(Translated by https://www.hiragana.jp/)
Պյոտր Արվելաձե - Վիքիպեդիա Jump to content

Պյոտր Արվելաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Արվելաձե
Ծնվել էհունվարի 28, 1888(1888-01-28)
Մահացել էմարտի 19, 1919(1919-03-19) (31 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունհեղափոխական

Պյոտր Յակովլևիչ Արվելաձե (հունվարի 28, 1888(1888-01-28) - մարտի 19, 1919(1919-03-19), Ճագանի գյուղ (Քութայիսի գավառ), Անդրկովկասում հեղափոխական շարժման գործիչ։

Քութայիսում և Թիֆլիսում ակտիվորեն մասնակցել է 1905–1907 թվականների հեղափոխական շարժումներին։ 1910–1912 թվականներին հեղափոխական աշխատանք է տարել Խարկովում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, որպես շարքային զինվոր, ծառայել է կովկասյան ռազմաճակատում։ 1916 թվականին վիրավորվել է և տեղափոխվել Ալեքսանդրապոլի թիկունքային զորամասերը, կապվել տեղի բոլշևիկների հետ։ Արվելաձեն 1917 թվական ակտիվորեն մասնակցել է Ալեքսանդրապոլի բանվորների, զինվորների և գյուղացիների պատգամավորների սովետի կազմակերպմանը, դարձել նրա բոլշևիկյան ֆրակցիայի ղեկավարը և սովետի տպագիր օրգան «Ռաբոչի ի սոլդատ» («Рабочий и солдат») թերթի խմբագիր-հրատարակիչը։ 1917 թվականի հուլիսի 29-ին, Ալեքսանդրապոլի բոլշևիկների համաքաղաքային ժողովում ընտրվել է կուսակցության բյուրոյի անդամ, ապա՝ նախագահ։ Բ․ Ղարիբջանյանի հետ խմբագրել է «Պրավդա ժիզնի» («Правда жизни») բոլշևիկյան թերթը։ 1917 թվականին մասնակցել է Կովկասյան բոլշևիկյան կազմակերպությունների երկրային առաջին համագումարին, որտեղ նրա թեկնածությունը առաջադրվել է Սահմանադիր ժողովի կազմում։ Դեկտեմբերին ընտրվել է Ալեքսանդրապոլի սովետի զինվորական սեկցիայի նախագահ։ Այնուհետև աշխատել է որպես Բաքվի ժողկոմսովետի նախագահի քարտուղար, ապա անցել Աստրախան, մասնակցել քաղաքի հերոսական պաշտպանությանը։ Հյուսիսային Կովկասում եղել է XI-րդ դարի բանակի լենինյան գնդի կոմիսար։ Զոհվել է մարտում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 115