Չինական նապաստակ
Չինական նապաստակ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Lepus sinensis
Gray, 1832
|
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Չինական նապաստակ[1] (լատին․՝ Lepus sinensis) կաթնասունների դասի նապաստականմանների կարգի մեջ մտնող տեսակ։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 35-45 սմ է, պոչի երկարությունը 4,0-5,7 սմ, քաշը 1025-1940 գրամ, հետին ոտքերի երկարությունը 8,1-11,1 սմ է, ականջների երկարությունը 6,0-8,2 սմ։ Բուրդը կարճ է, կոպիտ, գույնը բաղկացած է բազմաթիվ երանգներից՝ շագանակագույնից մինչև կարմրաշագանակագույն և մեծապես տատանվում է։ Մարմնի ստորին հատվածը ավելի բաց է։ Ականջների ծայրերին կան սև եռանկյուն նախշեր։ 2n = 48 քրոմոսոմ[2]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տեսակը տարածված է Չինաստանում (Անհոյ, Ֆուցզյան, Գուանդուն, Գուանսի-Չժոունի, Գույչժոու, Հունան, Ցզյանսու, Ցզյանսի, Չժեցյան), Թայվանում, Վիետնամում։ Հանդիպում է ծովի մակարդակից 4000-5000 մետր բարձրություններում։ Բնակվում է լեռնոտ վայրերում՝ մարգագետինների և թփուտավոր բուսականությամբ հարուստ վայրերում[3]։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիշերային կյանք է վարում, բայց երբեմն ակտիվ է նաև ցերեկային ժամերին։ Իր համար սեփական բույն չի փորում, այլ օգտագործում է այլ կենդանիների փորածները։ Սնունդը բաղկացած է բույսերի տերևներից, կանաչ մնացորդներից և ճյուղերից[4]։
Բազմացման սեզոնը տևում է ապրիլից օգոստոս ամիսներին՝ ունենում է երեք ձագ միջին չափի մեծության։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնության պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ) այս տեսակը ընդգրկել է հատուկ պահպանության մեջ՝ որպես քիչ մտահոգող տեսակ։ Այնուամենայնիվ, Վիետնամում այս տեսակը լայն տարածում ունի և որսի վտանգի տակ է։ Չինաստանում այս տեսակի ոչնչացման պատճառը անհայտ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Флскснштсйи, К. (1984-01). «Краткий русско-немецкий я немецко-русский словарь Кристофа Шхядта». Zeitschrift für Slawistik. 29 (4–6). doi:10.1524/slaw.1984.29.46.914. ISSN 2196-7016.
- ↑ FRENCH, H. J. (2007 թ․ դեկտեմբերի 18). «Hand-rearing the Brown hare Lepus capensis». International Zoo Yearbook. 28 (1): 260–262. doi:10.1111/j.1748-1090.1989.tb03295.x. ISSN 0074-9664.
- ↑ Koh, Hung Sun; Jang, Kyung Hee (2010 թ․ հունիսի 5). «Genetic Distinctness of the Korean Hare, Lepus coreanus (Mammalia, Lagomorpha), Revealed by Nuclear Thyroglobulin Gene and mtDNA Control Region Sequences». Biochemical Genetics. 48 (7–8): 706–710. doi:10.1007/s10528-010-9353-0. ISSN 0006-2928.
- ↑ Mammal species of the world : a taxonomic and geographic reference. Wilson, Don E., Reeder, DeeAnn M. (3rd ed ed.). Baltimore: Johns Hopkins University Press. 2005. ISBN 0-8018-8221-4. OCLC 57557352.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ այլ (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Smith, A.T. & Johnston, C.H. 2008. Lepus sinensis
- Chinese Hare. In: Andrew T. Smith, Yan Xie: A Guide to the Mammals of China. Princeton University Press, 2008; S. 290.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինական նապաստակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինական նապաստակ» հոդվածին։ |
|