Ջոաննա Դվորակովսկա
Ջոաննա Դվորակովսկա | |
---|---|
լեհ.՝ Joanna Dworakowska | |
Պետություն(ներ) | Լեհաստան |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 21, 1978 |
Ծննդավայր | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Մահվան ամսաթիվ | ապրիլի 13, 2024[1] (45 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Լեհաստան |
Կոչում | կանանց միջազգային վարպետ, կանանց գրոսմայստեր և միջազգային վարպետ[2] |
ՖԻԴԵ համար | 1107445 |
365chess | Joanna_Dworakowska |
Chesstempo համար | 55640 |
ICCF համար | 55640 |
Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 1996[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1988[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2000[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2002[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2004[3] և Կանանց շախմատային օլիմպիադա 2010[3] |
Մարզական ակումբ | Համբուրգեր ՍԱ և Q2206460? |
Joanna Dworakowska Վիքիպահեստում |
Ջոաննա Դվորակովսկա (լեհ.՝ Joanna Dworakowska, հոկտեմբերի 21, 1978, Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն - ապրիլի 13, 2024[1], Վարշավա, Լեհաստան), լեհ շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր (1997), տղամարդկանց միջազգային վարպետ (2001)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոաննա Դվորակովսկան ծնվել է 1978 թվականին։ Առաջին հաջողությանը նա հասել է 1993 թվականին, երբ հաղթել է մինչև 20 տարեկան աղջիկների Լեհաստանի շախմատի առաջնությունում։ Նույն թվականին նա իր նորամուտը նշել է Լեհաստանի կանանց շախմատի առաջնությունում։ Դրանից հետո նա մասնակցել է Լեհաստանի կանանց շախմատի մի շարք առաջնությունների, որում նվաճել է երեք ոսկե (1997, 1998, 2001), երեք արծաթե (1995, 2000, 2003) և մեկ բրոնզե (2006 թ.) մեդալ։
Ջոաննա Դվորակովսկան տարբեր տարիքային խմբերում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական և աշխարհի առաջնությունների։ 1997 թվականին նվաճել է մինչև 20 տարեկան աղջիկների շախմատի աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը, երկու անգամ բրոնզե մեդալակիր է դարձել աղջիկների արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում (2000, 2006), 1996 թվականին հաղթել է Կրինիցա-Զդրոյում տեղի ունեցծ կանանց շախմատի միջազգային մրցաշարում։ 2002 թվականին Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրի մրցաշարում կիսել է 9-12-րդ տեղերը։ 2004 թվականին Ստամբուլում նա արծաթե մեդալ է նվաճել ուսանողուհիների շախմատի աշխարհի առաջնությունում[4]։
Ներկայացրել է Լեհաստանի հավաքականը շախմատի խոշորագույն թիմային մրցաշարերում, վեց անգամ մասնակցել է շախմատի օլիմպիադաների (1996-2004, 2010 թթ.), թիմային պայքարում նա արժանացել է բրոնզե (2002 թ.) մեդալի։ Վեց անգամ մասնակցել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունների (1999-2001, 2005-2009, 2013 թթ.)։ Թիմային պայքարում նա նվաճել է ոսկե (2005) և արծաթե (2007 թ.) մեդալ։ Անհատական մրցապայքարում նա արժանացել է արծաթե (2009 թ.) մեդալի։ 2009 թվականին մասնակցել է շախմատի աշխարհի թիմային առաջնությանը և անհատական մրցապայքարում նվաճել բրոնզե մեդալ։
Կանանց շախմատի աշխարհի առաջնություն (նոկաուտ համակարգ)
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000 թվականին Նյու Դելիում առաջին շրջանում հաղթող է ճանաչվել, երկրորդ շրջանում պարտվել է Նատալյա Ժուկովային[5]։
- 2001 թվականին Մոսկվայում Նանա Իոսելիանիին երկրորդ տուրում հաղթելուց հետո, երրորդ փուլում պարտվել է Պեն Չժաոկինին[6]։
- 2004 թվականին Էլիստայում առաջին տուրում կրկին պարտվել է Պեն Չժաոկինին[7]։
Ջոաննա Դվորակովսկան մահացել է 2024 թվականի ապրիլի 13-ին, 45 տարեկան հասակում[8][9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.szachypolskie.pl/joanna-dworakowska/
- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 OlimpBase
- ↑ «8th WUCC Instanbul 2004». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «2000 FIDE Knockout Matches». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «2001-02 FIDE Knockout Matches». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «2004 FIDE Knockout Matches (Women)». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Joanna Dworakowska». Szachy w Polsce (լեհերեն). 2015 թ․ մայիսի 6. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Умерла шахматистка Иоанна Двораковская
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում
- Պարտիաները chessgames.com կայքում
- Անձնական քարտը 365chess.com կայքում
- Մասնակցությունը օլիմիադաներին
- Մասնակցությունը շախմատի աշխարհի թիմային մրցաշարերի
- Մասնակցությունը շախմատի Եվրոպայի թիմային մրցաշարերի
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոաննա Դվորակովսկա» հոդվածին։ |
|