Քաղաքը կարևոր նավահանգիստ է Օմանի ծոցի ափին, Բանդար Աբբասից հետո Իրանի ամենախոշոր նավահանգիստն է և միակ խորջրյա օվկիանոսային նավահանգիստը, որը վերջին տասնամյակներին ակտիվորեն այդ թվում նաև Հնդկաստանի օգնությամբ։ Պլանավորվում է Չաբահար-Զահեդան երկաթգծի ճյուղի կառուցմամբ միացնել քաղաքը Իրանի հիմնական երկաթուղային ցանցին։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 106 739 մարդ, որոնք կազմում էին 25 896 տնտեսություն[3]։ Չաբահարը Սիստան և Բելուջիստան օսթանի բնակչությամբ չորրորդ ամենախոշոր քաղաքն է Զահեդանից, Զաբոլից և Իրանշահրից հետո[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.