Ջիմմա
Բնակավայր | ||
---|---|---|
Ջիմմա | ||
Երկիր | Եթովպիա | |
Համայնք | Ջիմմա | |
Մակերես | 50,52 կմ² | |
ԲԾՄ | 1780±1 մետր | |
Բնակչություն | ▲177 900 մարդ (2015)[1] | |
Հեռախոսային կոդ | 47 | |
| ||
Ջիմմա (ամհարերեն՝ ጅማ, օրոմո՝ Jimma), Եթովպիայի հարավարևելյան մասի ամենամեծ քաղաքը։ Գտնվում է Օրոմիայի տարածքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 19-րդ դարի սկիզբը Ջիմման (Հիրմաթա անունով) եղել է առևտրի խոշոր կենտրոն, Օրոմո պետության մայրաքաղաք Ջիրեն քաղաքի արվարձան։ Քաղաքը գտնվել է առևտրային ուղիների հատման վայրում, նրա նշանակությունը ժամանակի հետ մեծացել է, և 19-րդ դարի կեսերին քաղաքից 7 կիլոմետր հեռավորության վրա Աբբա Ջիֆարա I թագավորի կողմից կառուցվել է թագավորական պալատ։ 1932 թվականին՝ Աբբա Ջիֆարա II թագավորի մահվանից հետո, Ջիմմա թագավորությունը կործանվել է և նրա տարածքն ուղղակիորեն ենթարկվել է Եթովպիային։
1930-ականների վերջերին Ջիմման վերակառուցվել և ընդլայնվել իտալիական գաղութարարների իշխանության ներքո։ Քաղաքը դարձել է իսլամական մշակույթի կենտրոններից մեկը Եթովպիայում, բացվել է դպրոց ֆիքհերի ուսումնասիրության համար[2]։ 1975 թվականի ապրիլին Ջիմմայում և նրա ծայրամասերում տեղի են ունեցել ուսանողական և գյուղացիական խռովություններ, որ ճնշվել են զորքի կողմից։ Բախումների արդյունքում 24 մարդ զոհվել է, շատերը ձերբակալվել են[3]։
1991 թվականի մայիսին՝ Քաղաքացիական պատերազմի ավարտից մի քանի օր առաջ, Ջիմման գրավվել է Եթովպիայի ժողովուրդների հեղափոխական-դեմոկրատական ճակատի կողմից։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջիմման գտնվում է Ադիս Աբեբայից մոտավորապես 250 կմ դեպի հարավ-արևելք, ծովի մակարդակից 2085 մետր բարձրության վրա[4]։ Քաղաքի միջով անցնում է Աուետու գետը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջիմմա (1981-2010, 1952 – ներկա)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 35.0 (95) |
35.7 (96.3) |
37.7 (99.9) |
38.0 (100.4) |
34.7 (94.5) |
31.1 (88) |
29.0 (84.2) |
28.9 (84) |
31.6 (88.9) |
30.0 (86) |
31.0 (87.8) |
31.6 (88.9) |
38.0 (100.4) |
Միջին բարձր °C (°F) | 27 (81) |
28 (82) |
28 (82) |
27 (81) |
27 (81) |
25 (77) |
24 (75) |
24 (75) |
25 (77) |
26 (79) |
27 (81) |
27 (81) |
26.3 (79.3) |
Միջին օրական °C (°F) | 19.0 (66.2) |
19.9 (67.8) |
21.1 (70) |
21.2 (70.2) |
20.9 (69.6) |
20.1 (68.2) |
19.2 (66.6) |
19.4 (66.9) |
19.9 (67.8) |
19.6 (67.3) |
18.3 (64.9) |
18.0 (64.4) |
19.7 (67.5) |
Միջին ցածր °C (°F) | 12 (54) |
13 (55) |
13 (55) |
13 (55) |
13 (55) |
13 (55) |
13 (55) |
13 (55) |
13 (55) |
12 (54) |
12 (54) |
12 (54) |
12.7 (54.7) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −2.3 (27.9) |
0.0 (32) |
0.0 (32) |
1.5 (34.7) |
4.4 (39.9) |
4.3 (39.7) |
8.4 (47.1) |
7.9 (46.2) |
6.0 (42.8) |
2.7 (36.9) |
0.0 (32) |
−2.8 (27) |
−2.8 (27) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 37 (1.46) |
39 (1.54) |
105 (4.13) |
151 (5.94) |
206 (8.11) |
239 (9.41) |
269 (10.59) |
273 (10.75) |
220 (8.66) |
139 (5.47) |
50 (1.97) |
38 (1.5) |
1766 (69,53) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) | 7 | 9 | 14 | 16 | 19 | 22 | 24 | 25 | 21 | 12 | 7 | 5 | 181 |
% խոնավություն | 59 | 62 | 63 | 66 | 72 | 76 | 80 | 80 | 77 | 73 | 68 | 64 | 70 |
Միջին ամսական արևային ժամ | 238.7 | 194.9 | 220.1 | 192.0 | 207.7 | 153.0 | 120.9 | 148.8 | 174.0 | 213.9 | 237.0 | 251.1 | 2352,1 |
Միջին օրական արևային ժամ | 7.7 | 6.9 | 7.1 | 6.4 | 6.7 | 5.1 | 3.9 | 4.8 | 5.8 | 6.9 | 7.9 | 8.1 | 6.4 |
Աղբյուր #1: World Meteorological Organisation (average high and low, and rainfall)[5] | |||||||||||||
Աղբյուր #2: Deutscher Wetterdienst (mean temperatures 1991–2005, humidity 1959–1982, and sun 1991–2005)[6], Meteo Climat (record highs and lows)[7] |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիճակագրական-կենտրոնական գործակալության տվյալներով՝ 2007 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 120 960 մարդ, այդ թվում՝ 60 824 տղամարդ և 60 136 կին։ Քաղաքում ապրող երեք հիմնական էթնիկական խմբերն են՝ օրոմո (46,71 %), ամհարա (17,14 %) և դավուրո (10,05 %), մյուս բոլոր ազգերի ներկայացուցիչները՝ 26,1 %։ Ամհարերենը մայրենի լեզու է բնակչության 41,58 %-ի համար, օրոմո լեզուն՝ 39,96 %-ի, իսկ մնացածը 18,46 %-ը որպես մայրենի նշել են այլ լեզուներ։ Բնակչության 46,84 %-ը Եթովպական ուղղափառ միաբնակ եկեղեցու հետևորդներ են, 39,03 %-ը՝ մուսուլմաններ, իսկ 13,06 %-ը՝ բողոքականներ[8]։
1994 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմել է 88 867 մարդ, այդ թվում՝ 43 874 տղամարդ և 43 993 կին։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փայտամշակման արդյունաբերական կենտրոն է։ Քաղաքի տարածքում է Եթովպիայի ամենամեծ սուրճի պլանտացիան։ 2006 թվականի դեկտեմբերին Աֆրիկյան զարգացման բանկի միջոցներով (98 մլն դոլար) սկսվել է Ջիմման և Միզան-Տեֆերին կապող խճուղու շինարարությունը, որի երկարությունը 227 կմ է։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի տեսարժան վայրերը՝ Աբբա Ջիֆարի պալատ, թանգարան, համալսարան, շուկաներ, օդանավակայան։
Հայտնի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլատու Աստատկե – եթովպացի ջազային վիբրաֆոնիստ, կոմպոզիտոր և գործիքավորող։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.citypopulation.de/Ethiopia.html
- ↑ J. Spencer Trimingham, Islam in Ethiopia (Oxford: Geoffrey Cumberlege for the University Press, 1952), p. 137.
- ↑ Marina and David Ottaway, Ethiopia: Empire in Revolution (New York: Africana, 1978), p. 73f
- ↑ «Jima, Ethiopia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «World Weather Information Service – Jimma». World Meteorological Organisation. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
- ↑
«Klimatafel von Jimma (Dschimma), Provinz Jimma / Äthiopien» (PDF). Baseline climate means (1961–1990) from stations all over the world (German). Deutscher Wetterdienst. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑
«Station Jimma» (French). Météo Climat. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 2007 Population and Housing Census of Ethiopia: Results for Oromia Region, Vol. 1 Արխիվացված 2011-11-13 Wayback Machine, Tables 2.1, 2.5, 3.4 (accessed 13 January 2012)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմմա» հոդվածին։ |
|