) 2004
1981 Քաղաքը կարմիր գիշերում Cities of the Red Night 2003
1983 Մահացած ճանապարհի վայրը The Place of Dead Roads 2004
1986 Կատուն ներսից The Cat Inside 1999
1987 Արևմտյան հողեր(Ռոման) The Western Lands 2005
1991 Թափանցիկ հնարավորություն Ghost of Chance 1999
1995 Իմ կրթությունը My Education 2002

Պատմվածքները, էսսեները, հարցազրույցները, նամակները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրատարակության թիվը Անվանումը հայերենով Բնօրինակ անունը Ռուսերենով հրատարակության թիվը
1969 Հարցազրույց Բերրոուզի հետ The Job: Interviews with William S. Burroughs 2011
1973 Դեզինսեկտոր Exterminator! 2001
1974 Գիրք շնչառության The Book of Breething 2004
1979 Այստեղ է Ահ Պուչը Ah Pook is Here 2002
1982 Սինկիի սաունան Sinki’s Sauna 2002
1984 Ռուսկեր Ruski 2002
1985 Հաշվիչ մեքենա The Adding Machine: Collected Essays 2008
1989 Ինտերզոնա Interzone 2010
1989 Տորնադոյի նրբանցքը Tornado Alley 2002
1993 Բերրոուզի նամակները The Letters of William S. Burroughs : 1945-1959 2011

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանումը հայերեն Բնօրինակ անունը Մասնակցություն Ժանր ռեժիսոր
1963 Աշտարակ՝ բաց կրակոց Towers Open Fire Դերասան Կարճամետրաժ Էնտոնի Բելչ
1966 Հատվածներ The Cut-Ups Դերասան Կարճամետրաժ Էնտոնի Բելչ
1966 Չապկավա Chappaqua Դերասան Դրամա Կոնրադ Ռուկս
1966 Բերրոուզը թութակ է գնում William Buys a Parrot Դերասան Կարճամետրաժ Էնտոնի Բելչ
1967 Համար 9-րդ սենյակի ուրվականները Ghosts at Number 9 Դերասան Կարճամետրաժ Էնտոնի Բելչ
1972 Բիլլը և Թոնին Bill and Tony Դերասան Կարճամետրաժ Էնտոնի Բելչ
1978 Thot-Fal’N Դերասան Կարճամետրաժ Էնտոնի Բելչ
1981 Energy and How to Get It Դերասան Կարճամետրաժ Ռոբերտ Ֆրանկ
1982 The Discipline of D.E. Սցենարի հեղինակ Կարճամետրաժ Գաս Վան Սենթ
1983 Վագրալեռան գրավումը Taking Tiger Mountain Ֆիլմ ըստ «Բլեյդռաներ» գրքի
1983 Ծովահենյան ձայնագրություն Pirate Tape Դերասան Կարճամետրաժ
1984 It Don’t Pay to Be an Honest Citizen Դերասան
1984 Դեկոդեր Decoder Դերասան Սարսափ Մուշա
1989 Ոլորողը Twister Դերասան կատակերգություն Մայքլ Ալմերեյդա
1989 Բրոդվեյի խուզարկուները Bloodhounds of Broadway Դերասան Դրամա Հովարդ Բրունկեր
1989 Դեղատան կովբոյը Drugstore Cowboy Դերասան Դրամա Գաս Վան Սենթ
1990 The Black Rider Սցենարի հեղինակ Դերասան Ռոբերտ Վիլսոն
1991 Մերկ Ճաշ Naked Lunch Ֆիլմ ըստ «Մերկ նախաճաշ» գրքի Դրամա, Կենսագրական ֆիլմ Դավիթ Կրոնենբերգ
1991 Շնորհակալական Աղոթքը Thanksgiving Prayer Սցենարի հեղինակ, Դերասան Կարճապետրաժ Գաս Վան Սենթ
1993 Թմրամոլի ծնունդը The Junky’s Christmas Սցենարի հեղինակ Կարճապետրաժ Նիկ Դոնկին
1994 Այստեղ է Ահ Պուչը Ah Pook Is Here Սցենարի հեղինակ Կարճապետրաժ Փիլիպ Խանտ
1998 Կյանքի գիրք The Book of Live Ձայնը ռադիոյով Ֆանտազիա Հել Հարտլի
2001 Գոլլոնդա Շուլցայի վերջին բառը The Last Words of Dutch Schultz Սցենարի հեղինակ Դրամա Ջերրիտ Վան Դեյկ
2008 The Japanese Sandman Սցենարի հեղինակ Կարճապետրաժ Էդ Բուր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 William S. Burroughs (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 https://zkm.de/en/person/william-s-burroughs
  5. 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 Union List of Artist Names — 2023.
  7. http://www03.zkm.de/burroughs/index.php/en/william-s-burroughs
  8. https://www.litkicks.com/WhiteheadOnBurroughs
  9. Lee, Robert. The Beat Generation Writers. — Pluto Press, 1996. — P. 95. — ISBN 9780745306612
  10. Johnson, 2006, էջ 7.
  11. 11,0 11,1 Burroughs, Grauerholz, Silverberg, 2000, էջեր 410-1.
  12. 12,0 12,1 12,2 Onofrio, 2001, Burroughs, William Seward.
  13. Morgan, 1997, էջեր 2-12.
  14. 14,0 14,1 Берроуз, «Блейдраннер», 2004, Мозг Эйнштейна засолен в Канзасе
  15. Hibbard, Burroughs, 1999, էջ 90.
  16. 16,0 16,1 Hibbard, Burroughs, 1999, էջ xvii.
  17. Берроуз, 2008, էջ 9.
  18. Берроуз, 2008, էջ 9-10.
  19. Hemmer, 2007, էջ 163.
  20. Берроуз, 2010, էջ 15.
  21. Burroughs, Grauerholz, Silverberg, 2000, էջ 10.
  22. Берроуз, 2004, էջ 14.
  23. Morgan, 1997, էջ 2.
  24. Morgan, 1997, էջ 9.
  25. Charters, Ann; Charters, Samuel Barclay. Brother-Souls: John Clellon Holmes, Jack Kerouac, and the Beat Generation. — Univ. Press of Mississippi, 2010. — P. 35. — 441 p. — ISBN 9781604735796
  26. Берроуз, 2004, էջ 15.
  27. Johnson, 2006, էջ 11.
  28. 28,0 28,1 Берроуз, Уильям; Керуак, Джек. Джеймс В. Грауэрхольц, Послесловие // И бегемоты сварились в своих бассейнах. — М.: АСТ, Астрель, 2010. — 222 с. — 2500 экз. — ISBN 978-5-17-065459-8
  29. Hemmer, 2007, էջ x.
  30. Берроуз, 2008, էջ 22.
  31. Hobbs, Stuart. The End of the American Avant Garde: American Social Experience Series. — NYU Press, 2000. — P. 79. — ISBN 9780814735398
  32. Берроуз, 2008, էջ 265-8.
  33. Одье, 2011, էջ 167.
  34. Burroughs, Grauerholz, Silverberg, 2000, էջեր 12-3.
  35. Харрис, 2011
  36. Seed, David. A Companion to Twentieth-Century United States Fiction. — John Wiley and Sons, 2009. — P. 387. — 592 p. — ISBN 9781405146913
  37. 37,0 37,1 Харрис, 2011, էջ 101.
  38. «William Burroughs Biography». Bio. True Story (անգլերեն). biography.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  39. «Interview with James Grauerholz» (անգլերեն). lawrence.com. 24.09.2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  40. Берроуз, 2006, Предисловие (Энн Чартерс)
  41. Grauerholz, James. (18.10.2001). «The Death of Joan Vollmer Burroughs: What Really Happened?» (PDF). Fifth Congress of the Americas at Universidad de las Americas (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  42. Ross, John. El Monstruo: dread and redemption in Mexico City. — Nation Books, 2009. — P. 9. — ISBN 9781568584249
  43. Харрис, 2011, 1951.
  44. Берроуз, 2002, էջ 119.
  45. Burroughs, Grauerholz, Silverberg, 2000, էջ 44.
  46. McGuinness, Justin. Интернациональная зона // Morocco, 4th. — Footprint Travel Guides, 2003. — P. 175. — 560 p. — ISBN 9781903471630
  47. «Берроуз Уильям» (ռուսերեն). johnnytim.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 17-12-2010-ին.
  48. Nick Montfort Twisty Little Passages: An Approach to Interactive Fiction. — MIT Press, 2005. — P. 69. — 302 p. — ISBN 9780262633185
  49. William S. Burroughs. «The Cut-up Method of Brion Gysin» (PDF) (անգլերեն). parsons.edu. Վերցված է 14-11-2010-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)(չաշխատող հղում)
  50. Берроуз, 2008, էջ 27.
  51. Pallanck, Laura. (01-03-2005). «William S. Burroughs». Electronic Musician (անգլերեն). emusitian.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 15-11-2010-ին.
  52. Hendin, Josephine. A concise companion to postwar American literature and culture. — Wiley-Blackwell, 2004. — P. 85. — 430 p. — ISBN 9781405121804
  53. William S. Burroughs. «The Cut-up Method of Brion Gysin» (PDF) (անգլերեն). parsons.edu. Վերցված է 14-11-2010-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)(չաշխատող հղում)
  54. Hemmer, 2007, էջ 377.
  55. 55,0 55,1 Hibbard, Burroughs, 1999, էջ xix.
  56. Одье, 2011, էջ 201.
  57. McCaffery, Larry. Storming the reality studio: a casebook of cyberpunk and postmodern science fiction. — 1991. — P. 19. — 387 p. — ISBN 9780822311683
  58. Skerl, Jennie; Lydenberg, Robin. William S. Burroughs at the front: critical reception, 1959-1989. — 1991. — 274 p. — ISBN 9780809315857
  59. «William S Burroughs». Television Tropes & Idioms (անգլերեն). tvtropes.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 04-11-2010-ին.
  60. Woodard, Rob. (16.04.2009). «Naked Lunch is still fresh». The Guardian (անգլերեն). guardian.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 08.07.2011-ին.
  61. «Naked Lunch at Fifty» (անգլերեն). beatdom.com. 11.01.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 08.07.2011-ին.
  62. Харрис, 2011, 1959.
  63. Берроуз, 2006, էջ 180.
  64. Берроуз, 2006, էջ 316-7.
  65. Burroughs, Ulin, 2009, էջ 241.
  66. Shuler, Brandon. (25.06.2008). «The Censorship Trials of the Beat Generation». Associated Content (անգլերեն). associatedcontent.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 11.07.2011-ին.
  67. Hafferkamp, Jack. «Naked Brunch: Un-Banning Books». Libido. The Journal of Sex and Sensibility. libidomag.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 11.07.2011-ին.
  68. Одье, 2011, էջ 93.
  69. Маньковская, Н. Б. «Эксперимент в творчестве битников». Эстетика на переломе культурных традиций. i-u.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 11.07.2011-ին.
  70. Берроуз, 2008, էջ 30.
  71. Hibbard, Burroughs, 1999, էջ xx.
  72. «William Burroughs – Biography». The European Graduate School (անգլերեն). egs.edu. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 20.09.2011-ին.
  73. Берроуз, 2008, էջ 68.
  74. Geiger, John. Nothing is true – everything is permitted: the life of Brion Gysin. — The Disinformation Company, 2005. — P. 252-3. — 336 p. — ISBN 9781932857122
  75. 75,0 75,1 Dittman, 2007, էջ 88.
  76. Caleff, Scott. Led Zeppelin and philosophy: all will be revealed. — Open Court Publishing, 2009. — P. 95. — 311 p. — ISBN 9780812696721
  77. Polsky, Richard. twenty-four to much is not enough // I sold Andy Warhol (too soon). — Other Press, LLC, 2009. — 268 p. — ISBN 9781590513378
  78. «William Burroughs». University of South Florida (անգլերեն). usfcam.usf.edu. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 20.09.2011-ին.
  79. Burroughs, Ulin, 2009, էջեր 293-4.
  80. 80,0 80,1 Dittman, 2007, էջեր 88-9.
  81. 81,0 81,1 Burroughs, Grauerholz, Silverberg, 2000, էջեր 410-2.
  82. Берроуз, 2004, էջ 283.
  83. Берроуз, 2010, էջ 24.
  84. Меренков, Сергей. (20.08.2006). «Naked Lunch / Обед Нагишом (1991)». cult-cinema.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 17.07.2011-ին.
  85. 85,0 85,1 Берроуз, «Блейдраннер», 2004, Сны о полётах
  86. Берроуз, Уильям. Внутренний кот. — М.: АСТ, 2010. — С. 6-7.. — ISBN 978-5-271-32432-1
  87. Kolossa, Alexandra. Keith Haring, 1958-1990: a life for art. — Tashen, 2004. — P. 85. — 94 p. — ISBN 9783822831458
  88. Chandarlapaty, R., "Woodard and Renewed Intellectual Possibilities", Seeing the Beat Generation (Jefferson, NC: McFarland & Company, 2019), էջեր 98–101.
  89. Josephson, Isaak. «William S. Burroughs Dead At 83». Rolling Stone Magazine (անգլերեն). rollingstone.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 20.09.2011-ին.
  90. Burroughs, Grauerholz, Silverberg, 2000, էջ 526-7.
  91. «Beat Icon William S. Burroughs Dies at 83». Los Angeles Times (անգլերեն). latimes.com. 03.08.1997. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 20.09.2011-ին.
  92. «The Junky's Christmas (1993)». The Internet Movie Database (անգլերեն). imdb.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 06-01-2011-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Սյուարդ Բերրոուզ» հոդվածին։