(Translated by https://www.hiragana.jp/)
Չաք Շումեր - Վիքիպեդիա Jump to content

Չաք Շումեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չաք Շումեր
անգլ.՝ Chuck Schumer և Chuck Schumer
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն[1]
Կրթություն՝ Հարվարդի քոլեջ (1971), Հարվարդի իրավունքի դպրոց (1974) և Ջեյմս Մեդիսոնի ավագ դպրոց (1967)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և գրող
Ազգություն հրեա
Դավանանք հուդայականություն[2][3] և ռեֆորմիստական հրեականություն[3]
Ծննդյան օր նոյեմբերի 23, 1950(1950-11-23)[4][5] (73 տարեկան)
Ծննդավայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Charles Ellis Schumer
Ամուսին Իրիս Վայնշալ
 
Կայք՝ schumer.senate.gov
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Չարլզ Էլիս «Չաք» Շումեր (անգլ.՝ Charles Ellis «Chuck» Schumer, նոյեմբերի 23, 1950(1950-11-23)[4][5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ) ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ ավագ սենատոր Նյու Յորք նահանգից, Դեմոկրատական կուսակցության անդամ։ 2017 թվականի հունվարի 3-ին դարձավ Սենատում փոքրամասնության առաջնորդը։ 2021 թվականի հունվարի 20-ից համարվում է Սենատի մեծամասնության առաջնորդ։

Նախքան Սենատում ընտրվելը, Շումերը 1981-1999 թվականներին Ներկայացուցիչների պալատում ներկայացնում էր Բրուքլինի և Քուինսի հատվածները։ Ծնունդով Բրուքլինից Չարլզը Հարվարդի քոլեջի և Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է։ Նա նաև 1975-1980 թվականներին ներկայացնում էր 45-րդ շրջանը Նյու Յորք նահանգի ժողովի ժամանակ։

Շումերը եղել է Սենատի Դեմոկրատական ղեկավարության առաջին ամենաազդեցիկ անդամը, այն բանից հետո, երբ 2017 թվականի հունվարի 3-ին Հարրի Ռիդը անցավ թոշակի[8]։

2015 թվականին մեծամասնության պաշտոնաթող առաջնորդ Հարրի Ռիդը հավանություն տվեց Շումերի՝ մեծամասնության (կամ փոքրամասնության) առաջնորդի կոչմանն արժանանալուն[9]։

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շումերը ծնվել է Բրուքլինում՝ հրեա ծնողների՝ Սելմայի և Աբրահամ Շումերի ընտանիքում[10][11]։ Նա ազգակցական կապ ունի դերասանուհի և կատակերգու Էմի Շումերի հետ[12][13][14]։ Հաճախել է Բրուքլինի Ջեյմս Մեդիսոնի անվան ավագ դպրոցը, որտեղ նա հավաքել է անհավանական 1600 միավոր հանձնելով SAT թեստը[15]։

Սովորել է Հարվարդի քոլեջում, որտեղ հետաքրքրվել է քաղաքականությամբ և մասնակցել Յուջին Մաքքարթիի նախընտրական քարոզարշավին[16]։ Բակալավրի կոչում ստանալուց հետո Շումերը ընդունվել է Հարվարդի իրավաբանական դպրոց, որտեղ նա ստացել է իրավաբանական դոկտորի աստիճան։ Նա հանձնել է Նյու Յորք նահանգի փաստաբանական ուսումնարանի քննությունը, բայց երբեք չի զբաղվել փաստաբանությամբ՝ սկսելով իր քաղաքական կարիերան[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/charles-e-schumer-1950
  2. https://github.com/unitedstates/congress-legislators
  3. 3,0 3,1 Gergely J. Progressive Jews to Schumer: Paid leave must be part of Build Back Better legislation — 2021.
  4. 4,0 4,1 McNamee G. L. Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. https://www.today.com/news/time-reveals-100-most-influential-people-2017-check-out-full-t110588
  7. https://www.president.gov.ua/documents/4512024-51413
  8. Leadership & Officers, U.S Senate
  9. «Reid endorses Chuck Schumer for Democratic Leader». Vox.com.
  10. «schumer». Freepages.genealogy.rootsweb.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
  11. «Who is Chuck Schumer?». NJDC. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  12. Zinoman, Jason (2013 թ․ ապրիլի 18). «Amy Schumer, Funny Girl». The New York Times. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին. «...Ms. Schumer, who said she is second cousin to Senator Charles E. Schumer of New York.»
  13. Molyneaux, Libby (2011 թ․ փետրվարի 3). «MAKE US LAUGH, FUNNY GIRL! AMY SCHUMER». LA Weekly. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. «He is not my uncle, he is my dad's cousin, I don't even think they are first cousins.»
  14. «Chuck and Amy Schumers on Gun Control». Politico.(չաշխատող հղում)
  15. «Al D'Amato gets an opponent». Washington Post.
  16. «College and Law School (1968–1974)». United States Senate. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 18-ին.
  17. Bruni, Frank (1998 թ․ հոկտեմբերի 26). «For Schumer, a Decades-Long Drive Toward a Quest for the Senate». The New York Times. Վերցված է 2008 թ․ հուլիսի 18-ին.