Պետական անվտանգության կառավարում (Հունգարիա)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պետական անվտանգության կառավարում | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | պետական մարմին և law enforcement agency in Hungary? |
Երկիր | Հունգարիա |
Ներառնում է | state protection officer? |
Շրաբ | Անդրաշի պողոտա, Բուդապեշտի IV շրջան, Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Ստեղծվեց | փետրվարի 2, 1945 |
Լուծարվեց | նոյեմբերի 7, 1956 |
Պետական անվտանգության կառավարում (հունգ.՝ Államvédelmi Hatóság), եղել է գաղտնի ոստիկանական ծառայություն 1945-1956 թթ.: Համարվում են որպես Խորհրդային Միության գաղտնի ոստիկանական ուժեր։ Այն աչքի է ընկել իր դաժանությամբ 1948-1949 թվականների զտումների ժամանակ և դադարել է գործել 1953 թվականից։ 1953 թվականին՝ Իոսիֆ Ստալինի մահից հետո, Իմրե Նագին նշանակվել է Հունգարիայի վարչապետ (չափավոր բարեփոխիչ(Նագիի առաջին կառավարությունը 1953-1955 թթ.): ÁVH-ն աստիճանաբար դադարեցրել է գործունեությունը։
AVH-ի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 Բուդապեշտի ոստիկանության գլխավոր հրամանատարության քաղաքական բաժին(Főkapitányság Politikai Rendészeti Osztálya, PRO) 1946: Հունգարական Պետական անվտանգության պաշտպանության բաժին (Magyar Államrendőrség Államvédelmi Osztálya, ÁVO) 1950: Պետական պաշտպանության մարմին (Államvédelmi Hatóság, ÁVH) 1956:Գործակալությունը վերացել է Իմրե Նագիի հեղափոխական ղեկավարությամբ։ Յանոշ Կադարի հետագա կառավարությունը չի ցանկացել վերականգնել ÁVH-ն այդ անվամբ։ Բայց այն վերածաղկել է նախարարության ներքին համակարգում որպես հունգարական BM: Սա համարվում էր խորհրդային ապարատի վերահսկողությունը 1956 թվականի հեղափոխությունից հետո։ Այն նախապատրաստական աշխատանք էր տանում Նագիի և նրա «հանցակիցների» դատավարության նախապատրաստման համար։ 1956-1963 թվականներին Կադարը պայքար է ծավալել Ստալինյան դաժան քաղաքականության դեմ, չնայած դիմել է դաժան միջոցների նախկին AVH-ի խոշտանգիչների նկատմամբ։ Կադարի հաղթանակը նշվեց 1956 թվականի հեղափոխական գործիչներին բանտից ազատելով 1963 թվականի համաներման շնորհիվ:Հունգարիան չէր ուզում մտնել Վարշավյան դաշինքի մեջ առանց պաշտոնական հետախուզական ծառայության, քանի որ հետախուզական և լրտեսական գործառույթները վերապահված էին AVH-ին, իսկ ավելի ուշ` ներքին գործերի նախարարությանը։ 1945-1952 թվականներին Պիտեր Գաբորը եղել է Պետական անվտանգության մարմնի առաջատարը(Államvédelmi Hatóság), պատասխանատու է եղել բազում դաժանությունների համար։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The history of ÁVH Արխիվացված 2005-03-06 Wayback Machine (in Hungarian), from the website of the Public Historical Files of the Hungarian Secret Services [1] Արխիվացված 2008-06-17 Wayback Machine
- Homepage Raoul Wallenberg Asso.fr Արխիվացված 2007-07-22 Wayback Machine
- An informative review in East Central Europe (in English)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետական անվտանգության կառավարում (Հունգարիա)» հոդվածին։ |