(Translated by https://www.hiragana.jp/)
Պալերմո (գավառ) - Վիքիպեդիա Jump to content

Պալերմո (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալերմո
Դրոշ Զինանշան


ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալայի նախկին պրովինցիա
Մտնում էՍիցիլիա
ՎարչկենտրոնՊալերմո
Օրենսդրական մարմինProvincial Council of Palermo?
Տարածք5009,28 կմ²
Սահմանակցում էՏրապանի, Մեսսինա, Էննա, Ագրիջենտո և Կալտանիսետա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ091, 0921 և 0924
Փոստային ինդեքսներ90121–90151 և 90010–90049
Ավտոմոբիլային կոդPA
provincia.palermo.it

Պալերմո (իտալ.՝ provincia di Palermo), գավառ Հարավային Իտալիայի Սիցիլիա ինքնավար մարզում։ Մայրաքաղաքը եղել է Պալերմոն։ 2015 թվականի օգոստոսի 4-ից նրան փոխարինել է Պալերմո մետրոպոլիտեն քաղաքը։

Պատմություն և աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառի անունը ծագում է լատիներեն Պանորմուս բառից[1]։ 1072-ից մինչև 1194 թվականը Պալերմոն եղել է Սիցիլիայի թագավորության մայրաքաղաքը՝ նախքան Նեապոլի նոր մայրաքաղաք հռչակվելը, ինչը տեղի է ունեցել ֆրանսիական Անժուա դինաստիայի օրոք[1]։ Այն նաև գտնվել է հռոմեացիների, բյուզանդացիների, նորմանների, արաբների, Իսպանական կայսրության, ինչպես նաև ամերիկացիների ենթակայության տակ[1]։ Ըստ պատմական վկայությունների` գավառը ձևավորվել է մեր թվագրությունից առաջ 8-ից 6-րդ դարերում[1]։ Պալերմո գավառը հյուսիսից սահմանակից է Տիրենյան ծովին, արևմուտքից՝ Տրապանի գավառին, հարավից՝ Ագրիջենտո ու Կալտանիսետա գավառներին, հարավարևելքից՝ Էննա գավառին, իսկ արևելքից՝ Մեսսինային։ Հայտնի է իր լողափերով, հատկապես աչքի է ընկում Մոնդելլոն։ Ցամաքը լեռնային է. ընդգրկում է Պոլինա և Իմերա հովիտները։ Մադոնիե լեռնաշղթան ևս տեղակայված է պրովինցիայում[2]։

Վարչակազմ և ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալերմո գավառն ունի 82 կոմունա՝ 1249533 բնակչությամբ (Սիցիլիայի բնակչության 24.9% -ը) և 4992 քառ.կմ տարածքով (Սիցիլիայի տարածքի 19.4%-ը)[3]։ Գավառի մեծ քաղաքներից են Պալերմոն, Ալիան, Ալիմենան, Սկլաֆանի Բանին և Պետրալիա Սոպրանան։ 1840 թվականին կառավարությունը որոշեց պրովինցիան բաժանել 4 շրջանների։ Դրանք են՝ Պալերմոն, Կոռլեոնեն, Տերմինին և Չեֆալուն[4]։

Տնտեսություն և տուրիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայությունը գավառի համար ամենակարևոր տնտեսական հատվածն է։ Հաշվի առնելով աշխատուժի երեք քառորդ մասը, արդյունաբերության ու գյուղատնտեսության հաշիվները՝ համապատասխանաբար կազմում են բնակչության 18% և 6%-ը։ Գործազրկության մակարդակը բարձր է։ Զբոսաշրջությունը նույնպես կարևոր «արդյունաբերություն» է[3]։ Տուրիզմում մեծ մասսայականություն են վայելում արաբա-նորմանական Պալատին մատուռը, Սուրբ Հովհաննեսի ճգնարանը, Պալացցո Աբատելիսը, Պալացցո Կիարամոնտեն, որը կառուցված է գոթական ոճով, և Սիցիլիայի ազգային պատկերասրահը։ Սիցիլիայի խորհրդարանի նստավայրը գտնվում է գավառի տարածքում։ Ֆրեդերիկ II-ի ու այլ իշխանավորների գերեզմանները, որոնք տաճարի մի մասն են, նաև հայտնի զբոսաշրջային գրավչություն են։ Մադոնիե պարկը տեղակայված է այստեղ։ Այն ունի օդանավակայան, որը կոչվում է Ֆալկոն Բորսելինո, այն ամեն տարի ծառայում է մոտ մեկ միլիոն ուղևորի, իսկ տեղական նավահանգիստը տարեկան սպասարկում է մոտ կես միլիոն ուղևորի։ Հուլիսից մինչև սեպտեմբեր ամիսներին Պալերմո են այցելում մեծ թվով զբոսաշրջիկներ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «The Province of Palermo». SicilyBella. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. «Palermo, Sicily». ITALIA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Some data about the province of Palermo». Sicilia. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. The Penny Cyclopædia of the Society for the Diffusion of Useful Knowledge. C. Knight. 1840. էջ 158.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալերմո (գավառ)» հոդվածին։